User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Մակրամե

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,892
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մակրամե

    Վերջերս մակրամեով սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել ու գնալով ավելի եմ հավանում ձեռագործի էս տեսակը։ Որոշեցի մակրամեի վերաբերյալ տպավորություններս ու դիտարկումներս գրելով՝ մի քիչ գովազդել ), մեկ էլ տեսար՝ ուրիշներն էլ վարակվեն ու սովորելու ցանկություն ունենան։ Ի դեպ, կարելի է մակրամեի մասին բացարձակապես գաղափար չունենալով՝ ընդամենը մի քանի նկարի ու մի երկու տող բացատրության միջոցով շատ արագ յուրացնել դրա հիմնարար սկզբունքները և արդեն ինքնուրույն ինչ–որ բան գործել։

    Ընդհանրապես մակրամեն կամ, այսպես ասած, հանգույցների արհեստը գործելու շատ հավես ու յուրօրինակ տեխնիկա ունի։ Ըստ իմ դիտարկումների՝ մակրամեով ինչ–որ բան գործելը մի շարք առավելություններ ունի ձեռագործի այլ տեսակների նկատմամբ.

    1. Նախ մակրամեով ինչ–որ բան գործելու համար ոչ մի գործիք չի պահանջվում. միակ գործիքը սեփական ձեռքերդ են։ Մակրամեն, կարելի է ասել, ձեռքերի ու թելերի/պարանների չմիջնորդավորված, սերտ շփում է։

    2. Մակրամեով գործել սովորելն աննկարագրելիորեն պարզ ու մատչելի է։ Բարդ ու խճճված ցանցերի տեսքին խաբվել չարժե։ Դրանք բոլորն իրականում ընդամենը պարզ ու հասարակ հանգույցների հավաքածու են։ Դե լավ, համեմատաբար բարդերն էլ են պատահում, բայց նույնիսկ դրանք, միևնույն է, սկզբունքորեն էլի պարզ են։ Ու ընդհանրապես, որքան էլ զարմանալի թվա, մակրամեն հիմնված է ընդամենը մի քանի հիմնարար հանգույցի վրա։

    3. Մակրամեն գործելու զարմանալիորեն ճկուն տարբերակ է. հնարավորություն է տալիս գրեթե ուզածդ տեղում ուզածդ ուղղությամբ ուզածդ չափով ու ձևով ձգել, երկարացնել–կարճացնել գործվածքը։ Մի խոսքով՝ ամեն ինչ քո ձեռքերում է՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով։

    4. Մակրամեով կարելի է գործել գրեթե ամեն ինչ. զարդեղեն (վզնոց, թևնոց, ականջօղեր), շորեր, պայուսակ, գոտի, հեռախոսի պաշտպանիչ պատյան, զամբյուղ, ինտերիերի ամենազանազան պրակտիկ ու դեկորատիվ պարագաներ։ Ի դեպ, առանձնահատուկ դեր ունի հին իրերին նոր կյանք տալու գործում։

    5. Մակրամեի գործվածքը բավական արագ է առաջ գնում։ Իսկ ցանկության դեպքում կարող է է՛լ ավելի առաջ գնալ՝ ցանցի խոշորացման հաշվին, բայց դա, իհարկե, ըստ ցանկության։

    6. Մակրամեով աշխատելիս, բացառությամբ հատուկ դեպքերի, հանգիստ կարելի է ընդհատել աշխատանքը՝ չվախենալով, որ գործվածքը կարող է քանդվել, չէ՞ որ մակրամեն ոչ այլ ինչ է, եթե ոչ հանգույցների համակարգված բազմություն, իսկ հանգույցներն, ինչպես գիտեք, հեշտությամբ քանդվելու սովորություն չունեն. դրանք հատուկ քանդել է պետք։

    7. Մակրամեում ցանկացած դժվարին իրավիճակից կարելի է բազմաթիվ ելքեր գտնել։ Միայն հնարամտություն ու երևակայություն է պետք։ Բայց առանց վերջիններիս նկատելի առկայության էլ ամենայն հավանականությամբ առնվազն մի ելք կգտնվի։ Ինձ թվում է՝ այստեղ լուծումների բազմազանության մեջ խճճվելն ավելի հավանական է, քան թելերի ու պարանների։


    Էս պահին էսքանը մտքիս եկավ։
    Լավ գովազդեցի՞ ։

    Նախատեսում եմ շուտով էս թեմայում նաև ուսուցողական գրառումներ անել։ Թեև ինքս մակրամեի գիտակ չեմ, բայց մի քիչ փորձ ունեմ ու առնվազն նախնական գիտելիքներ փոխանցել, կարծում եմ, կկարողանամ։ Ցանկացողները կարող են միանալ ։ Ես ինքս խորհուրդների կարիք ունենում եմ երբեմն։ Կուզենայի, որ էս թեմայում փորձի ու հմտությունների փոխանակումներ անեինք։ Ի դեպ, մակրամեի գիտակներ կա՞ն Ակումբում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.10.2011, 20:55:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.10.2011), Claudia Mori (17.10.2011), einnA (17.10.2011), Valentina (17.10.2011), Դեկադա (17.10.2011), Զաքար (29.03.2016), ԿԳԴ (21.10.2011), Ֆոտոն (18.10.2011)

  3. #2
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IV-V դասարաններում աշխատանքի ուսուցման ժամանակ մակրամե ենք սովորել: Սովորական գործելու թելերով կապում էինք մի մեխից ու անցնում գործի: Սկզբի համար թեթև նախշեր էինք անում ուղղակի, հետո արդեն ես ինքս դասարանի համար ծաղկաման եմ գործել շատ սիրուն, կլանող պրոցես է...
    մակրամեի տարրական նախշերից անգամ վարսավիր բարեկամուհուս սովորացրել եմ, մազերի վրա շատ սիրուն է նայվում
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.10.2011), Valentina (17.10.2011), Գեա (17.10.2011)

  5. #3
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, մակրամեի գիտակներ կա՞ն Ակումբում։
    Իհարկե կան

    Ի լրումն Ուլուի խոսքի ասեմ՝ Եվրոպայում առաջին անգամ «մաքրամե» բառը սկսել են օգտագործել 19-րդ դարում «հանգույցներով հյուսքի նշանակությամբ»: Ավելի հին են արաբական «միհրամախ» բառը, որը նշանակում է գլխաշոր կամ ծածկոց, և թուրքական «մաքրամա» բառը, որը նշանակում է տոնական գլխաշոր: Հանգույցային հյուսքի պատմությունը մարդկային գիտակցական գործունեության հասակակիցն է: Այն իր հիմքերով կապված է հին աշխարհի՝ չինական ու ճապոնական դեկորատիվ արվեստի հետ: 13-րդ դարում հանգույցային տեխնիկայի օգտագործումը Արևելքից Իսպանիայով մուտք է գործել Եվրոպա: Դրան նպաստում են նավաստիները, որոնք այդ տեխնիկան օգտագործում էին իրենց աշխատանքին անհրաժեշտ իրեր ստեղծելու համար: 15-րդ դարում՝ խաչակրած արշավանքներից հետո, հյուսքը՝ որպես դեկորատիվ-կիրառական արվեստ, սկսում է զարգանալ Իտալիայում: Մաքրամեի «ոսկյա» դարաշրջանը համարվում է վիկտորիական դարաշրջանը Անգլիայում: Այդ ժամանակ ընդունված էր այս տեխնիկայի կիրառումը ինտերյերի ձևավորման բնագավառում՝ ջահեր, ծածկոցներ, սփռոցներ, բազկաթոռի շորեր, վարագույրներ: Մաքրամեի մեջ կարելի է օգտագործել ուլունքներ, բնական քարեր, փայտ, մետաղ , որոնք միանալով հանգույցային հյուսքի հարուստ արտահայտչամիջոցներին՝ ստեղծում են իսկական արվեստի ստեղծագարծություններ:

    Շարունակելի

    Հ.Գ Էնքան բան ունեմ ասելու: Ցանկացողները էս թեմայի միջոցով կարող են մաքրամե սովորել, ես էլ Ուլուի հետ կօգնեմ ձեզ:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (18.10.2011)

  7. #4
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա իմ հյուսած գոտին է



    Նկարը մի քիչ լավ չի ստացվել, բայց դե ոչինչ: Թելերը ամրացրել էի օղակի կենտրոնով անցնող բարակ ձողին, շաատ երկար թելեր եմ վերցրել, ինքն էլ՝ սուտաժ: Գոտին հիմնականում բաղկացած է հորիզոնական և անկյունային ուղղությամբ գործհյուսված ռեպսային հանգույցներով բրիդաներից և քառակուսի հանգույցներով պատրաստված գնդիկներից:

    Սա էլ մեր դպրոցի սաների գործերը, էլի ներողություն, որ լավ նկարներ չեն ստացվել





    Այս գործերն էլ հիմականում ռեպսային հանգույցներով բրիդաներց է:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (18.10.2011), Դեկադա (18.10.2011), ԿԳԴ (21.10.2011), Մուշու (22.04.2016), Ուլուանա (21.10.2011)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,892
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գործերն էլ հիմականում ռեպսային հանգույցներով բրիդաներց է:
    Իսկ ռեպսային հանգույցն ու բրիդան ի՞նչ են ։ Որ խնդրեմ, կբացատրե՞ս կամ ցույց կտա՞ս նկարով, եթե դժվար չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #6
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ռեպսային հանգույցն ու բրիդան ի՞նչ են ։ Որ խնդրեմ, կբացատրե՞ս կամ ցույց կտա՞ս նկարով, եթե դժվար չի։
    Եթե մաքրամե քիչ թե շատ հյուսել գիտես, ուրեմն դա էլ գիտես, ուղղակի հանգույցներն անուններով չգիտես: Չեմ զլանա և՛ կբացատրեմ և՛ նկար կտեղադրեմ:

    Հիմքի վրա ամրացնում ենք 4 թել 8 ծայր: Աշխատանքը սկսում ձախ կողմից: Շրջում առաջին թելը դեպի աջ և բռնում այն հորիզոնական ուղղությամբ՝ հիմքի թելին զուգահեռ, այս թելը կհանդիսանա հիմքի թել մի շարք հորիզոնական ուղղությամբ հյուսված ռեպսային հանգույցների համար: Հիմքի թելը պահում ենք աջ ձեռքով՝ թեթևակի ձգված: 2-րդ թելը բարձրացնելով վեր՝ շրջում հիմքի թելի շուրջը ձախ կողմից և իջեցնում ներքև, ապա բարձրացնում վեր, շրջում դեպի աջ և իջեցնում ներքև՝ առաջացած օղակի միջով: Ձգում ենք հանգույցը: Նույն սկզբունքով շարունակում ենք հյուսել բրիդան 3-8 թելով:



    Վերջում մոտավորապես նման մի բան է ստացվում, այստեղ մի շարքը հյուսված է և ի տարբերություն վերը նշվածի 2-րդը հյուսվում է աջից դեպի ձախ, և նորից առաջին թելը 2-րդ շարքի համար հիմքի թել է ծառայում:



    Ասեմ, որ սա հորիզոնական ուղղությամբ հյուսված ռեպսային հանգույցներով բրիդան է, կան նաև ուղղահայաց և անկյունագծով հյուսվող բրիդաներ, եթե կուզեք դրանք էլ կներկայացնեմ, միայն ասեք:

    Սա էլ իմիջայլոց.



    Իսկ այստեղ՝ շրջանակի մեջ առվածը, պիկո հանգույցն է.

    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեկադա (22.10.2011), Ուլուանա (22.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մակրամե
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.10.2011, 22:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •