Եթե մաքրամե քիչ թե շատ հյուսել գիտես, ուրեմն դա էլ գիտես, ուղղակի հանգույցներն անուններով չգիտես: Չեմ զլանա և՛ կբացատրեմ և՛ նկար կտեղադրեմ:
Հիմքի վրա ամրացնում ենք 4 թել 8 ծայր: Աշխատանքը սկսում ձախ կողմից: Շրջում առաջին թելը դեպի աջ և բռնում այն հորիզոնական ուղղությամբ՝ հիմքի թելին զուգահեռ, այս թելը կհանդիսանա հիմքի թել մի շարք հորիզոնական ուղղությամբ հյուսված ռեպսային հանգույցների համար: Հիմքի թելը պահում ենք աջ ձեռքով՝ թեթևակի ձգված: 2-րդ թելը բարձրացնելով վեր՝ շրջում հիմքի թելի շուրջը ձախ կողմից և իջեցնում ներքև, ապա բարձրացնում վեր, շրջում դեպի աջ և իջեցնում ներքև՝ առաջացած օղակի միջով: Ձգում ենք հանգույցը: Նույն սկզբունքով շարունակում ենք հյուսել բրիդան 3-8 թելով:
Վերջում մոտավորապես նման մի բան է ստացվում, այստեղ մի շարքը հյուսված է և ի տարբերություն վերը նշվածի 2-րդը հյուսվում է աջից դեպի ձախ, և նորից առաջին թելը 2-րդ շարքի համար հիմքի թել է ծառայում:
Ասեմ, որ սա հորիզոնական ուղղությամբ հյուսված ռեպսային հանգույցներով բրիդան է, կան նաև ուղղահայաց և անկյունագծով հյուսվող բրիդաներ, եթե կուզեք դրանք էլ կներկայացնեմ, միայն ասեք:
Սա էլ իմիջայլոց.
Իսկ այստեղ՝ շրջանակի մեջ առվածը, պիկո հանգույցն է.
![]()
Էջանիշներ