Սովետն ուներ իդեոլոգիա։ Լավ թե վատ, աշխատում էր թե չէր աշխատում, բայց այն կար։ Հիմնն էլ արտացոլում էր իդեոլոգիան, դրա համար էլ այդքան լավն էր։
Ավստրալիան նույնպես ունի իդեոլոգիա, որ մարդկանց միավորում է՝ արդարություն։ Land of the fair go, որը հաճախ հակադրվում է ամերիկյան բևեռացվածությանը հարուստների ու աղքատների միջև։ Դրա համար, Advance Australia Fair, այդքան գեղեցիկ է հնչում (չնայած, թե իրականում դա ինչ է նշանակում, այնքան էլ պարզ չէ)։
Իսկ ասենք, ներկայիս Ռուսաստանը չունի իդեոլոգիա, որ մարդկանց միախմբի։ Դրա համար նույն սովետական հիմնի երաժշտության տակ գրված հիմնը շատ ավելի աղքատիկ է հնչում ու բացարձակապես չի ոգեշնչում։ Братских народов союз вековой? Լու՞րջ։
Ես էլ Իտալիայի օրհներգն եմ հավանում ու հատկապես իրանց ֆուտբոլիստների կատարմամբ
Էս էլ մերը
Խնդրեմ: Սա իրականում, ո'չ քո, ո'չ էլ Ալենին ուղղված հեգնանք չէր, այլ ակնարկ ակումբցիներին, որ շատերն, ներառյալ ես, կարծում են, որ հիմնը փոխելու կարիք կա:
Բայց ես Շինարարի հետ համաձայն եմ, դա ինքնանպատակ պետք է չլինի, Եվրատեսիլի երգ չենք ընտրում, որ օրինակ մի քանի մասնագետ հրավիրենք catchy երգ գրեն ու տան մեզ (չեմ ասում, քո առաջարկած տարբերակը սա է): Հիմնը պետք է ժողովրդի մեջից դուրս գա ու մեծամասնության մոտ Անկախ Հանրապետության հետ կարևոր ասոոցացիա առաջացնի, որ ժողովդրի ասած մազերդ բիզ-բիզ կագնի: Բայց ես տենց երաժշտություն, տեքստ չեմ մտաբերում: Հենց կունենանք, էտ ժամանակ էլ կարելի ա խոսալ էս թեմայի շուրջ:
Շնորհակալություն պարզաբանման համար։ )
Իհարկե ինքնանպատակ չպիտի լինի։ Բայց ես շատ մարդ գիտեմ, որ կողմ են փոխելուն, այսինքն իմ պատկերացմամբ դա հենց մարդկանց ցանկությունն ա։ Հա, իհարկե էդ մարդիկ ժողովրդի շատ քիչ տոկոս են կազմում, բայց մյուս կողմից ես ժողովրդի մեծամասնության ճաշակին մի քիչ վերապահումով եմ մոտենում (չմոռանանք, որ մեր մոտ Արմենչիկը, Արամեն ու էդ կարգի երգիչներ են համերգի դահլիճներ լցնում ու էդ համերգներին գնացողների մեծ մասը թերեւս դա ա համարում հայկական երաժշտություն)։
Կարճ ասած՝ իմ համար մնում ա միայն էն հարցը, թե ինչով փոխել։ Ինձ դուր եկող երաժշտություն արդեն մի հատ նշել եմ։ Բայց տեքստ ես էլ չգիտեմ։
Թեմայում խոսվեց Ես իմ անուշ Հայաստանիի մասին, բայց իմ համար, ինչքան էլ Չարենցին սիրեմ, դա հեչ օրհներգի տեքստ չի։ Իսկ Մանսուրյանի գործը, որ Արշակը դրել էր, իրոք վատը չի, էսօրվա օրհներգից մի քանի գլուխ բարձր ա, բայց որպես փոխարինող օրհներգ չի ձգում։
Մեր հիմնի մասին
ՈՒ առաջարկում ա «Սարդարապատը» որպես հիմն եղածների միջից
Հետաքրքիր էր մեկնաբանում երաժշտության իմաստն ու ազդեցությունը, զգացվում էր, որ գործից հասկացող է, բառերի մեկնաբանություններն էլ էին հետաքրքիր։
Ահագին բաների հետ իհարկե համաձայն եմ, բայց վերջերում տեղ-տեղ անցնում էր դավադրական տեսությունների, հետո էլ ուռճացված ազգային հպարտության դոզան շատ էր։ Չնայած որ սկզբերում խոսում էր «հպարտ» բառի բացասական իմաստի մասին, բայց դե վերջերում ոնց որ թե մոռացավ դրա մասին․․․
Մեկ-մեկ մտածում եմ՝ ոնց եղավ, որ մեջս մի գրամ ազգայնականություն չկա, «ազգային սիմվոլների» հանդեպ էլ լրիվ անտարբեր եմ․ ոչ ծնողներս են էսպիսին, ոչ դաստիարակությունս։ Բայց դե դա կարևոր չի։
Լավ տեսանյութ էր։
Վերջին խմբագրող՝ ivy: 17.12.2020, 16:16:
Դավադրության տեսությունը ո՞ր մասում էր:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (17.12.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ