Շնորհակալ եմ օրինակի համար, Ռամշ։ Էլի փայլուն օրինակ, որ հիմնավորում ա իմ ասածը, որ զուտ փաթեթավորումը ունակ ա ընդամենը կարճաժամկետ էֆֆեկտի։ Ժամանակին էդպիսի «բիզնեսմենների» հետ շատ եմ շփվել, իրանք մեղմ ասած հաջողակ բիզնես ու սպառում չունեն։ Չկարողանալով բիզնեսը ճիշտ կազմակերպել «ցեխում» արտադրվող փոքրաքանակ ապրանքը իրացնում են մանիպուլյացիայով՝ հաջորդ պահին նորից կոտրած տաշտակի առաջ կանգնելով։ Սա իրոք շատ լավ օրինակ է ցույց տալու համար, որ մենակ դիզայնը բավարար չէ նորմալ առևտուր կազմակերպելու, սպառում ապահովելու համար։
Ի դեպ որպես կանոն նման ձևավորումները մեղմ ասած լավը չեն լինում։ Նման արտադրողներն ուղղակի չեն կարող լավ դիզայներներին նորմալ վճարել՝ լավ դիզայն ստանալու համար։ Դիզայն անում են սկսնակները, ովքեր ընդամենը Corel drawի բազային գիտելիքներ ունեն։ Որպես կանոն նման արտադրանքը գնում են գումարի համար, ոչ թե արտաքին տեսքի, որտև իրանք բավական էժան են լինում՝ համեմատած այլ նմանատիպ ապրանքների։ Դիզայնի փոփոխությունը ոչ թե տեսքով գրավելն է լինում, այլ հին տեսքից շեղելը, որտև նախորդ ձևավորմամբ ապրանքի գնորդը էլ դրանից չի ուզում առնել։
Sent from my A0001 using Tapatalk
Էջանիշներ