էդ հարցում էլ հետդ էնքան համաձայն չեմ, բայց փորձել եմ չխառնվել քննարկմանն ու միայն հետևել, քանի որ ես չեմ համարում, թե բոլոր պրոբլեմները պետք է դասակարգել ու դրանք փորձել լուծել` սկսած ամենակարևորից:
սրանով չեմ ուզում ասած լինել, թե դրոշը կամ հիմնը պրոբլեմա:
ուղղակի, մեկ-մեկ, երբ ճշգրիտ գիտություններից ասենք մաթեմատիկայի քննության ժամանակ, դեմ ես առնում մի անլուծելի թվացող խնդրի, խորհուրդ է տրվում մի պահ դրանից շեղվել ու սկսել լուծել ավելի հեշտ թվացողները` հետագայում էդ բարդին վերադառնալու պայմանով:
ամեն ինչն իր դերն ու նշանակությունն ունի ու մեկը մյուսով պայմանավորելը, ըստ իս, տեղում դոփելու քաղաքականությունա...
Էջանիշներ