Ես մի հատ էլ փորձեմ իմ տեսակետը ձևակերպել՝ ավելի մանրամասն ու բոլոր կողմերից։

Դիզայնը, արտաքին տեսքը շատ կարևոր բան ա։ Որպես օրինակ ասեմ, որ վերջերս ռուսական շուկայի համար նախատեսված մրգի օղիների պիտակի ձևավորում էի անում։ Կոնկրետ էս շարքի թիրախային խումբը ռուս ալկաշներն են։ Ինքը լինելու ա մատչելի գնով, հավանաբար ոչ էնքան լավ արաղ։ Ու մեկ ա, մենք ամբողջ 5 ամիս աշխատել ենք Էդ պիտակների վրա, ամեն դետալը մտածելով, որ սուպերմարկետ մտած ռուս ալկաշը դրա վրա ուշադրություն դարձնի ու առնի։

Բայց Էդ դիզայնը մենակ մի դետալն ա, որ անում ա էդ բիզնեսը դնողը։ Շատ դետալներ ես էլ չգիտեմ, բայց ինքը արաղի անունի սկսած խորանում ա, որ անունն արդեն ասելիք ունենա սպառողին։ Պայմանավորվում ա սուպերմարկետների հետ՝ նկատելի տեղերում դնելու համար։ Պլանավորում ա դեգուստացիաներ, համապատասխան շերտերում գովազդային արշավ։ Ինտերնետում բանալի բառերով ինֆորմացիա ա անցնում՝ թիրախ խավ ընտրելով։ Ու սենց լիքը ուրիշ բաներ։

Ես արտաքին տեսքի դերը բոլորովին չեմ նվազեցնում։ Բայց ասում եմ, որ դա հաջողակ առևտրի համար ընդամենը դետալա։

Իսկ որ ամենակարևորն ա, ինչից սկսվեց էս զրույցը, ասում եմ, որ եթե ունես բրենդ, որի անունն ընկած ա, վատ համբավ ունի, մենակ դիզայնը փոխելով չես կարող ոտի կանգնացնել։

Sent from my A0001 using Tapatalk