User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 290 հատից

Թեմա: ՀՀ օրհներգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Տաթևա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2011
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ օրհներգ

    Մեզանից քչերը կհայտնվեն, ովքեր չգիտեն ՀՀ օրհներգը կամ երբևէ չեն երգել այն, բայց կարծում եմ առավել քչերը կհանդիպեն, ովքեր կմտածեն արդյո՞ք ճիշտ գիտեն այն կամ այն միտքը, որն արտահայտվում է երգում ճի՞շտ է թե՝ ոչ...
    Մի ռազմագիտության ուսուցիչ ունեինք, որ պարտադիր ամեն դասը սկսելուց առաջ հրաման էր տալիս կատարել ՀՀ օրհներգը: Եվ սկսում էինք...
    Մեր հայրենիք, ազատ, անկախ,
    Որ ապրել է դարեդար,
    Յուր որդիքը արդ կանչում է
    Ազատ, անկախ Հայաստան.....
    Մեկ-երկու անգամ, օրհներգն կատարելուց հետո նա շրջվեց դեպի գրատախտակը և մեծ տառերով գրեց. " ԱՊՐՈՒՄ Է ", ապա նույնը բանավոր ասաց և շարունակեց դասը: Ապարդյուն էին նրա ջանքերը. բոլորը բացի ինձնից այդուհետ նորից շարունակում էին երգել " ապրել է", իսկ ես համառորեն գոռում էի " ապրում է", խիստ գիտակցելով, որ մեր հայրենիքն ամենևին կործանված Բյուզանդիան կամ Աքեմենյան տերությունը չէ, որ ապրած կենար. մեր հայրենիքը ապրում է:
    Սակայն կարծես` միայն ես և պարոն Մկրտչյանն էինք, որ այս անիրավ աշխարհում, շարունակում էինք բոլորին համոզել հայրենի երկրի կենդանության գաղափարը: Այսօր համացանցում էլ որոշեցի փնտրել ՀՀ օրհներգի ճիշտ տարբերակը և մի քանի այսպես ասած կիսապաշտոնական կայքերում տեսա, որ մեր հասարակությունն էլ այդքան վստահ չէ՝ հայրենիքն ո՞ղջ է, թե` մեռած:
    Եվ այսպես ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Պետական Օրհներգի ՃԻՇՏ տարբերակը

    Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
    Որ ապրում է դարեդար,
    Յուր որդիքը արդ կանչում է
    Ազատ, անկախ Հայաստան:

    Ահա, եղբայր, քե՜զ մի դրոշ,
    Զոր իմ ձեռքով գործեցի,
    Գիշերները ես քուն չեղա,
    Արտասուքով լվացի:

    Նայիր նրան` երեք գույնով
    Նվիրական մեր նշան,
    Թող փողփողի թշնամու դեմ,
    Թող միշտ պանծա Հայաստան:

    Ամենայն տեղ մահը մի է,
    Մարդ մի անգամ պիտ մեռնի,
    Բայց երանի, որ յուր ազգի
    Ազատության կզոհվի:

    Իսկ դու ինչպե՞ս ես երգում ՀՀ օրհներգը:
    Վերջին խմբագրող՝ Տաթևա: 15.10.2011, 16:49:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.10.2011), Lusinamara (15.10.2011), shatboyov (09.10.2012), Tig (15.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զինանշան եւ Օրհներգ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 25
    Վերջինը: 12.01.2009, 15:38
  2. Պոեզիա. Օրհներգ
    Հեղինակ՝ Aksel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.08.2006, 09:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •