Էսքան կարդացի գինու պիտակների մասին քննարկումը, բան հիշեցի։ Ծանոթիցս եմ լսել։
Ասում ա՝ իրա ընկերներից մեկը ինչ-որ տպարանում էր աշխատում ու պատմել ա, որ մի հատ մարդ ինչ-որ ժամանակը մեկ գնում էր էդ տպարան ու ինչ-որ կոնֆետի տուփեր էր տպել տալիս՝ ամեն անգամ լրիվ փոփոխված դիզայնով։ Մի անգամ էս տպարանի մարդը հարցրել ա, թե էս ինչի՞ ես տենց հաճախակի նոր բան բերում տպում, երեւի գործերդ լավ առաջ են գնում, հա՞։ Էս մարդն էլ խոստովանել ա, որ չէ, ընդամենը իրա սաղ բիզնեսը էդ փաթեթավորում փոխելու վրա ա ու խորհուրդ ա տվել, ասել ա՝ եթե էս քո մոտ տպած փաթեթավորումներով ապրանք հանդիպես, մի առ։

Էջանիշներ