User Tag List

Էջ 2 20-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 290 հատից

Թեմա: ՀՀ օրհներգ

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուր որդիքը արդ կանչում են
    Ազատ, անկախ Հայաստան:

    այսինքն հիմա, ներկայումս "Հայաստանի որդիներ"-ը Հայաստանը ճանաչում են որպես անկախ պետություն, արերի խորքից եկող անկախ պետություն: Ինձ թվում է վատ չէ, ինչն, իհարկե, չի բացառում քո ասած տարբերակը
    Lion ջան, թույլ տուր չհամաձայնել, նշածդ մասը նշանակում է. "Իր որդիները ահա (հիմա, արդեն) երազում են (ձգտում են) անկախ Հայաստան:"

    Այս տողերը իմաստ ունեին երգը ստեղծվելու ժամանակ` 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում, իսկ հիմա, երբ անկախ Հայաստանն արդեն ձգտում ու երազանք չի, տողերն էլ բնականաբար կորցրել են արդիականությունը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (16.10.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես "կանչում են" բառը հասկանում եմ. "կոչում են", որպես. "իրականում եղած ու կայացած մի բանի դիմում են" իմաստով
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես "կանչում են" բառը հասկանում եմ. "կոչում են", որպես. "իրականում եղած ու կայացած մի բանի դիմում են" իմաստով
    Կանչել, բառացի` գոչել. Ազատ Հայաստան են գոչում (պայքարում են ազատ Հայաստանի համար):

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (16.10.2011)

  6. #19
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսիմ??? Ես այդ բառում ավելի շատ. "դիմել" եմ տեսնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #20
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ կանչելով էր էլի, որ խաբվեցինք ու ժամանակին չբացեցինք նախկին ՊԱԿ-ի արխիվները...և զարմանալի չէ, որ այսօր ամեն ինչ ձևական բնույթ է կրում, նույնիսկ օրթներգը:
    Ասեմ, որ անկախությունը տիեզերական էության դրսեվորումն է ու հնարավոր չէ կիսատ անկախ լինել, կամ երկիրը անկախ է, կամ անկախ չէ:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  8. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, այդ տողը ես միշտ այսպես եմ ասում.

    Յուր որդիքը արդ կանչում է,
    Ազատ, անկախ Հայաստան:

    Ազատ, անկախ Հայաստանն ահա կանչում է իր որդիներին: Այլ կերպ ասած. Հայաստանն արդեն ազատ ու անկախ է, ու իր գիրկն է կանչում աշխարհասփյուռ հայերին

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.10.2011)

  10. #22
    Սկսնակ անդամ Տաթևա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2011
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Erkrazi-ի խոսքերից Նայել գրառումը
    Թշվառ-անտեր ածականները փոխւել են ազատ-անկախով, որից սակայն երևույթի էությունը չի փոխվել:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անհամեստ հարց տամ, էլի, եթե "ապրել է", արդյոք դա բացառում է. "ապրում է" տարբերակը? "ապրել է"-ն անցյալում սկսված և հնարավոր է, որ ներկայումս դեռ չվերջացած գործընթաց է, եթե ես սխալ եմ, իսկ ես ամենևին էլ վստահ չեմ, որ միանշանակ ճիշտ եմ, կխնդրեի փաստարկել այդ տեսակետը:
    Մի անհամեստ հարց էլ ես տամ: Իսկ ինչպես կբնութագրես մի պետությանը, որը մի որոշ ժամանակ ապրել է, հետո կործանվել:
    Եթե առավել համոզիչ, ապա -ել և -ալ վերջավորություն ունեցող անցյալ դերբայով կազմված բայերը ցույց են տալիս եղելության կատարված և վերջացած լինելը:

  11. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տաթևա-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ Տաթևա ջան, էդ էլ ճիշտ չի, ես օրինակ ապրել եմ 26 տարի, ու ինչպես տեսնում ես դեռևս չեմ կործանվել

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.10.2011)

  13. #24
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տաթևա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անհամեստ հարց էլ ես տամ: Իսկ ինչպես կբնութագրես մի պետությանը, որը մի որոշ ժամանակ ապրել է, հետո կործանվել:
    Եթե առավել համոզիչ, ապա -ել և -ալ վերջավորություն ունեցող անցյալ դերբայով կազմված բայերը ցույց են տալիս եղելության կատարված և վերջացած լինելը:
    Իսկ եթե ավելի համոզիչ, հայերնում անցյալ դերբայ չկա, կա (մեզ հիմա հետաքրքրող) վաղակատար դերբայ, որը ցույց է տալիս կատարված, ավարտված գործողություն առանց հետևանքի կամ մնայուն վիճակի դրսևորման:
    Բայց կոնկրետ այս դեպքում գործ ունենք ոչ թե դերբայի (քանի որ հայերենի վաղակատար դերբայը անկախ կիրառություն չունի), այլ սահմանական եղանակի (ներկա) վաղակատար ժամանակի հետ, որը, իրոք, ցույց է տալիս ներկայի համեմատությամբ կատարված, ավարտված գործողություն:

    Ինչևէ, կարելի է եզրակացնել, որ ի սկզբանե հիմնի համար անհամապատասխան տեքստը խմբագրվել է էլ ավելի անհամապատասխան կերպով (ասենք չեմ հասկանում, ինչո՞ւ են «յուր»-ը 1-ին տան մեջ փոխարինել, իսկ 4-րդում՝ ոչ):

  14. #25
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համենայն դեպս .

    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (16.10.2011), Moonwalker (16.10.2011), Rammstein (16.10.2011), Tig (16.10.2011), Նաիրուհի (16.10.2011), Ներսես_AM (16.10.2011), Ռուֆուս (16.10.2011)

  16. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ավելի համոզիչ, հայերնում անցյալ դերբայ չկա, կա (մեզ հիմա հետաքրքրող) վաղակատար դերբայ, որը ցույց է տալիս կատարված, ավարտված գործողություն առանց հետևանքի կամ մնայուն վիճակի դրսևորման:
    Բայց կոնկրետ այս դեպքում գործ ունենք ոչ թե դերբայի (քանի որ հայերենի վաղակատար դերբայը անկախ կիրառություն չունի), այլ սահմանական եղանակի (ներկա) վաղակատար ժամանակի հետ, որը, իրոք, ցույց է տալիս ներկայի համեմատությամբ կատարված, ավարտված գործողություն:
    Բայց ամեն դեպքում ապրել-ը երևի բացառություն է, որովհետև եթե ես ապրել եմ ասենք Խորհրդային միությունում, դա չի նշանակում, որ հիմա ես չեմ ապրում: Ինչպես տվյալ դեպքում, եթե Հայաստանն ապրել է դարեդար, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ նա հիմա չի ապրում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.10.2011)

  18. #27
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, Արէա ջան, զուտ լեզվաբանական տեսակետից սխալ ես: Սահմանական եղանակը հենց առանձնանում է նրանով, որ ցույց է տալիս ստույգ, հաստատապես կատարված (անցյալ)/կատարվող (ներկա)/կատարվելիք(ապառնի) գործողություն կամ եղելություն:

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամեն դեպքում ապրել-ը երևի բացառություն է, որովհետև եթե ես ապրել եմ ասենք Խորհրդային միությունում, դա չի նշանակում, որ հիմա ես չեմ ապրում:
    Չէ էդ ուղղակի նշանակում է, որ դու էլ չես ապրում Խորհրդային միությունում: Շփոթն էլ հենց ծագում է նրանից, որ լրացման հետ դրված վաղակատարի արտահայտած գործողությունը կարող է շարունակվել, բայց առանց էդ լրացման արտահայտած կոնկրետացնող իմաստի (փաստորեն բնորոշման տեսակետից նույն գործողությունը չի շարունակվում):

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես տվյալ դեպքում, եթե Հայաստանն ապրել է դարեդար, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ նա հիմա չի ապրում:
    Միգուցե բանաստեղծության մեջ նման տեսակետը ընդունելի լինի, բայց զուտ իբրև լեզվական իրողություն գործողությունն ավարտվել է մինչև ներկան:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (16.10.2011), Արէա (16.10.2011)

  20. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե բանաստեղծության մեջ նման տեսակետը ընդունելի լինի, բայց զուտ իբրև լեզվական իրողություն գործողությունն ավարտվել է մինչև ներկան:
    Լրիվ համաձայն եմ քո հետ, տվյալ դեպքում էլ այդ գործողությունն ավարտվել է` դարեդար ապրել է, հիմա դարեդար չի ապրում, ինչպես ես չեմ ապրում խորհրդային միությունում, բայց տեսականորեն բացառված չի, որ ապագայում ես էլի ապրելու եմ խորհրդային միությունում, ինչպես բացառված չի որ Հայաստանն էլ ապագայում էլի դարեդար ապրելու է, չէ՞: Կարծում եմ ամեն ինչ ճիշտ է, ու ոչ մի սխալ, գոնե կոնկրետ այդ մասում չկա:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.10.2011)

  22. #29
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ քո հետ, տվյալ դեպքում էլ այդ գործողությունն ավարտվել է` դարեդար ապրել է, հիմա դարեդար չի ապրում, ինչպես ես չեմ ապրում խորհրդային միությունում, բայց տեսականորեն բացառված չի, որ ապագայում ես էլի ապրելու եմ խորհրդային միությունում, ինչպես բացառված չի որ Հայաստանն էլ ապագայում էլի դարեդար ապրելու է, չէ՞: Կարծում եմ ամեն ինչ ճիշտ է, ու ոչ մի սխալ, գոնե կոնկրետ այդ մասում չկա:
    Հա, վաղակատարը նման միտում ունի: Վերևում գրել էի՝«ցույց է տալիս...ավարտված գործողություն առանց հետևանքի կամ մնայուն վիճակի դրսևորման»:
    Բայց դե ցավն էլ հենց այս է, որ ստացվում է, որ էլ դարեդար չի ապրում՝ չնայած ապագայում ապրելու հնարավորության առկայությանը:

  23. #30
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Երաժշտությունը մանկապարտեզի մարարդակից էլ ցածր ա, բացարձակ ոչինչ չասող, ոչ մի զգացմունք չարթնացնող երաժշտություն ա
    Իսկ ինձ երաժշտությունը դուր է գալիս։ Գուցե մանկապարտեզի մակարդակից էլ ցածր եմ այդ հարցում, չեմ վիճում

Էջ 2 20-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զինանշան եւ Օրհներգ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 25
    Վերջինը: 12.01.2009, 15:38
  2. Պոեզիա. Օրհներգ
    Հեղինակ՝ Aksel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 01.08.2006, 09:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •