Ի դեպ՝ հիմնը սրանով փոխելը ու զինանշանն էլ մեջի գիֆով փոխելը շատ հզոր մեսիջ կլինի:
Մեսիջ բոլորին, բայց, առաջին հերթին, հենց հայությանը:
Արդեն էնքան խոսացվեց մեր անճար լինելու, զենք չունենալու, փախչող զինվորների, 30 տարվա անգործության, ժողովրդի հույսի սիմվոլ դարձած Նիկոլի դավաճանության ու մնացած ամեն ինչի մասին, որ մի այլ կարգի բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ են բոլորը:
Բոլորը՝ թե ներսում ու թե դրսում:
Էս դեմոռալիզացված ժողովուրդը ուղղակի ի վիճակի չի վաղվա օրը լուսավոր տեսնելու, ուր մնաց, թե դրա համար պայքարելու:
Ինչ-որ մի կարևոր բան գլխիվայր շուռ տալ ա պետք:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ներող լինեն, չնայած հնչող որոշ ճիշտ մտքերին, ընդհանուր առմամբ տգիտություն էր։ Կոնկրետացնեմ․ երաժշտական կառուցվածքին վերաբերվող մասից բացի, մնացածը բիսեդկի մակարդակի ճշմարտություն էր։
Տենց էլ չհասկացանք, որ մեր երկրի խնդիները վատ հիմնց չեն գալիս, այլ վատ հիմնն է գալիս երկրի խնդիրներից...
Ադրբեջնի հիմնը, մինորային է, բայց դա իրենց չխանգարեց իրենց նպատակին հասնել (դեռ հարց է, թե ադրբեջանի բնակությունն արդյունքում ինչ շահեց)
Իր առաջարկով ինքն իրեն հակասում է։
ԻՀԿ Հայաստանի օրհներգը՝ հիմնը (պետական գովերգը) չպիտի կապված լինի տվյալ պետության պատմության որևէ կոնկրետ դրվագի նկարագրության հետ, առավել ևս պետության պատմության հետ ուղղակի կապ չունեցող դրվագի։
Օրհներգ բառն արդեն ամեն ինչ ասում է Այն պիտի խրոխտ, վեհ և դրական տոնայնությամբ նկարագրի այն էական, արժեքավոր կողմերը, որոնք որ պետությունը որդեգրել է, ունի կամ պիտի ունենա, միևնույն ժամանակ պիտի լինի առանձնահատուկ և հնարավորինս նկարագրի տվյալ պետության երաժշտական մշակույթի մակարդակը, ինչու չէ նաև ոճը, նույնսկ ազգային ելևէջներով, էպիկ կամ լեգենդար տարրերով։
Նույնատիպ մոտեցում պիտի լինի զինանշանի նկատմամբ։
Բայց եկեք փաստենք, որ մեր հիմնը իր սկզբնական տարբերակով (թշվառ, անտեր․․․) հիմիկվա վիճակին լավ էլ համապատասխանում է։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Freeman (18.12.2020)
Իսկ պարտադիր ա՞ որ մեր հիմնում անպայման լինեն մահ ու արցունք, կռիվ ու արյուն։
Մի "դավադրության տեսություն" էլ ես ասեմ․ ինչը որ խորհրդանշում ես, դա էլ ստանում ես։
Իսկ չի կարո՞ղ լրիվ նոր մի հիմն գրվել՝ նոր տեքստով, նոր երաժշտությամբ, բովանդակությունն էլ՝ մեր մշակույթն ու հավատքը, դիմադրողականությունն ու "դարերի միջով անցած ու պահպանված լինելը", օրակարգն էլ՝ հզոր ու ծաղկուն հայրենիք կառուցելը։
Օրինակ ա պետք վերցնել ուրիշ երկրիների հիմներից, Ավստրալիայինը օրինակ, հեռու չգնանք
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.12.2020, 06:25:
Որպես երգ` «Սարդարապատը» շատ լավն ա, բայց ոչ որպես Հայաստանի հիմն: Նոր հիմն ա պետք գրել` նոր ոգով, նոր շնչով ու լիքը հանգամանքներ հաշվի առնելով: Մենակ թե հանկարծ Ավետ Բարսեղյանը չլինի խոսքերի հեղինակը:
Հ.Գ. Էս հիմնի հարցն էլ ոնց որ Նիկոլի հարցը լինի. կարծես միանշանակ ա, որ պիտի փոխվի, բայց եղած այլընտրանքներից ոչ մեկն ընդունելի չի. նորն ա պետք:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.12.2020, 20:02:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ