Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
One_Way_Ticket ջան, փաստորեն դու Կիլիկիայից գոհ ես, բայց սենց քթիմազություն ե՞ս անում խաղողի տեսակների նկատմամբ :Ճ Կներես, բայց ոչ մի գինուց հասկացող խաղողի տեսակներով չի սահմանափակվում։ Ամենատուֆտա խաղողի սորտից կարելի է հրաշալի գինի ստանալ, ամենաէկզոտիկ խաղողի սորտից՝ աղբ։ Այսինքն գինու լավը լինելը առաջին հերթին կախված է գինեգործից, երկրորդ հերթին՝ խաղողագործի էդ տարվա տրամադրությունից ու ոռոգման ջրից, երրորդ հերթին՝ խաղողի աճեցման տեղից, չորրորդ հերթին էլ բերքահավաքի տարվա եղանակից ու Աստծու բարյացկամությունից Լրիվ նույն գինեգործի նույն խաղողի գինին տարուց տարի կարող է գինը ահագին փոխել, կախված, թե գինին ոնց է ստացվել, ասենք օրինակ 2014 թվի բերքահավաքի գինին 1.5 անգամ ավելի թանկ է 2012 թվի գինուց (անտեղյակ մարդուն կարող է թվալ թե գինու շիշի վրա ինչքան տարին հին, էդքան ավելի լավ)։ Ու ասեմ, գինուց հասկացողը խմում է cabernet sauvignon, merlot, pinot noir, zinfandel, syrah (էս նույն քո shiraz-ն ա), malbec, chardonnay, արենի, մուսկատ, խնդողնի․․․ ու երբեմն սրանց որոշների բլենդերը, էս սաղի մեջ կախված արտադրողից կան ընտիր գինիներ ու կա լիքը աղբ։ Ու էս սաղ խաղողի սորտերից գինի են քաշում, որովհետև դրանցից հրաշալի գինի ա ստացվում։ Էնպես որ փինո էլ կա, փինո էլ, դու ի՞նչ փինո ես խմում ։)
Դե ես էլ էդ եմ ասում, էյլն էլ կարող է լավն ու վատը լինել, լագերն էլ, կախված գարեջրագործից ու լիքը այլ հանգամանքներից
Pinot noir հիմնականում նորզելանդականներն եմ նախընտրում, իրենց ցուրտ կլիման ավելի բարենպաստ է փինոյի համար, չնայած Ավստրալիայի ցուրտ տեղանքներում էլ վատ չի ստացվում: Որ ասեմ, թե կարող եմ նույն գինեգործի՝ տարբեր տարիների գինին միմյանցից տարբերել, էդ արդեն սուտ կլինի: