Մեզանից քչերը կհայտնվեն, ովքեր չգիտեն ՀՀ օրհներգը կամ երբևէ չեն երգել այն, բայց կարծում եմ առավել քչերը կհանդիպեն, ովքեր կմտածեն արդյո՞ք ճիշտ գիտեն այն կամ այն միտքը, որն արտահայտվում է երգում ճի՞շտ է թե՝ ոչ...
Մի ռազմագիտության ուսուցիչ ունեինք, որ պարտադիր ամեն դասը սկսելուց առաջ հրաման էր տալիս կատարել ՀՀ օրհներգը: Եվ սկսում էինք...
Մեր հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան.....
Մեկ-երկու անգամ, օրհներգն կատարելուց հետո նա շրջվեց դեպի գրատախտակը և մեծ տառերով գրեց. " ԱՊՐՈՒՄ Է ", ապա նույնը բանավոր ասաց և շարունակեց դասը: Ապարդյուն էին նրա ջանքերը. բոլորը բացի ինձնից այդուհետ նորից շարունակում էին երգել " ապրել է", իսկ ես համառորեն գոռում էի " ապրում է", խիստ գիտակցելով, որ մեր հայրենիքն ամենևին կործանված Բյուզանդիան կամ Աքեմենյան տերությունը չէ, որ ապրած կենար. մեր հայրենիքը ապրում է:
Սակայն կարծես` միայն ես և պարոն Մկրտչյանն էինք, որ այս անիրավ աշխարհում, շարունակում էինք բոլորին համոզել հայրենի երկրի կենդանության գաղափարը: Այսօր համացանցում էլ որոշեցի փնտրել ՀՀ օրհներգի ճիշտ տարբերակը և մի քանի այսպես ասած կիսապաշտոնական կայքերում տեսա, որ մեր հասարակությունն էլ այդքան վստահ չէ՝ հայրենիքն ո՞ղջ է, թե` մեռած:
Եվ այսպես ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Պետական Օրհներգի ՃԻՇՏ տարբերակը
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրում է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա, եղբայր, քե՜զ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեր նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Իսկ դու ինչպե՞ս ես երգում ՀՀ օրհներգը:
Էջանիշներ