Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Չաստում գողականի ֆանատներից մեկը մի դեպք պատմեց: Ուրեմն մի կին սաղ կյանքը գողական ճշտով ապրած ա լինում ու վերջը որոշում ա գող դառնալ: Գնում ա քերոբի մոտ ասում, որ ուզում ա գող դառնա: Քերոբն էլ, էդ կնոջ հետ համապատասխան պրոցեդուրաներ անելուց հետո վիզը կտրում ա:
Ինչ եմ ուզում ասած լինեմ: Կինը էն էակը չի, որ գողականից խոսա, առավել ևս հոդված գրի:
Հայաստանում էս երևույթը համատարած բնույթ չի կրում ու հասարակության շատ շերտեր գողականության հետ ընդհանրապես չեն առընչվում ու շատերին ա "հաջողվում ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը"Հայաստանում գողական օրենքը սողոսկել է ամենուր, եւ քչերին է հաջողվում “հեղինակություններ” չճանաչել եւ ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը:Չնայած, սեփական ճակատագիրը որոշելը հաջողություն չի, այլ նորմալ մարդու վարք:
ինչ դեդ հասան, ինչ լֆիկ, ինչ բան...
Շառլը լավ ա ասել. «միակ ելքը գնդակահարությունն ա»:
Varzor (18.10.2011)
Բայց խնդիրը նրանումն է, որ հասարակության "գողականացաման" պրոցեսը գնալով թուլանում էր, իր տեղը զիջելով "բուրժուականացմանը": Իսկ սերյալները նորից սկսեցին դեռանասների շրջանում խեղաթյուրված "գողականացում" իրականացնել, իսկ դա գումարվելով "բուրժուականացմանը" արդյունքում դառնում է գանգստերիզմ:
Սերիալը մեծերի կյանքի երևույթների հետևանքն է, բայց փոքրերի կյանքում երևույթների ուժգնացման համար պատճառ է դառնում:
Չգիտես ինչու մեր բոլոր սերիալները կամա, թե ակամա ժամանակի ընթացքում սկսում են պարունակել այդ սուտի գողական տարրերը: Պատճառը թերևս սցենարիստների մտքի հարթությունն է: Իրենց թվում է, թե իրական կյանքից են գրում: Մանավանդ սցենարիստ կանայք լրիվ բորշել են իրենց անիմաստ և անտեղի պատկերացումներով:
Չեմ հասկանում էլ ուրիշ բանի մասին չեն կարողանում մտածել, թե երևակայությունները այդքանով ա սահմանափակվում? կամ էլ իրենց սերիալների սցենարները վերցնում են բակի զրույցներից ու բամբասանքներից![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Tig (18.10.2011)
Թեման ավելի շուտ սերիալների մասով է ակտուալ, իսկ մնացած մասով՝ ոչ։ Պատճառը հետևյալն ա. «գողական ռոմանտիզմով» տառապելը խիստ ժամանակավոր բնույթ ա կրում, քանի որ գալիս ա մի պահ, երբ զգում ես, որ դրանով ստամոքսդ չես լցնի։ Իսկ լցնելու համար պետք ա փող, որը կարելի ա ձեռք բերել մի քանի ճանապարհներով.
ա. կատարելով հանցագործություն,
բ. աշխատելով
գ. որևէ հարուստի կեղտոտ գործեր անելով.
Առաջինի դեպքում «գողական ռոմատիկների» խիստ փոքր մասն է, որ իրոք ունակ է գումարի համար հանցագործություն անել։ Երկրորդը թերևս միակ պատվավոր ճանապարհն է, որի դեպքում առանց նախկին «աՖտարիտետդ» վնասելու կամաց-կամաց դուրս ես գալիս ռոմանտիկայից։ Երրորդը ամենածանր դեպքն ա, երբ դրսի աշխարհի համար մնում ես «էն նույն գողաԳան տղեն», բայց ներսում՝ հարուստի լակոտը կարող ա իրեն ծնող հայհոյի, իսկ ինքը դա չլսելու տա։
Թե ով որ ճանապարհը կընտրի, էդ իր գործն ա, բայց մեր իրականության փորձը ցույց ա տալիս, որ ամեն դեպքում մեծ մասն էլ գնում ես սուս-փուս ականջները կախ աշխատում են։
Համոզված եմ, որ հոդվածի հեղինակը գաղափար անգամ չունի, ինչ է ասել «գողական օրենք», այլապես էս հոդվածի վերնագիրը ալյ կլիներ։
Իմ կարծիքով՝ սերիալների հեղինակներին (սկսած սցենարիստից վերջացրած ռեժիսորով) պիտի պետական դավաճանության հոդվածով դատապարտել գնդակահարության, ոչ ավել, որ պակաս։
Freeman (20.10.2011), One_Way_Ticket (18.10.2011), Tig (19.10.2011), Varzor (18.10.2011), Մարկիզ (19.10.2011)
Ամբողջ խնդիրը նրանումն է, որ գողական ռոմանտիզմով տառապում են մեծամասամբ անչափահասները, նույնիսկ դեռևս երեխաները: Ու որպես կանոն, այդ շորշոփի տակ ոմանք գնում են վաղ հասակում հանցագործություն կատարելու` առանց լիարժեք գիտակցելու դրա հետևանքները: Հետո դա ճահիճի պես սկսում է քաշել: Իմ կարծիքով հանցագործ կյանքի "բարիքների" պրոպագանդան առաջին հերթին վնասում է մատաղ սերունդներին, ինչի հետևանքով արհեստականորեն մեծացվում է հանցագորության ձգտող անձանց քանակը: Բնական է, որ դրանց մեծ մասը հասուն տարիքում փոխում է իր հայացքները, բայց ինչի համար ավելացնենք առանց այն էլ մարդկային բնույթի պատճառով անվերացնելի երևույթների տեղի ունենալու հավանականությունը?
Մի վիճակագրությամբ (կատարվել է վաղուց, նորերի մասին տեղյակ չեմ) աջառին հանցագործությունների մեծ մասը կատարվում է ոչ հանապազօրյա հացի համար, այլ ցուցադրական, շրջապատի, ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ:
Ներկայումս էլ հանցագործություններ կատարողների մի ստվար զանգվածը սոցիալական որևէ խնդիր չունի, նույնիսկ լավ էլ հարուստ են, ուղղակի "տանում են" լավ տղա երևալու համար, երբեմն էլ հետ շրջապատից հետ չընկնելու համար կամ էլ վախից:
Ամեն դեպքում ժամանակն է, որ սկսենք մոռանալ գողական ռոմանտիզմի տարիները, քանի որ գողական ազնիվ օրենքները պրակտիկորեն ամբողջությամբ զետեղված են եղել հայ տղամարդու դաստիարակության հիմունքներում, կրոնական գաղափարախոսությունում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
գողական օրենքների հիմքում ընկած է գողերին, հանցագործներին, մարդասպաններին կանոնակարգելու ու ղեկավարելու ապարատը: ու եթե էտ ապարատային "օրենքների" մեջ "գրված" է որ հարիֆը չպետք ա դավաճանի գողին, ապա դա չի նշանակում որ իրանց օրենքները "լավն" են, "մանկանը" սովորեցնում են չդավաճանել
քո ասելով որ գնանք ,դուրս կգա որ ասենք Մարտիրոս Սարյանը իրա "տղամարդկային կոդեքսի" հիմքում գողական զակոններն էր դրել:
կրմինալը մնում ա կրիմինալ, հանցագործ. ինչ դրոշ էլ պարզի իր գլխավերևը: ու պետք չէ իրա շուրջը խորհրդավորության վարգույր քաշել:
ու ընդանրապես, կարծում եմ հոդվածը ոչ թե գողական օրենքների բովանդակային մասի մասին էր, այլ երևույթի մասին:
եթե "չդավաճանելու" տեսության տարածման մասին է խոսքը գնում, ապա շատ ավելի արժեքավոր "կոդեքսներ" կան մարդկության գրադարաններում, օրինակ Աստվածաշունչը, ու զզվելի,այրունոտ ձեռքերով գրված կոդեքսները երբևէ պետք չէ առաջ բռթել: հեղինակին ես այս կեևպ եմ ընկալում:
Սխալ ես հասկացել գրառումս, սխալ մեկնաբանություններ ես անում: Էդ որտեղ եմ ես գրել, որ տղամարդկային կանոնների հիմքում գողականներն են???
Ոնց որ հակառակն եմ գրել
Պարզ չեմ գրել? Գողական շատ հասկացողությունների հիմքում են ընկած տղամարդկային և համամարդկային արժեքները, ոչ թե հակառակըԴրանցից շատերի հիմքում ընկած են զուտ համամարդկային և տղամարդկային չգրված օրենքները (ընկեներին չդավաճանել, կանանց հանդեպ չբռնանալ և այլն):
Ու մեկ էլ չեմ հասկանում, թե ոնց ես զատում բովանդակային մասը երևույթից? Չէ որ երևույթն ու բովանդակային մասը խիստ շաղկապված են:
Հոդվածը հենց օրենքների մասին էր, որոնցից էլ բխում է ապրելակերպը:
Արի միանշանակ մի ասա, որ կրիմինալը մնում է կրիմինալ, որովհետև շատ հաճախ կրիմինալը դառմնում է ժողովրդավար, իշխանությունը, կրիմինալ "քարկոծող"
Ախպեր ջան, մի քանի տասնամյակ առաջ կրիմինալի հասկացողության շրջանակներն այլ էին, հիմա` այլ են: Ու դա լղոզված հասկացողություն է, որը մեծապես կախված է հասարակության բարոյական նորմերից բխող պետական օրենքների սահմանումներից: Մեր երկրում թմրավաճառությունը խայտառակ կրիմինալ է, իսկ հոլանդիայում` օրինական բիզնես![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ