Կյանքը գողական օրենքներով
այկական հեռուստաընկերությունները մեկը մյուսի հետեւից ֆիլմեր են նկարահանում, որտեղ իրենց լուրջ դերասաններ համարողները չեն խորշում օրենքով գողի դեր խաղալ: Բանն, իհարկե, դերի մեջ չէ, այլ ֆիլմերի, որոնք քարոզում են կյանքի գողական կերպը արդեն ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ հայկական գաղթօջախներում:
Ռեժիսորները, հնարավոր է, բարի նպատակներ են հետապնդում` իբր, մենք գողական կյանքի բացասական կողմերն ու անթույլատրելիությունն ենք ցույց տալիս: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա հայերի մեծամասնության միջեւ իրական հարաբերությունների արտացոլումն է: Սակայն գործնականում ամեն ինչ այլ կերպ է` նրանք, ովքեր փող ունեն եւ ով հրապարակային գաղափարախոսության պատվեր է տալիս, գողական կյանքը համարում են քաղաքակրթական բարձրագույն արժեք, ավելի վեր պետությունից եւ մարդկային արժեքներից:
Գողական օրենքները ներխուժել են մեր կյանքի բոլոր ոլորտները եւ գրեթե բոլոր դժբախտությունների պատճառն են: Բանակում գողական պսեւդոարժեքների համար բռնության են ենթարկում, սպանում են կամ էլ ստիպում ինքնասպան լինել: Եվ քանի դեռ բանակից արմատախիլ չարվի ներքին կարգուկանոնի գողական համակարգը, այնտեղ զոհվելու են նրանք, ովքեր չեն ցանկանում ճանաչել կեղծ հեղինակություններին ու օրենքները:
Գողական բարքերի պատճառով պետական պաշտոնյաները չեն կարողանում վերացնել մենաշնորհները, որովհետեւ “գողական հիերարխիայում” մոնոպոլիստները բարձր են կանգնած պետական պաշտոնյաներից:
Գողական բարքերը ներխուժել են նաեւ հեռուստատեսություն, որտեղ գողական սերիալներ են նկարվում եւ մշտապես ցուցադրվում են ռաբիս կատարողների համերգները, որոնք դուր են գալիս “գողերին”:
Նման բարքեր են տիրում նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ որոշ ազգային համայնքներում, Սիցիլիայում, հնարավոր է Օդեսայում: Դրանք վերացնելը բավական դժվար է, սակայն բանը ոչ թե վերացնելն է, այլ համարժեք գնահատականը:
Լավ են, թե վատ գողական օրենքները: Խորհդային ժամանակ, այժմ էլ որոշ պետություններում, նույնիսկ Ռուսաստանում այդ բարքերը բացասական են որակվում, նրանցից քաշվում են, ծածկում են քաղաքակիրթ կոստյումի տակ: Դրանք չեն քարոզվում երիտասարդության մեջ որպես միակ՝ համատեղ ապրելու արդար համակարգ:
Հայաստանում ամեն ինչ հակառակն է: Գողական օրենքները բացահայտ ներկայացվում են ոչ թե որպես պետականին այլընտրանք, այլ պետականի վրա գերիշխող: Ընդ որում, այդ օրենքները փաթաթում են առանց բացառության բոլորին, այլընտրանք չթողնելով նրան, ով ցանկանում է բիզնեսով զբաղվել, պետական պաշտոն զբաղեցնել կամ էլ պարզապես ինքնուրույն գումար աշխատել:
Գողական օրենքներն ի սկզբանե բացառում են իրավահավասարությունը, մարդկանց միջեւ հարաբերությունները ներկայացնելով որպես դաժան հիերարխիա, որտեղ “բարձր կանգնածի” խոսքն օրենք է, որի չկատարումը դաժանորեն պատժվում է: Հեղինակություն հասկացությունը այդ հիերարխիայում անվիճարկելի է, նույնիսկ եթե այդ հեղինակությունն անգրագետ եւ բութ է: Ժողովրդավարությունը, որը կառուցվում է բացարձակ իրավահավասարության վրա, նման պայմաններում զուտ ֆիկցիա է դառնում: Եվ եթե այլ պետություններում կարելի է նիշա գտնել եւ ապրել նորմալ պետական օրենքներով,
Հայաստանում գողական օրենքը սողոսկել է ամենուր, եւ քչերին է հաջողվում “հեղինակություններ” չճանաչել եւ ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը:
Նաիրա Հայրումյան
http://www.lragir.am/armsrc/society54628.html
Էջանիշներ