User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Կյանքը գողական օրենքներով

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքը գողական օրենքներով

    Մեջբերում եմ Նաիրա Հայրումյանի հոդվածը lragir.am - ից
    Կարևոր խնդիր է, որն արդեն մեկ սերունդ չէ, որ կանգնած է հայաստանաբնակների առջև: չնայած այն ունի բավականին նոր արմատներ, մի 80-50 տարի, սակայն այնքան ամուր է այն նստած , որ դարձել է կարծես ներազգային մի նոր "գաղափարախոսություն" և "բարոյականություն":
    Եվ այսպիսով հեղինակի հոդվածը ամբողջությամբ:

    Կյանքը գողական օրենքներով

    այկական հեռուստաընկերությունները մեկը մյուսի հետեւից ֆիլմեր են նկարահանում, որտեղ իրենց լուրջ դերասաններ համարողները չեն խորշում օրենքով գողի դեր խաղալ: Բանն, իհարկե, դերի մեջ չէ, այլ ֆիլմերի, որոնք քարոզում են կյանքի գողական կերպը արդեն ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ հայկական գաղթօջախներում:

    Ռեժիսորները, հնարավոր է, բարի նպատակներ են հետապնդում` իբր, մենք գողական կյանքի բացասական կողմերն ու անթույլատրելիությունն ենք ցույց տալիս: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա հայերի մեծամասնության միջեւ իրական հարաբերությունների արտացոլումն է: Սակայն գործնականում ամեն ինչ այլ կերպ է` նրանք, ովքեր փող ունեն եւ ով հրապարակային գաղափարախոսության պատվեր է տալիս, գողական կյանքը համարում են քաղաքակրթական բարձրագույն արժեք, ավելի վեր պետությունից եւ մարդկային արժեքներից:

    Գողական օրենքները ներխուժել են մեր կյանքի բոլոր ոլորտները եւ գրեթե բոլոր դժբախտությունների պատճառն են: Բանակում գողական պսեւդոարժեքների համար բռնության են ենթարկում, սպանում են կամ էլ ստիպում ինքնասպան լինել: Եվ քանի դեռ բանակից արմատախիլ չարվի ներքին կարգուկանոնի գողական համակարգը, այնտեղ զոհվելու են նրանք, ովքեր չեն ցանկանում ճանաչել կեղծ հեղինակություններին ու օրենքները:

    Գողական բարքերի պատճառով պետական պաշտոնյաները չեն կարողանում վերացնել մենաշնորհները, որովհետեւ “գողական հիերարխիայում” մոնոպոլիստները բարձր են կանգնած պետական պաշտոնյաներից:

    Գողական բարքերը ներխուժել են նաեւ հեռուստատեսություն, որտեղ գողական սերիալներ են նկարվում եւ մշտապես ցուցադրվում են ռաբիս կատարողների համերգները, որոնք դուր են գալիս “գողերին”:

    Նման բարքեր են տիրում նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ որոշ ազգային համայնքներում, Սիցիլիայում, հնարավոր է Օդեսայում: Դրանք վերացնելը բավական դժվար է, սակայն բանը ոչ թե վերացնելն է, այլ համարժեք գնահատականը:

    Լավ են, թե վատ գողական օրենքները: Խորհդային ժամանակ, այժմ էլ որոշ պետություններում, նույնիսկ Ռուսաստանում այդ բարքերը բացասական են որակվում, նրանցից քաշվում են, ծածկում են քաղաքակիրթ կոստյումի տակ: Դրանք չեն քարոզվում երիտասարդության մեջ որպես միակ՝ համատեղ ապրելու արդար համակարգ:

    Հայաստանում ամեն ինչ հակառակն է: Գողական օրենքները բացահայտ ներկայացվում են ոչ թե որպես պետականին այլընտրանք, այլ պետականի վրա գերիշխող: Ընդ որում, այդ օրենքները փաթաթում են առանց բացառության բոլորին, այլընտրանք չթողնելով նրան, ով ցանկանում է բիզնեսով զբաղվել, պետական պաշտոն զբաղեցնել կամ էլ պարզապես ինքնուրույն գումար աշխատել:

    Գողական օրենքներն ի սկզբանե բացառում են իրավահավասարությունը, մարդկանց միջեւ հարաբերությունները ներկայացնելով որպես դաժան հիերարխիա, որտեղ “բարձր կանգնածի” խոսքն օրենք է, որի չկատարումը դաժանորեն պատժվում է: Հեղինակություն հասկացությունը այդ հիերարխիայում անվիճարկելի է, նույնիսկ եթե այդ հեղինակությունն անգրագետ եւ բութ է: Ժողովրդավարությունը, որը կառուցվում է բացարձակ իրավահավասարության վրա, նման պայմաններում զուտ ֆիկցիա է դառնում: Եվ եթե այլ պետություններում կարելի է նիշա գտնել եւ ապրել նորմալ պետական օրենքներով, Հայաստանում գողական օրենքը սողոսկել է ամենուր, եւ քչերին է հաջողվում “հեղինակություններ” չճանաչել եւ ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը:

    Նաիրա Հայրումյան

    http://www.lragir.am/armsrc/society54628.html
    Իսկապե՞ս այժմ Հայաստանում այսպիսի իրավիճակ է:
    Դուք ձեր վրա առօրյա կյանքում զգու՞մ էք "գողական հեղինակությունների" կամ ընդանրապես "գողականության" ազդեցությունը:
    Լինի ուղղակի կամ անուղղակի ձևով:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (14.10.2011), E-la Via (16.10.2011), Freeman (14.10.2011), One_Way_Ticket (14.10.2011), Rammstein (17.10.2011), Ripsim (14.10.2011), Tig (14.10.2011), VisTolog (14.10.2011), Yevuk (17.10.2011), Արէա (14.10.2011), Եկվոր (14.10.2011), Հայկօ (14.10.2011), Ձայնալար (14.10.2011), յոգի (14.10.2011), Ռուֆուս (14.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 01.01.2024, 18:17
  2. Կյանքը ափիս մեջ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.05.2012, 09:58
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Գրառումներ: 26
    Վերջինը: 11.10.2008, 12:16
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •