User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: [Հերքված լուր] Նոր չբացահայտված,մահացու վիրուս Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լվացեք ձեռքերը՝ քանի փորձանք չի պատահել

    Գերմանիայում, որտեղ արդեն մեկ ամիս է` գրոհում է E.coli մանրէն, դեռ շատ լարված վիճակ է. շուկաներն ու կրպակները լցված են բանջարեղենով, իսկ գերմանացիները սպասում են, թե երբ են իրենց կարգին բացատրելու, թե ով է մեղավոր և ինչ է պետք անել: Ուրեմն աղիքային վարակների մասին խոսելու ճիշտ ժամանակն է:


    Կարևոր է
    Սուր աղիքային վարակների ժամանակ չի կարելի հակալուծային միջոցներ օգտագործել, քանի որ օրգանիզմի թունավորումն ավելի կխորանա, և հետևանքներն ավելի լուրջ կլինեն:

    Աղիքային վարակ՝ ընդհանուր և հավերժական թեմա

    Եվրոպայում շարունակվում է բանջարեղենային տագնապը, իսկ մենք չգիտես ինչու մեզ ապահով ենք համարում այդ սարսափելի E.coli-ից (անունը կարծես թե բոլորն են մտապահել)` հիմնվելով այն փաստի վրա, որ մոտակա 3-4 ամիսներին մեզ եվրոպական բանջարեղեն պետք չի գալու՝ մերն էլ է հասել: Բայց տեղական բանջարեղենը դեռ չի երաշխավորում մեր անվտանգությունը, քանի որ այդ վարակները տարածված են ամբողջ աշխարհում, և ոչ մի, նույնիսկ գերքաղաքակիրթ երկիր դրանցից ապահովագրված չէ:
    Ինչպե՞ս խուսափել հիվանդանալուց
    Աղիքային վարակների գլխավոր պատճառներն են հում (այսինքն քիչ եփած, քիչ տապակած) միսը, վարակված ջուրը, այդ ջրով լվացված բանջարեղենն ու միրգը: Եվ պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի դրանք հանկարծ չընկնեն մեր օրգանիզմի մեջ: Ձեռքերն ինչպես հարկն է լվանալ ոչ միայն զուգարանից դուրս գալուց կամ փողոցից տուն գալուց հետո, այլև սնունդ պատրաստելուց առաջ և հետո. ի վերջո իզուր չեն աղիքային վարակները նաև«կեղտոտ ձեռքերի հիվանդություններե անվանում: Լավ լվացեք այն սպասքը, որի մեջ հում մթերք է եղել և երբեք հում մթերքը պատրաստի սննդի հետ մի պահեք: Միսը լավ եփեք կամ տապակեք, ջուրը եռացրեք` հետո խմեք, բանջարեղենն ու մրգերը լավ լվացեք: Դե և հասկանալի է` հրաժարվեք մրգերը շուկայում համտեսելու սովորությունից, ինչը մի քանի անգամ բարձրացնում է վարակվելու հավանականությունը:
    Եթե արդեն հիվանդացել ես
    Առաջին կարևոր և պարտադիր պայմանը (ցավոք, աղիքային հիվանդություններ ունեցողների մեծամասնությունը սովորաբար գերադասում է ժամերով տառապել զուգարանում) անպայման բժշկի դիմելն է, մանավանդ եթե արյան հետք եք նկատում: Թե ինչու է բժշկի գնալը կարևոր՝ հասկանալի է այն լուրերից, որոնք այս ամբողջ վերջին ամսվա ընթացքում հաղորդվում են Գերմանիայից. աղիքային վարակները երբեմն նաև մահվան պատճառ են դառնում: Ոչ միայն որովհետև E.coli մանրէի այս տարատեսակը երիկամների աշխատանքի խափանման պատճառ է դառնում, այլև ջրազրկում է առաջանում, որը հավանական է աղիքային տարբեր սուր վարակների դեպքում: Ջրազրկումը հատկապես վտանգավոր է երեխաների համար, որոնց օրգանիզմում քիչ են ջրի պաշարները և տարեցների համար, որոնց օրգանիզմը թուլացած է. նրանց համար աղիքային վարակները ոչ թե տեսական, այլ շատ իրական վտանգ են: Բացի դրանից՝ աղիքային վարակով տառապող մարդը սպառնալիք է շրջապատի մարդկանց համար՝ հիվանդությունը տանը հաղթահարելու որոշումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի նրան, որ հերթով կհիվանդանան նաև տան մյուս անդամները:
    Ինչպե՞ս մյուսներին չվարակել
    Պետք է հետևել ավանդական կանոններին՝ հիվանդության ամբողջ ընթացքում առանձնացնել սպասքը, զուգարան գնալուց հետո, ուտելուց առաջ և ընդհանրապես հնարավորին չափ հաճախ՝ ջանասիրաբար լվանալ ձեռքերը, հրաժարվել խոհանոցում գործ անելու, առաջին հերթին սնունդ պատրաստելուց (շատ հավանական է, որ վարակը փոխանցվի նրանց, ովքեր պետք է ուտեն ձեր եփած սնունդը):
    Հիվանդության պատմություն
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կարծիքով Գերմանիայում բռնկված աղիքային վարակը Եվրոպայում ամենախոշորն է: Սակայն նման բռնկումները բավականին հաճախակի երևույթ են: Օրինակ.
    2009 թ., Չինաստան: Էնտերովիրուսային վարակի բռնկումը տևեց մի քանի ամիս` վարակելով առնվազն 12 հազար մարդու: 50 մարդ մահացավ:
    2008 թ., Դանիա: Սալմոնելյոզով վարակվելու ավելի քան հազար դեպք, 6 մահ: Վարակի աղբյուրը խոզի միսն էր:
    2006 թ., ԱՄՆ: Մոտ 300 մարդ վարակվեց E.coli-ի վտանգավոր տեսակներից մեկով. երեքը մահացավ:«Մեղավորե ճանաչվեց սպանախը:
    2002 թ., Ռուսաստան: Կրասնոդարի շրջանում ավելի քանի հազար մարդ հիվանդացավ արնալուծով ՘դիզենտերիա՗: Վարակի աղբյուրը կաթնամթերքն էր՝ հետագայում պարզվեց, որ կոմբինատի աշխատողները հիվանդ էին:

    Աղբյուր
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (11.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՉԹՕ (չբացահայտված թռչող օբյեկտներ)
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 61
    Վերջինը: 07.07.2011, 09:14
  2. Մահացու պայքար: Ժառանգություն / Mortal Kombat: Legacy
    Հեղինակ՝ LoK®, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.04.2011, 15:48
  3. Վիրուս nextmail.ru-ում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Վեբ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 30.10.2009, 21:07
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 23.08.2008, 08:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •