User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: [Հերքված լուր] Նոր չբացահայտված,մահացու վիրուս Հայաստանում

  1. #16
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    63
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք ջան այսօր առավոտվանից վատ լուրեր հայրիկս ստացավ Հայաստանից,իսկ ես եթե չգրեմ կարող է տեղս չգտնեմ,չեմ ցանականում ոչ մեկի մոտ պարանոյա առաջանա,բայց ուշադիր եղեք,Հայաստանում նոր չբացահայտված եւ մահացու վիրուս է հայտնվել եւ արդեն 11 մարդ մահացել է,իսկ բժիշկները չգիտեն ինչից է,վիրուսը գործում է շատ արագ,ախտանիշներն են՝
    1,Դիարեյա(լուծ)
    2,Արյուն լուծի հետ
    3,Սկզբից երիկամներն են ախտահարվում
    4,Լյարդը շատ վատ է գործում
    5,Թոքերը նույնպես ատկազ են անում
    6,Մաշկի դեղին գույն
    7,Ընդհանուր թուլություն
    8,Փորացավեր
    9,Ջերմություն՝ հիպերտերմիա
    10,Ուժեղ սրտխառնոց

    Վիրուսը ընդհամենը մի քանի օրից բերում է մահվան

    Իմ կարծիքով դա մուտացիայի ենթարկված վիրուս է՝հնարավոր է ստամոքսային փայտիկ լինի
    խորհուրդներ՝
    1,Պահպանել ընդհանոր հիգենիայի կանոները
    2,Ձեռքերը լավ լվանալ
    3,Խուսափել փողոցում սնվելուց՝ արագ պատրաստվող սննդից
    4,Միսը եփել ավելի երկար
    5,Բանջարեղենը լավ լվանալ թաք ջրով
    6,Ցանկալի է հեռու մնալ արտասահմանյան մսից
    7,Օգտագործել տեղական արտադրության մթերք
    8,Արյունով լուծի դեպքում անհապաղ դիմել բժշկի

    P.S. Առայժմ այսքանը,ինֆորմացիան 100% է,երեկ գիշեր մահացել է մեր ծանոթներից մեկը,նոր բան լինելու դեպքում կգրեմ,առողջ եղեք:
    Մեր ժամանակ դրան ասում էին « խոլեռա » :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  2. #17
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թռչնագրիպի՝ H1N1 վիրուսի վտանգը, ինչպես նաեւ դրա մասին խոսակցությունները դեռ չմարած, ժողովրդի մեջ նոր վիրուսի հետ կապված աժիոտաժ է սկսվել: Այս նոր վիրուսը կոչվում է «գուսիննի» եւ տարածվում է հիմնականում կանանց շրջանում: Մեզ զանգահարած քաղաքացու ասելով, իրենց անհանգստության պատճառն Ամերիկայում Հայաստանի մասին պատրաստված տեսանյութն է եղել, ըստ որի՝ Հայաստանում նոր վիրուս է տարածվել, որից արդեն 11 մարդ է մահացել:

    «Մեր բարեկամներն Ամերիկայից խուճապահար զանգահարել էին եւ հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ասացին, որ լուրերով Հայաստանում տարածված ինչ-որ նոր վիրուսի մասին են ասել: Ասացին, որ դրանից նույնիսկ մարդիկ են մահացել արդեն»,- պնդում էր մեզ զանգահարողը:

    Իսկ հիվանդության ախտանշանները թեթեւ ջերմությունն ու փորլուծությունն են՝ ըստ տեսանյութի: Վիրուսը փոխանցվում է հիմնականում մրգերից ու բանջարեղենից: Քաղաքացին դժգոհում էր, որ եթե այդպիսի բան կա, ինչո՞ւ տեղյակ չեն պահում հանրությանը, որպեսզի մարդիկ զգուշանան: Նա պատմեց, որ շատ էլ չէր հավատա, եթե նախօրեին իր ծանոթներից մեկին այդպիսի ախտանշաններով չտեղափոխեին «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ կինն անսպասելի մահացել էր: «Բժիշկները մահացածի հարազատներին ասել են, որ դա անհայտ հիվանդություն է համարվում»,- պատմեց քաղաքացին:

    Մենք նախ փորձեցինք գտնել այդ տեսանյութը, սակայն «USArmenia TV»-ի կայքում տեսանյութը չգտանք, քանի որ տեղադրված էին միայն մինչեւ սեպտեմբերի 13-ի լրատվական հաղորդումների ձայնագրությունները, իսկ այդ տեսանյութը, մեզ զանգահարած քաղաքացու խոսքով, ցուցադրվել էր մի քանի օր առաջ: Ապա փորձեցինք ՀՀ գլխավոր վարակաբանից պարզել, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները նոր վիրուսի վերաբերյալ, եւ կա՞ն արդյոք մահացության դեպքեր: «Հայաստանում ոչ ոք ինձանից լավ այդ ինֆորմացիային չի տիրապետում: Դա լկտի սուտ է, այդպիսի բան չկա: Հայաստանում ոչ նոր, ոչ էլ անհայտ վիրուս չկա»,- մեզ հետ զրույցում ասաց գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը եւ հավելեց.

    «Ոչ էլ 11 հոգի մարդ է մահացել դրանից: Ես նաեւ ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն եմ, եւ հասկանում եք, որ եթե այդ մարդիկ մահանան, մեր հիվանդանոցում պետք է մահանան: Այդպիսի բան չկա: Ես պատրաստ են Ձեզ հետ գնալ այդ մահացածների տուն: Տեսնենք որտե՞ղ են պառկել, ինչի՞ց են մահացել: Ամեն տարի ամռանը մեզ մոտ արյունային լուծով հիվանդներ լինում են, լինում են նաեւ բարդացումներ, բայց նման բան տարածել, որ վիրուս կա, մարդիկ են մահանում՝ անբարոյականություն է»:

    «Էրեբունի» հիվանդանոցից նույնպես հերքեցին նոր վիրուսի մասին տեղեկությունները: «Կոնկրետ վիրուսային հիվանդությամբ պառկած հիվանդներ այս տարի մենք չենք ունեցել: Անցած տարի H1N1 վիրուսի հետ կապված դեպքեր ունեցել ենք, իսկ այս տարի վիրուսային ախտահարմամբ հիվանդներ չենք ունեցել, որոնց մոտ հայտնաբերված լինի վիրուս՝ տեղական կամ արտասահմանյան, որից մահ առաջանա»,- ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանը:

    Նա հավելեց, որ անգամ այդպիսի գանգատներով՝ ջերմություն, փորլուծություն, հիվանդներ էլ չեն ունեցել: Եթե իրականում այդպիսի բան կա, ապա, ինչպես պնդում էր քաղաքացին, ոչ թե պետք է կոծկել, որպեսզի խուճապ չառաջանա, այլ պատշաճ կերպով պետք է իրազեկել մարդկանց՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:
    Աղբյուր՝ hraparak.am
    When life gives you lemons, make lemonade

  3. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.10.2011), Chuk (14.10.2011), murmushka (14.10.2011), Rammstein (14.10.2011), Renata (14.10.2011), Ripsim (14.10.2011), Tig (14.10.2011), Գեա (14.10.2011), Հայկօ (14.10.2011)

  4. #18
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ դուք որտեղից եք կարդացել կամ իմացել այդ ինֆորմացիանշյի մասին, կա ինտերնետում որև է տեղ դրանց մանրամասների մասին? իրոք ուզում եմ իմանալ: Իսկ ինչ հոսքը գնում է անհայտ վիրուսից խուսափելու ձևերի մասին, նշվածները անկախ ամենինչից պիտի պահպանվի: Ով կեղտոտ անցումի տակի , հում մսին հետո փողին կպած ու չլվացված ձեռքերով սարքած շաուրմա ուտի ու լավ զգա: (համեմունքի ու եփվող մսի վրայել ճանճեր էին վխտում)
    Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 14.10.2011, 14:31:

  5. #19
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ hraparak.am
    Ժող, եթե վիրուսը չկա, չի նշանակում, որ ձեռքերը լվալ պետք չի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (14.10.2011)

  7. #20
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մյուս կողմից՝ եթե ձեռքերը լվանալ պետք ա, չի նշանակում, որ առեղծվածային վիռուս կա: Խորհուրդ եմ տալի անհասկանալի ծագման լուրերի չհավատալ ու խուճապի չմատնվել: Երևանը շատ փոքր քաղաք ա, եթե տենց համաճարակ լիներ, հավանականությունը փոքր ա, որ դրա մասին մի քանի տեղից չլսեինք: Ու համ էլ դա թաքցնելու ու պաշտոնապես մարդկանց չզգուշացնելու պատճառ չեմ տեսնում:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.10.2011), Chuk (14.10.2011), Moonwalker (14.10.2011), Renata (14.10.2011), Ripsim (14.10.2011), VisTolog (14.10.2011), Արէա (14.10.2011)

  9. #21
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ այս թեման ժամանակավորապես սառեցնել, որ չկարողանան կարդալ, քանի հավաստի ոչ մի տեղեկություն չկա: Հետևանքների մասին ասեմ. հիմա եթե մեկը սրա մասին գիտի ու անկախ դրանից ջերմություն ունենա կարող ա նենց ուժեղ ներշնչվի որ իրոք բերի վատ հետեվանքների: Երեկ զուգադիպություն էր տեղի ունեցել, 1 օրվա մեջ 8 հատ սկոռի տեսա միգալկեքը միացրած, տաքսիստնել էր ահագին տեսել, մի պահ վախեց ա ասեցի կարող ա իրոք վիրուսից ա, հետո հիշեցի որ Գառնիում 5 ից 6 բալ երկրաշարժ էր եղել, հնարավոր է տներ քանդված լինեն: Սենց լուրերը իմ կարծիքով Հայաստանից տուրիստների ոտքը կտրելն ա, մանկական եվրատեսիլի համար դրսից մարդկանց հոսքի խափանումը և այլն

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.10.2011), Vaio (15.10.2011)

  11. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Հաշվի առնելով, որ որևէ տեղից չի հաստատվել տվյալ լուրը, իսկ Հրապարակ լրատվականի զրուցակիցները հերքել են այն՝ որակելով «լկտի սուտ» (այդ հոդվածը բերված է նաև սույն թեմայի 17-րդ գրառուման մեջ), ինչպես նաև չկա թեմայի հեղինակի՝ հետագա գրառումներում խոստացած ճշտումները առողջապահության նախարարության հետ (նա արդեն 4-րդ օրն է ինչ ակումբ չի մտնում), խմբագրվել է թեմայի վերնագիրը՝ նրա առջևում ավելացվել է «[Հերքված լուր]» արտահայտությունը, ինչպես նաև խմբագրվել է թեմայի առաջին գրառումը, այնտեղից հեռացվել է ենթադրյալ նոր վիրուսի նկարագրությունը, ինչպես նաև մեկնաբանությունները, գրառման մեջ պահպանվել են միայն թեմայի հեղինակի տված խորհուրդները, որոնք պիտանի են ցանկացած դեպքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (15.10.2011), Lion (15.10.2011), Rammstein (15.10.2011), Universe (25.10.2011), Գեա (15.10.2011), Ձայնալար (15.10.2011), Նաիրուհի (15.10.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՉԹՕ (չբացահայտված թռչող օբյեկտներ)
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 61
    Վերջինը: 07.07.2011, 09:14
  2. Մահացու պայքար: Ժառանգություն / Mortal Kombat: Legacy
    Հեղինակ՝ LoK®, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.04.2011, 15:48
  3. Վիրուս nextmail.ru-ում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Վեբ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 30.10.2009, 21:07
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 23.08.2008, 08:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •