User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Սուպերխմբեր

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սուպերխմբեր

    Սուպերխումբ (supergroup) տերմինը առաջացել է 60-ական թվականներին և վերաբերում է այն խմբերին, որոնց անդամներն արդեն բավականաչափ հայտնի և երաժշտական անցյալ ունեցած երաժիշտներ են: Այս թեմայում առաջարկում եմ գրել տարբեր սուպերխմբերի մասին, ինչպես նաև համեմատել այդ խմբերի և այդ խմբերի առանձին անդամների նախկին և ներկա գործունեությունները:

    Սուպերխմբերը բավականին շատ են, հատկապես ռոքի մեջ: Դրանց մի մասի կյանքի տևողությունը լինում է շատ կարճ, մյուսները գոյատևում են բավականին երկար: Թվարկեմ առավել հայտնի սուպերխմբերից մի քանիսին.

    Cream (Eric Clapton, Jack Bruce, Ginger Baker)
    Blind Faith (Eric Clapton, Stevie Winwood, Ginger Baker)
    Crosby, Stills, Nash & Young (David Crosby, Stephen Stills, Graham Nash, Neil Young)
    The Dirty Mac (John Lennon, Eric Clapton, Mitch Mitchell, Keith Richards)
    Emerson, Lake & Palmer (Keith Emerson, Greg Lake, Carl Palmer)
    Asia (John Wetton, Geoff Downes, Carl Palmer, Steve Howe)
    U.K. (John Wetton, Eddie Jobson, Allan Holdsworth, Bill Bruford, Terry Bozzio)
    Traveling Wilburys (George Harrison, Bob Dylan, Roy Orbison, Tom Petty, Jeff Lynne)
    Liquid Tension Experiment (Mike Portnoy, John Petrucci, Jordan Rudess, Tony Levin)
    BBM (Jack Bruce, Ginger Baker, Gary Moore)

    և շատ ու շատ այլ խմբեր: Դրանց ամբողջական ցանկը կա այստեղ.

    http://en.wikipedia.org/wiki/Supergroup_%28music%29

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2011), Smokie (26.11.2013), Yellow Raven (09.10.2011), Ֆոտոն (10.05.2012)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ճիշտ կլինի թեման սկսել այնպիսի հայտնի սուպերխմբերից, ինչպիսին են, օրինակ, Cream-ը կամ ELP-ը, բայց ես կսկսեմ մի շատ հետաքրքիր և ուրախ խմբից՝ Travelling Wilburys-ից: Այս խումբը ստեղծվել է 1988 թվին բոլորովին պատահաբար: 1987 թվին Jeff Lynne-ը, որն առավել հայտնի է որպես Electric Light Orchestra խմբի կիթառահար և վոկալիստ, որպես պրոդյուսեր աշխատում է նախկին բիթլ George Harrison-ի Cloud Nine և ամենահայտնի վոկալիստներից մեկի՝ Roy Orbison-ի Mystery Girl ալբոմների վրա: Մի օր նրանք երեքով հանդիպում են, և Harrison-ը նրանց ասում է, որ ուզում է նոր սինգլ թողարկել: Այդ սինգլի մի երգն արդեն որոշված էր, իսկ երկրորդ երգը դեռ չէր գրվել: Harrison-ը, Orbison-ը և Lynne-ը որոշում են միասին ձայնագրել այդ երգը: Մնում էր ստուդիայի հարցը: Հարիսոնը զանգահարում է իր հին ընկերոջը՝ Bob Dylan-ին և խնդրում տրամադրել իր տնային ստուդիան: Dylan-ին ևս հետաքրքրում է գաղափարը, և ինքն էլ է որոշում մասնակցել երգի ձայնագրմանը: Հետո Հարիսոնը հիշում է, որ իր կիթառը մոռացել է մեկ այլ ընկերոջ՝ ամերիկյան շատ հայտնի ռոք երաժիշտ Tom Petty-ի տանը: Արդյունքում Petty-ն էլ է միանում խմբին:

  4. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ այսպես, նրանք հավաքվում են Դիլանի ստուդիայում և հինգով գրում են Handle With Care երգը: Նրանց այնքան է դուր գալիս այդ երգը գրելու պրոցեսը, որ որոշում են գրել ևս մի քանի երգ և թողարկել մի ամբողջ ալբոմ: Նրանք իրենց կոչում են Travelling Wilburys, իսկ ալբոմը պարզապես անվանում Volume 1: Այն պարունակում է բավականին թեթև և ուրախ փոփ, քանթրի ու ռոք՛ն՛ռոլլ երգեր: Խմբի անդամներից բոլորն էլ ունեն իրենց երգերը, և բոլորն էլ երգում են ալբոմում: Հետաքրքիրն այն է, որ չնայած այս հինգից յուրաքանչյուրն էլ իր ոլորտում վիրտուոզ երաժիշտ է, այստեղ նրանք նույնիսկ չեն փորձում ցույց տալ իրենց վիրտուոզությունը, և ալբոմը լսելիս այնպիսի տպավորություն է ստացվում, որ նրանք պարզապես ուրախ ժամանակ են անցկացրել:


  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (26.11.2013), Ֆոտոն (10.05.2012)

  6. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոք, ալբոմի ձայնագրությունից անմիջապես հետո Roy Orbison-ը մահանում է, իսկ խումբը կրկին միավորվում է երկու տարի անց՝ 1990 թվին արդեն չորսով և ձայնագրում երկրորդ ալբոմը, որը անհասկանալի պատճառներով կոչվում է Volume 3: Սակայն եթե առաջին ալբոմը նրանց մեծ հաջողություն բերեց, ապա երկրորդ ալբոմը չունեցավ միևնույն հաջողությունը երևի այն պատճառով, որ շատ չէր տարբերվում առաջինից: Այս երկրորդ ալբոմը դարձավ խմբի վերջին ալբոմը: Նրանք այլևս չմիավորվեցին, չնայած առանձին-առանձին հաճախ նվագում են իրար հետ:

  7. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Travelling Wilburys-ից տեղադրեմ ևս մի քանի երգ.

    End Of The Line



    Tweeter And The Monkey Man

    Այս երգը գրել է Bob Dylan-ը: Այն վերջինիս հումորային երգերից է՝ Lily, Rosemary And The Jack Of Hearts-ի ոճով: Երգը խոսքերը կառուցված են Bruce Springsteen-ի երգերի վերնագրերով (Stolen Car, Thunder Road, Car Wash, Lion's Den և այլն).



    She's My Baby

    Այս երգը երկրորդ ալբոմից է: Կիթառի սոլոն կատարում է Gary Moore-ը.



    Wilbury Twist

    Եվս մեկ ուրախ երգ երկրորդ ալբոմից.


  8. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    EMERSON, LAKE & PALMER

    Emerson, Lake & Palmer (ELP) խումբն ամենահայտնի սուպերխմբերից մեկն է և պրոգրեսիվ ռոքի առաջին սուպերխումբը: Այս խումբը ստեղծվել է 1970 թվին Keith Emerson-ի (ստեղնային գործիքներ), Greg Lake-ի (վոկալ, բաս կիթառ, կիթառ) և Carl Palmer-ի (հարվածային գործիքներ) կողմից: Մինչև խմբի ձևավորվելը Emerson-ը նվագել էր 60-ականներին հայտնի The Nice խմբում, Lake-ը եկել էր King Crimson-ից, իսկ Palmer-ը նախ նվագել էր Atomic Rooster, իսկ հետո՝ The Crazy World Of Arthur Brown խմբում: Ամենասկզբում Emerson-ը և Lake-ը նաև կիթառահար էին փնտրում խմբի համար, և խմբին միանալու ցանկության մասին հայտնել էր Jimi Hendrix-ը: Նրանք միասին հասցրեցին ընդամենը մի քանի փորձ անել ստուդիայում նախքան Hendrix-ի մահը, իսկ դրանից հետո որոշեցին խումբը պահել որպես տրիո, և այն HELP անվանելու փոխարեն անվանեցին պարզապես ELP:

    ELP-ը շատ հայտնի էր հատկապես մինչև 70-ականների կեսերը: 70-ականների երկրորդ կեսին սկսվեցին կոնֆլիկտները, որը 1978 թվականին հանգեցրեց խմբի քանդվելուն: 80-ականներին երկու անգամ խումբը կիսատ միավորվեց՝ մի անգամ առանց Palmer-ի (բավականին հաջող), մյուս անգամ՝ առանց Lake-ի (բավականին անհաջող): Իսկական միավորումը եղավ 1992-ին, իսկ 1998-ին կոնֆլիկտները խորացան, և խումբը քանդվեց երևի արդեն վերջնականապես, չնայած անցյալ տարի 12 տարի անց նրանք կրկին միավորվեցին ընդամենը մեկ համերգ տալու համար:


  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (09.12.2011)

  10. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    I - Abbath, Armagedda (Immortal), TC King (Gorgoroth), Ice Dale (Enslaved) :Պ

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (09.12.2011)

  12. #8
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս թեմայում առաջարկում եմ գրել տարբեր սուպերխմբերի մասին, ինչպես նաև համեմատել այդ խմբերի և այդ խմբերի առանձին անդամների նախկին և ներկա գործունեությունները:
    Էս մասն էլ լրացնեմ. I (արտասանվում է [այ]) նորվեգական խումբը ձևավորվել է 2006 թվականին: Այն կազմված է ամենահայտնի թռու բլեք մեթըլ խմբերի (Immortal, Gorgoroth, Enslaved) անդամներից: Նրանք համարում են, որ նոր ոճի հիմնադիր են, որը կոչվում է blackened heavy metal, իրենից ներկայացնում է շատ ավելի ծանր ու ագրեսիվ մի երաժշտություն, քան ավանդական հևին, միաժամանակ ուղեկցված շատ ավելի մելոդիկ սոլոներով ու ավանդական հևի մետալին բնորոշ՝ համեմատաբար թեթև՝ նենց դունց-դունց դրամմինգով:

    Ըհընց.



    Մի խոսքով՝ կարգին ճշտով մյուզիք ա: Լսեք, ժողովուրդ:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 09.12.2011, 22:59:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (09.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •