Մերսի Վոտեր
Այս կարևոր թեման բացելու համար
Բայց ցավոք ինչպես տեսնում ես Հայաստանում մարդկանց այսպիսի գլոբալ շարժումները չեն հետաքրքրում, չնայած մենք էլ ենք տառապում նույն կարգի խնդիրներից ինչ որ հույնը, ամերիկացին ու մյուսները։ Դա ռեսուրսների սխալ կառավարումն է մի փոքրիկ խումբ մարդկանց կողմից։ Եվ ամենաշատ ռեսուրսը դա հենց բանկերն են ու կենտրոնական բանկը, մնացած չինովնիկ ու միջին կարգի օլիգարխներ ուղղակի ածանցյալ են։
Արտասահմանում դա հասկացել են ու դրա համար գոռում են «Գրավենք Վոլ Սթրիթը» իսկ մեր մոտ ամեն ինչ սկսվում ու վերջանում է նախագահի աթոռով։ Ու մարդկանց թվում է թե նախագահի աթոռին եթե բարի թագավոր դնեն ապա ամեն ինչ կդզվի։ Դրա համար միայն նախագահական ընտրություններին են ակտիվանում, մնացած ժամանակ անաբիոզ է։
Էջանիշներ