Գեա-ի խոսքերից
ցանցառիկ էքսպրոմտդ դուրս շատ եկավ, այսինքն այն , որ երեխայի խնամքի հարցում խաղերը կամ նման բաները կարելի է հորինել , և դա կարելի է անել ճանաչելով երեխային , հաշվի առնելով նրա տրամադրությունը:Իսկ հիմա ասեմ իբրև մանկաբույժ, վեց ամսականից երեխային նման ռետուալին սովորեցնելը լրիվ անիմաստ է ,նրա մոտ այդ տարիքում խնամքի հետ կապված պայմանական ռեֆլեքս զարգանալ չի կարող,երեխային չարչարելուց բացի ոչ մի օգուտ չի լինի:ու դա միֆ է, թե դա հետագայում կօգնի , որ երեխան ավելի հեշտ տանի ասենք երկու տարեկանում ատամները ամեն օր մաքրելու ձանձրալի արարողությանը:Այդ տարիքում նոր նոր սկսում են մարել նորածնային ռեֆլեքսները: Ոչ մի մանկաբուժական գրականության մեջ(ոչ ռուսախոս , ոչ անգլիախոս) չեմ հանդիպել այն ինֆորմացիային, որ վեց, յոթ , ութ ամսականում նոր ծկլթած ատամը կարելի է կամ պետք է մաքրել, թեկուզ միայն խոզանակով:Ասեմ ավելին, այդ տարիքում ատամներին ոչ համապատասխան փափկության խոզանակ քսելը վտանգավոր է, ատամի էմալը այդ տարիքում դեռ փուխր է, ու չկա համապատասխան փափկության խոզանակ ,որ այն չվնասի,էլ չեմ ասում լնդերի մասին, մնում է բամբակը, որը բերան մտցնել կարծում եմ չի կարելի:
Միակ բանը , որ ծնողը պետք է անի, երեխային պրոֆիլակտիկ դոզաներով կալցիումի , ֆտորի պրեպարատներ տալն է ու ռախիտի դեմ պրոֆիլակտիկան ճիշտ ժամանակին իրականացնելը:Ընդ որում , եթե ուզում եք, որ ձեր երեխան ունենա ամուր ատամներ , նշված միկրոէլեմենտների կիրառումը սկսեք արդեն հղիության ժամանակ,ասեմ որ ատամների սաղմնադրումը, ոսկրային համակարգի հետ ,սկսվում է ներարգանդային կյանքի երրորդ ամսից,հենց այդ ժամանակ կարելի է ստանալ միկրոէլեմենտների համապատասխան պրոֆ կուրսը, այն կարելի է կրկնել երեսուներկու շաբաթականից հետո:
ՀԳ զարմանալի է , որ Գերմանիայում ատամների մաքրելու գործը դրված է մանկապարտեզի աշխատողի ուսերին, ինչքան գիտեմ,աշխարհում դեռ չեն փոխվել ատամնաբույժների ընդհանուր խորհուրդները առա այն , որ ատամները պետք է մաքրել օրը երկու անգամ , առավոտյան քնից արթնանալուց հետո, և երեկոյան քնելուց առաջ:
Էջանիշներ