User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: 20 ատամիկ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    20 ատամիկ

    Շատ հետաքրքիր է մայրերի կարծիքը.Քանի՞ տարեկանից պետք է մաքրել երեխայի ատամները։ Ատամնաբույժները տարբեր կարծիքի են՝ սկսել կամ 2-ից, կամ 4-ից։
    Ըստ իս, ամենաճիշտ տարիքը 2.5-ից սկսելն է։ Սակայն այլ խնդիր է առաջ գալիս. ինչպե՞ս համոզել երեխային մաքրել ատամները։

    Հ.Գ. Մեր անօգուտ փորձից. բազմաթիվ անգամ Կորյունը տեսել է, թե ո՞նց ենք մենք մաքրում ատամները։ Ունի իր մանկական գեղեցիկ խոզանակն ու ելակի համով հաճելի մածուկը։ Բայց մինչ օրս գործը մածուկը խոզանակին քսելուց էն կողմ չի անցել։ Հենց խոզանակը մոտեցնում ենք բերանին, միանգամից հրաժարվում է մաքրելուց։

    Հ.Հ.Գ. Ինչո՞ւ 20 ատամիկ, որովհետև երեխաների կաթնատամները 32-ի փոխարեն քսանն են։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 08.10.2011, 22:15:

  2. #2
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընդհանրապես թույլատրվում է այն տարիքից , երբ երեխան կարողանում է թքել, այսինքն, երբ երեխան սկսում է գիտակցել , որ պետք է ոչ թե կուլ տալ մածուկը այլ այն դուրս թքել բերանից:Դրա համար էլ տարբեր գրականության մեջ տարբեր տարիքներ է նշվում :Հոգեբանները ասում են , որ այնպետք է սկսել խաղի ձևով և ոչ մի դեպքում չպարտադրել:Եթե երեխան խոզանակը բերանը չի տանում նշանակում է , ներքին վախ կամ անհանգստություն ունի ու դեռ իրեն պատրաստ չի զգում :
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (08.10.2011), Ariadna (08.10.2011), Cassiopeia (08.10.2011), E-la Via (08.10.2011), Lusinamara (08.10.2011), Renata (13.10.2011), VisTolog (08.10.2011), Ուլուանա (09.10.2011)

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, հենց երեխան իրար կողքի երկու ատամիկ հանի ծնողը ինքը պիտի սկսի մաքրել դրանք՝ օգտագործելով փոքր խոզանակ և մանկական մածուկ (չնչին քանակի), որը կուլ տալը վնաս չի: Էդպիսով բալիկը քիչ-քիչ կսովորի ատամ մաքրելու ձևին ու ռիտուալին: Մի օր հենց ինքը արդեն կուզի խոզանակը սեփական թաթիկներով բռնել ու կատարել կախարդական գործողությունները:
    Վերջին խմբագրող՝ ivy: 08.10.2011, 23:34:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2011), Cassiopeia (02.02.2013), Kita (09.10.2011), Renata (13.10.2011), Ուլուանա (09.10.2011)

  6. #4
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, հենց երեխան իրար կողքի երկու ատամիկ հանի ծնողը ինքը պիտի սկսի մաքրել դրանք՝ օգտագործելով փոքր խոզանակ և մանկական մածուկ (չնչին քանակի), որը կուլ տալը վնաս չի: Էդպիսով բալիկը քիչ-քիչ կսովորի ատամ մաքրելու ձևին ու ռիտուալին: Մի օր հենց ինքը արդեն կուզի խոզանակը սեփական թաթիկներով բռնել ու կատարել կախարդական գործողությունները:
    ivy , իսկ որպես հոգեբան ինչ խաղեր կառաջարկեիք երկու տարեկան երեխային համոզելու ու հետաքրքրելու համար:Ինչ վերաբերում է իրար կողքի երկու ատամիկ հանելուց հետո ատամները մաքրելու գործին ձեռնամուխ լինելուն , կուզեի ասել , որ ցավոք կամ բարեբախտաբար դա չի կարելի , որովհետև սովորաբար առաջին կաթնատամների ծկլթումը լինում է 6-8 ամսեկանում , իսկ ատամի նույնիսկ ամենալավ մածուկը այդ տարիքում օգտագործել չի կարելի:Այդ տարիքում երեխան նոր նոր սկսում է փորձել հավելյալ սնունդը ու նրա փխրուն առողջության համար դա մեծ փորձություն կլինի:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 09.10.2011, 00:08:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  7. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy , իսկ որպես հոգեբան ինչ խաղեր կառաջարկեիք երկու տարեկան երեխային համոզելու ու հետաքրքրելու համար:Ինչ վերաբերում է իրար կողքի երկու ատամիկ հանելուց հետո ատամները մաքրելու գործին ձեռնամուխ լինելուն , կուզեի ասել , որ ցավոք կամ բարեբախտաբար դա չի կարելի , որովհետև սովորաբար առաջին կաթնատամների ծկլթումը լինում է 6-8 ամսեկանում , իսկ ատամի նույնիսկ ամենալավ մածուկը այդ տարիքում օգտագործել չի կարելի:Այդ տարիքում երեխան նոր նոր սկսում է փորձել հավելյալ սնունդը ու նրա փխրուն առողջության համար դա մեծ փորձություն կլինի:
    Համաձայն չեմ. դա ոչ միայն կարելի է, այլև խրախուսվում է: Ատամի մանկական մածուկներ կան, որոնք ոչ մի վնաս չեն ներկայացնում, իսկ եթե այնուամենայնիվ վախ կա քիմիական տարրերի հանդեպ, կարելի է մաքրել առանց մածուկի՝ միայն խոզանակով:
    Ես մսուրում եմ աշխատել ու մի տարեկան չբոլորած բոլոր երեխաներն էլ մաքրում էին ատամները, ոմանք՝ ինքնուրույն, ոմանք՝ մեր օգնությամբ: Ես միայն կողմ եմ դրան: Անձնական հիգիենային պետք է սովորեցնել հանրավորինս շուտ՝ չսպասելով «ճիշտ տարիքին»:

    Մանկական խաղերի մասին հարցը չհասկացա: Կոնկրետ ի՞նչ համոզելուն ու հետաքրքրելուն է խոսքը վերաբերվում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.02.2013), Kita (09.10.2011)

  9. #6
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խոսքը ատամները մաքրելու հետ կապված խաղերին է վերաբերում:
    Այվի ջան չգիտեմ ինչպես Գերմանիայում ,մեզ մոտ ես նման մածուկներ չեմ տեսել ու անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ էլ պատկերացնում , թե 6-8ամսական երեխայի 2 ատամիկը ինչպես կարելի է մաքրել:Նույնիսկ այդ տարիքի համար նախատեսված հիգիենիկ պարագաների մեջ համապատասխան խոզանակ չեմ տեսել:Սանր, տարբեր կոշտության սպունգներ, տեսել եմ բայց այդ տարիքի համար նախատեսված խոզանակ երբեք չեմ հանդիպել , ու նաև գրականության մեջ չեմ հանդիպել էդ ինֆորմացիան:Զարմացա:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •