User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: 20 ատամիկ

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    20 ատամիկ

    Շատ հետաքրքիր է մայրերի կարծիքը.Քանի՞ տարեկանից պետք է մաքրել երեխայի ատամները։ Ատամնաբույժները տարբեր կարծիքի են՝ սկսել կամ 2-ից, կամ 4-ից։
    Ըստ իս, ամենաճիշտ տարիքը 2.5-ից սկսելն է։ Սակայն այլ խնդիր է առաջ գալիս. ինչպե՞ս համոզել երեխային մաքրել ատամները։

    Հ.Գ. Մեր անօգուտ փորձից. բազմաթիվ անգամ Կորյունը տեսել է, թե ո՞նց ենք մենք մաքրում ատամները։ Ունի իր մանկական գեղեցիկ խոզանակն ու ելակի համով հաճելի մածուկը։ Բայց մինչ օրս գործը մածուկը խոզանակին քսելուց էն կողմ չի անցել։ Հենց խոզանակը մոտեցնում ենք բերանին, միանգամից հրաժարվում է մաքրելուց։

    Հ.Հ.Գ. Ինչո՞ւ 20 ատամիկ, որովհետև երեխաների կաթնատամները 32-ի փոխարեն քսանն են։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 08.10.2011, 22:15:

  2. #2
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    866
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընդհանրապես թույլատրվում է այն տարիքից , երբ երեխան կարողանում է թքել, այսինքն, երբ երեխան սկսում է գիտակցել , որ պետք է ոչ թե կուլ տալ մածուկը այլ այն դուրս թքել բերանից:Դրա համար էլ տարբեր գրականության մեջ տարբեր տարիքներ է նշվում :Հոգեբանները ասում են , որ այնպետք է սկսել խաղի ձևով և ոչ մի դեպքում չպարտադրել:Եթե երեխան խոզանակը բերանը չի տանում նշանակում է , ներքին վախ կամ անհանգստություն ունի ու դեռ իրեն պատրաստ չի զգում :
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (08.10.2011), Ariadna (08.10.2011), Cassiopeia (08.10.2011), E-la Via (08.10.2011), Lusinamara (08.10.2011), Renata (13.10.2011), VisTolog (08.10.2011), Ուլուանա (09.10.2011)

  4. #3
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, հենց երեխան իրար կողքի երկու ատամիկ հանի ծնողը ինքը պիտի սկսի մաքրել դրանք՝ օգտագործելով փոքր խոզանակ և մանկական մածուկ (չնչին քանակի), որը կուլ տալը վնաս չի: Էդպիսով բալիկը քիչ-քիչ կսովորի ատամ մաքրելու ձևին ու ռիտուալին: Մի օր հենց ինքը արդեն կուզի խոզանակը սեփական թաթիկներով բռնել ու կատարել կախարդական գործողությունները:
    Վերջին խմբագրող՝ ivy: 08.10.2011, 23:34:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2011), Cassiopeia (02.02.2013), Kita (09.10.2011), Renata (13.10.2011), Ուլուանա (09.10.2011)

  6. #4
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    866
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, հենց երեխան իրար կողքի երկու ատամիկ հանի ծնողը ինքը պիտի սկսի մաքրել դրանք՝ օգտագործելով փոքր խոզանակ և մանկական մածուկ (չնչին քանակի), որը կուլ տալը վնաս չի: Էդպիսով բալիկը քիչ-քիչ կսովորի ատամ մաքրելու ձևին ու ռիտուալին: Մի օր հենց ինքը արդեն կուզի խոզանակը սեփական թաթիկներով բռնել ու կատարել կախարդական գործողությունները:
    ivy , իսկ որպես հոգեբան ինչ խաղեր կառաջարկեիք երկու տարեկան երեխային համոզելու ու հետաքրքրելու համար:Ինչ վերաբերում է իրար կողքի երկու ատամիկ հանելուց հետո ատամները մաքրելու գործին ձեռնամուխ լինելուն , կուզեի ասել , որ ցավոք կամ բարեբախտաբար դա չի կարելի , որովհետև սովորաբար առաջին կաթնատամների ծկլթումը լինում է 6-8 ամսեկանում , իսկ ատամի նույնիսկ ամենալավ մածուկը այդ տարիքում օգտագործել չի կարելի:Այդ տարիքում երեխան նոր նոր սկսում է փորձել հավելյալ սնունդը ու նրա փխրուն առողջության համար դա մեծ փորձություն կլինի:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 09.10.2011, 00:08:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  7. #5
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Համաձայն չեմ. դա ոչ միայն կարելի է, այլև խրախուսվում է: Ատամի մանկական մածուկներ կան, որոնք ոչ մի վնաս չեն ներկայացնում, իսկ եթե այնուամենայնիվ վախ կա քիմիական տարրերի հանդեպ, կարելի է մաքրել առանց մածուկի՝ միայն խոզանակով:
    Ես մսուրում եմ աշխատել ու մի տարեկան չբոլորած բոլոր երեխաներն էլ մաքրում էին ատամները, ոմանք՝ ինքնուրույն, ոմանք՝ մեր օգնությամբ: Ես միայն կողմ եմ դրան: Անձնական հիգիենային պետք է սովորեցնել հանրավորինս շուտ՝ չսպասելով «ճիշտ տարիքին»:

    Մանկական խաղերի մասին հարցը չհասկացա: Կոնկրետ ի՞նչ համոզելուն ու հետաքրքրելուն է խոսքը վերաբերվում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.02.2013), Kita (09.10.2011)

  9. #6
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    866
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խոսքը ատամները մաքրելու հետ կապված խաղերին է վերաբերում:
    Այվի ջան չգիտեմ ինչպես Գերմանիայում ,մեզ մոտ ես նման մածուկներ չեմ տեսել ու անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ էլ պատկերացնում , թե 6-8ամսական երեխայի 2 ատամիկը ինչպես կարելի է մաքրել:Նույնիսկ այդ տարիքի համար նախատեսված հիգիենիկ պարագաների մեջ համապատասխան խոզանակ չեմ տեսել:Սանր, տարբեր կոշտության սպունգներ, տեսել եմ բայց այդ տարիքի համար նախատեսված խոզանակ երբեք չեմ հանդիպել , ու նաև գրականության մեջ չեմ հանդիպել էդ ինֆորմացիան:Զարմացա:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  10. #7
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    խոսքը ատամները մաքրելու հետ կապված խաղերին է վերաբերում:
    Այվի ջան չգիտեմ ինչպես Գերմանիայում ,մեզ մոտ ես նման մածուկներ չեմ տեսել ու անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ էլ պատկերացնում , թե 6-8ամսական երեխայի 2 ատամիկը ինչպես կարելի է մաքրել:Նույնիսկ այդ տարիքի համար նախատեսված հիգիենիկ պարագաների մեջ համապատասխան խոզանակ չեմ տեսել:Սանր, տարբեր կոշտության սպունգներ, տեսել եմ բայց այդ տարիքի համար նախատեսված խոզանակ երբեք չեմ հանդիպել , ու նաև գրականության մեջ չեմ հանդիպել էդ ինֆորմացիան:Զարմացա:
    Ամեն երեխա ի ծնե ունի սովորելու հակում, նորը իմանալու մղում: Ատամները մաքրելն էլ «նոր փորձ»-ի մեջ է մտնում, ոչ թե մի բան, որը պիտի համոզես: Հենց դրա համար էլ ինչքան շուտ սկսես երեխային անձնական հիգիենային սովորեցնել, էնքան հեշտ կլինի, որովհետև էդ նորը իմանալու-փորձելու հանդեպ հակումը դեռ ուժեղ է վաղ հասակում: Հատուկ խաղեր, հնարքներ պետք էլ չեն: Միայն արժի երեխայի հետ ամեն անգամ ուտելուց հետո «ատամ մաքրելու» փոքր ռիտուալ անել: Կարելի է երգեր հնարել ու ընթացքում երգել, օրինակ.

    Առաջ-հետ, հետ-առաջ
    Իսկ հետո էլ՝ ձախ ու աջ
    Մին էլ վար, մին էլ վեր
    Մաքրտում ենք ատամներ
    (ցանցառիկ էքսպրոմտ)

    Ինչ վերաբերվում է ատամ մաքրելու զուտ ընթացքին, ապա ոչ ոք չի էլ սպասում, որ մի քանի ամսեկանի երկու ատամը դնես ու կարգին խոզանակես: Ընդամենը կարելի է կամաց-կամաց սկսել սովորույթը՝ «ուտել-խոզանակ-ատամ»-ի մասին գաղափարը ներմուծելով պստոյի կյանքի մեջ:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (12.12.2011), Arpine (09.10.2011), Kita (09.10.2011), Renata (13.10.2011), Ուլուանա (09.10.2011)

  12. #8
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    866
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն երեխա ի ծնե ունի սովորելու հակում, նորը իմանալու մղում: Ատամները մաքրելն էլ «նոր փորձ»-ի մեջ է մտնում, ոչ թե մի բան, որը պիտի համոզես: Հենց դրա համար էլ ինչքան շուտ սկսես երեխային անձնական հիգիենային սովորեցնել, էնքան հեշտ կլինի, որովհետև էդ նորը իմանալու-փորձելու հանդեպ հակումը դեռ ուժեղ է վաղ հասակում: Հատուկ խաղեր, հնարքներ պետք էլ չեն: Միայն արժի երեխայի հետ ամեն անգամ ուտելուց հետո «ատամ մաքրելու» փոքր ռիտուալ անել: Կարելի է երգեր հնարել ու ընթացքում երգել, օրինակ.

    Առաջ-հետ, հետ-առաջ
    Իսկ հետո էլ՝ ձախ ու աջ
    Մին էլ վար, մին էլ վեր
    Մաքրտում ենք ատամներ
    (ցանցառիկ էքսպրոմտ)

    Ինչ վերաբերվում է ատամ մաքրելու զուտ ընթացքին, ապա ոչ ոք չի էլ սպասում, որ մի քանի ամսեկանի երկու ատամը դնես ու կարգին խոզանակես: Ընդամենը կարելի է կամաց-կամաց սկսել սովորույթը՝ «ուտել-խոզանակ-ատամ»-ի մասին գաղափարը ներմուծելով պստոյի կյանքի մեջ:
    ցանցառիկ էքսպրոմտդ դուրս շատ եկավ, այսինքն այն , որ երեխայի խնամքի հարցում խաղերը կամ նման բաները կարելի է հորինել , և դա կարելի է անել ճանաչելով երեխային , հաշվի առնելով նրա տրամադրությունը:Իսկ հիմա ասեմ իբրև մանկաբույժ, վեց ամսականից երեխային նման ռետուալին սովորեցնելը լրիվ անիմաստ է ,նրա մոտ այդ տարիքում խնամքի հետ կապված պայմանական ռեֆլեքս զարգանալ չի կարող,երեխային չարչարելուց բացի ոչ մի օգուտ չի լինի:ու դա միֆ է, թե դա հետագայում կօգնի , որ երեխան ավելի հեշտ տանի ասենք երկու տարեկանում ատամները ամեն օր մաքրելու ձանձրալի արարողությանը:Այդ տարիքում նոր նոր սկսում են մարել նորածնային ռեֆլեքսները: Ոչ մի մանկաբուժական գրականության մեջ(ոչ ռուսախոս , ոչ անգլիախոս) չեմ հանդիպել այն ինֆորմացիային, որ վեց, յոթ , ութ ամսականում նոր ծկլթած ատամը կարելի է կամ պետք է մաքրել, թեկուզ միայն խոզանակով:Ասեմ ավելին, այդ տարիքում ատամներին ոչ համապատասխան փափկության խոզանակ քսելը վտանգավոր է, ատամի էմալը այդ տարիքում դեռ փուխր է, ու չկա համապատասխան փափկության խոզանակ ,որ այն չվնասի,էլ չեմ ասում լնդերի մասին, մնում է բամբակը, որը բերան մտցնել կարծում եմ չի կարելի:
    Միակ բանը , որ ծնողը պետք է անի, երեխային պրոֆիլակտիկ դոզաներով կալցիումի , ֆտորի պրեպարատներ տալն է ու ռախիտի դեմ պրոֆիլակտիկան ճիշտ ժամանակին իրականացնելը:Ընդ որում , եթե ուզում եք, որ ձեր երեխան ունենա ամուր ատամներ , նշված միկրոէլեմենտների կիրառումը սկսեք արդեն հղիության ժամանակ,ասեմ որ ատամների սաղմնադրումը, ոսկրային համակարգի հետ ,սկսվում է ներարգանդային կյանքի երրորդ ամսից,հենց այդ ժամանակ կարելի է ստանալ միկրոէլեմենտների համապատասխան պրոֆ կուրսը, այն կարելի է կրկնել երեսուներկու շաբաթականից հետո:
    ՀԳ զարմանալի է , որ Գերմանիայում ատամների մաքրելու գործը դրված է մանկապարտեզի աշխատողի ուսերին, ինչքան գիտեմ,աշխարհում դեռ չեն փոխվել ատամնաբույժների ընդհանուր խորհուրդները առա այն , որ ատամները պետք է մաքրել օրը երկու անգամ , առավոտյան քնից արթնանալուց հետո, և երեկոյան քնելուց առաջ:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 09.10.2011, 01:36:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  13. #9
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԳ զարմանալի է , որ Գերմանիայում ատամների մաքրելու գործը դրված է մանկապարտեզի աշխատողի ուսերին, ինչքան գիտեմ,աշխարհում դեռ չեն փոխվել ատամնաբույժների ընդհանուր խորհուրդները առա այն , որ ատամները պետք է մաքրել օրը երկու անգամ , առավոտյան քնից արթնանալուց հետո, և երեկոյան քնելուց առաջ:
    Ընդհանրապես խրախուսվում է, որ ամեն ուտելուց հետո ատամները լվացվեն գոլ ջրով խոզանակի օգնությամբ կամ չնչին ատամի մածուկով նաև Էտ իմ 3 ատամնաբույժներն էլ միշտ խոռշրհուրդ են տվել:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (09.10.2011)

  15. #10
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ցանցառիկ էքսպրոմտդ դուրս շատ եկավ, այսինքն այն , որ երեխայի խնամքի հարցում խաղերը կամ նման բաները կարելի է հորինել , և դա կարելի է անել ճանաչելով երեխային , հաշվի առնելով նրա տրամադրությունը:Իսկ հիմա ասեմ իբրև մանկաբույժ, վեց ամսականից երեխային նման ռետուալին սովորեցնելը լրիվ անիմաստ է ,նրա մոտ այդ տարիքում խնամքի հետ կապված պայմանական ռեֆլեքս զարգանալ չի կարող,երեխային չարչարելուց բացի ոչ մի օգուտ չի լինի:ու դա միֆ է, թե դա հետագայում կօգնի , որ երեխան ավելի հեշտ տանի ասենք երկու տարեկանում ատամները ամեն օր մաքրելու ձանձրալի արարողությանը:Այդ տարիքում նոր նոր սկսում են մարել նորածնային ռեֆլեքսները: Ոչ մի մանկաբուժական գրականության մեջ(ոչ ռուսախոս , ոչ անգլիախոս) չեմ հանդիպել այն ինֆորմացիային, որ վեց, յոթ , ութ ամսականում նոր ծկլթած ատամը կարելի է կամ պետք է մաքրել, թեկուզ միայն խոզանակով:Ասեմ ավելին, այդ տարիքում ատամներին ոչ համապատասխան փափկության խոզանակ քսելը վտանգավոր է, ատամի էմալը այդ տարիքում դեռ փուխր է, ու չկա համապատասխան փափկության խոզանակ ,որ այն չվնասի,էլ չեմ ասում լնդերի մասին, մնում է բամբակը, որը բերան մտցնել կարծում եմ չի կարելի:
    Միակ բանը , որ ծնողը պետք է անի, երեխային պրոֆիլակտիկ դոզաներով կալցիումի , ֆտորի պրեպարատներ տալն է ու ռախիտի դեմ պրոֆիլակտիկան ճիշտ ժամանակին իրականացնելը:Ընդ որում , եթե ուզում եք, որ ձեր երեխան ունենա ամուր ատամներ , նշված միկրոէլեմենտների կիրառումը սկսեք արդեն հղիության ժամանակ,ասեմ որ ատամների սաղմնադրումը, ոսկրային համակարգի հետ ,սկսվում է ներարգանդային կյանքի երրորդ ամսից,հենց այդ ժամանակ կարելի է ստանալ միկրոէլեմենտների համապատասխան պրոֆ կուրսը, այն կարելի է կրկնել երեսուներկու շաբաթականից հետո:
    ՀԳ զարմանալի է , որ Գերմանիայում ատամների մաքրելու գործը դրված է մանկապարտեզի աշխատողի ուսերին, ինչքան գիտեմ,աշխարհում դեռ չեն փոխվել ատամնաբույժների ընդհանուր խորհուրդները առա այն , որ ատամները պետք է մաքրել օրը երկու անգամ , առավոտյան քնից արթնանալուց հետո, և երեկոյան քնելուց առաջ:
    Գեա, չգիտեմ՝ ինչ գրականություն ես կարդացել, բայց իմ ասածը անձնական հորինվածք չի:
    «Մանկապարտեզի աշխատողի ուսերին դրվածը» խիստ է ասված: Ատամները արժի մարքել ամեն անգամ ուտելուց հետո (երևի դա էլ չես հանդիպել գրականության մեջ): Եվ քանի որ երեխան մսուր-մանկապարտեզում իր ճաշիկներն ունի, ապա պարզ է, որ էնտեղ էլ պիտի լվա ատամները:
    Ի դեպ, մեզ երկու ամիսը մեկ ատամնաբույժ էր այցելում և երեխաներին պատմում ատամներ լվալու մասին, ցույց տալիս, թե ոնց լվանալ՝ մեծ պլաստմասե ատամնաշարի վրա: Բացի դրանից, մանկական խոզանակներ ու մածուկ բաժանում, ներառյալ՝ մսուրի երեխաներին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (09.10.2011)

  17. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ատամնաբուժ ծանոթ ունեմ՝ կնոջս զարմուհու ամուսինը: Մի անգամ, երբ դեռ Հասմիկը մի տարեկան չկար, հարցրեց արդյո՞ք երեխայի ատամները մաքրում ենք, ինձ թվաց մասնագիտական հումոր ա անում Ասեցի որ ոչ միայն մաքրում ենք, այլ նաև պատրաստվում ենք տանել իր մոտ ատամնաքարերը հեռացնելու: Ինքն էլ ձեն չհանեց:
    Էս վերջերս իմացանք, որ մարդը լուրջ էր ասում ու իրենք իրենց աղջկա (8 ամսական) ատամները մաքրում են

    Հաջորդ հանդիպմանը աչքիս խորանամ հետը էդ թեմայով

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.10.2011), ivy (09.10.2011), Kita (09.10.2011), Renata (13.10.2011)

  19. #12
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    866
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեա, չգիտեմ՝ ինչ գրականություն ես կարդացել, բայց իմ ասածը անձնական հորինվածք չի:
    «Մանկապարտեզի աշխատողի ուսերին դրվածը» խիստ է ասված: Ատամները արժի մարքել ամեն անգամ ուտելուց հետո (երևի դա էլ չես հանդիպել գրականության մեջ): Եվ քանի որ երեխան մսուր-մանկապարտեզում իր ճաշիկներն ունի, ապա պարզ է, որ էնտեղ էլ պիտի լվա ատամները:
    Ի դեպ, մեզ երկու ամիսը մեկ ատամնաբույժ էր այցելում և երեխաներին պատմում ատամներ լվալու մասին, ցույց տալիս, թե ոնց լվանալ՝ մեծ պլաստմասե ատամնաշարի վրա: Բացի դրանից, մանկական խոզանակներ ու մածուկ բաժանում, ներառյալ՝ մսուրի երեխաներին:
    Այվի ես բացարձակ ոչ բանավիճելու ցանկություն ունեմ , ոչ վիրավորելու ոչ էլ վիրավորվելու:Գրականությունը մասնագիտական է , ուղղված մասնագետ մանկաբույժներին, որոնք էլ իրականում փոքրիկների խնամքի հենց առաջին խորհրդատուն են դառնում :Ինչ վերաբերում է ամեն ուտելուց հետո ատամները խոզանակով լվանալուն, այո դա էլ չեմ հանդիպել , ատամնաբույժներն էլ խորհուրդ են տալիս գոլ ջրով բերանի ողողումները , և պնդում , որ ատամները հաճախակի խոզանակելը այն էլ մածուկով վնասում է ատամների էմալն, երևի այդ կարծիքն ու մոտեցումն էլ քեզ համար է անծանոթ:Շատ լավ է , որ ձեր մանկապարտեզ երկու ամիսը մեկ ատամնաբույժ է գալիս ու խորհուրդներ է տալիս երեխաներին , երանի դա մեր մոտ էլ արվեր , բայց թեմայից չշեղվեմ , 6-8 ամսեկան երեխան , ոչ մի կերպ չի կարող ատամնաբույժի լեկցիաները լսի , ֆիզիոլոգիան թույլ չի տալիս, նշանակում է երեխաները գոնե 2-2,5 տարեկան են:
    ՀԳԱնկեղծ ասած ես քո գրածների հետ համաձայն եմ , նույնիսկ այն պահով , որ եթե ծնողը այդքան մանրակրկիտ է թող երեխայի ատամները մաքրի ամեն ուտելուց հետո, բայց դա չպետք է անել 6 ամսականից:
    ի դեպ ինչ ասել է մսուրի երեխաներ?դա որ տարիքն է Գերմանիայում ???
    Վերջին խմբագրող՝ Գեա: 09.10.2011, 11:24:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. #13
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ես բացարձակ ոչ բանավիճելու ցանկություն ունեմ , ոչ վիրավորելու ոչ էլ վիրավորվելու:
    Իբր թե ես եմ էդ ցանկությամբ վառվում...
    Ինձնից կարծիք էր հասնում, հայտնեցի: Համապատասխան գրականությունն էլ լիքն է:

  21. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,082
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ երկու ամիս առաջ, երբ Հայաստանում էի, մեր ատամնաբույժին հարցրինք՝ արդյոք մեր վեց–յոթ ամսական երեխայի մի քանի ատամներն ինչ–որ կերպ մաքրելու կարիք կա, ասաց, որ ատամները խնամել պետք է դրանց դուրս գալուց անմիջապես հետո արդեն, միայն թե ոչ խոզանակով ու մածուկով։ Ասաց, որ ամեն անգամ երեխայի ուտելուց հետո մենք մատներս թրջենք, մի թեթև էլ աղ քսենք վրան ու դրանով շփենք երեխայի ատամները։ Ինձ որ խելքին մոտիկ է թվում, չգիտեմ։ Իսկ խոզանակի՝ էմալը քայքայելու մասին ես էլ եմ լսել։ Ի դեպ, մի ծանոթ բնաբույժ էլ ժամանակին նույն պատճառով խորհուրդ էր տվել ատամները խոզանակով մաքրելուց հրաժարվել՝ փոխարենը աղով մաքրելով, մի թեթև էլ ձեթ քսելով։ Ասեմ, որ ահագին ժամանակ էդպես մաքրել եմ ու ահագին գոհ էի։ Ուղղակի մի քիչ ավելի ջանջալ է, դրա համար հավես չեմ անում միշտ։ Չնայած երբեմն մտածում եմ գոնե մասամբ նորից էդ միջոցին վերադառնալու մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (13.10.2011), Գեա (09.10.2011)

  23. #15
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    866
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտ երկու ամիս առաջ, երբ Հայաստանում էի, մեր ատամնաբույժին հարցրինք՝ արդյոք մեր վեց–յոթ ամսական երեխայի մի քանի ատամներն ինչ–որ կերպ մաքրելու կարիք կա, ասաց, որ ատամները խնամել պետք է դրանց դուրս գալուց անմիջապես հետո արդեն, միայն թե ոչ խոզանակով ու մածուկով։ Ասաց, որ ամեն անգամ երեխայի ուտելուց հետո մենք մատներս թրջենք, մի թեթև էլ աղ քսենք վրան ու դրանով շփենք երեխայի ատամները։ Ինձ որ խելքին մոտիկ է թվում, չգիտեմ։ Իսկ խոզանակի՝ էմալը քայքայելու մասին ես էլ եմ լսել։ Ի դեպ, մի ծանոթ բնաբույժ էլ ժամանակին նույն պատճառով խորհուրդ էր տվել ատամները խոզանակով մաքրելուց հրաժարվել՝ փոխարենը աղով մաքրելով, մի թեթև էլ ձեթ քսելով։ Ասեմ, որ ահագին ժամանակ էդպես մաքրել եմ ու ահագին գոհ էի։ Ուղղակի մի քիչ ավելի ջանջալ է, դրա համար հավես չեմ անում միշտ։ Չնայած երբեմն մտածում եմ գոնե մասամբ նորից էդ միջոցին վերադառնալու մասին։
    աղով մաքրելը շատ ցուցված է , միայն չգիտեմ արդյոք կարելի է մինչև մեկ տարեկան երեխաներին այդ միջոցի կիրառումը , որովհետև ըստ ցուցումների մինչև մեկ տարեկան երեխայի սննդակարգից պետք է բացառել ինչպես շաքարավազը այնպես էլ կերակրի աղը:իսկ ատամը մաքրելու դեպքում մի տեսակ աղի քանակը կոնտրոլի տակ պահելը դժվար կլինի, թեև իմ սուբյեկտիվ կարծիքով եթե հնարավոր լինի աղի քանակը ճիշտ որոշել , դա կլինի ատամները մաքրելու ամենաֆիզիոլոգիական եղանակը,իսկ ընդհանրապես ավելի մեծ երեխաների դեպքում (երեք տարեկանից մեծ)այն կարող է դառնալ փչացած ատամը հայտնաբերելու լավագույն դիագնոստիկ միջոցը տան պայմաններում:հաճախ կարիեսը թաքնված է լինում և չի երևում , կամ ասենք այն վնասած է լինում միայն էմալը,ժամանակին դրա մասին գլխի ընկնելու համար պարբերաբար ատամները պետք է շփել աղով կամ բերանը ողողել խիտ աղաջրով,որից հետո երեխային հարցնել, թե արդյոք ունի ցավի զգացողություն ատամնաշարում,եթե պատասխանը դրական է ու եթե նույնիսկ կարիեսը աչքով չի երևում, անմիջապես պետք է խորհրդակցել ատամնաբույժի հետ:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •