User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Արդար յուղ

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արդար յուղ

    Արդար յուղը (անգլ.` ghee) մարդու սննդի ամենապարզ, բայց ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է: Ինչպես բազմաթիվ այլ պարզ բաների, այնպես էլ յուղի փոխարեն մարդիկ այսօր գործածում են շատ ավելի խուճուճ, ավելի բարդ` «առանց խոլեստերինի», «վիտամին Ա, Բ, Գ, Դ, Ճ, Մ, Յ-ով հագեցած», «նորագույն տեխնոլոգիաներով զտված» ու էլի եսիմինչերի միջով անցած «յուղեր», որոնցով, թերեւս, եթե դռան կողպեք յուղենք, կթունավորվի էդ կողպեքը: Եթե մի քիչ ուշադիր ենք կարդում խանութում վաճառված յուղերի պիտակները, տեսնում ենք, որ դրանցից շատերի մեջ մի գրամ կենդանական յուղ չկա, ամբողջը բուսական է: Այնուամենայնիվ խելոք բիզնեսմենները գնորդին համոզում են, որ էդպես ավելի լավ է, իսկ կենդանական յուղը քըխ ա: Էլ չխոսեմ այն մասին, որ շատ մարդիկ օգտագործում են ջերմային մշակման ենթարկված ձեթ, որը, ինչպես մեր սիրելի բժիշկները բազմիցս նշել են, խիստ վտանգավոր է առողջության համար:

    Այո, կենդանական յուղի մեջ խոլեստերին կա, բայց ուզում եմ հիշեցնել, որ մարդու օրգանիզմում խոլեստերինի ավելցուկը գրեթե կապ չունի սննդի հետ, քանի որ ամբողջի հետ համեմատ` սննդի միջոցով շատ չնչին տոկոսի խոլեստերին է օրգանիզմ մտնում:

    Հիմա անցնեմ բուն նյութին:
    Սահմանում. Կարագը, որից հեռացվել են ջուրն ու սպիտակուցները կոչվում է արդար յուղ:


    Յուղի պատրաստումը

    Վերցնում ենք կաթսա, մեջը դնում ենք պետք եղած չափով կարագ (1 կգ կարագից ստացվում է մոտ 900 մլ յուղ): Աղ ավելացրած աննորմալ կարագների հետ գործ չունենք: Կաթսան դնում ենք կրակին: Կարագը հալվում է, հետո սկսում է եռալ: Հենց սկսում է եռալ, կրակը դարձնում ենք չափազանց մարմանդ` ինչքան որ հնարավորություն կա թուլացնելու, որ չվառվի: Խիստ ցանկալի է ընտրել այնպիսի կաթսա կամ կաթսան դնել այնպիսի կրակի վրա, որ տակը տաքանա հնարավորինս հավասարաչափ:

    Սկզբում կաթսայի պարունակությունը եռում է մեծ պղպջակներով: Այդ ընթացքում եռում է կարագի մեջ եղած ջուրը (յուղը եռում է ավելի բարձր ջերմաստիճանում): Դրանից հետո պղպջակները դառնում են շատ մանր: Յուղը հետզհետե դառնում է ավելի թափանցիկ: Սպիտակուցների մեծ մասը նստում է կաթսայի տակ, իսկ մյուս մասն էլ փաթիլների տեսքով մնում է վերեւում: Կարելի է նաեւ գդալով վրայից հեռացնել կուտակված փրփուրը:

    Հենց որ
    1. Յուղը դառնում է կատարյալ թափանցիկ.
    2. Մի փոքր մգանում ու դառնում է ոսկեգույն.
    3. Տակը նստած սպիտակուցները սկսում են մգանալ ու դառնալ շագանակագույն.
    4. Հոտը հիշեցնում է բոված շագանակը,
    ուրեմն հանելու ժամանակն է:

    Կարիք չկա թողնելու, որ սառչի, միանգամից վերցնում ենք շերեփը ու սկսում ենք լցնել բանկայի մեջ: Իհարկե բանկայի բերանին պետք է դնել ֆիլտր (օրինակ` բամբակե կտոր), որ փաթիլ-մաթիլները հետը չլցվեն: Մեկ էլ պիտի զգույշ լինել, որ բանկան ջերմային ընդարձակումից չճաքի, դրա համար լցնում ենք քիչ-քիչ (չնայած` կտորի միջով հնարավոր էլ չի արագ լցնել):

    Յուղի մեջ աղ կամ որեւէ այլ բան չենք ավելացնում:

    Եթե բանկայի մեջ լցնելուց տակի մասում նկատում ենք յուղի մեջ լուծված անթափանց (սպիտակ) ու ջրիկ մաս, ուրեմն այդ մասերում պետք եղած ջերմաստիճանը չի ապահովվել: Ուղղակի ասում եմ, որ հաջորդ պատրաստելուց հաշվի առնեք, ոչ թե հետ լցնեք, էլի եփեք:

    Ով չգիտի, թե հետո ինչ անի, ասեմ: Բանկան մի բանով փակեք, որ փոշի չնստի ու դրեք պահարանում: Ամռան պայմաններում յուղը չի պնդանում, բայց միեւնույն է, սառնարանում պահելու կարիք չկա: Ճիշտ կարագից ճիշտ տեխնոլոգիայիով պատրաստված արդար յուղի պահպանման ժամկետը գործնականորեն անսահմանափակ է:



    ՖԱՔ (նկատի ունեմ` FAQ` Հաճախ Տրվող Հարցեր)

    Հարց. Ի՞նչ անել կաթսայի տակի սպիտակուցների հետ:
    Պատասխան. Ինչ ուզում եք արեք, ամեն դեպքում դրանք ուտելու են: Ես չեմ փորձել, ռիսկ էլ չեմ անի (իմ մոտ էս տրամաբանությունն ա, քանի որ կարագը զզվելի ա, իսկ արդար յուղը` ոչ, ուրեմն կարագի զզվելի մասը մյուս բաղադրիչն ա, այսինքն` սպիտակուցը ), բայց մարդ կա, ասում ա, որ շատ քաղցր ու համով են:

    Հարց. Ո՞րտեղ օգտագործել արդար յուղը:
    Պատասխան. Այն բոլոր տեղերում, որտեղ օգտագործում էիք խանութի անարդար, կաշառակեր յուղեր:

    Հարց. Կարա՞գն է դյուրամարս, թե՞ արդար յուղը:
    Պատասխան. Արդար յուղը:

    Հարց. Ո՞նց է էժան` յուղ պատրաստե՞լ, թե՞ պատրաստի յուղ գնել:
    Պատասխան. Եթե փողը առողջությունից թանկ է, գուցե պատրաստին գնելը ավելի շահավետ լինի:

    Հարց. Արդար յուղը կաթացել/քսվել է իմ մաշկին, ի՞նչ անեմ:
    Պատասխան. Անհապաղ ջրով ու օճառով լվացեք յուղոտված մասը, սպիրտով կամ ջրածնի պերօքսիդով ախտահանեք, քսեք հակաբիոտիկ, հակասնկային, հակաբորբոքային ու հակաբեղմնավորիչ քսուքներ, դիմեք մոտակա բուժհաստատություն:



    Ժող, մի՛ կերեք խանութի աղբ յուղերը, մի՛ կերեք եփած ու տապակած ձեթ: Օգտագործե՛ք որակյալ սնունդ:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.10.2011), E-la Via (04.10.2011), Mark Pauler (05.10.2011), Moonwalker (04.10.2011), Ripsim (04.10.2011), Գեա (04.10.2011), Նաիրուհի (04.10.2011), Ֆոտոն (08.10.2011)

  3. #2
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ որտեղից գնել արդար կարագ, որից կարելի կլինի ստանալ արդար յուղ? Կամ, խանութում վաճառվող կարագներից որն է ավեի <<արդար>>?

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (05.10.2011)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որտեղից գնել արդար կարագ, որից կարելի կլինի ստանալ արդար յուղ? Կամ, խանութում վաճառվող կարագներից որն է ավեի <<արդար>>?
    Դժվար հարց է: Չեմ բացառում, որ կարագներն էլ խալտուրա անեն, մեջը մարգարին խառնեն: Բայց ամեն դեպքում էդ անվստահելի կարագը իմ համար շատ ավելի վստահելի է, քան հազար ձեւով գովազդվող յուղերը:
    Գնիր հասարակ կարագ, ասենք` Նոր Զելանդական:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (04.10.2011), Շինարար (04.10.2011)

  7. #4
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյուղի արդար, առաջին ձեռքից կարագից լավը չկա, գիտես, որ ոչ մի եսիմինչերի միջով էլ չի անցել: Եթե կարող եք, դրանից գնեք:
    "Non est ad astra mollis e terris via."

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (05.10.2011), Meme (05.10.2011), Ripsim (04.10.2011)

  9. #5
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար հարց է: Չեմ բացառում, որ կարագներն էլ խալտուրա անեն, մեջը մարգարին խառնեն: Բայց ամեն դեպքում էդ անվստահելի կարագը իմ համար շատ ավելի վստահելի է, քան հազար ձեւով գովազդվող յուղերը:
    Գնիր հասարակ կարագ, ասենք` Նոր Զելանդական:
    էդ նոր զելանդականը Ռամստեյն ջան ամենաիսկական մարգարին ա , բարձր որակի, մի շատ լավ ռեստորանի ծանոթ խոհարարի ասածն եմ կրկնում:աում են , իբր թե միակ նորալ կարագը վալիոն ա , թող ասածս գովազդ չդառնա, որովհետև շատ հնարավոր է , որ սխալված լինեմ, որովհետև այսօր մեր երկրում ամեն ինչն է կեղծվում:
    եթե արդար կարագ եք ուզում գնացեք գյուղ, ուրիշ ճար չկա :ի դեպ չհասկացա թե սերուցքային կարագը ինչի է քո համար քըխ?
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (04.10.2011)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ նոր զելանդականը Ռամստեյն ջան ամենաիսկական մարգարին ա , բարձր որակի, մի շատ լավ ռեստորանի ծանոթ խոհարարի ասածն եմ կրկնում:աում են , իբր թե միակ նորալ կարագը վալիոն ա , թող ասածս գովազդ չդառնա, որովհետև շատ հնարավոր է , որ սխալված լինեմ, որովհետև այսօր մեր երկրում ամեն ինչն է կեղծվում:
    Ես էլ լսել եմ, որ վալիոն մեր օլիգարխներն են սարքում, փաթեթավորում:

    Ամեն դեպքում չի կարա լրիվ մարգարին լինի, քանի որ եթե տաքացնելուց մեջից սպիտակուցները առանձնանում են, ուրեմն մեջը ահագին կարագ կա: Մի անգամ ռուսական առաջին ալիքով Среда обитания հաղորդումով ասում էին, թե ոնց կարագի կեղծիքը տարբերել, էս ձեւն էլ ասեցին:
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամստեյն ջան
    Ռամշտայն:

    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ի դեպ չհասկացա թե սերուցքային կարագը ինչի է քո համար քըխ?
    Նկատի ունես` ինչու օգտագործել յուղ, այլ ոչ թե կարա՞գ: Յուղը ավելի դյուրամարս է, կարագը փչացող է, մեկ էլ անձամբ ես կարագից զզվում եմ:

  12. #7
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Գյուղի արդար, առաջին ձեռքից կարագից լավը չկա, գիտես, որ ոչ մի եսիմինչերի միջով էլ չի անցել: Եթե կարող եք, դրանից գնեք:
    Ես էս վերջերս մի 90% օգտագործում եմ կարագ հենց, ես կասեի արդար գյուղի կարագ + զեյթունի ձեթ:
    Ճիշտն ասած էտ նույն կարագ սարքողը, յուղ էլ է սարքում, բայց ես յուղի հանդեպ անտիպատիա ունեմ Ու սենց ամենավերջին դեպքում դրանով մի բան կսարքեմ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  13. #8
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշտայն:
    Նկատի ունես` ինչու օգտագործել յուղ, այլ ոչ թե կարա՞գ: Յուղը ավելի դյուրամարս է, կարագը փչացող է, մեկ էլ անձամբ ես կարագից զզվում եմ:
    Ռամշտայն ջան ի նկատի ունեի թե ինչու յուղ և ոչ թե կարագ:Եթե ուղղակի անձնական ձձվանքն է խնդիրը հարց չկա,եթե խնդիրը դյուրամարս լինելու մեջ է, ասեմ , որ կարագը ավելի հեշտ է մարսվում , հենց դրա համար էլ մինչև մեկ տարեկան սննդի մեջ օգտագործվում է միայն կարագ և ոչ թե յուղ:
    Ճիշտ ես, կարագը փչացող է, ու հենց դա է պատճառը , որ մարդկությունը հորինել է յուղը, այսինքն դա միայն պահեստավորման նշանակություն ունի:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  14. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշտայն ջան ի նկատի ունեի թե ինչու յուղ և ոչ թե կարագ:Եթե ուղղակի անձնական ձձվանքն է խնդիրը հարց չկա,եթե խնդիրը դյուրամարս լինելու մեջ է, ասեմ , որ կարագը ավելի հեշտ է մարսվում , հենց դրա համար էլ մինչև մեկ տարեկան սննդի մեջ օգտագործվում է միայն կարագ և ոչ թե յուղ:
    Տրամաբանական չի, Գեա ջան: Կարագը նույն յուղն ա` մեջը սպիտակուցներով: Ինչի՞ հաշվին պիտի ավելի դյուրամարս լինի: Եթե չեմ սխալվում, սպիտակուցները բավական ծանրամարս են:
    Ուղղակի ստեղ մարդիկ չգիտեն` ինչ ա նորմալ յուղը, թերեւս դրա համար ա տենց կարծիք ձեւավորվել: Խանութի (կիսա)բուսական յուղերը բնականաբար մի 1500 անգամ ավելի ծանրամարս են, քան կարագը, բայց դա իմ ասած յուղին չի վերաբերում:

    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես, կարագը փչացող է, ու հենց դա է պատճառը , որ մարդկությունը հորինել է յուղը, այսինքն դա միայն պահեստավորման նշանակություն ունի:
    Հա, գլխավոր պատճառը դա ա, բայց դա չի նշանակում, թե յուղը ավելի ծանրամարս ա:

  15. #10
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա: Ավելի ճիշտ` կարևոր:
    Նախ, եթե խոսքը գնում ա, թե որ բրենդի կարագն ա իսկական` իմ կարծիքով միայն Լուրպակը: Ամեն խանություն չկա ու ավելի թանկ ա քա Վալիոն ու մյուսները:
    Հիմա անցնենք բուն թեմային:
    Անցած դարի կեսերից սկսած դիետոլոգների բանավեճը չի դադարում: Հարցն էլ նրանում ա, թե որ կարագն ա ավելի անվտանգ` իսկական անարատ կովինը, որը անպայման իր մեջ դժվարամաս ճարպաթթուներ ու խոլեստերին ա պարունակում, թե հիդրոգենացված ձեթից ստացված մարգարինատիպ սպրեդ-կարագները:
    Շատ դիետոլոգներ աղաղակում են, որ ավելի ճիշտ ա օգտագործել սպրեդները, իբր թե դրանք առողջության համար ավելի անվտանգ են ու նման բաներ...
    Իրականում երկարատև հետազոտությունները ցույց տվեցին, որ հիդրոգենացման պրոցեսների ժամանակ միայն ջրածնային հագեցում չի գնում, մասնակիորեն խաղտվում են նաև տարածական տրանս իզոմերությունը, որն էլ երբ հայտնվում ա մեր օրգանիզմում սովորական ֆերմենտային քայքայման ժամանակ խնդիրներ ա առաջացնում: Մասնակի չյուրացվող քանակ ա առաջանում, որն էլ կոնցեռոգեն էֆֆեկտի հետևանքով քաղծկեղի առաջացման պատճառ կարա դառնա:
    Եվրոպական երկրներում արդեն մոտ 10 տարի, իսկ Ռուսաստանում արդեն 3-4 տարի ա ինչ սպրեդ-կարագների մեջ հիդրոգենացված ձեթի քանակը խիստ սահմանափակվել է ու որպես հիմնական հումքեր թույլատրվել են մեծ մածուցիկություն ունեցող բուսական յուղերը, իսկ մարգարիններում սահմանապակում չի արվել:
    Ինչ վերաբերվում ա հայկական արտադրության կարագներին, որպես մասնագետ եմ ասում` զիբիլ են գերագույն աստիճանի: Զիբիլը մեղմ ա ասված` վտանգավոր են առողջության համար:
    Ես համարում եմ , որ սովորական կովի կաթից կարագը կամ յուղը անվտանգ ա ու եթե սիրտ-անոթային պրոբլեմ ունեցող մարդը սննդի մեջ քանակային չարաշահում չի անում, ապա անհանգստանալու կարիք չկա:

    Ինչ վերաբերվում ա`

    Ամեն դեպքում չի կարա լրիվ մարգարին լինի, քանի որ եթե տաքացնելուց մեջից սպիտակուցները առանձնանում են, ուրեմն մեջը ահագին կարագ կա: Մի անգամ ռուսական առաջին ալիքով Среда обитания հաղորդումով ասում էին, թե ոնց կարագի կեղծիքը տարբերել, էս ձեւն էլ ասեցին:
    Ասեմ իմանաս` սպրեդ-կարագների շատ տեսակների բաղադրության մեջ, հենց էտ պատճառով էժան, անորակ կաթի փոշի ու տարբեր զիբիլ սպիտակուցային հավելանյութեր են ավելացվում: Հալեցնելուց շատ ա նմանվում անարատ կարագին, բայց....
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (05.10.2011)

  17. #11
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանական չի, Գեա ջան: Կարագը նույն յուղն ա` մեջը սպիտակուցներով: Ինչի՞ հաշվին պիտի ավելի դյուրամարս լինի: Եթե չեմ սխալվում, սպիտակուցները բավական ծանրամարս են:
    Ուղղակի ստեղ մարդիկ չգիտեն` ինչ ա նորմալ յուղը, թերեւս դրա համար ա տենց կարծիք ձեւավորվել: Խանութի (կիսա)բուսական յուղերը բնականաբար մի 1500 անգամ ավելի ծանրամարս են, քան կարագը, բայց դա իմ ասած յուղին չի վերաբերում:

    .....

    Հա, գլխավոր պատճառը դա ա, բայց դա չի նշանակում, թե յուղը ավելի ծանրամարս ա:
    Տնային պայմաններում իսկական կարագից յուղի ստացման պրոցեսը ջերմային ա` որի ժամանակ տեղային գերտաքացումների (օրինակ ամանի հատակի կրակի անմիջական զոնայի վրա) մասնակիորեն տեղի են ունենում խեժացման ու քայքայման պրոցեսներ, որի ժամանակ էլ առաջանում են դժվարամարս նյութեր:
    Էնպես, որ երբ ասվում ա, որ կարագն ավելի դյուրամարս ա քան դրանից ստացված յուղը` դա ճշմարտություն ա: Իսկ կարագի մեջ պարունակվող սպիտակուցները ավելի դժվարամարս չեն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  18. #12
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ քանի որ էս բոլորը ինձնից դուրս եկավ ասեմ: Ինքս գյուղի կարագ, յուղ չեմ օգտագործում: Ինչ որ յուրահատուկ համ ու հոտ կա:Դե ես էլ ալերգիկ մարդ լինելով էտ համ - հոտային քաոսից արդեն էնքան եմ հագենում, որ ուտելուն չի էլ հասնում հերթը: Հիմանականում ձեթ եմ օգտագործում: Բայց վերջերս կարագին անցնելու միտք կա: Մի քանի յուղեր փորձել եմ ոչ մեկը լավը չեն: Անցել եմ կարագին: Բայց հիմա ինձ հետաքրքրում ա ձեթ ու կարագը միաժամանակ հնարավոր ա՞ օգտագործել:Նույն ճաշի մեջ: Մարկ որպես մասնագետ հլա ասա::

    Մեկ էլ, իհարկե գովազդ թող չլինի, բայց ասեք էլի որ կարագն ու ձեթն են լավը:

  19. #13
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [QUOTE=Դեկադա;2294283]Մարկ որպես մասնագետ հլա ասա:: /QUOTE]
    էդ Մարկը պիտի որպես մասնագետ ասի?
    չմեռանք Մարկին գաստրոէնտերոլոգ, դիետոլոգ էլ տեսանք
    Մարկ դե ասա, քո ավտարիտետնի կարծիքը....
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. #14
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [QUOTE=Գեա;2294285]
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկ որպես մասնագետ հլա ասա:: /QUOTE]
    էդ Մարկը պիտի որպես մասնագետ ասի?
    չմեռանք Մարկին գաստրոէնտերոլոգ, դիետոլոգ էլ տեսանք
    Մարկ դե ասա, քո ավտարիտետնի կարծիքը....

    Դե ինքը գրել էր «որպես մասանգետ» ես էլ ասեցի հլա թող խորհուրդ տա: Որ չմեռնենք ու թեմաներում ինքը ակտիվ լինի լիքը ...ոլոգների կարգավիճակում կտեսնենք:

  21. #15
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե ինքը գրել էր «որպես մասանգետ» ես էլ ասեցի հլա թող խորհուրդ տա: Որ չմեռնենք ու թեմաներում ինքը ակտիվ լինի լիքը ...ոլոգների կարգավիճակում կտեսնենք:
    դե լավ ուրեմն քո հարցի պատասխանը թողնենք , Մարկի ուժեղ ուսերին... Աուու, Մարկ ուր ես???
    Վերջին խմբագրող՝ Գեա: 05.10.2011, 14:05:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •