Շատ քիչ է խոսվում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մասին: Ադրբեջանում 1999թ. անցկացրած մարդահամարի տվյալներով լեզգիների թիվը 178 հազ. է: Սակայն լեզգի հասարակական գործիչների կարծիքով` պաշտոնական այդ տվյալները չափազանց նվազեցված են, իրականում լեզգիների թիվն առնվազն երեք անգամ գերազանցում է մարդահամարի տվյալները:Լեզգիները պատմական Աղվանքի հնագույն ժողովուրդներից են: Լեզգիների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում նման է Հարավային Օսիայում բնակվող օսերի վիճակին: Ադրբեջանի լեզգիները նույնպես կտրված են Ռուսաստանի տարածքում բնակվող լեզգիական հիմնական զանգվածից: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի լեզգիներին տրված չէ ինքնավարության որեւէ տարր, չնայած որ հյուսիսային Ադրբեջանի մի քանի շրջաններում լեզգիական բնակչությունը ճնշող մեծամասնություն է կազմում: Լեզգիներով բնակեցված շրջաններում ինչպես կառավարման, այնպես էլ իրավապահ համակարգերում պաշտոնավարում են էթնիկ ադրբեջանցիները: Պարբերաբար իրականացվում են "ոստիկանական ստուգումներ", որոնց արդյունքում անհետ կորչում են լեզգիական հասարակական եւ քաղաքական գործիչները: 2008թ. հունիսին Ադրբեջանի լեզգիները, ավարները, ծախուրները հանդես եկան միացյալ հայտարարությամբ` "Ադրբեջանական պետական ֆաշիզմի դեմ" խորագրով: Հայտարարության մեջ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները միջազգային հանրությանը տեղեկացնում են Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ բռնի տեղահանման քաղաքականության մասին: Ցավալի է, որ միջազգային հանրությունը համապատասխան գնահատական չի տալիս Բաքվի կողմից իրականացվող քաղաքականությանը:Ռուսական «Ռեգնում» գործակալության խմբագրականում է հայտնվել Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության Տյումենի մարզի նախագահ Վագիֆ Քերիմովի նամակը։ Իր նամակում նա խոսում է լեզգիների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների և լեզգիների պետություն՝ Լեզգիստան ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նամակում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ Քերիմովը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հայերն այդ հաղթանակին երկար գնացին, պատրաստ էին զոհվել և ազատության հասան։ Ազատ լինելու իրավունքը, որն Աստծո կողմից տրված է յուրաքանչյուր մարդու և ազգի, հայերի կողմից իրականացվեց սեփական արյան գնով և անհավասար պայքարում .... լեզգիների ծպտյալ դիրքորոշումը դա է...»,– գրում է Քերիմովը։ Եվ այսպես ակնհայտ է որ Արցախում պատերազմի վերսկսման դեպքում ազգաին փոքրամասնությունները Ադրբեջանում մասնավորապես Լեզգիները Հայերի դեմ չեն կռվի, լեզգիներով բնակեցված շրջաններում իրավիճակը ստիպում է որ հնարավոր պատերազմում լեզգիները բացեն երկրորդ ճակատ Ադրբեջանի դեմ: Եկեք քննարկենք թե որնե հայկական կողմի դերը այս հարցում և ինչ օգուտներ կարող ենք ունենալ ճիշտ քաղաքականության դեպքում:
Էջանիշներ