User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները՝ հնարավոր պատերազմում Հայաստանի հաղթաթուղթ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու A.S.A.L.A.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2011
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները՝ հնարավոր պատերազմում Հայաստանի հաղթաթուղթ

    Շատ քիչ է խոսվում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մասին: Ադրբեջանում 1999թ. անցկացրած մարդահամարի տվյալներով լեզգիների թիվը 178 հազ. է: Սակայն լեզգի հասարակական գործիչների կարծիքով` պաշտոնական այդ տվյալները չափազանց նվազեցված են, իրականում լեզգիների թիվն առնվազն երեք անգամ գերազանցում է մարդահամարի տվյալները:Լեզգիները պատմական Աղվանքի հնագույն ժողովուրդներից են: Լեզգիների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում նման է Հարավային Օսիայում բնակվող օսերի վիճակին: Ադրբեջանի լեզգիները նույնպես կտրված են Ռուսաստանի տարածքում բնակվող լեզգիական հիմնական զանգվածից: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի լեզգիներին տրված չէ ինքնավարության որեւէ տարր, չնայած որ հյուսիսային Ադրբեջանի մի քանի շրջաններում լեզգիական բնակչությունը ճնշող մեծամասնություն է կազմում: Լեզգիներով բնակեցված շրջաններում ինչպես կառավարման, այնպես էլ իրավապահ համակարգերում պաշտոնավարում են էթնիկ ադրբեջանցիները: Պարբերաբար իրականացվում են "ոստիկանական ստուգումներ", որոնց արդյունքում անհետ կորչում են լեզգիական հասարակական եւ քաղաքական գործիչները: 2008թ. հունիսին Ադրբեջանի լեզգիները, ավարները, ծախուրները հանդես եկան միացյալ հայտարարությամբ` "Ադրբեջանական պետական ֆաշիզմի դեմ" խորագրով: Հայտարարության մեջ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները միջազգային հանրությանը տեղեկացնում են Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ բռնի տեղահանման քաղաքականության մասին: Ցավալի է, որ միջազգային հանրությունը համապատասխան գնահատական չի տալիս Բաքվի կողմից իրականացվող քաղաքականությանը:Ռուսական «Ռեգնում» գործակալության խմբագրականում է հայտնվել Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության Տյումենի մարզի նախագահ Վագիֆ Քերիմովի նամակը։ Իր նամակում նա խոսում է լեզգիների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների և լեզգիների պետություն՝ Լեզգիստան ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նամակում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ Քերիմովը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հայերն այդ հաղթանակին երկար գնացին, պատրաստ էին զոհվել և ազատության հասան։ Ազատ լինելու իրավունքը, որն Աստծո կողմից տրված է յուրաքանչյուր մարդու և ազգի, հայերի կողմից իրականացվեց սեփական արյան գնով և անհավասար պայքարում .... լեզգիների ծպտյալ դիրքորոշումը դա է...»,– գրում է Քերիմովը։ Եվ այսպես ակնհայտ է որ Արցախում պատերազմի վերսկսման դեպքում ազգաին փոքրամասնությունները Ադրբեջանում մասնավորապես Լեզգիները Հայերի դեմ չեն կռվի, լեզգիներով բնակեցված շրջաններում իրավիճակը ստիպում է որ հնարավոր պատերազմում լեզգիները բացեն երկրորդ ճակատ Ադրբեջանի դեմ: Եկեք քննարկենք թե որնե հայկական կողմի դերը այս հարցում և ինչ օգուտներ կարող ենք ունենալ ճիշտ քաղաքականության դեպքում:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.10.2011), John (03.10.2011), Lion (26.10.2012), Malxas (03.10.2011), shatboyov (06.10.2012), Tig (03.10.2011), Varzor (03.10.2011), Zodiac (06.04.2013), Արէա (04.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական
    Հեղինակ՝ kamecoxtxa, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 413
    Վերջինը: 19.11.2019, 18:56
  2. Ադրբեջանի հիստերիաները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 13.04.2012, 14:47
  3. Հայաստանի Ֆուտզալի Ազգային Հավաքական
    Հեղինակ՝ AsikoNar, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 23.10.2011, 22:44
  4. Հու իզ Հու Արցախյան պատերազմում
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 08.12.2009, 19:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •