Նայած թե մոտդ ինչ բիտանոց օպերացիոն համակարգ ա ու քանի բիտանոց օֆիս (32-64):
32 բիտանոց օֆիսի մեջ (անկախ ՕՀ-ի բիտայնությունից) ANSI-ով հավաքելու համար կարող ես օգտագործել KDWin-ը, WinKeys-ը և DAD-ն:
http://network.am/Categories/Text/Armenian
ՕՀ իտայնությունից կախված է միայն սրանց տեղադրման և գոևծարկման ձևերը:
Հ.Գ.
Հղումով կարող ես գտնել նաև հայկական ANSII տառատեսակներ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հայկական լրատվական կայքերի մեծամասնությունում չակերտների փոխարեն ստորակետի ու «ե» տառի նշաններն են երևում:
Ի՞նչ ֆոնտ պիտի ավելացնեմ, որպեսզի խնդիրը վերանա:
Լեո (28.04.2013)
Լեո (28.04.2013)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Չէ, Արտ ջան, խնդիրը էնքան ֆոնտինը չի, այլ թե չակերտի համար որ կոդն են օգտագործում: Նայի, իրանք բացող չակերտը գրում են 171 կոդով, փակող չակերտը 187 կոդով: Ասենք GHEA Grapalat, GHEA Mariam, Tahoma, Tahoma Armenian, Sylfaen ֆոնտերում էդ կոդերի տակ բացող ու փակող չակերտներն են:
Arial AMU ու Arian AMU ֆոնտերն ուրիշ առանձնահատկություն ունեն: Սրանք ֆոնտի 161-ից 255 կոդերը օգտագործում են հայերեն տառերի համար, որ ArmSCII կոդավորման հետ էլ համատեղելի լինեն: Իրանք ամեն հայերեն տառն ու կետադրական նշանը երկու տեղ են պահում, մի հատ Unicode-ում հայերենի համար նախատեսված տիրույթում (մոտավորապես 1329-1415 տիրույթը, հիմա ճշգրիտ չեմ հիշում), մի հատ էլ 161-255 տիրույթում, որն օգտագործվել ա ASCII ֆոնտերում: Արդյունքում էդ բացող ու փակող չակերտների տեղերում (171 ու 187) էս ֆոնտերում ուրիշ նշաններ են՝ 171-ի տակ ստորակետը, 187-ի տակ «ե» տառը:
Էս ֆոնտերով բացող չակերտը գրելու համար պետք ա օգտագործել 167 կոդը, փակողի համար 166:
Հիմա քանի որ էդ մարդկանց ստեղնաշարային դասավորությունը նենց ա սարքած, որ բացող ու փակող չակերտները գրեն Unicode ստանդարտով (ինչն ի դեպ ճիշտ ա, տենց էլ պետք ա), իսկ սայտում որպես առաջնային ֆոնտ դրած են Arial AMU-ն ու Arian AMU-ն, ցույց ա տալիս ոչ թե չակերտներ, այլ ստորակետ ու «ե» տառ: Ու սա իրականում էն պատճառներից ա, որ ես էս երկու ֆոնտերը խորհուրդ չեմ տալիս օգտագործել: Մյուս պատճառն էն ա, որ լինում ա մարդիկ գրում են ArmSCII-ով, բայց քանի որ ֆոնտը դրած են լինում Arial AMU, չեն հասկանում, որ հիմա Unicode չեն գրում ու շիլա շփոթ ա առաջանում:
Ես հասկանում եմ, որ Թարումյանը փորձել ա լավ բան անել, բայց արդյունքում վատ ա ստացվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չգիտեմ, որտեղից էս ինֆոն, որտև իմ մոտ մի քանի յունիկոդ ֆոնտ ստուգեցի (այդ թվում arian amu), սաղի մեջ էլ չակերնտերը 171, 187 էին։
Նույնիսկ Sylfaen-ում, որ հայերեն անսի չունի, էդ կոդերի տակ չակերտներն են։
Հ.Գ.
Նոր հասկացա, թե պրոբլեմն ինչում ա։ Բռաուզերի կարգավորումներում հայերեն տեքստի համար եթե դնեն ANSI ֆոնտ, ինքը յունիկոդ տեքստի հանդիպելուց ավտոմատ գցելու ա յունիկոդի, բայց չակերտներ որ անսի հատվածից են (մինչը 256), բռաուզերը ցույց ա տալիս անսի ֆոնտով, օրինակ arial armenian, որոև էդ կոդի տակ գալիս են «,» ու «ե»։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 28.04.2013, 13:55:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Chuk (28.04.2013)
Օք, ես ներող: Չգիտեմ ինչի մեջս տպավորված էր, որ Arian AMU-ում էլ ա ինքը ArmSCII-ի տիրույթը ներառել հայերեն տառերով, բայց պարզվեց, որ էդտեղ արդեն խնդիրը հասկացել ու ուղղել ա, որոշել ա հայերեն տառերը մենակ Unicode-ի համար նախատեսված տիրույթում թողնի:
Ի դեպ նոր իրա սայտը նայեցի, ինքն էլ ա գրել էդ մասին, մեջբերեմ.
Աղբյուր՝ arian.tarumian.amԵրբ ռուսաստանյան ABBYY ընկերությունը ստեղծեց իր հայտնի FineReader տառաճանաչող ծրագրի հայերենով աշխատող վարկածը անհրաժեշտ եղավ ունենալ Arial AM-ի որակի մի որեւէ տառատեսակ, որը սակայն կունենար Յունիկոդ այլագրում։ Ստանալով հեղինակի թույլտվությունը ABBYY-ի ընկերությունում պատրաստեցին Arial AM-ի Յունիկոդային վարկածը, որը ստացավ Arial AMU անվանումը եւ սկսեցին այն տարածել FineReader-ի փաթեթով։ Սակայն ABBYY-ի իրականացրած վերայլագրման արդյունքում Arial AM-ի ArmSCII-8 այլագրումը չվերացավ, այլ պարզապես նրան հավելվեցին Յունիկոդ այլագրերը։ Արդյունքում, այս նոր տառատեսակը գործածելիս օգտվողը հաճախ չէր նկատում, թե ո՞ր այլագրմամբ է աշխատում. 8-բիթանոց ArmSCII-8-ո՞վ, թե՞ Յունիկոդով, ինչը հաճախ հանգեցնում էր թյուրիմացությունների։ Դրան ավելացել էր հայերեն չակերտների խնդիրը։ Բանն այն է, որ այն չակերտները, որոնք ընդունված է գործածել հայերենում, Յունիկոդում տեղադրված են դրա 8-բիթանոց մասնում, ընդ որում հենց այնտեղ, որտեղ ArmSCII-8-ում գտնվում են հայկական ստորակետը եւ փոքրատառ «ե»-ն։ Դա բերեց է նրան, որ հայերեն Յունիկոդ գրվածքներն այդ տառատեսակով դիտելիս չակերտների փոխարեն հայտնվում էին ստորակետ եւ փոքրատառ «ե»։
Լուծելու համար այդ խնդիրը եւ շտկելու համար տառատեսակի նկատված նաեւ այլ թերությունները հեղինակը որոշեց ստեղծել դրա բոլորովին նոր վարկածը՝ զրոյից։ Նախապես այն ստացավ նույն անունը, սակայն նրանում այլեւս չկար ArmSCII-8-ի հատվածը, ինչը վերացնում էր այդ տառատեսակի սկզբունքային թերությունը, դարձնելով այն Յունիկոդ համօրինակին լիովին համապատասխանող տառատեսակ։ Դրանից բացի, ի տարբերություն նախորդ վարկածի, սրանում ուղիղ եւ թավ ոճերից բացի կային նաեւ շեղ եւ թավ շեղ ոճերը։
Հետագայում, անվան հետ կապված թյուրիմացթյուններից խուսափելու նպատակով որոշվեց տառաատեսակը վերանվանել «Արիան», պահպանելով սակայն AMU հավելումը։ Իր առաջին թողարկման դրությամբ Արիան AMU-ն լիովին համընկնում էր Արիալ AMU-ին եւ որեւէ համակարգում դրա կիրառումը վերջինի փոխարեն չէր կարող որեւէ փոփոխություն մտցնել տվյալ համակարգում։ Սակայն հետագա բարելավումների արդյունքում հրատարակված վարկածները արդեն շեղվում են սկզբնական վարկածից եւ դա կարող է էապես փոխել ծրագրային արտադրանքի արտապատկերման առանձնահատկությունները, ինչը պետք է հաշվի առնվի կայքեր եւ այլ ծրագրային արտադրանք ստեղծների կողմից։
Էս հաշվի առնելով բոլորին կոչ եմ անում համակարգչից ուղղակի ջնջել Arial AMU տառատեսակը ու թողնել միայն Arian AMU-ն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (28.04.2013)
Տարբերակ ա, բայց կարող ա նաև Arial AMU-ի խնդիր լինի: Օրինակ իմ մոտ դա էր գցած ու տենց էր, հիմա ջնջեցի ու Arian AMU-ն դրեցի, դզվեց:
Օրինակ tert.am-ում հերթականությունը սենց ա դրած.
Բայց ուրիշ տեղեր առաջինը կարող ա հենց Arial AMU-ն դրված լինի, դրա համար դրան կոմպից ռադ անելը ճիշտ եմ համարում:HTML կոդ:font-family: "Arian AMU", "Arial AMU", Sylfaen, sans-serif;
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ