User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Հայկական Ֆոնտ

  1. #16
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՄովսեսՄուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արեցի, բայց ամեն անգամ որ փորձում եմ այդ ֆոնտով գրել, ինքն իրեն փոխում է ֆոնտը ու մենակ կարում եմ հայերենը Sylfaen ֆոնտով գրել....
    DAL Times ֆոնտը յունիկոդ չի, դու յունիկոդով ես հավաքում, դրա համար էլ ավտոմատ փոխում ա Sylfaen: Պիտի ANSI հավաքես` ստեղնաշարի կոդավորումը փոխի:
    Ինչ ստեղնաշարի դրայվեր ես օգտագործում? KDWin, DKD, WinKeys, AK, թե Windows-ի համակարգայինը?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #17
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    DAL Times ֆոնտը յունիկոդ չի, դու յունիկոդով ես հավաքում, դրա համար էլ ավտոմատ փոխում ա Sylfaen: Պիտի ANSI հավաքես` ստեղնաշարի կոդավորումը փոխի:
    Ինչ ստեղնաշարի դրայվեր ես օգտագործում? KDWin, DKD, WinKeys, AK, թե Windows-ի համակարգայինը?
    Windows-ի դրայվերն եմ օգտագործում, պետք է հատուկ ծրագիր ունենամ որ ANSI-ով հավաքեմ?? Որ ծրագիրը քաշեմ??
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  3. #18
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՄովսեսՄուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Windows-ի դրայվերն եմ օգտագործում, պետք է հատուկ ծրագիր ունենամ որ ANSI-ով հավաքեմ?? Որ ծրագիրը քաշեմ??
    Նայած թե մոտդ ինչ բիտանոց օպերացիոն համակարգ ա ու քանի բիտանոց օֆիս (32-64):
    32 բիտանոց օֆիսի մեջ (անկախ ՕՀ-ի բիտայնությունից) ANSI-ով հավաքելու համար կարող ես օգտագործել KDWin-ը, WinKeys-ը և DAD-ն:
    http://network.am/Categories/Text/Armenian
    ՕՀ իտայնությունից կախված է միայն սրանց տեղադրման և գոևծարկման ձևերը:

    Հ.Գ.
    Հղումով կարող ես գտնել նաև հայկական ANSII տառատեսակներ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #19
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական լրատվական կայքերի մեծամասնությունում չակերտների փոխարեն ստորակետի ու «ե» տառի նշաններն են երևում:
    Ի՞նչ ֆոնտ պիտի ավելացնեմ, որպեսզի խնդիրը վերանա:

  5. #20
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ըստ իս, լավագույն տարբերակը Arian AMU։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (28.04.2013)

  7. #21
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, լավագույն տարբերակը Arian AMU։
    Փորձեցի, բայց խնդիրը մնաց…

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  8. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձեցի, բայց խնդիրը մնաց…

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Պիտի հակառակն անես, ջնջես էդ ֆոնտերը (Arian AMU, Arial AMU)

    Ախմախները որպես առաջնային ֆոնտ դա են դրել, բայց օգտագործում են չակերտներ, որոնց դիրքում էդ ֆոնտերում ուրիշ նշաններ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (28.04.2013)

  10. #23
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական լրատվական կայքերի մեծամասնությունում չակերտների փոխարեն ստորակետի ու «ե» տառի նշաններն են երևում:
    Ի՞նչ ֆոնտ պիտի ավելացնեմ, որպեսզի խնդիրը վերանա:
    Խնդիրը լրատվամիջոցների կայքերից ա գալիս, ոչ թե քո համակարգչից

  11. #24
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պիտի հակառակն անես, ջնջես էդ ֆոնտերը (Arian AMU, Arial AMU)

    Ախմախները որպես առաջնային ֆոնտ դա են դրել, բայց օգտագործում են չակերտներ, որոնց դիրքում էդ ֆոնտերում ուրիշ նշաններ են:
    Էդ դեպքում թող մնա ոնց կա, չեմ ջնջի: Չեմ ուզում միանալ ախմախներին...

  12. #25
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պիտի հակառակն անես, ջնջես էդ ֆոնտերը (Arian AMU, Arial AMU)

    Ախմախները որպես առաջնային ֆոնտ դա են դրել, բայց օգտագործում են չակերտներ, որոնց դիրքում էդ ֆոնտերում ուրիշ նշաններ են:
    Չուկ, իմ մոտ սաղ կայքերում ստոիպողաբար էդ ֆոնտն եմ դրել, ու ամեն տեղ չակերտները նորմալ են։ Ֆոնտը շատ լավն ա, հարցն էն ա, որ օրինակ մոզիլլան տենց խասյաթ ունի, տեքստի կեսը մի ֆոնտով ցույց տա, կեսը ուրիշ։ Էլի պետք ա զոռով նշել ֆոնտը, որ դզվի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, իմ մոտ սաղ կայքերում ստոիպողաբար էդ ֆոնտն եմ դրել, ու ամեն տեղ չակերտները նորմալ են։ Ֆոնտը շատ լավն ա, հարցն էն ա, որ օրինակ մոզիլլան տենց խասյաթ ունի, տեքստի կեսը մի ֆոնտով ցույց տա, կեսը ուրիշ։ Էլի պետք ա զոռով նշել ֆոնտը, որ դզվի։
    Չէ, Արտ ջան, խնդիրը էնքան ֆոնտինը չի, այլ թե չակերտի համար որ կոդն են օգտագործում: Նայի, իրանք բացող չակերտը գրում են 171 կոդով, փակող չակերտը 187 կոդով: Ասենք GHEA Grapalat, GHEA Mariam, Tahoma, Tahoma Armenian, Sylfaen ֆոնտերում էդ կոդերի տակ բացող ու փակող չակերտներն են:

    Arial AMU ու Arian AMU ֆոնտերն ուրիշ առանձնահատկություն ունեն: Սրանք ֆոնտի 161-ից 255 կոդերը օգտագործում են հայերեն տառերի համար, որ ArmSCII կոդավորման հետ էլ համատեղելի լինեն: Իրանք ամեն հայերեն տառն ու կետադրական նշանը երկու տեղ են պահում, մի հատ Unicode-ում հայերենի համար նախատեսված տիրույթում (մոտավորապես 1329-1415 տիրույթը, հիմա ճշգրիտ չեմ հիշում), մի հատ էլ 161-255 տիրույթում, որն օգտագործվել ա ASCII ֆոնտերում: Արդյունքում էդ բացող ու փակող չակերտների տեղերում (171 ու 187) էս ֆոնտերում ուրիշ նշաններ են՝ 171-ի տակ ստորակետը, 187-ի տակ «ե» տառը:

    Էս ֆոնտերով բացող չակերտը գրելու համար պետք ա օգտագործել 167 կոդը, փակողի համար 166:

    Հիմա քանի որ էդ մարդկանց ստեղնաշարային դասավորությունը նենց ա սարքած, որ բացող ու փակող չակերտները գրեն Unicode ստանդարտով (ինչն ի դեպ ճիշտ ա, տենց էլ պետք ա), իսկ սայտում որպես առաջնային ֆոնտ դրած են Arial AMU-ն ու Arian AMU-ն, ցույց ա տալիս ոչ թե չակերտներ, այլ ստորակետ ու «ե» տառ: Ու սա իրականում էն պատճառներից ա, որ ես էս երկու ֆոնտերը խորհուրդ չեմ տալիս օգտագործել: Մյուս պատճառն էն ա, որ լինում ա մարդիկ գրում են ArmSCII-ով, բայց քանի որ ֆոնտը դրած են լինում Arial AMU, չեն հասկանում, որ հիմա Unicode չեն գրում ու շիլա շփոթ ա առաջանում:

    Ես հասկանում եմ, որ Թարումյանը փորձել ա լավ բան անել, բայց արդյունքում վատ ա ստացվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #27
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ֆոնտերով բացող չակերտը գրելու համար պետք ա օգտագործել 167 կոդը, փակողի համար 166:
    Չգիտեմ, որտեղից էս ինֆոն, որտև իմ մոտ մի քանի յունիկոդ ֆոնտ ստուգեցի (այդ թվում arian amu), սաղի մեջ էլ չակերնտերը 171, 187 էին։


    Նույնիսկ Sylfaen-ում, որ հայերեն անսի չունի, էդ կոդերի տակ չակերտներն են։


    Հ.Գ.
    Նոր հասկացա, թե պրոբլեմն ինչում ա։ Բռաուզերի կարգավորումներում հայերեն տեքստի համար եթե դնեն ANSI ֆոնտ, ինքը յունիկոդ տեքստի հանդիպելուց ավտոմատ գցելու ա յունիկոդի, բայց չակերտներ որ անսի հատվածից են (մինչը 256), բռաուզերը ցույց ա տալիս անսի ֆոնտով, օրինակ arial armenian, որոև էդ կոդի տակ գալիս են «,» ու «ե»։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 28.04.2013, 13:55:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (28.04.2013)

  16. #28
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, որտեղից էս ինֆոն, որտև իմ մոտ մի քանի յունիկոդ ֆոնտ ստուգեցի (այդ թվում arian amu), սաղի մեջ էլ չակերնտերը 171, 187 էին։


    Նույնիսկ Sylfaen-ում, որ հայերեն անսի չունի, էդ կոդերի տակ չակերտներն են։
    Սպասի հեսա ես էլ ստուգեմ: Իրականում ստուգել էի, բայց մենակ Arial AMU-ով, որտև Arian-ը մոտս չեմ տեղադրում: Հեսա նայեմ, գրեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #29
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Օք, ես ներող: Չգիտեմ ինչի մեջս տպավորված էր, որ Arian AMU-ում էլ ա ինքը ArmSCII-ի տիրույթը ներառել հայերեն տառերով, բայց պարզվեց, որ էդտեղ արդեն խնդիրը հասկացել ու ուղղել ա, որոշել ա հայերեն տառերը մենակ Unicode-ի համար նախատեսված տիրույթում թողնի:

    Ի դեպ նոր իրա սայտը նայեցի, ինքն էլ ա գրել էդ մասին, մեջբերեմ.

    Երբ ռուսաստանյան ABBYY ընկերությունը ստեղծեց իր հայտնի FineReader տառաճանաչող ծրագրի հայերենով աշխատող վարկածը անհրաժեշտ եղավ ունենալ Arial AM-ի որակի մի որեւէ տառատեսակ, որը սակայն կունենար Յունիկոդ այլագրում։ Ստանալով հեղինակի թույլտվությունը ABBYY-ի ընկերությունում պատրաստեցին Arial AM-ի Յունիկոդային վարկածը, որը ստացավ Arial AMU անվանումը եւ սկսեցին այն տարածել FineReader-ի փաթեթով։ Սակայն ABBYY-ի իրականացրած վերայլագրման արդյունքում Arial AM-ի ArmSCII-8 այլագրումը չվերացավ, այլ պարզապես նրան հավելվեցին Յունիկոդ այլագրերը։ Արդյունքում, այս նոր տառատեսակը գործածելիս օգտվողը հաճախ չէր նկատում, թե ո՞ր այլագրմամբ է աշխատում. 8-բիթանոց ArmSCII-8-ո՞վ, թե՞ Յունիկոդով, ինչը հաճախ հանգեցնում էր թյուրիմացությունների։ Դրան ավելացել էր հայերեն չակերտների խնդիրը։ Բանն այն է, որ այն չակերտները, որոնք ընդունված է գործածել հայերենում, Յունիկոդում տեղադրված են դրա 8-բիթանոց մասնում, ընդ որում հենց այնտեղ, որտեղ ArmSCII-8-ում գտնվում են հայկական ստորակետը եւ փոքրատառ «ե»-ն։ Դա բերեց է նրան, որ հայերեն Յունիկոդ գրվածքներն այդ տառատեսակով դիտելիս չակերտների փոխարեն հայտնվում էին ստորակետ եւ փոքրատառ «ե»։

    Լուծելու համար այդ խնդիրը եւ շտկելու համար տառատեսակի նկատված նաեւ այլ թերությունները հեղինակը որոշեց ստեղծել դրա բոլորովին նոր վարկածը՝ զրոյից։ Նախապես այն ստացավ նույն անունը, սակայն նրանում այլեւս չկար ArmSCII-8-ի հատվածը, ինչը վերացնում էր այդ տառատեսակի սկզբունքային թերությունը, դարձնելով այն Յունիկոդ համօրինակին լիովին համապատասխանող տառատեսակ։ Դրանից բացի, ի տարբերություն նախորդ վարկածի, սրանում ուղիղ եւ թավ ոճերից բացի կային նաեւ շեղ եւ թավ շեղ ոճերը։

    Հետագայում, անվան հետ կապված թյուրիմացթյուններից խուսափելու նպատակով որոշվեց տառաատեսակը վերանվանել «Արիան», պահպանելով սակայն AMU հավելումը։ Իր առաջին թողարկման դրությամբ Արիան AMU-ն լիովին համընկնում էր Արիալ AMU-ին եւ որեւէ համակարգում դրա կիրառումը վերջինի փոխարեն չէր կարող որեւէ փոփոխություն մտցնել տվյալ համակարգում։ Սակայն հետագա բարելավումների արդյունքում հրատարակված վարկածները արդեն շեղվում են սկզբնական վարկածից եւ դա կարող է էապես փոխել ծրագրային արտադրանքի արտապատկերման առանձնահատկությունները, ինչը պետք է հաշվի առնվի կայքեր եւ այլ ծրագրային արտադրանք ստեղծների կողմից։
    Աղբյուր՝ arian.tarumian.am


    Էս հաշվի առնելով բոլորին կոչ եմ անում համակարգչից ուղղակի ջնջել Arial AMU տառատեսակը ու թողնել միայն Arian AMU-ն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.04.2013)

  19. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    Նոր հասկացա, թե պրոբլեմն ինչում ա։ Բռաուզերի կարգավորումներում հայերեն տեքստի համար եթե դնեն ANSI ֆոնտ, ինքը յունիկոդ տեքստի հանդիպելուց ավտոմատ գցելու ա յունիկոդի, բայց չակերտներ որ անսի հատվածից են (մինչը 256), բռաուզերը ցույց ա տալիս անսի ֆոնտով, օրինակ arial armenian, որոև էդ կոդի տակ գալիս են «,» ու «ե»։
    Տարբերակ ա, բայց կարող ա նաև Arial AMU-ի խնդիր լինի: Օրինակ իմ մոտ դա էր գցած ու տենց էր, հիմա ջնջեցի ու Arian AMU-ն դրեցի, դզվեց:

    Օրինակ tert.am-ում հերթականությունը սենց ա դրած.

    HTML կոդ:
    font-family: "Arian AMU", "Arial AMU", Sylfaen, sans-serif;
    Բայց ուրիշ տեղեր առաջինը կարող ա հենց Arial AMU-ն դրված լինի, դրա համար դրան կոմպից ռադ անելը ճիշտ եմ համարում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.04.2013), Լեո (28.04.2013)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Հայկական տոմար
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.08.2009, 14:49
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •