Գրելու փորձերս սկսել եմ 12-13 տարեկանից , սակայն մինչև վերջերս չէի համարձակվում մարդկանց լայն շրջանակներին ներկայացնել իմ գրած բանաստեղծությունները : Դրանց ծանոթ էին մի քանի ընկերներ միայն : Չէի կարծում , որ ուշադրության արժանի բաներ եմ գրում կամ բաներ , որոնք պետք են մարդկանց : Սակայն ինձ բավական էր ընդամենը մեկ մարդու խոսք , որ վստահություն ձեռք բերեի սեփական ուժերիս նկատմամբ ու չթերագնահատեի ինձ : Այդ մեկ մարդը հայրս էր :
Չէի համարձակվում գրածներս ցույց տալ հորս , որովհետև նրա բացասական գնահատականի դեպքում ինձ այլևս երբեք իրավունք չէի վերապահի գրել: Հայրս ինձ համար հեղինակություն է , նրա կարծիքը `հեղինակավոր :
"Վատ չես գրում",- ասաց հայրս : Չգիտեմ իրոք այդպես էր կարծում , թե փորձեց չկոտրել ինձ , բայց , ամեն դեպքում , ես հավատացի , որ վատ չեմ գրում...
Հետևությունները թողնում եմ ձեզ![]()


Մեջբերել

Էջանիշներ