User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Հարցազրույց Tig-ի հետ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց Tig-ի հետ

    Հարցազրույց Tig-ի հետ
    «Ամեն հարցում աշխատաում եմ լինել հնարավորինս անկեղծ»:



    Բարև, Տիգ ջան :
    Բարև:

    Ինչպե՞ս ես:
    Լավ, դո՞ւ:

    Ես էլ եմ լավ: Մեր Ծիածանը գլխավերևո՞ւմդ է :
    Անպայման, թարս-թարս էլ նայում է :

    Այսօր հո չե՞ս նեղացրել, որ թարս է նայում, եթե հա` ուրեմն քեզ հարցախեղդ եմ անելու :
    Չէ հա ,խանդումա, ասումա ի՞նչ գործ ունես ուրիշ աղջիկներին հարցազրույց ես տալիս :

    Էլ մի: Ի՞նչ ուրիշ աղջիկ-ի՞նչ խանդ, ես այստեղ հանդես եմ գալիս որպես ձայն բազմաց,իսկ ավելի ճիշտ՝ ձայն ակումբցիների: Սուրբ գործ է :
    Տիգ, հիմա որ մտածում եմ, մեր ցանկացած զրույց փիլիսոփայական երանգ է ունեցել: Ասում եմ` հանկարծ այսօր էլ այդպես չլինի ու ակումբցիների զահլեն տանենք :
    Դե լավ, թեթև տար, ոնց կստացվի, թող դիմանան, սամի նապրասիլիս :

    Բայց ոնց որ թե յա սամա նապրասիլաս : Թեկուզև դրա տակ լիքը ստորագորություն, էէէ, շնորհակալություն տեսա:
    Կամաց-կամաց չսկսե՞նք:

    Սկսենք:

    Էդ դեպքում սկսենք մանկությունիցդ: Որո՞նք են ամենավաղ մանկական հուշերդ:
    Մանկությունս աղոտ եմ հիշում: Մանկապարտեզից հիշում եմ, որ մի անգամ ես ինքս իմ գլխին քար գցեցի, ու գլուխս ճղվեց... Երեխեքը քարերով տանձի ծառին էին խփում, փորձում էին տանձ գցել ներքև: Չէր ստացվում: Ես էլ մոտեցա, ասեցի, այդպես չեն անում է, այ այսպես պետք է արվի: Ու մի մեծ քար վերցրեցի ու դեպի վեր շպրտեցի... մի քանի վայրկյան անց արունլվիկ էի : Ցավ չէի զգում, ուղակի հիշում եմ, որ չորս բոլորս խառնվել էին իրար : Իսկ այ դպրոցական վաղ տարիների հիշողություններից ամենատպավորվածը երկրաշարժի օրն էր...

    Իսկ ինչպիսի՞ երեխա ես եղել:
    Շատ հանգիստ, խելոք երեխա եմ եղել: Մամաս միշտ ասում է, որ հենց սկսզբից իրեն թվացել է, թե իր կողքին մեծ մարդ է:

    Ի՞նչ է չարաճճիություններ չե՞ ն եղել:
    Դե եղել են, բայց ավելի շատ միջնեկ եղբայս էր դրանց հեղինակը, ես ուղղակի մասնակից էի :

    Կարելի՞ է ենթադրել, որ դպրոցում էլ լավ սովորող ես եղել:
    Հա, ճիշտ ենթադրեցիր: Բայց սկզբում ինձ այդպես չէր թվում: Այսինքն, երբ Վանաձորում էի սովորում: Դասարանի միջին սովորողներից էի: Բայց երբ տեղափոխվեցի Էջմիածնի դպրոց, միանգամից աչքի ընկա: Նույնն էլ Երևանի դպրոցում: Երևի դասարանների ընդհանուր մակարդակից էր: Չգիտեմ:

    Վանաձորում երեխաներն ավելի լա՞վ էին սովորում:
    Կամ այդպես, կամ էլ տարրական դասարաններում են երեխաները դեռ ավելի լավ սովորում: Չնայած ես միշտ էլ զգացել եմ, որ շրջանի երեխաները ավելի խելացի են լինում, քան կենտրոնի երեխաները: Դա էլ երևի նրանից է, որ կենտրոնի երեխաները ավելի շատ այլ հետաքրքրությունների հնարավորություններ ունեն:

    Իսկ ինչպե՞ս ընտրեցիր մասնագիտությունդ:
    Ճիշտն ասած` երեխա ժամանակ ուզում էի կենդանիների հետ գործ ունենալ: Շատ էի սիրում կենդանական աշխարհը: Բայց երբ վերջին դասարանում էի` 90-ականներն էր: Ծանր ու դժվար տարիներ էին: Կեսաբանություն, քիմիա պարապելու հնարավորություն չունեինք: Փոխարենը ունեինք ֆիզիկայի ու մաթեմատիկայի մտերիմ մասնագետներ, ու իրենց մոտ ընդհանեմը երկու ամիս պարապելով` ընդունվեցի ՀՊՃՀ-ի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ: Ավարտելուց հետո բանակ գնացի: Բանակում հենց առաջին իսկ օրը առաջարկ եղավ որպես սպա ծառայել: Երկու տարվա փոխարեն հինգ տարի: Մտածելով, որ զորացրվելուց հետո դժվար կլինի աշխատանք գտնել, պայմանագիր ստորագրեցի: Շատ շուտ հասկացա, որ ինձանից լավ սպա դուրս չի գա, բայց արդեն ուշ էր: Ում էլ դիմեցի` պայմանագիրս չեղյալ չհամարվեց: Մի խոսքով, 5.5 տարի ծառայելուց հետո զորացրվեցի ու սկսեցի ինքնուրույն ծրագրավորում սովորել: Դե ինստիտուտից որոշակի բազա կար, բայց սկսնակներին այդ ոլորտում դժվար է գործ ճարել: Մոտ երկու տարի գովազդային գործակալությունում արտաքին գովազդների պատրաստող էի աշխատում: Բայց ընթացքում տարբեր տեղեր հարցազրույցի էի գնում: Մինչև որ մի տեղ ինձ փորձնական վերցրեցին ու... Ու այդպես դարձա ծրագրավորող:

    5.5 տարի ծառայել… դա արդեն հերոսություն է:
    Իսկ սիրո՞ւմ ես մասնագիտությունդ:

    Այո, շատ սիրեցի: Սկզբում ուղղակի հետաքրքիր էր: Բայց գնալուվ ավելի սիրեցի:

    Դա շատ կարևոր է, ինչպես ասում են` լավագույն արդյունքների կարելի է հասնել միայն հաճույքով կատարած աշխատանքով:
    Բնականաբար: Բայց միայն աշխատանքը չի, որ լցնում է մարդու կյանքը :

    Դե իհարկե: Բոլորիս է հայտնի քո սերը արվեստի, մշակույթի, հատկապես ազգային պարի հանդեպ: Պատմիր, թե ինչպես ստացվեց, որ որոշեցիք հաճախել պարի դասընթացների:
    Հա, Ան ջա: Սա արդեն դարձել է էն հարցը, որ մեզ արդեն աղանդավոր են համարում : Ուրեմն այսպես:
    2008թ-ի կեսերն էր: Մի աբովյանցի Հարութ կար, մեզ արշավների էր տանում տարբեր տեղեր: Մենք էլ Հասմիկի հետ նոր – նոր էինք ծանոթացել: Ու ամեն մի առիթ հանդիպման պատճառ էի փորձում դարձնել : Մի օր էդ Հարութը պատմեց Կարին խմբի մասին: Պարզվեց, որ ինքն էլ է պարում Կարինում: Արշավների ժամանակ նույնիսկ մի երկու պար սովորացրեց: Հետո պատմեց, որ Նարեկացի մշակույթի կենտրոնում պարային բաց դասեր են կազմակերպվում: Հասմիկին հրավիրեցի միասին գնալ նայելու: Հենց առաջին անգամից ապշել էի: Ես չէի պատկերացնում, որ մենք այդպիսի մշակույթ ունենք, որ մենք այդքան հզոր պարեր ունենք, որ այդ պարերը պատմում են մեր մասին ամեն ինչ... Մի խոսքով` սեր առաջին հայացքից : Սկզբում վախենում էինք պարել: Դե, բնական վախ է` բա որ չստացվի, բա որ կողքից տեսնեն և այլն: Հետո իմացանք Բնատաճարի կազմակերպած սիրողական դասընթացների մասին: Մի քանի ամիս գնացինք: Այնուհետև մի քիչ դադար տվեցինք, բայց պարն արդեն մտել էր մեր մեջ, ու էլ չէինք կարող չպարել: Որոշ ժամանակ անց նորից սկսեցինք գնալ: Այս անգամ խումբն ահագին մեծացել էր: Մի օր էլ մտքովս անցավ, թե ինչու Կարինի ամենամսյան դասընթցները ավելի հաճախ չանցկացնել: Խոսեցի ընկեր Գինոսյանի հետ: Ասեց, որ դեմ չի, ու ինչով կարող են կօգնեն: Երեխաների հետ խոսեցի: Բոլորը միանգամից ոգևորվեցին: Հետո Հովոյի` MWMS-ի հետ խոսեցի այս գաղափարի մասին: Ինքն էլ ոգևորվեց ու.. Ու գնաց: Ծնվեց "Պարենք Հայերենը": Ու արդեն երեք ամիս է ակտիվ միջոցառումներ ենք անցկացրում: Հիմա էլ, քանի որ ցրտեց, գնալու ենք դպրոցներում անցկացնենք միջոցառումները :


    Պարը մարմնի միջոցով ներքին հույզերի, հոգեվիճակի հիանալի արտահայտչաձև է: Կա՞ մի պար, որ ամենից լավ է արտահայտում քո էությունը:
    Չեմ կարող կոնկրետ պար նշել: Նայած տրամադրության: Եվ հետո մեր պարերը այնքան են մտել մեր մեջ, որ ամեն մի պարը պարելուց անկախ քեզնից մտնում ես այդ պարի հոգեվիճակի մեջ: Եթե հասկանում ես պարի խորհուրդն ու իմաստը, չես կարող չմտնել:

    Ճիշտ է, ես չգիտեմ պարել մեր պարերը, բայց ամենից շատ Իշխանաց պարն եմ սիրում, շատ գեղեցիկ պար է:
    Դե Իշխանացի ժամանակ անկախ քեզնից իշխան ես դառնում, Փափուռու ժամանակ այնպես ես հարվածում կրունկով, որ քեզ թվում է, թե էլ չարք չմնաց գետնի տակ : Շավալիի ժամանակ քեզ թվում է, թե իրոք հարսանիքի արարողությանն ես գտվում: Ու այսպես շարունակ:

    Մի օր հաստատ կսովորեմ ու կպարեմ :
    Հա , բա ոնց, կպարենք :


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 01.10.2011, 08:36:

  2. Գրառմանը 41 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.10.2011), aragats (01.10.2011), Ariadna (01.10.2011), armen9494 (15.10.2011), Arpine (01.10.2011), ars83 (01.10.2011), CactuSoul (03.10.2011), Chilly (01.10.2011), Claudia Mori (01.10.2011), einnA (01.10.2011), erexa (01.10.2011), Freeman (01.10.2011), impression (01.10.2011), John (01.10.2011), Lianik (04.10.2011), Lílium (09.12.2013), Lusinamara (01.10.2011), Mark Pauler (01.10.2011), Moonwalker (01.10.2011), My World My Space (01.10.2011), Nare-M (01.10.2011), Rammstein (01.10.2011), Renata (01.10.2011), Tig (01.10.2011), Yevuk (01.10.2011), _Հրաչ_ (01.10.2011), Արէա (01.10.2011), Արևհատիկ (01.10.2011), Գեա (01.10.2011), Դատարկություն (01.10.2011), Դեկադա (01.10.2011), Ժունդիայի (02.10.2011), Լուսաբեր (01.10.2011), Կարնո Սոսե (01.10.2011), ԿԳԴ (01.10.2011), հովարս (04.10.2011), Նաիրուհի (01.10.2011), Ներսես_AM (03.10.2011), Շինարար (01.10.2011), Ուլուանա (01.10.2011), Ռուսա (02.10.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ազգային պարերը հայ մարդու միասնականությունը ի ցույց դնող վառ օրինակ են, բայց այդ միասնականությունը գնալով ավելի քիչ է արտահայտվում, գնալով մարդիկ ավելի շատ են մեկուսանում, մի տեսակ կորած ոնց որ լինենք: Այ ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է նորից, թեկուզև այս անցկացվող միջոցառումների շնորհիվ, վերականգնել մեր միասնականությունը, դրա շնորհիվ էլ արթնացնել հայի ոգին, ազգային ինքնագիտակցումը:
    Հա, բա ոնց: Եթե դրանում համոզված չլինեինք, մենք ուղղակի մեզ համար կպարեինք, ոչ թե կաշխատեինք մեր պարերի տարածման ուղղությամբ: Երբ մտնում ես պարաշրջան` միանգամից զգում ես, թե ինչ է ՄԵՆՔ ասվածը: Դու մնալով անհատ` տարալուծվում ես ՄԵՆՔ-ի մեջ, զգում նրա զորությունը, հասկանում, որ քո գումարումով ՄԵՆՔը մի քիչ էլ հզորացավ:

    Կարծում եմ հիմա մեզ ավելի քան երբեք անհրաժեշտ է զգալ, թե ինչ բան է Մենք ասվածը:
    Դա միշտ է պետք զգալ:

    Ինչպես ասվում է ազգի հզորության հիմքը ամուր, առողջ ընտանիքն է: Բայց ,ինչպես նկատել եմ, մի տեսակ խեղաթյուրվել է ընտանիք հասկացությունը, շատացել են ամուսնալուծությունները, կարծես այդքան էլ չենք գիտակցում, թե ինչ է ամուսնությունը, ինչպես է պետք այն պահպանել: Ըստ քեզ` ի՞նչ է անհրաժեշտ առողջ ու միասնական ընտանիք կազմելու համար:
    Շաբլոն պետք է հնչի, բայց ասեմ` սերը, հարգանքը, փոխադարձ հասկացվածությունը, անկեղծությունը և ազատությունը: Այո, ազատությունը հարաբերություններում: Զույգերը ազատ պիտի լինեն միմյանց հետ ցանկացած հարցում: Ամուսինների կաշկանդվածությունը միմյանց նկատմամբ որևէ, թեկուզ աննշան հարցում, վաղ, թե ուշ հանգեցնելու է մեծ խնդրի:

    Համաձայն եմ քեզ հետ:
    Դու նաև գրում ես: Ինձ ամենից շատ դուր է գալիս քո ստեղծագործություններում առկա խորը միտքը: Բայց վաղուց է որ մեր դատին չես հանձնել նոր աշխատանքներ: Պատճառը ո՞րն է: Հաստատ գիտեմ, որ թեկուզ հենց “Շենքայիններիդ” շատ սպասողներ կան: Բա մեղքդ չե՞նք գալիս: Աչքներս ճամփին սառավ:

    Դե չգիտեմ: Ստեղծագործել մի քիչ բարձր է հնչում: Ես ուղղակի մտքերս հանձնում եմ թղթին, ու շատ լուրջ չեմ վերաբերվում դրան: Այսինքն գտնում եմ, որ իրեն ստեղծագործող համարող մարդը պիտի լուրջ վերաբերվի դրան ու խորանա, մշտապես աշխատի իր վրա: Իսկ ես նույնիսկ երբեմն տարրական ուղղագրական կամ կետադրական սխալներ կարող եմ անել: Լավ, շատ չխորանամ: Հիմա երևի լռության ժամանակաշրջանն է: Համ առօրյաս է շատ լիքը, համ էլ հոգեբանական վիճակս հավասարակշռված է: Ես հիմնականում գրելու մտքեր ունենում եմ, երբ պարապ ժամանակ շատ եմ ունենում, ու սկսում են ուղեղիս որդերը շարժվել : Իսկ հիմա պարապ չեմ լինում :

    Իհարկե, ամեն ինչ իր ժամանակին, բայց մի խնդրանք, էլի: Երբ ասելիք ունենաս` “Շենքայիններդ” անպայման շարունակիր: Ախր հիանալի մտահղացում է:
    Շենքայինները... Հա ինձ էլ սկզբում դուր եկավ, բայց հիմա մի տեսակ ինքս ինձ փակուղու առաջ կանգնեցրեցի, որից այն կողմ կամ էլ չեմ անցնի, կամ պիտի շատ հզոր լուծում գտնեմ, որ փակուղին քանդելով` առաջ գնամ, ոչ թե հետ դառնամ...

    Քեզ այդ հարցում սրտանց մտքի փայլատակում եմ ցանկանում :
    Շնորհակալ եմ :

    Ընդհանրապես ի՞նչ տեսակի գրականություն ես նախընտրում կարդալ: Ունե՞ս սիրելի ժանր, հեղինակ:
    Ճիշտն ասած` շատ քիչ եմ կարդում: Հատկապես հիմա: Կոնկրետ ժանր չեմ կարող նշել: Բայց վերջին կարդացածներիցս ամենատպավորիչը Աղասի Այվազյանի ստեղծագործություններն են: Ի դեպ, վաղուց եմ կարդացել, բայց դրանից հետո կարդացածներս դեռ չեն անցել նրան :

    Էլ ի՞նչ հետաքրքրություններ ունես: Ազատ ժամանակ էլ ինչո՞վ ես սիրում զբաղվել:
    Ուսանող ժամանակ երբեմն նկարում էի: Նույնիսկ խմբակ էի գնում: 3-րդ մասի առաջվա պիոներ պալատում Վահրամ Կաթրջյանը երեխաների խմբակ ուներ: Բայց ես ուսանող հալով գնում պստոների հետ նկարում էի: Նենց հանգստություն էր իջնում վրաս… Իսկ հիմա` Ֆիլմեր: Գրեթե ամեն երեկո Հասմիկի հետ մի ֆիլմ ենք ընտրում ու դիտում: Հետո քննարկում ենք, փորձում հասկանալ, թե ինչ տվեց այն… Իսկ այ շաբաթ-կիրակի օրերին հնարավորինս թափառում ենք: Ամռանը` արշավներ, իսկ հիմա գոնե այգի գնում ենք, շնչում մաքուր օդ, հանգիստ քայլում… Սիրում եմ հենց այնպես քայլել այգում:

    Տիգ, ակումբում, և ոչ միայն ակումբում, կարծում եմ կյանքում էլ ես այդպիսին, շատ հավասարակշռված մարդու տպավորություն ես թողնում: Ի՞նչը կարող է քեզ հունից հանել:
    Հա, հունից շատ հազվադեպ եմ դուրս գալիս: Չգիտեմ էլ` ոնց բացատրեմ, թե ինչը կարող է ինձ հունից հանել...Երևի բացեիբաց ցինիկությունը, կամ.... չգիտեմ...



    շարունակելի

  4. Գրառմանը 39 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.10.2011), Ariadna (01.10.2011), armen9494 (16.10.2011), Arpine (01.10.2011), ars83 (01.10.2011), CactuSoul (03.10.2011), Claudia Mori (01.10.2011), einnA (01.10.2011), erexa (01.10.2011), Freeman (01.10.2011), impression (01.10.2011), John (01.10.2011), Lianik (04.10.2011), Lílium (09.12.2013), Lusinamara (01.10.2011), Mark Pauler (01.10.2011), Moonwalker (01.10.2011), My World My Space (01.10.2011), Nare-M (01.10.2011), Rammstein (01.10.2011), Renata (01.10.2011), Tig (01.10.2011), Yevuk (01.10.2011), _Հրաչ_ (01.10.2011), Արէա (01.10.2011), Արևածագ (03.10.2011), Արևհատիկ (01.10.2011), Գեա (01.10.2011), Դատարկություն (01.10.2011), Դեկադա (01.10.2011), Ժունդիայի (02.10.2011), Կարնո Սոսե (01.10.2011), ԿԳԴ (02.10.2011), հովարս (04.10.2011), Նաիրուհի (01.10.2011), Ներսես_AM (03.10.2011), Շինարար (01.10.2011), Ուլուանա (01.10.2011), Ռուսա (02.10.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևում ասացիր, որ հավասարակշռված հոգեվիճակում ես, բայց մենք մի քիչ տարօրինակ արարածներ ենք, գարուն է գալիս աշուն ենք ուզում, ձմռանը ամռան մասին ենք երազում: Ի՞նչ է, չե՞ս կարոտում ներքին փոթորիներին, պարպումներին, քաոսին:
    Քաոսին կամ տարերքներին տրվելը դեռ չի նշանակում կորցնել ներքին հավասարակշռությունը: Համենայն դեպս ինձ համար այդպես է :

    Լավ, իսկ ունե՞ս մի այնպիսի բնավորության գիծ, որը կցանկանայիր փոխել, բայց այդպես էլ չես փոխում կամ չես կարողանում:
    Հա, ունեմ: Լինում են դեպքեր, որ մարդուն ուզում եմ ասել, թե նա ինչպիսին է, ասել նրա սխալները, ու նույնիսկ գիտեմ էլ, թե ոնց ասեմ, որ նրան չվիրավորեմ... բայց չեմ կարողանում.... Ավելի շատ ոչ թե թերություններ ունեմ, որոնցից կուզեի ազավել, այլ վախեր: Անիմաստ վախեր:

    Դե այդ վախերը բոլորս էլ ունենք, որքան էլ պայքարում ես դրանց դեմ, միևնույնն է , կողքից մի նորն է բուսնում: Կարևորը, որ ինքներս մեզ խոստովանում ենք, որ դրանք կան:
    Կարող ես ասել, ո՞ր հատկությունն է լավագույնս բնորոշում քո էությունը:

    Չգիտեմ` կողքինների համար ոնց, բայց ինձ համար` ինքս իմ հանդեպ անկեղծ լինելը: Աշխատում եմ հնարավորինս քիչ ինքնախաբեությամբ զբաղվել, եթե իհարկե ստացվում է :Մեկ էլ երևի հանգստությունը:

    Ըստ քեզ` մարդու մեջ ամենավտանգավոր հատկանիշը ո՞րն է:
    Խղճի կորուստը:

    Ի՞նչ ես կարծում` հեշտ ես ճանաչում, այնուհետև վստահում մարդկանց:
    Չգիտեմ հեշտ, ավելի ճիշտ կլինի ասել` ճի՞շտ եմ ճանաչում, թե՞ ոչ: Բայց հիմա ավելի հեշտ եմ վստահում, քան առաջ: Դա երևի նրանից է, որ առաջ չգիտեի, թե մարդկանցից ինչ կարող եմ սպասել, իսկ հիմա գիտեմ, որ մարդկանցից ամեն ինչ էլ հարկավոր է սպասել: Բայց հիմա էլ արդեն չեմ վախենում դրանից: Ու պատրասր եմ ընդունել ամեն ինչ: Եվ դա գալիս է նաև նրանից, որ մարդկանց աշխատում եմ ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան:

    Բայց իրականում, խոստովանիր, որ մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին, որ կան շատ դժվար է: Ինչպես ծանոթներիցս մեկն է ասում` մեզանից յուրաքանչյուրի մեջ էլ աշխարհիս երեսի վրա գույություն ունեցող ամեն վատից էլ կա: Հարցը միայն նրանում է, թե որքանով է այն հաղթահարվում: Իսկ այն մարդկանց , ովքեր իրենց բնավորության հիմնական գծերն են դարձրել վատ հատկանիշները, շատ դժվար է ընդունել, շփվելու մասին էլ չասեմ: Նման դեպքում ի՞նչ ես անում: Ու ի՞նչ կանես, եթե այդպիսինը քեզ հարազատ մարդ է:
    Համամիտ եմ քեզ հետ: Նման դեպքերում ուղղակի հեռանում եմ, եթե հնարավոր է, և էլ չեմ շփվում տվյալ մարդու հետ: Եթե հնարավոր չէ և պարտադրված շփումը անխուսափելի է, ուրեմն այդ շփումը դնում եմ սառը մակարդակի վրա, հնարավորինս խուսափում եմ կոնֆլիկտներից: Իսկ եթե տվյալ մարդը հարազատ է… Այ սա արդեն բարդ է: Նայած, թե ինչ աստիճանի հարազատ է: Կամ կրկին հրաժարվում եմ նրա հետ շփումից, կամ, եթե դա անհնար է, ուղղակի հարմարվում եմ: Բայց ասեմ, որ այդ աստիճանի անհամատեղելի հարազատ մարդ չկա իմ շրջապատում:

    Տիգ, իսկ կա՞ մեկը, որը մեծ ազդեցություն է թողել աշխարհայացքիդ ձևավորման վրա:
    Կոնկրետ մեկի անուն չեմ կարող տալ: Մանկական ու պատենեկան տարիքում` մամաս: Հետո` ավելի հասուն տարիքում` պապաս, բայց իր ապրելակերպով ու շրջապատի հանդեպ վերաբերմունքով , ոչ թե խոսքով: Պապաս շատ քիչ է խոսում: Հետո շատերը, ամեն մեկից մի տող, մի արտահայտութուն. մի կյանք...

    Գրեթե բոլոր գրառումներիդ հետևում առկա է հավատը: Հավատն առ Աստված, մարդու ստեղծագործ ուժի հանդեպ հավատ, անհրաժեշտ քայլեր գցելու դեպքում` նաև ապագայի հանդեպ հավատ: Կա՞ այնպիսի մի բան, որ կարող է սասանել հավատդ:
    Պահի տակ տատանումներ շատ են լինում, բայց հիմնակում կայուն է: Սակայն չեմ բացառում, որ կյանքը կարող է այնպիսի իրավիճակում ինձ դնել, որ կորցնեմ հավատիս վերջին նշույլը: Ուղղակի կոնկրետ իրավիճակ հիմա չեմ կարող պատրեկացնել: Ու ճիշտն ասած չեմ էլ ուզում պատկերացնել :

    Ու տա Աստված, որ այդպիսի իրավիճակում երբեք չհայտնվես էլ :
    Ապրես, դու էլ :

    Փափուկ անցում կատարենք դեպի մեր ավանդական հարցը :
    Ի՞նչպես հայտնվեցիր ակումբում: Պատմիր, թե այս ընթացքում ինչ ձեռքբերումներ ու հիասթափություններ ես ունեցել (եթե իհարկե այդպիսիք եղել են):
    Մի օր ընկերոջս հետ ICQ-ով ինչ -որ հարցի շուրջ վիճաբանում էինք: Մեկ էլ ընկերս ասեց. “Տի’գ, քո իսկական տեղը ակումբն ա:” Ես էլ նոր`դեռ մի ամիս էլ չկար, ինչ ինետի մասին պատկերացում էի կազմում: Ու չգիտեի էլ, որ կան նման ձևաչափի կայքեր, ֆորումներ: Հարցրեցի` դա ինչ է: Հղում ուղարկեց.... ու այդպես գնաց... Բայց էդ ընկերս երբեք ոչ մի տեղ գրանցված չի եղել: Ուղակի կարդում է:
    Ձեռքբերումներ շատ են եղել: Նոր մարդին, նոր ընկերներ, նոր մտածողություն... Ի վերջո Հասմիկի հետ նույնպես առաջին անգամ վիրտուալ շփվել ենք հենց ակումբում : Իսկ հիասթափությունները այնքան չնչին են եղել, որ ձեռքբերումների ֆոնին չեն էլ երևում:

    Քո ու Հասմիկի նման հանդիպումը ճակատագի՞ր էր, թե՞ պատահականություն:
    Չգիտեմ, ինձ համար նման բաները թե պատահականություն են, թե ճակատագիր: Պատահականություն են լինելիության առումով, բայց ճակատագիր են պահը որսալու ու բաց չթողնելու առումով :

    Տիգ, գոյություն ունի՞ լիակատար երջանկություն: Իսկ եթե ունի, ինչպիսի՞ն է այն քեզ համար:
    Նայած, թե լիակատար ասելով ի՞նչ ես հասկանում: Եթե լիակատար ասելով հասկանաս երջանկություն ողջ կյանքում, ապա նման բան գոյություն չունի: Բայց ընդհանուր կյանքի առումով, իհարկե, գոյություն ունի: Ու ինձ համար երջանկության գագաթնակետը կեսիդ առկայությունն է քո կողքին: Եթե նա իսկապես քո կեսն է, ապա ձեր երջանկությունը անկասելի է : Իսկ մնացածը ինքնաբերաբար լինում է:

    Ո՞ւնես կյանքի նշանաբան, որով առաջնորդվում ես:
    Կոնկրետ նշանաբան չունեմ: Ուղակի ամեն հարցում աշխատում եմ լինել հնարավորինս անկեղծ:

    Կարծում եմ կարող ենք հենց այստեղ էլ հարցազրույցն ավարտել:
    Ես էլ ուզում էի ասեի` թեյս սառեց :

    Տիգ ջան, շատ ապրես, որ համաձայնեցիր հարցազրույց տալ:
    Դու էլ ապրես, Ան ջան: Անչափ հաճելի էր:
    Նմանապես :


    Ավարտ

    Հ.Գ. Սիրելի ակումբցիներ, Տիգի համաձայնությամբ կարող եք նրան հղել ձեր հարցերը:
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 01.10.2011, 08:48:

  6. Գրառմանը 41 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.10.2011), aragats (01.10.2011), Ariadna (01.10.2011), armen9494 (16.10.2011), Arpine (01.10.2011), ars83 (01.10.2011), CactuSoul (03.10.2011), Chilly (01.10.2011), Claudia Mori (01.10.2011), einnA (01.10.2011), erexa (01.10.2011), Freeman (01.10.2011), impression (01.10.2011), John (01.10.2011), Lianik (04.10.2011), lili-4 (01.10.2011), Lusinamara (01.10.2011), Mark Pauler (01.10.2011), Moonwalker (01.10.2011), My World My Space (01.10.2011), Nare-M (01.10.2011), Rammstein (01.10.2011), Renata (01.10.2011), Tig (01.10.2011), Yevuk (01.10.2011), Ամպ (01.10.2011), Արէա (01.10.2011), Արևածագ (03.10.2011), Արևհատիկ (01.10.2011), Գեա (01.10.2011), Դատարկություն (01.10.2011), Դեկադա (01.10.2011), Էլիզե (01.10.2011), Ժունդիայի (02.10.2011), Կարնո Սոսե (01.10.2011), ԿԳԴ (02.10.2011), Նաիրուհի (01.10.2011), Ներսես_AM (03.10.2011), Շինարար (01.10.2011), Ուլուանա (01.10.2011), Ռուսա (02.10.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն այսպես, ժողովուրդ ջան:
    Տիգից հարցազրույց եմ վերցրել մեծ հաճույքով: Խոսակցությունը շատ հանգիստ էր ընթանում, առանց որևէ լարվածության: Նման մարդու հետ կարելի է երկար խոսքի բռնվել ու, համոզված եղեք, որ չեք ձանձրանա:
    Շատ ուրախ եմ, որ ստացվեց այնպես, որ հենց ես նրանից հարցազրույց վերցրեցի :

    Հարցազրույցին ամենայն պատասխանատվությամբ եմ մոտեցել, բայց պետք է մի բան խոստովանեմ: Քանի որ ես Տիգին որոշ չափով լավ գիտեմ, բավական ուշադիր հետևում եմ նրա գրառումներին ու նախապես գիտեի նրա շատ հարցերի պատասխանները, փորձեցի տալ այն հարցերը, որոնք ինքս չգիտեի ու կցանկանայի իմանալ: Արդյունքում հնարավոր է ձեզ հետաքրքրող շատ հարցեր բացթողած լինեմ: Էնպես որ եկեք ինձ լրացման :

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.10.2011), Arpine (01.10.2011), ars83 (01.10.2011), Claudia Mori (01.10.2011), Freeman (01.10.2011), John (01.10.2011), Lianik (04.10.2011), Lusinamara (01.10.2011), Mark Pauler (01.10.2011), Nare-M (01.10.2011), rainbow (02.10.2011), Renata (01.10.2011), Tig (01.10.2011), Արէա (01.10.2011), Արևածագ (03.10.2011), Գեա (01.10.2011), Դատարկություն (01.10.2011), Էլիզե (01.10.2011), Նաիրուհի (01.10.2011)

  9. #5
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախ, էս ի՜նչ լավ զրույց էր, ամբողջը ժպիտի ու ջերմության մեջ էր, ապրեք… Տիգ ջան, դու ու Հասն ինձ համար շատ օրինակելի եք, շարունակեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք

    Մի հարց ունեմ.
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ուզում էի ասեի` թեյս սառեց :
    Ժասմինով է՞ր թեյդ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (16.10.2011), Chilly (01.10.2011), E-la Via (01.10.2011), Lianik (04.10.2011), Mark Pauler (01.10.2011), rainbow (02.10.2011), Renata (01.10.2011), Tig (01.10.2011), Ռուսա (02.10.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախ, էս ի՜նչ լավ զրույց էր, ամբողջը ժպիտի ու ջերմության մեջ էր, ապրեք… Տիգ ջան, դու ու Հասն ինձ համար շատ օրինակելի եք, շարունակեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք
    Ապրես Լուս ջան

    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց ունեմ.

    Ժասմինով է՞ր թեյդ
    Դե բնականաբար
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.10.2011), Lianik (04.10.2011), Lusinamara (01.10.2011), Mark Pauler (01.10.2011), Renata (01.10.2011), Էլիզե (01.10.2011), Ռուսա (02.10.2011)

  13. #7
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց էլ ես տամ: Տեսնելով քո ինտուզիազմը ես ճիշտ ասած երբեմ մեղադրում եմ ինձ «շուտ կոտրվելուս» մեջ: Գիտեմ որ քեզ համար էլ դժվար կլինի հիասթափություններին, ձախողումներին դիմակայելը, բայց դրանք քեզ ավելի նպատակասլաց են դարձնո՞ւմ, թե՞ պահ կա որ ինքդ էլ ձեռքը թափ տալու ու հեռանալու միտք ես ունենում: Ընդհանրապես /ընդունելով որ կյանքը ամեն րոպեն պայքար ա/ ի՞նչքան ու մինչև ո՞ր սահմանը կարաս պայքարես:

    ...երկու հարց եղավ

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.10.2011), Mark Pauler (01.10.2011), rainbow (02.10.2011), Tig (01.10.2011), Նաիրուհի (01.10.2011)

  15. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հարցազրույց էր շատ, ապրեք

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.10.2011), Lianik (04.10.2011), Lusinamara (01.10.2011), Tig (01.10.2011), Նաիրուհի (01.10.2011), Ռուսա (02.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  2. Հարցազրույց Rhayader–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 03.04.2010, 01:14
  3. Հարցազրույց Ռուֆուսի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 22.03.2010, 18:57
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •