User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Անցած - գնացած օրերից

  1. #1
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Անցած - գնացած օրերից

    Հիշողությանս մեջ պարզ ու մանրամասն հառնում են մանկությանս վախերից մի քանի տեսլիներ, որոնք խիզախաբար և անվեհեր կերպով ինձ վերածել են մարդու: Հետագայում կյանքն իր դառնություններով ու տառապանքի այլ տեսակներով նսեմացրեց դրանց հանցավոր նշաններն ինձ վրա:
    Շարքը կրելու է շարունակական բնույթ:

    Պապիկներ

    ______________________________________________________________________- 1 -

    Օրեր առաջ մայրիկը խնդրեց կարտոֆիլ գնել: Կարտոֆիլը, որպես ուտելիք ու որպես էություն, իմ մեջ նույնանում է այն պարկերի հետ, որոնք իմ մանկության տարիների ձմռան համար շարվեշարան ուղևորվում էին նկուղ: Պարծենում էի «մեշոկների» շատությունից, որովհետև ամեն օր «ժարիտ» եփել էի տալիս:
    Մտքերով շարունակ տեղափոխվում էի մանկություն, երբ մայրս կրկնեց խնդրանքը: Միաժամանակ ժպտալով պատասխանեցի.
    - Երնեկ «մեշոկով» կարողանայի տուն բերել:
    Մայրս ծիծաղեց.
    - «Մեշոկ պապին» հիշո՞ւմ ես…

    95-ին, նախաամանօրյա օրերին հորեղբայրս ընտանիքով մեզ մոտ հյուր էր: Դրությունն այնպիսին էր, որ մի սենյակում պետք է քնենք չորս երեխաներով ու տատիկս: Ես ամենափոքրն եմ, եղբայրս մանկապարտեզ է հաճախում, իսկ զարմիկներս՝ արդեն դպրոցահասակ են:
    Այդ գիշեր շատ չարաճճիություն եմ արել, անընդհատ խոսել, վազվզել, չեմ թողել մյուսներն աչք կպցնեն: Տատիկս, առիթից օգտվելով, որ հորս ու հորեղբորս վերադարձին է սպասում, որոշել է հեքիաթ պատմել, որ քնենք: Անընդմեջ խանգարել եմ: Խեղճ ու խորամանկ տատս էլ ինձ սանձահարելու համար սկսել է «հատընտիր» ատամները շողացնելով պատմել իր ասելով՝ սովետական շրջանի երեխաների սարսափ՝ «Մեշոկ պապի» մասին: Իբր «էս պապիկը խաղաղասեր, բարի ա լինում, բայց իր հարևանի թոռն ինձ նման չար, բարկացնող ու «քառականջ»* ու սրան էնքա՜ն ա հունից հանում, որ մի օր չի դիմանում, գցում ա մի մեշոկի մեջ, տանում հեռու կորցնում: Էդ օրվանից էլ սովորություն ա դարձնում անցնել բոլորի տներով ու չար երեխեքին մեշոկով տանում ա հետը, համա՜, ոչ մինը իրավ չգիտի, թե ինչ ա անում երեխեքի հետ……»:
    Բոլորը լուրջ են ընդունում:
    Զարմիկներս ու եղբայրս սարսռած մի կողմից ուրախանում են, որ իրենք այդպիսինը չեն, մյուս կողմից էլ՝ խղճում են ինձ: Լիլիթը նույնիսկ ջրոտել էր աչքերը: Տատս ոգևորված շարունակում էր, թե «մինն էլ ա դրան տեսել չի, ասում են, բայց էն Սերոժն իրա թոռներից մնին խլել ա դրա ձեռիցը, թե չէ սաղն էլ գիտեն, որ նրանք քեզանից վերան են, բա խի՞ նրանց տանում չի, ուրեմն իրանց պապն իրանց թիկունքին կանգնած ա…ո՞ւր էր, թե ձեր պապն էլ ձեր կողքին լիներ…ես քեզ մենակ կարալ չեմ պաշտպանեմ Լուսո ջան, խելոք կա՛ց, ղաքիդ մեռնեմ…»:
    Արդեն հուզմունքի, խաղաղության ու մաքրության ոգին էր թևածում մեր սենյակում. միայն իմ աչքերը թաց չէին, լռել էի թեպետ: Թե ի՞նչ էի խորհում, Աստված ստույգ գիտի: Ծալպատիկ նստել էի տատի անկողնում, չէի կարողանում պառկել: Հանկարծ այդ ուշ ժամին դուռը ծեծեցին: Բոլորն այլայլված վեր թռան: Տատն էլ, երևի մոռացել էր, որ որդիներին է սպասում:
    Այս տրամադրություններով զինված, հյութեղ ժպիտով վրա թռա, կուրծքս դուրս գցելով, հպարտ - հպարտ գոչեցի.
    - Սա հաստատ Մեշոկ պապն ա, գնամ տենամ էս ի՞՜նչ լակոտների ա տանում:
    Վազեցի, բացեցի դուռը: Պապան ինձ գիրկն առավ.
    - Լուսին ջա՞ն, ո՞նց ա զարթուն ես…
    - Պապ, դուք ե՞ք, ես էլ ասեցի հազիվ Մեշոկ պապին կտենամ:
    - Բալես, Ձմեռ պապին էի՞ր ուզում: Ինքը մյուս գիշեր ա գալու, հանգիստ գնա քնի:
    - Չէ, չէ՛, պա՜պ, իրանք երկու հատ են, ես Մեշոկին էի ուզում տենամ…
    - Է՛հ, էս ինչեր ա լցրել երեխու գլուխը,- քթի տակ դժգոհեց հայրս, հասկանալով, որ դա տատի արածը կլինի ու ինձ ուղեկցեց քնելու:
    Հաջորդ գիշեր Ձմեռ պապն իր բարությունն արարել էր բարձիս տակ:


    «քառականջ» - Խուլ ականջով, այստեղ՝ լսելու ունակ, բայց չկատարող
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.10.2011), armen9494 (01.10.2011), E-la Via (01.10.2011), einnA (01.10.2011), John (01.10.2011), lili-4 (01.10.2011), Malxas (01.10.2011), Mark Pauler (02.10.2011), Meme (01.10.2011), My World My Space (01.10.2011), Nadine (05.10.2011), Գեա (01.10.2011), Դեկադա (01.10.2011), Կարնո Սոսե (01.10.2011), Նարե91 (28.06.2012), Ռուսա (15.10.2011)

  3. #2
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ______________________________________________________________________- 2 -

    Անցավ մի քանի շաբաթ:
    Մեր տնից վերև այգիներ կային, որոնց մի մասում աշնանացան ցորեն էր ցանված: Անձյուն ձմեռ էր մեր կողմերում: Արտատերերից մեկը շատ էր մտահոգված: Գրեթե ամեն շաբաթ գալիս էր ստուգելու ամեն ինչ նոմա՞լ է, հո Լուսիկի թոռներն ինչ-որ խաղ չե՞ն խաղացել իր արտի գլխին:
    Հորս, տատիս հետ ժպտախառն, բարլուսախառն անցնում էր:
    Մի օր տատի հետ դրսում էի, երբ հեռվից ծանր-ծանր գալիս էր այդ պապիկը: Քանի մոտենում էր, զգում էի, որ մարդկային կերպարանք է ստանում: Չգիտեմ ինչպես է կոչվում այդ հիվանդությունը, բայց նրա մի ոտքը մեկից հաստ էր, իսկ ծնկի հատվածում այնքա՜ն ուռած, կարծես մի ամբողջական բեռ մի կերպ խցկած էր տաբատի տակ ու չտեղավորելով՝ տեղ-տեղ պատռել էր տաբատը: Կարկատաններ էլ կային: մոտեցավ մեզ, բարևեց, ոնցեսինչեսի կարգի թեթև զրույց տարավ: Հարցրեց, իմացավ, որ Լուսիկի թոռն եմ: Գրպանից մանդարին հանեց ու մեկնեց ինձ: «Մամա՜, մամա՜» գոռալով փախա տուն, մտա սենյակ, թաքնվեցի մահճակալի տակ:
    Իմ պատկերացումներով այդպիսին էր Մեշոկ պապը: Նախ իմացավ, թե ով եմ (երևի նախորոք գիտեր, որ Լուսիկի թոռը չար է), հետո էլ ուզեցավ լավ մարդու տպավորություն թողել, մանդարինով գալթակղել, որ մի օր էլ բոլորից թաքուն տանի կորցնի:
    Տարիներ շարունակ այդ պապիկը չէր դադարում երևալ մեր կողմերում. «բեռը քարշ տալով» գալիս էր հետևելու արտին:
    Արդեն որոշակի մեծ էի: Դադարել էի մտածել Ձմեռ ու Մեշոկ պապերի գոյության մասին:
    Մի օր նստած էի մեր բարդու տակի ստվերոտ նստարանին, երբ այս պապիկը հևիհև հասնում էր ինձ: Զգացի, որ դժվարանում է քայլել, գնացի օգնելու: Հասանք նստարանին, վազեցի ջրի: Խմեց, օրհնեց: Երբ շունչը տեղը եկավ, սկսեցինք զրուցել անցած - գնացած օրերից, մանդարինի պատմությունը հիշեցինք…
    - Ա՜, բայց ո՞նց երեխուն մանդարին տաս ու չվերցնի,- կիսազարմացած խոսում էր Ենոք պապը:
    Ես էլ «Մեշոկ պապի» մասին մտավախությունս պատմեցի: Քահ - քա՛հ ծիծաղեց: Ձեռքը մի կերպ գրպանը տարավ.
    - Հիմա էլ, որ էս կամփետը տամ, չպիտի վերցնե՞ս…
    - Կվերցնեմ, կուտեմ հենց հիմա… Դու շատ լավն ես, իզուր էլ……
    - Ապրես բալա ջան, գնամ, գնա՛մ արտին մտիկ անեմ:
    - Էդքան ի՞նչ եք է նայում արտին…
    - Արտատեր կդառնաս, գլխի կընկնես, բալա…
    Գնաց: Օրերից մի օր հասկացա, որ Ենոք պապը ծուլություն է անում. քանի օր է չի գալիս արտին նայելու: «Երևի հնձել են»,- մտածում էի ես: «Բայց նա հնձած արտին էլ կգար նայելու»,- քմծիծաղեցի: Սկսեցի անհանգստանալ ինչ-որ չափով:
    Երեկոյան տատս ու հարևանը խոսում էին, ականջ էի դնում պատուհանի տակից…
    - Խեղճ Ենոքն էլ էդքան տանջվեց… սաղիս վերջն էլ էդ ա…
    - Ագահություն ուներ էլի, ասա՜ էդքան ջուրը ծնգանըդ միջին, չի՞ ես ամեն օր ոտ թակում, հասնում ստի, թե ի՞նչ ա՝ արտին մտիկ եմ անում, կասեիր՝ Վալո՛դ, մտիկ արա, խաբար կանես, էլի՜…
    - Չէ, դե ամեն դեպքում շատ տանջվեց, ամակ արավ…ասում են վերջին օրերին էլ շատ վատ ա եղել, համա՜ արտի մասին մոռացել չի…
    - Գիտեմ, ասել են՝ հնձել ենք, էսքան ա, էնքան ա…
    Հասկացա. Ենոք պապը գնացել էր արտին վերևից «մտիկ անելու»……

    ***

    - Լո՛ւս, կարտոշկեն չմոռանաս, մի երկու կիլո կբերես հետդ…
    - Ըհը, բարի գիշեր մա՛մ…

    © Լուսին Ամարա
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (01.10.2011), armen9494 (01.10.2011), E-la Via (01.10.2011), einnA (01.10.2011), lili-4 (01.10.2011), Malxas (01.10.2011), Mark Pauler (02.10.2011), Meme (01.10.2011), Nadine (05.10.2011), Գեա (01.10.2011), Դեկադա (01.10.2011), Նարե91 (28.06.2012), Ռուսա (15.10.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն ա Լուս ջան, իրոք շատ հանգիստ, թեթև կարդացվող պատմվածներ են, ամբողջովին համեմված գեղեցիկ ժպիտով
    Նույնիս Ենոք պապիի կյանքից հեռանալն էլ այնքան գեղեցիկ ես գրել, որ մարդ կարդալիս ժպտում է
    Անցումները կատարում ես շատ գեղեցիկ ու սլացիկ:
    Շատ չես ծամծմում ու դա ինձ դուր է գալիս, բայց և չես մոռանում գեղեցիկ նկարագրությունների մասին, ամեն ինչ շատ "հյութալի" է

    Հ.Գ. որ սկսեն գրել՝ էս փոխի, էն փոխի, ստեղ սենց կարաս անես, էս բառը ստեղ օգտագործի... ՉԼՍԵ՛Ս!!! Արա ընենց, ոնց որ սկսել ես, դու գրի քո ոճով, մենք ուզում ենք կարդալ քո սրտից բխած անարատ պատմվածքները, այլ ոչ թե պլաստիկ օպերացիայի ենթարկվածները

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.10.2011), Lusinamara (01.10.2011), Meme (01.10.2011)

  7. #4
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն ա Լուս ջան, իրոք շատ հանգիստ, թեթև կարդացվող պատմվածներ են, ամբողջովին համեմված գեղեցիկ ժպիտով
    Նույնիս Ենոք պապիի կյանքից հեռանալն էլ այնքան գեղեցիկ ես գրել, որ մարդ կարդալիս ժպտում է
    Անցումները կատարում ես շատ գեղեցիկ ու սլացիկ:
    Շատ չես ծամծմում ու դա ինձ դուր է գալիս, բայց և չես մոռանում գեղեցիկ նկարագրությունների մասին, ամեն ինչ շատ "հյութալի" է

    Հ.Գ. որ սկսեն գրել՝ էս փոխի, էն փոխի, ստեղ սենց կարաս անես, էս բառը ստեղ օգտագործի... ՉԼՍԵ՛Ս!!! Արա ընենց, ոնց որ սկսել ես, դու գրի քո ոճով, մենք ուզում ենք կարդալ քո սրտից բխած անարատ պատմվածքները, այլ ոչ թե պլաստիկ օպերացիայի ենթարկվածները
    Շնորհակալ եմ Արմ ջան
    Ամենը իրականություն էր ու երևի ապրված նաև քո՛ կողմից, ի վերջո բոլոր փոքրերն էլ ունեցել են իրենց մեջ «Մեշոկ պապի» կերպարը

    Իսկ մյուս պահով՝ միշտ պատրաստ եմ խելացի խորհուրդներն ընդունել, միանշանակ չէ չլսելը…
    Վերջին խմբագրող՝ Lusinamara: 01.10.2011, 17:44:
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (01.10.2011), Meme (01.10.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ Լուս ամեն ինչ պատկերացնում եմ, արտը Ենոք պապիին, քեզ փոքր...
    Ապրես լավն էր.էլի ենք ուզու՜մ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (01.10.2011), Lusinamara (01.10.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ Արմ ջան
    Ամենը իրականություն էր ու երևի ապրված նաև քո՛ կողմից, ի վերջո բոլոր փոքրերն էլ ունեցել են իրենց մեջ «Մեշոկ պապի» կերպարը

    Իսկ մյուս պահով՝ միշտ պատրաստ եմ խելացի խորհուրդներն ընդունել, միանշանակ չէ չլսելը…
    Ես իմ մոտ Մեշոկ պապիի կերպար չեմ ունեցել
    Չգիտեմ...
    Լսել եմ իրա մասին, փոքր ժամանակ ասում էին, բայց ոչ լուրջ պատմվածք եմ լսել ոչ էլ. դրա համար էլ նույնիսկ ամենափոքր պատկերացումը չունեի իրա տեսքի ու արարքների մասին, մի քիչ մտածում էի, որ ավելի շատ բացասական կերպար ա, քան դրական, բայց կոնկրետ փաստեր չկաին, որ իմանայի

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.10.2011), Lusinamara (01.10.2011)

  13. #7
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ Լուս ամեն ինչ պատկերացնում եմ, արտը Ենոք պապիին, քեզ փոքր...
    Ապրես լավն էր.էլի ենք ուզու՜մ
    Ապրես Մեր ջան
    Վերևում էլ գրել եմ՝ շարունակական բնույթ կկրի, հույս ունենալով, որ իմ թերացումներում էդ տողը կհիշեմ ու կշարունակեմ գրել

    Պահ է գալիս, երբ չափածոն չի հերիքում, առաջ չէի ուզում ընդունել, նույնիսկ չէի փորձում գրել արձակ… Մանկությանս կոնկրետ այս վախը վերարտադրելիս, չստացվեց հանգավոր, այն այսպիսի ընթացք պիտի ունենար ու ունեցա՛վ Այլևս չեմ «վախենա» արձակ խոսքից, բայց չեմ էլ «դավաճանի» իմ հանգերին
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (01.10.2011), Meme (01.10.2011)

  15. #8
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ մոտ Մեշոկ պապիի կերպար չեմ ունեցել
    Չգիտեմ...
    Լսել եմ իրա մասին, փոքր ժամանակ ասում էին, բայց ոչ լուրջ պատմվածք եմ լսել ոչ էլ. դրա համար էլ նույնիսկ ամենափոքր պատկերացումը չունեի իրա տեսքի ու արարքների մասին, մի քիչ մտածում էի, որ ավելի շատ բացասական կերպար ա, քան դրական, բայց կոնկրետ փաստեր չկաին, որ իմանայի
    Ըստ երևույթին՝ դու իրեն հենց «բաց մեշոկ» էլ պատկերացրել ես

    Կոնկրետ փաստեր Ձմեռ պապի մասին էլ չկա, ուղղակի քանի որ ցուրտ եղանակի պապիկ ա, ստիպված մուշտակ են հագցրել, տաք մորուքով «զինել» ու համաշխարհային կերպարի վերածել
    Իսկ դե խեղճ Մեշոկ պապը մեր գյուղում էր ընդունված, չկարողացավ էլի էդքան հռչակ ձեռք բերել
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  16. #9
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ երևույթին՝ դու իրեն հենց «բաց մեշոկ» էլ պատկերացրել ես

    Կոնկրետ փաստեր Ձմեռ պապի մասին էլ չկա, ուղղակի քանի որ ցուրտ եղանակի պապիկ ա, ստիպված մուշտակ են հագցրել, տաք մորուքով «զինել» ու համաշխարհային կերպարի վերածել
    Իսկ դե խեղճ Մեշոկ պապը մեր գյուղում էր ընդունված, չկարողացավ էլի էդքան հռչակ ձեռք բերել
    Ձմեռ պապի մասին ո՞նց փաստեր չկան
    սաղ օրը իրա մասին մուլտիկներ ենք նայում
    Իսկ դու էսքան ժամանակ տեսե՞լ ես մուլտիկ մեշոկ պապիի մասին
    Այ որ տենայի, երևի կպատկերացնեի

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (01.10.2011)

  18. #10
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձմեռ պապի մասին ո՞նց փաստեր չկան
    սաղ օրը իրա մասին մուլտիկներ ենք նայում
    Իսկ դու էսքան ժամանակ տեսե՞լ ես մուլտիկ մեշոկ պապիի մասին
    Այ որ տենայի, երևի կպատկերացնեի
    Իմ ասածն էլ հենց դա ա՝ Մեշոկ պապը փոքրամասշտաբ ա՝ մեր գյուղի սահմաններում, որտեղի՞ց նրա մասին գիրք, մուլտ կամ առավելևս՝ ֆիլմ Առաջին քայլերը ես եմ դրել
    Հեսա էս պատմության հիման վրա դու մուլտ կթողարկես մի բարեհոգի մարդ էլ ֆիլմի առաջարկ կանի, կհամաձայնվեմ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (01.10.2011)

  20. #11
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն էլ հենց դա ա՝ Մեշոկ պապը փոքրամասշտաբ ա՝ մեր գյուղի սահմաններում, որտեղի՞ց նրա մասին գիրք, մուլտ կամ առավելևս՝ ֆիլմ Առաջին քայլերը ես եմ դրել
    Հեսա էս պատմության հիման վրա դու մուլտ կթողարկես
    վաաաաաաաաաաաաաայ էդ մուլտը վարի գնաց
    էդ խեղճ մեշոկ պապուն սարքելու եմ մի բարի կերպար ու սաղ իմաստը փչացնեմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (01.10.2011)

  22. #12
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    վաաաաաաաաաաաաաայ էդ մուլտը վարի գնաց
    էդ խեղճ մեշոկ պապուն սարքելու եմ մի բարի կերպար ու սաղ իմաստը փչացնեմ
    Չէ՜, դու պիտի հիշես, որ Ենոք պապն ա բարին
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  23. #13
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս եմ նայելու մամայի աչքերին, երբ արթնանա…

    Ուրբաթ… մեղմ ասած՝ անտանելի երազականություն:
    - Տա՛ք կհագնվես:
    - Լավ էլի մա՜մ, էսօր էդքան էլ ցուրտ չի:
    Կյանքն ինձ երևի չի սովորեցրել ճանաչել ինձ ու մարդկանց: Սակայն, չկա այնպիսի «ես», որ հայելու առաջ կանգնի ու բազմություն տեսնի: Ես այդպիսին եմ: Ամեն անգամ փորձ եմ անում թքել «ամենաարժանավորի» վրա ու կանգնում եմ ամենաբարդ խնդրի առջև՝ ո՞վ է դիմացինս, ո՞ւմ աչքի բիբն է «ծռելու» իմ նողկանքի արտահայտիչը…
    - Կուշանաս, արագացրո՛ւ:
    - Քննությունս տասին ա, մա՛մ:
    Պիտի անապատն անցնեմ, որ հասնեմ: Անընդհատ շրջապատող անախորժությունների միջից ջո՜ւր, ջո՜ւր… չեմ հասկանում տա՞ք, սա՞ռը… Գոլն անտանելի կլինի…
    - Մա՜մ, այնպես արա, որ գլուխս միայն հիմար ու անմիտ մտքերի համար չլինի:
    - Ի՞նչ ես խոսում:
    Ես գերությունից փախած եմ՝ հողի, ջրի, օդի… կրակն է միայն, որ այրում ու այրում է ներսս. կծկվում եմ: Կարծես գորտեր են կռկռում կոկորդումս:
    - Երկինքը միայն իմ խելառ գլխին փուլ կգար:
    Մտել եմ իմ մեջ ու գալարվում եմ իրադարձությանը զուգահեռ: Մեկն անընդհատ ձեռքը ճակատիս է դնում, թրջում է վիզս…
    - Քոռանա՛մ ես…
    - Կույրացավն ինձնից հեռո՜ւ տարե՛ք:
    Որոշ ժամանակ հանդարտվել եմ, քնել: Իսկ դո՞ւ… մամա՜… Ի՞նչ եմ ասելու, երբ առավոտյան նայեմ աչքերիդ… Կան երազներ, որոնք երբեք չպետք է պատմվեն:
    Սա իգական սեռ է…
    Վերջին խմբագրող՝ Lusinamara: 15.10.2011, 11:37:
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.10.2011), E-la Via (15.10.2011), Ripsim (19.10.2011), Կարնո Սոսե (15.10.2011), Ռուսա (15.10.2011)

  25. #14
    "Եթե"-ներ չկան... Կարնո Սոսե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    40
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսս, նման "երազների" միջով էլ երբեք չանցնեեես...
    Ավելի շատ լու~յս...

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (15.10.2011)

  27. #15
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Կարնո Սոսե-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսս, նման "երազների" միջով էլ երբեք չանցնեեես...
    Մնում է հուսալ, որ երազներն էլ իմ միջով չեն անցնի
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրերից մի օր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 552
    Վերջինը: 20.07.2023, 15:48
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30
  3. ՀՅԴ Անցած Ուղին
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.06.2007, 19:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •