Վարսենիկը ոչ մեկ չուներ կողքին, ապրում էր մենակ, խոնավ ու ցուրտ գյուղական տանը:Մենակությունը ամենաշատն էր ցավ պատճառում, քան տան խոնավությունն ու վատ ապրուստը: Միայն Անահիտն էր, հարևանի աղջիկը, որ երբեմն գալիս էր, մնում իր տանը, օգնում տան գործերում, միասին թեյ էին ըմպում երեկոյան էն շաքարի հատիկներով, որ ինքը շատ էր սիրում, Վարսենիկի սիրելի գիրքն էր ընթերցում քնելուց առաջ, ու պառկում էին հանսգտանալու:
Խելացի էր Անահիտը, փոքր ժամանակ մոտ էին եղել Վարսենիկի երեխաների հետ, միասին էին մեծացել, խաղացել էին նույն բակում, ծառները բարձրացել, վազվզել, գթասիրտ էր նա, և երբեմն առաջարկում էր գալ և օգնել նրան:
Մի օր էլ Վարսենիկը իրեն լավ չէր զգում, հիվանդ էր անկողնային, թույլ էր շատ, և Անահիտը այդ օրն էլ եկավ օգնության:
Երեկո էր,սովորականի նման թեյ ըմպեցին, ու Անահիտը հարցրեց.
-Տատ, ընթերցեմ սիրելի գիրքդ «Կյանքն ու ճակատագիր»-ը, հը՞ն, հավես կա, կուզես լսե՞լ,
-Ընթերցի՛ Անահիտ ջան, երևի դա միակ բանն է, որ այսօր կթեթևացնի հոգիս.
Ընթերցումն ավարտին էր հասնում, ու խոսքերը, բառերն ու նախադասությունները գցում էին հիշողության գիրկը Վարսենիկին: Ավարտեց Անահիտը այսօրվա հասանելիքը, զրուցեցին օրվա կատարվածից, էստեղից էնտեղից, ու պառկեցին քնելու:
Ուշ էր, Անահիտը հոգնած էր, ու միանագամից քուն մտավ: Լսվում էր նրա հանգիստ շնչառությունը, որ պատրաստվում էր նոր ուժերի հավաքի վաղվա համար: Բայց Վարսենիկին ամեն անգամվա ընթերցումից հետո հիշողություններն ու հարցերը հանգիստ չէին տալիս:
Էս անգամ էլ հիշեց, ոնց է մեծացրել երեխաներին, ապրել երջանիկ կյանքով ամուսնու հետ, պահել երեխաներին՝ ուղարկել սովորելու Երևանում՝ կրթությունը ստանալու համար, հպարտացել իր երեխաներով, նրանց բարձրուքներով, ամուսնացրել նրանց, պահել թոռներին: Ժպիտով էր հիշում, թե ինչպես ամեն անգամ լավաշ թխելիս թոնրից անմիջապես հանելուց հետո գալիս էին, և իբրև գաղտագողի տանում էին լավաշներից կտորներ, ու ծիծաղում, թե տատին չի տեսել....Հիշում էր ու ցավում.
-Ու՞ր են հիմա երեխաներս, ինչու՞ չկան, կողքիս չեն, ինչու՞ գնացին ապրելու այլ երկիր, մոռանալով ինձ՝ լավ ապրուստի ետևից վազելով: Հասկանում էր ամեն ինչ, բայց և այնպես կարոտն ու ցավը ավելի մեծ էին չմտածելու համար այս ամենի մասին: Գիշերը գնալով ավելի էր մթնում, իսկ ցուրտն ավելանում, մտածմունքներից սիրտը կծկվել էր, դարձել փոքր ու իր նուրբ բռունցքի չափ, իսկ տրոփյունը դանդաղել էր, կարծես չկար էլ, բայց շնչում էր:
Հոգոց հանեց բարձր, Անահիտը հանկարծ վեր ելավ տեղից.
-Հը՞ն, տատ, վատ ես քեզ զգում, ի՞նչով օգնեմ,- քնաթաթախ էր, բայց միտքը արագ արձագանքեց,
-Քնի բալես, լավ եմ,
- Իսկապես, հանգիստ լինե՞մ,
- Լավ եմ, լավ, քնի՛:
Անցան ժամեր և հարցերի ու մտաքմունքների մեջ խճճված, չզգաց էլ ոնց էր գիշերը անցնում: Արդեն լուսադեմն էր, քամին գնալով մտնում էր ճերմակափայլ մազերի մեջ, կարծես արդեն ոսկորներին էր հասել քամին: Շարժվեց այն կողմ, որ կողմը Անահիտն էր, փորձեց իրեն վրա ձգել ծածկոցը, Անահիտը նորից արթնացավ.
- Տատ, ասում եմ կարողա վատ ե՞ս, ասա ինձ խնդրում եմ, ՞ինչ քնել, եթե օգնել կարող եմ քեզ, ասա խնդրում եմ.
- Աշնան ցուրտ է բալե՛ս, մի փոքր մրսում եմ, քնի, լույսը ուր որ է կբացվի.
Վարսենիկը հանգիստ խորը շունչ քաշեց, սակայն կարծես օդ էլ չկար, ու քնեց վերջապես:
Առավոտյան ամեն ինչ այլ էր: Հարցերն ու մտքերը նրան շատ էին հեռվացրել կյանքից:
Ահա՛ թե ճակատագիրն ու կյանքը ի՞նչ էին ուզում ասել իրեն:





Մեջբերել




Էջանիշներ