Երեկ վերադարձել եմ Ամստերդամում Մայքրոսոֆթ ընկերության կողմից անցկացված հերթական TechEd-ից:
Փաստացի նոր ծրագրային ապահովումների և պլատֆորմների ուղղվածությունը առավելապես iOS-ների համար է, քան Անդրոիդների: Ընդ որում նույնիսկ Մայքրոսոֆթի կողմից որոշ ծրագրային համակարգերի դեմոների ժամանակ օգտագործվում էին խնձորները: Սա միայն վկայում է այն մասին, որ Android պլատֆորմով սարքերը դեռևս չեն դիտարկվում կորպորատիվ սեգմենտի համար նախատեսված սարքեր, ի տարբերություն iOS-ով սարքերին:
Սակայն անհատական օգտագործան սեկտորում Apple-ը գնբալով զիջում է դիրքերը ու զիջում է հենց Անդրոիդներին, քանի որ ավելի փակ է, թանկ ու սահմանափակ:
Նորից գնդակը խնձորների դաշտում է:
Հ.Գ.
Բայց մի հատ Սամսունգի պլանշետ եմ տեսել` 11,6", Core i5, 4GB RAM, 64GB SSD, Windows 8 ու ընդամենը $1300, ձեռքս էդքան արդեն էլ չկար, թե չէ ինչ Անդրոդիդ, ինչ iOS
Էջանիշներ