User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ջոնի՝ անհավանական թվացող արկածները

  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջոնի՝ անհավանական թվացող արկածները

    Նախաբան
    Ով երբևէ առիթ է ունեցել ծառայելու բանակում, հաստատ լիքը անհավանական արկածների է հանդիպել։ Ես բացառություն չեմ։ Բայց ի տարբերություն շատերի՝ ժլատություն չեմ անի ու հնարավորության դեպքում ձեզ հետ կկիսվեմ բանակային՝ առաջին հայացքից գորշ ու միապաղաղ թվացող, բայց իրականում հետաքրքիր ու բազմաբովանդակ կյանքի առավել հիշարժան դրվագներով։ Դեպքը, որի մասին առաջինն եմ ուզում հիշատակել՝ տեղի է ունեցել մեկ տարի առաջ և քանի դեռ լիովին չեն ջնջել այդ դեպքի հետ կապված մանր–մունր մանրամասները՝ որոշեցի գրել...

    Մաս 1։ Վահեի ծննդյան օրը

    Ճամբարային ավանում ամեն ինչ նույնն էր՝ միայն սիգարետն էր դարձել էլ ավելի բաղձալի երազանք. համարյա մեկ ամիս էր՝ ինչ հրետանավորները գտնվում էին ճամբարում, և բնական է, որ ոչ բոլորն էին բավական մեծ պաշարով մեկնել ճամբար, իսկ ոմանք էլ կամ չէին ուզել կամ հնարավորություն չէին ունեցել գնել այնքան սիգարետ՝ որքան իրենք կծխեն մեկ ամսում... Մեկ ամբողջական սիգարետ ծխել հնարավոր էր միայն գիշերվա հազարին, երբ բոլորը քնած էին և ավանդական դարձած «Ախպերս, մի երկու մուխ կտաս տակից քաշեմ» ասողների «բրիգադը» բացառություն չէր...

    Վահեն աչքի չէր ընկնում օրինակելի ծառայությամբ, բայց սխալ կլինի ասել, որ նա դրանում մեղք ուներ։ Ավելին՝ նրան համարյա բոլորը սիրում էին, քանի որ մաքուր սիրտ ուներ...

    Սեպտեմբերն էր՝ Արմավիրի կիզիչ արևին և արտեզյան ջրերին գումարած ոչ այնքան լավ ուտելիքը՝ հալումաշ էին արել բոլորին... Սիգարետի «սովն» էլ մի կողմից... Բոլորը անհամբեր սպասում էին, թե ե՞րբ են վերջապես վերադառնալու այդքան ատելի, բայց երազանք դարձած զորամասը, որտեղ գոնե ապրում էին քիչ թե շատ սովորական մարդկանց նման, ոչ թե վրաններում՝ փոշու ու կեղտի մեջ... Գյումրվա համով ջուրը ոսկու արժեք էր ստացել... Երբ զորամասին որևէ սպա պատրաստվում էր գալ ճամբար՝ նախօրոք արդեն գիտեր, թե ինչի կարիք ունեն իր կոլեգաները՝ չէր զլանում մի քանի լիտր Գյումրվա ջուր վերցնել իր հետ... Իսկ զինվորները իրենց «ծարավը հագեցնում էին» միայն սպաների մոտ եղած Գյումրվա ջրի պաշարների մասին զրուցելով...

    –Վահե՛, ի՞նչ նվեր կուզենայիր ստանալ ծննդյանդ օրվա առթիվ։
    Ջոնն էր հարցնողը՝ Վահեի համածառայակից ընկերը...
    –Է՜հ, Ջոն ջան, գոնե երկու ժամով թողնեին տուն գնայի... Համ տնեցիներին կտեսնեի, համ էլ սիգարետ կբերեի... մի երկու մուխ կպահես քաշեմ...
    Ջոնը ժպտաց՝ նրա գլխում մի հիասքանչ միտք ծագեց, բայց իսկույն էլ զսպեց իրեն՝ ախր շատ վտանգավոր էր...
    –Վահե՛ ջան, գոնե էնպիսի մի բան ուզեիր, որ գիտես հնարավոր է, կամ, գոնե մի քիչ ավելի հնարավոր է, քան տուն գնալը...
    –Ջուր, նորմալ ջուր... Պարոն մայորը երեկ բերել էր 5 լիտր, էն լեյտենանտ Շմավոնյանն էլ մի լիտրը տեղում խմեց կապիտան Սարգիսովի հետ, էն 4 լիտրն էլ դրեց էն իրա սեյֆի մեջ ու կողպեց...
    –Վահե՛, կճարվի ջուրը, խոստանում եմ քեզ, գիտես որ Շմավոնյանի հետ մտերիմ եմ՝ քիչ բան չեմ արել իրա համար, կխնդրեմ՝ երևի կտա մի լիտր...
    –Է՜հ, չի տա, իբր չե՞ս ճանաչում դրան... Քա՞նիսն եղավ ժամը։
    –Տասից հինգ է պակաս, շեփորը կխփեն ուր որ է՝ երեկոյան անվանականչը կանցկացնեն ու ... քնելու... Բայց կսպասե՞ս մինչև տասներկուսը, շնորհավորենք քեզ՝ նոր քնենք...
    –Դա էլ չլիներ՝ մեկ է՝ քունս չի տանում...
    Երեկոյան անվանականչից հետո Ջոնը խնդրեց Շմավոնյանից մի քիչ Գյումրվա ջուր տալի իրեն՝ ուզում է Վահեին ծննդայ օրվա առթիվ նվեր տալ... Շմավոնյանը ժպտաց.
    –Ջոն, փոխգնդապետ Միքայելյանը մարդ էր ուղարկել՝ ասեցի վերջացել է ջուրը, Վահեն էլ պառազիտի մեկն է՝ երեկ իրա պատճառով ահագին թուք ու մուր կերա հրամանատարի մոտ, բայց քո խաթր կտամ մի քիչ, միայն թե ոչ մեկ չիմանա՝ ես ներվ ու հավես չունեմ...
    –Շնորհակալ եմ, պարոն լեյտենանտ, ես գիտեի, որ չեք մերժի խնդրանքս...
    Ժամը տասներկուսն էր, Ջոնը ջրի շիշը ձեռքին մտավ վրան։ Վրանում կարծես թե բոլորը քնած էին՝ միայն համաչափ շնչառության և ոչ համաչափ խռմփոցի ձայներն էին խախտում լռությունը...
    –Վահե՛։
    Պատասխան չկար։
    –Մարդ կա՞ արթուն։
    «Փաստորեն բոլորը քնած են», – մտածեց Ջոնը, – «միայն ես եմ լուսնոտի նման ներքնազգետով ֆրֆրում ճամբարով մեկ... Լավ էր գոնե պարոն փոխգնդապետը չնկատեց՝ ջրի համար մեծ պատմություն կսարքեր...»
    Ջոնը կրակայրիչի լույսի օգնությամբ դժվարությամբ գտավ Վահեի մահճակալը.
    –Վահե՜, Վա՜հե, զարթնի հլը այ տղա, 19 տարեկան տղա ես՝ էս ժամին արդեն խռռացնում ես, ես քո տարիքում... չէ, 17 տարեկանում ժամը 2ից շուտ չէի քնում...
    –Ի՞նչ ա եղել, իմ հե՞րթն է,– կիսաքնած պատասխանեց Վահեն...
    –Ի՞նչ հերթ, զարթնի հլը
    –Պահակակետ ... իմ հերթափոխը չէ՞, քա՞նիսն է ժամը... էս պահակային ծառայության չե՞մ, բա ինչո՞ւ չես թողնում քնեմ... էս գիշերվա հազարին...
    –Ծնունդդ շոնրհավոր ախպերը՜ս,– Ջոնը փաթաթվեց ընկերոջը ու պինդ համբուրեց...
    Վահեն արդեն լիովին արթնացել էր՝ գիտակցեց, հիշեց ամեն ինչ
    –Ապրե՛ս, ախպերս, բայց մեր մեջ ասած սատանան տանի այսպիսի ծննդյան օրը...
    –Ա՛յ, բողոքավոր, հերիք չի՞... Ջուր խմի ու զգա, թե ի՜նչ հրաշալի է կյանքը...
    –Չե՛մ ուզում, էդ ջուր չի է, ոնց որ էշի արտաթորանք լինի, ավելի լավ է ծարավ մնամ, առավոտ թեյ կխմեմ...
    –Ապե՛ր, երևի մոռացել ես Ջոն հոպարից ինչ նվեր էիր ուզել ծննդյանդ առթիվ...
    –Գյումրիի ջո՜ւր ,– ոգևորվեց Վահեն, վերցրեց շիշը ու դատարկեց մինչև վերջին կաթիլը ,– ապրե՛ս, ախպերս, ափսոս քիչ էր, էն սկզբի կաթիլները հլը ստամոքսիս չէին հասել՝ արդեն պրծավ... Սիգարետ կա՞ ,– հաստատ իմանալով, որ կա, հարցրեց Վահեն։
    Իսկ Ջոնը սխուր ու ներողամիտ ժպիտով նայում էր ընկերոջը... Ախր ինքն էլ հաճույքով մի կում գոնե կխմեր էդ ջրից, բայց Վահեն չմտածեց էլ առաջարկել...

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (01.11.2011), aragats (28.09.2011), armen9494 (30.10.2011), Arpine (28.09.2011), Chilly (28.09.2011), E-la Via (29.09.2011), Freeman (29.09.2011), Inna (30.10.2011), laro (29.09.2011), Lusinamara (28.09.2011), Malxas (29.09.2011), Mark Pauler (29.09.2011), Moonwalker (28.09.2011), My World My Space (28.09.2011), Nadine (29.09.2011), Ripsim (29.09.2011), Արէա (29.09.2011), Արևհատիկ (28.09.2011), Գեա (31.10.2011), Դեկադա (30.10.2011), Ինչուիկ (30.09.2011), Լուսաբեր (29.09.2011), Կարնո Սոսե (30.10.2011), Հայկօ (29.09.2011), Նաիրուհի (28.09.2011), ՆանՍ (29.09.2011), Նիկեա (09.10.2014), Շինարար (28.09.2011), Ռուֆուս (29.09.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի գրի......

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (01.11.2011), John (29.09.2011), Mark Pauler (29.09.2011)

  5. #3
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    John ջան, ժամանակին մոտ 5-6 ամիս էլ ես եմ էտ նույն hոկտեմբերյանական ջրի ձեռը տառապել: Տարիների ընթացքում վատը կորում ա ու մենակ լավն ա մնում մարդու հիշողություններում: Քո դեպքում Գյումրիի ջուրն էր, իմ դեպքում էլ մի արկղ ջերմուկներն ու թանը...
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (01.11.2011), Freeman (16.11.2011), John (29.09.2011), Նիկեա (09.10.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես 21 տարի առաջ եմ ծառայել: Ջուրը ոչինչ, բայց սիգարետի կրիզիս կար: Մեկ սիգարետի վրա երեք մարդ էր հավաքվում: Նույնիսկ այսպիսի ասացվածք էին հորինել, փորձեմ թարգմանել ռուսերենից… «Առաջինը ծխում է ինչքան ցանկանում է, երկրորդը ծխում է ինչքան իրեն հասնում է, իսկ երրորդը ծխում է ինչքան մնացել է»

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (01.11.2011), Freeman (29.09.2011), Inna (30.10.2011), John (29.09.2011), Lusinamara (29.09.2011), Mark Pauler (29.09.2011), Նիկեա (09.10.2014)

  9. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ուրեմն սկզբում որոշել էի շատ չծավալվել՝ խիտ սյուժեով գրել, ուղղակի ներկայացնել մի քանի զինվորների անհավանական արկածները, բայց որ սկսեցի գրել՝ անկախ ինձնից ծավալվեցի ու այնպես ստացվեց, որ ահագին գրել եմ արդեն, բայց արկածներ այդպես էլ չկան Բայց կարծում եմ՝ այսպես ավելի հետաքրքրիր կստացվի, ամեն դեպքում կներեք, եթե վերնագրից հետո կարդալիս հիասթափություն եք ապրել, խոստանում եմ, որ վերնագիրը որպես գովազդ չի եղել՝ արկածներն առջևում են))) Հաճելի կլինի կարդալ ցանկացախ կարծիք, շնորհակալ եմ ուշադրության համար

    Մաս 2. Խոհեր, մտքեր պլաններ...

    Ջոնին հանգիստ չէր տալիս Վահեի՝ 1-2 ժամով տուն գնալու երազանքը։ Բայց ոչ թե Վահեի երազանքն իրականանալու մասին էր մտածում, այլ ուղղակի ինքն էլ դեմ չէր լինի Երևան գնալ... Ուղղակի այդ միապաղաղ առօրյան այնքան էր նրան ձանձրացրել, որ պատրաստ էր առանց որևէ պատճառի ինքնակամ լքել ճամբարի տարածքը ու գնալ Երևան... Բայց նրա այդ քայլը ոչ մի կերպ չէր կարող արդարացում ունենալ. ախր ընդամենը երեք օր առաջ ծնողները եկել էին իրեն տեսության, այնպես որ նույնիսկ կարոտը չէր կարող արդարացում համարվել։ Իսկ Ջոնին առաջին հերթին արդարացում էր պետք այդ քայլին գնալու համար, ոչ թե իրադարձությունների վատ զարգացման դեպքում արդարանալու... Հենց այս մտքերով էր զբաղված Ջոնը, երբ նրան մոտեցավ Գարիկը։ Գարիկի Ջոնենց դասակից էր, լավ տղա էր, բայց նրա՝ երբեմն աբսուրդի հասնող մանկական ստերը ներվայնացնում էին Ջոնին... Ախր ում–ում, բայց իրեն պետք չէր խաբել... Ախր հո թշնամի չէ՞ին։
    –Սիգարետ կա՞, Ջո՛ն, բայլուս համ էլ։
    –Բարև, չէ, չկա։
    –Դե գոնե մի երկու ծուխ կպահես՝ երեկվանից չեմ ծխել։
    –Հինգ րոպե առաջ տեսա՝ ծխում էիր, թե՞ աչքիս է երևացել, – քմծիծաղով պատասխանեց Ջոնը։
    –Ապե՛, էն քձիբ Գագոյից էի վերցրել՝ չգիտե՞ս դրան՝ մինչև ֆիլտրին չհասնի՝ չի տա... Լսի հլը, Ջո՛ն, կարո՞ղ ա Երևան գաս էսօր, ուզում եմ գնամ՝ Անիիս տեսնեմ, բայց դե մենակ որ գնամ՝ թանկ կնստի՝ մի քանի հոգով հավաքվենք գնանք...

    Ջոնը մտքերի մեջ ընկավ... Գնալ, չգնալ, գնալ, չգնալ... Բա փո՞ղ... Կամ ասենք ո՞ւր գնա... Պետք է կապնվել Հայրիկի հետ...
    –Էլի մարդ կա՞ եկող բացի քեզնից...
    –Չէ՛, Ջոն ջան, բայց եթե մարդ գիտես, որ կուզենա գա՝ ասա թող ինձ տեսնեն մի հատ...
    –Իսկ մտածե՞լ ես ո՞նց ես գնալու, ինչո՞վ, բա շո՞ր՝ հո ֆորմայով չես գնալու...
    –Ապե, սաղ իմ վրա՝ տաքսի կա, 12.000ով կտանի–կսպասի–կբերի, ժամը 12ի կողմերը կգնանք գիշերը, ժամը 5ին հետ կգանք... Երեք հոգի որ լինենք գոնե՝ շատ թանկ չի նստի... Քաղաքացիական շորն էլ Ալեքսը ասեց կճարվի՝ էս կողքի գյուղում ծանոթ ունի՝ կզանգի, կբերեն...
    –Լա՛վ, Գարո ջան, խաբար կանեմ քեզ։ Լսի հլը, բա որ հաշվե՞ն գիշերը, պարոն մայորը ախր հաշվում է ամեն գիշեր...
    –Ապե, արխային, օրապահին կասենք կգա մեր վրանում կքնի...
    –Երեք հոգու տեղ ո՞նց ես անցկացնելու էդ օրապահին...
    –Մի բան կանենք, չմտածես, համ էլ չի հաշվի...
    Ջոնը Գարիկին շատ չէր վստահում՝ ախր նրա ոչ մի խոսքին պետք չէր հավատալ...

    Ծխարանն իրենից ներկայացնում էր կես մետր խորությամբ մի փոս, որի մեջ բացի սիգարետի մնացորդներից, կային նաև այլ բազմազան իրեր՝ կեղտոտ ենթաօձիքից սկած մինչև օճառի աման։ Իսկ խոսի շուրջը անկանոն դասավորված էին մոտ մեկ տասնյակ քարեր՝ որոնք եզրագծում էին ծխարանի մոտավոր սահմանները։ Ծխարանը գտնվում էր վրաններից 15-20 մետր հեռավորության վրա՝ հենց ճանապարհի մեջտեղում։ Դասերից ազատ ժամանակ ծխարանում աշխուժություն էր տիրում՝ հավաքվում էին բոլոր ծխողներ ու նաև չծխողները ու խոսում բազմազան թեմաներից՝ գնդապետ Մելիքյանի նոր Նիսսանից սկսած մինչև բանակից հետո ավագանու ընտրություններում թեկնածություն դնելը... Ջոնը երկու ամենամտերիմ ընկերների՝ Արտակի ու Սիփանի հետ քննարկում էին իրենց ապագա պլանները։

    – Ջո՛ն, բա չիմացար՝ Գեղամ հոպարն էր զանգել, – փայլող աչքերով ու մեծ ոգևորությամբ պատմում էր Արտակը, – էն որ ասում էի՝ մեր իրանահայ ազգականը, ասում էր՝ ուզում է «փոռնկատուն մը հիմնե Էրևանի կենտրոնում», տարածք է վերցրել արդեն՝ վերանորագման աշխատանքներ են գնում, մինչև զորացրվելս պատրաստ կլինի, ուզում է, որ ես տիրություն անեմ էդ օբյեկտին, ասում է «դուն միակ մարթն ես, որ կրնամ լիովին վստահեր, որ ինձ չես խափեր, համ էլ դու ժիր տղա ես՝ քո ձեռքեն գուկա էդ տեսակ գործերը, դու ընթացքեն քու թիմդ հավաքե, ում հետ որ կուզես աշխատեր»։ Ապե էդ որ ասում ա փոռնկատուն՝ ստրիթ–քլաբ ի նկատի ունի։ Սիփա՛ն, դու բոյով, ջանով տղա ես՝ անվտանգության պատասխանատուն կլնես, Ջոնն էլ ադմինիստրատորը կլնի՝ պարողների քաստինգ–բան, սաղ քո վրա՝ գլուխ կհանե՞ս։
    –Ապե, ես ավելի լավ է քո մշտական հաճախորդը լինեմ՝ ինձնից անվտանգության աշխատող դուրս չի գա, – առանց որևէ ոգևորության ասաց Սիփանը։

    Իսկ Ջոնը ընդհանրապես միայն լսում էր Արտակի ասածները, բայց չէր ընկալում... Մտածում էր.
    «Հայրիկն ասեց, որ չարժի գալ՝ ուրեմն տուն գնալ չկա, էսօր չարժի գնալ, այ վաղը՜, մյուս օրը գնում են զորավարժության՝ առավոտյան ժամը 6ից, սպաները հաստատ կգերադասեն ամբողջ գիշեր քնել՝ հարց է՝ զորավարժության հինգ օրերի ընթացքում կկարողանա՞ն քնել, թե՞ ոչ... չեն գա հաշվելու բնականաբար... Մնում է ճամբարի հերթապահը... Կարելի է զգուշացնել իրան էլ, եթե ասենք Սարիբեկյանը լինի, որ թե էն... վայ ես դրա, ո՞նց Մինասյանին ասեց, որ խաղող էինք թռցրել բաղերից... Լավ, էդ հեչ, եթե Գարոն քաղաքացիական շորերի ու տաքսու պահով ճիշտ էր ասում՝ ուրեմն արժի գնալ հենց վաղն էլ, միակ հարմար օրն է... Բա փո՞ղ։ Եթե տուն չեմ գնալու՝ լուրջ է ուրեմն էդ հարցը... Լավ դե, էլ ո՞ր օրվա համար են ընկերները՝ ո՞ւմ զանգեմ, որ մի 5.000 դրամ չկարողանա տալ... Ախր «դրսում» ամեն ինչ ստեղի նման հո չի... Վահեին է պետք տեսնել, ասել, որ Երևան գնալու մտադրություն ունեն, հաստատ կուզենա ինքն էլ գալ»։

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (01.11.2011), aragats (30.09.2011), armen9494 (30.10.2011), E-la Via (30.09.2011), Freeman (16.11.2011), Inna (30.10.2011), laro (30.10.2011), Lusinamara (30.09.2011), Malxas (30.09.2011), Moonwalker (30.10.2011), My World My Space (01.10.2011), Արևհատիկ (30.09.2011), Գեա (31.10.2011), Ինչուիկ (01.10.2011), Նաիրուհի (30.09.2011), Նիկեա (09.10.2014)

  11. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. ...
    Օրը սկսվեց սովորականի նման՝ նախաճաշ, միօրինակ ու հոգնեցուցիչ դասեր, մուննաթ դեմքեր, նորմատիվներ... Ջոնը մռայլ էր: Որոշել էր ամեն դեպքում Երևան գնալու առիթը բաց չթողնել. ախր նման առիթ կարող էր այլևս չլինել: Սպասում էր հետճաշյա հանգստի ժամին, որ Վահեի ու Գարիկի հետ խոսի, վերջնական մի բան որոշեն:
    -Պարո՛ն զինվոր, է՜յ, քո հետ եմ
    Ջոնը սթափվեց, շրջվեց… Հրամանատարն էր: Ու Ջոնի հույսերը, որ նրա բառերն իրեն չէին ուղղված՝ իզուր էր: Հրամանատարը շատ խիստ մարդ էր՝ իսկական հրամանատար: Նրանից վախենում էին բոլորը, որովհետև շատերն էին համարյա առանց պատճառի «իրենց բաժին» թուք ու մուրը կերել հրամանատարի կողմից:Նա այնպիսի մարդ էր, որ ավելի լավ էր ընդհանրապես նրա տեսադաշտում չհայտնվել՝ միշտ գտնում էր առիթ ավելորդ խոսելու, երբեմն վիրավորելու, իսկ եթե լուրջ պատճառ կար՝ նաև մեկ-երկու «հայրական ապտակ» հասցնելու:
    -Լսո՛ւմ եմ, պարո՛ն գնդապետ, - միանգամից զգաստացավ Ջոնը:
    -Ինչո՞ւ կոշիկներդ չեն փայլում: Եվ այդ տեսքով պատրաստվում ես գնալ ճաշարա՞ն:

    Ջոնը ինքնաբերաբար նայեց կոշիկներին՝ իսկապես չէին փայլում, բայց ախր հինգ րոպե առաջ էր մաքրել: Ցանկացած այլ դեպքում Ջոնը իրավացիորեն կհակառակվեր՝ ախր ի՞նչպես կարող են փայլել կոշիկները, երբ մածուկը քսելուց հետո մինչև վրան հասնելը ստիպված է անցնել ավազի փոշու միջով… Նույն պահին Ջոնը ուշադրություն դարձրեց հրամանատարի կոշիկներին. փայլում էին... իսկ ինչո՞ւ չպետք է փայլեին՝ ախր նա ամբողջ օրը պարկած է վրանում և միայն առիթից առիթ է դուրս գալիս այնտեղից: Բայց ընդիմանալ պետք չէր՝ անիմաստ էր, իսկ հետևանքներն անկանխատեսելի ու անցանկալի...

    -Կներե՛ք, պարո՛ն գնդապետ, հենց հիմա կմաքրեմ, - կեղծ-մեղավոր հայացքով ասած Ջոնը, - չէի նկատել:
    -Սրան տեսեք... «Չէի նկատել...»,- հեգնեց հրամանատարը, - քեզ պե՞տք է նկատես՝ պարոն գնդապետը բա ինչի՞ համար է:
    Ջոնը մոտեցավ կոշիկները մաքրելու համար նախատեսված վայրին: Նրա և հրամանատարի երկխոսությունը նկատած մի խումբ զինվորներ ջերմեռանդորեն մաքրում էին կոշիկները: Նրանց մեջ էր նաև Վահեն:
    -Էժան պրծար, ախպե՛րս, ինձ երեկ դրա համար խփեց: Լավ ա էլի հարգանք-պատիվ ունենալը սրանց մոտ... Մեկ-մեկ օգնում է
    -Վահե՛, խոսելու բան ունեմ հետդ, առանձին:

    Ջոնի լուրջ դեմքը ստիպվեց Վահեին կիսատ թողնել կոշիկները մաքրելու պրոցեսը ու մոտենալ Ջոնին:
    -Ի՞նչ կա ախպե՛րս, հո լուրջ բան չի՞:
    -Ես ու Գարոն գնում ենք Երևան, կարո՞ղ է դու էլ ուզենաս գալ:
    -Լո՞ւրջ ես ասում, Ջո՛ն, ե՞րբ, ո՞նց:
    -Էսօր, գիշերը, տաքսի կա, շորի հարցն էլ Ալեքսը կօգնի:
    -Հա՛, ախպե՛րս, ո՞նց կարող եմ չգալ... համարյա տասնմեկ ամիս տանը չեմ եղել... Քուրիկս հիմա ո՜նց է մեծացել...
    -Ճաշից հետո կգաս վրան, պայմանավորվենք...

    շարունակելի…

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (01.11.2011), armen9494 (16.11.2011), E-la Via (30.10.2011), Freeman (03.11.2011), Inna (30.10.2011), laro (30.10.2011), Lusinamara (30.10.2011), Moonwalker (30.10.2011), Արէա (30.10.2011), Գեա (31.10.2011), Նիկեա (09.10.2014)

  13. #7
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …շարունակություն

    Ճաշից հետո Վահեն, Գարիկը, Ալեքսը հավաքվեցին Ջոնի մահճակալի մոտ, քննարկեցին բոլոր մանրամասներ ու դեպքերի հնարավոր զարգացումներն ու անցան պլանի իրագործմանը:
    «Քուն» հրամանից (ատբոյ) անմիջապես հետո զանգահարեցին տաքսու վարորդին, վերջինս ասեց, որ տեղում կլինի մոտ մեկ ժամից, այդ ընթացքում արդեն շորերը տեղում էին՝ վրաններից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքում... տղաները սպասեցին, մինչև վրաններում ձայներն աստիճանաբար լռեցին: Լռությունը երբեմն ընդհատվում էր միայն դրոշը հսկող պարեկի ավտոմատից ամրացված սվին-դանակի ձայնը (սվին-դանակը ավտոմատին ամրացվում էր այնպես, որ քայլելու ընթացքում թեթևակի ցնցումներից շխկշխկոց էր լսվում): Ջոնը մոտեցավ Սիփանին. վերջինս ըստ պայմանավորվածության դեռ քնած չէր
    -Սիփա՛ն:
    -Հա՛ Ջոն ջան:
    -Գնում ենք ախպե՛րս:
    -Անփորձանք ցավդ տանեմ, զգույշ կլինեք:
    -Հա՛, ախպրես, ապրես:
    Սիփանենց վաշտի հրամանատարը երբեք չէր հաշվում իր զինվորների քանակը և ապահովության համար Սիփանը գնաց քնելու Ջոնի մահճակալին՝ ապահովության համար: Գարիկն ու Վահեն էլ տեսել էին իրենց գլխի ճարը. նրանց մահճակալներն էլ դատարկ չմնացին:

    Շուտով երեք ստվերներ կիսակռացած դուրս եկան վրանից: Լուսնկա գիշեր էր: Այնքա՜ն խաղաղություն ու հանգստություն կար այդ գիշերվա մեջ... Ջոնը մի պահ կանգ առավ ու սկսեց երազել... բայց մի պահ միայն, իսկ հետո սթափվեց ու հնարավորինս անձայն մոտեցավ սպայական վրանին. ներսից միայն խռմփոց էր լսվում, ուրեմն՝ ամեն ինչ կարգին է: Այդ ընթացքում Վահեն ու Գարիկը հետախուզեցին հերթապահության և հրամանատարի վրանները. այնտեղ նույնպես կասկածելի կամ վտանգավոր ոչինչ չնկատվեց: Նրանք աննկատ, տարբեր ճանապարհներով հասան կիսակառույց շենքի մոտ, դժվարությամբ գտան շորերն ու տխրությամբ նկատեցին, որ կոշիիկներ ընդամենը երկու զույգ էին... ի՞նչ արած... Ջոնը որոշեց, որ ինքը ռիսկի կդիմի ու կգնա հողաթափերով (որպեսզի կասկած չհարուցեն՝ դուրս էին եկել առանց վերնազգեստի ու կոշիկների ( զինվորական հողաթափերով), բռնվելու դեպքում կարող էին արդարանալ, որ զուգարան են գնում): Նրանք արագորեն փոխեցին շորերը՝ իրենց զինվորական հանդերձանքը պահեցին աչքից հեռու մի անկյունում և կանգնեցին շինության ստվերում մինչև մեքենան կմոտենար: Ջոնը զգում էր սրտի աշխատանքը: Ախր նրանց տեսքը բոլորովին էլ նման չէր նորմալ, քաղաքացիական երիտասարդներին... ախր որտե՞ղ կարելի է հանդիպել երեք նորմալ երիտասարդների այդպիսի հնամաշ շորերով, ահաբեկված դեմքերով, անհավանահական կարճ մազերով ու նրանցից մեկ էլ հողաթափերով՝ վրան կորցնելու դեպքում հեշտությամբ գտնելու համար ներկով գրված տիրոջ մահճակալի համարը՝ 98... Շուտով մոտեցավ մեքենան, տղաները համոզվեցին, որ դա իրենց պատվիրած մեքենան է, մեկ անգամ ևս հայացք նետեցին դեպի վրաններն ու տեղավորվելով մեքենայի մեջ՝ հանգիստ շունչ քաշեցին. փախուստի առաջին մասը կարելի է հաջողված համարել:
    շարունակելի...

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (01.11.2011), armen9494 (16.11.2011), E-la Via (30.10.2011), Freeman (16.11.2011), Inna (30.10.2011), laro (30.10.2011), Lusinamara (30.10.2011), Moonwalker (30.10.2011), Կարնո Սոսե (30.10.2011), Նիկեա (09.10.2014)

  15. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն...
    Ջոնն անհանգիստ էր։ Կարծես սիրտը վկայում էր, որ այս ամենն այնպիսի լավ ավարտ չի ունենալու ինչպես սկիզբն էր։ Ամենից շատ իրեն անհանգստացնում էին 98 համարի հողաթափերը... Տաքսու վարորդը յոթանասունին մոտ զվարթ մի ծերուկ էր՝ ամբողջ ճանապարհին նա փորձում էր զվարճացնել տղաներին իր հետաքրքրիր պատմություններով։ Վահեն ու Գարիկն արդեն հավանաբար մոռացել էին, որ զինվոր են, ինքնակամ լքել են ճամբարի տարածքը... Իսկ Ջոնը չէր կարողանում հանգստանալ։ Նա այդպես էլ ոչ մի արդարացում չգտավ իր քայլի համար. նրան ոչ ոք չէր սպասում Երևանում, այն էլ՝ գիշերվա կեսին... Միակ արդարացումը, թերևս, կարող էր լինել այն, որ մասամբ նաև իր շնորհիվ Վահեն կտեսնի ծնողներին, հարազատներին, Գարիկը՝ սիրած աղջկան... Ջոնի ծնողները տեղյակ չէին, որ նա գնում է Երևան, իսկ սիրած աղջիկը հավանաբար չի էլ հիշում իրեն՝ ախր այնպիսի մանկական սխալներ է արել այդ նուրբ ու պաշտելի էակի հետ շփման ընթացքում, որ գուցե ինքն էլ նրա փոխարեն չներեր ու որպես հետևանք մոռանար։ Ժամանակն ու տարածությունն էլ անում էին իրենցը... Ջոնը հոգոց հանեց... Չէր ուզում փչացնել ընկերների ուրախ տրամադրությունը։
    –Ջո՛ն, պատկերացնո՞ւմ ես ԱՆին ոնց կզարմանա ինձ տեսնելով՝ ասել եմ, որ անակնկալ ունեմ իր համար՝ ասեցի, որ չքնի ու սպասի, – ոգևորված ասում էր Գարիկը։
    «Իսկ ինձ չեն սպասում, իսկ ինձ չեն սիրում, իսկ ես վատն եմ, կամ ... եսի՞մ»,– մտածում էր Ջոնը։
    –Գարի՛կ, երևի ամեն դեպքում արժի զգուշացնե՞լ։ Գուցե չդիմանա ու քնի,– նկատեց Ջոնը։
    –Չէ՜, ուզում եմ անակնկալը ստացվի՝ sms գրեցի՝հենց նոր պատասխանեց՝ քնած չի...
    –Ջո՛ն, կմտնենք մեր տուն մի կտոր հաց կուտենք, ուզում ես՝ կմնաս մեր տանը, մինչև Գարիկը կգա, կամ կարող ես գնալ նրա հետ՝ ինչպես կուզես...
    –Չէ՛ Վահե ջան, ձերոնց պետք չի էդքան նեղություն տալ Գարիկի հետ կգնամ, համ էլ կարոտել եմ գիշերային Երևանս...
    –Չէ–հա՝ ի՞նչ նեղություն, նայի, ոնց կուզես։

    Ժամանակն աննկատ անցավ և շուտով երևացին գույնզգույն լույսերով ողողված կազինոները։
    –Պա՜հ, քաղաք եմ ասել է՜, Լաս Վեգասը գլուխը քարն ա տվել... Էն «Տորոնտոն» տեսնո՞ւմ ես՝ քավորիս ախպոր կազինոն է
    Իսկ Ջոնը չէր լսում... «Լավ, ենթադրենք հասանք Վահեենց տուն՝ հետո՞... ախր ո՞ւմ զանգեմ էս գիշերվա հազարին... ո՞ւմից փող վերցնեմ... Շուտ էր պետք մտածել... Է՜հ, երգիր, երգիր...»։
    –Հոպա՛ր, խաչմերուկից մտի ձախ, այ ստեղից, ըհը, ապրես, ա՜յ ստեղից էլ մտի աջ՝ էն խանութի մոտ կանգնի։ Արա՜, չեմ հավատում աչքերիս... Ես կանգնած եմ մեր շենքի մոտ... Ջա՜ն ,— Վահեն ոգևորությունից պարում էր...
    Շարունակելի...

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (17.11.2011), armen9494 (16.11.2011), Freeman (16.11.2011), Inna (30.10.2011), laro (30.10.2011), Lusinamara (30.10.2011), Moonwalker (30.10.2011), Նիկեա (09.10.2014)

  17. #9
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակում ես զարմացնել John ջան: Հիմա սա էլ կկարդամ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.10.2011), Lusinamara (30.10.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես Շարունակի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (30.10.2011)

  21. #11
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …շարունակություն
    Տաքսու վարորդը ասեց, որ գործեր ունի՝ ավելի ուշ կգա Վահեենց տուն, ճշտեց հասցեն ու հեռացավ: Տղաները երկար սպասեցին վերելակին, որն այդպես էլ չհայտնվեց...
    -Արա դե լա՜վ էլի՝ արի հիմա ինը հարկ ոտքով բարձրացի, - սրտնեղեց Վահեն:
    -Վահե՛ ջան, մենք գնանք, ախպե՛րս, ժամը մեկն է արդեն՝ քանի հլը Անիս չի քնել՝ ուշոտ կգանք ձեր տուն:
    -Ինչպես կուզես Գարիկ ջան: Ջո՛ն, դու մնո՞ւմ ես, թե՞ գնում...
    -Կգնամ, էս ժամին պետք չի Գարիկին մեկան թողնել՝ հազար ու մի փորձանք կա:
    -Լա՛վ, դե կզանգեք ընթացքում մեկ-մեկ, իմանամ, որ ամեն ինչ նորմալ է...

    Գարիկն ու Ջոնը սկսեցին քայլել անծանոթ փողոցներով:
    -Բա հիմա ո՞նց հասնենք Չարենցի փողոց՝ քաղաքի մյուս ծայրում է... , - կարծես երազից արթնացավ Գարիկը:
    -Եսի՞մ, 400 դրամ կա մոտս, Միքոյից վերցրեցի, իսկ քո մոտ փող չկա՞
    -Չէ՛... բա ի՞նչ անենք:
    Այդ պահին զանգեց Գարիկի հեռախոսը. մայրն էր: Գարկկը մորը հավաստիացրեց, որ ճամբարում է, ամեն ինչ նորմալ է՝ Երևան գնալու մտքից հետ են կանգնել:
    Ջոնը շարունակում էր զարմանալ... Աշխարհի վրա, մարդկանց վրա, ամեն ինչի վրա... Ախր հիմա ի՞նչ են անելու, ի՞նչ հույսեր ունի Գարիկը... Փաստորեն նրա մայրը գիտեր, որ հնարավոր է գան Երևան: Մի՞թե ամենահարմար տարբերակը նրանց տուն գնալը չէր՝ փող էլ կվեցնեին, հետո կգնային Անիին տեսնելու... Իսկ դրա փոխարեն Գարիկը ստում է սովորության համաձայն: Ու Ջոնը՝ որ համարյա աննպատակ եկել հասել է այստեղ՝ ստիպված է ինքը լուծում գտնել. վատ բան է, երբ մարդիկ սովոր են, որ նրանց փոխարեն դու պետք է ամեն ինչ մտածես... «Է՜խ, Գարիկ, քո մարդ ասողի... Լավ տղա է ձևանում՝ չի ուզում ծնողներին նեղություն տալ, իսկ ո՞ւմ հաշվին... Եսի՞մ»:

    -Ջո՛ն, ասում էիր լավ ընկերներ ունես՝ մեկին զանգի՝ ինչքա՞ն անկապ քայլենք...
    «Հլը սրան տես... իմ ընկերների հույսով փաստորեն... Իսկ ե՞ս ում հույսով եկա... Էլի իմ ընկերների... Ո՞ւմ զանգեմ էս գիշերվա հազարին... Թե ասա ինչի՞դ էր պետք... Դե վայելի քաղաքդ՝ տեսնեմ ո՞նց ես տակից դուրս գալու...»
    -Տո՛ւր հլը հեռախոսը, տեսնեմ ո՞ւմ կարելի է զանգել...
    Ջոնը երկար մտածեց էդ հարցի շուրջ... Սևա՜կը, ախր իր լավ ընկերն է, համ էլ աշխատում է՝ փող կունենա ոնց էլ լինի: Համ էլ ուշ է քնում...
    -Ալո՛, Սևա՞կ: Բարև ախպերս, Ջոնն է, ո՞նց ես: Հա, ես էլ եմ լավ, ի՞նչ կա չկա, գործերը ո՞նց են... Հա, նորմալ, ես էլ Երևանում եմ՝ ասեցի կարո՞ղ է հարմար լինի, հանդիպենք: Հա՜, պառկա՞ծ ես, հա դե չարժի ուրեմն, որ առավոտ գործի ես: Լավ դե ախպերս, լավ մնա:

    «Հա դե հո չէ՞ի ասի, որ փող է պետք՝ շատ էլ որ ընկերս է...»:
    -Հը՞, Ջոն ջան, մի բան եղա՞վ:
    -Չէ՛, ապեր, առավոտ շուտ գործի է՝ հո չէի՞ ասի փող է պետք...
    -Ի՞նչ կլիներ որ ...
    -Չէ՛ր լինի, որ լիներ՝ կասեի:
    «Վա՜խ, գլուխս... Զավենին սպասի զանգեմ, էս կողմերն է ապրում համ էլ...»
    -Ալո՛, Զավ, բարև ախպերս, հո քնած չէի՞ր, ձեր տան մոտերքն եմ՝ ասեցի թե հարմար է՝ տեսնվենք: Հա, դե ձեր շենքի մոտ կսպասեմ, իջի:
    -Հը՞ ախպեր, կպա՞վ , - ուրախ ժպիտը դեմքին հարցրեց Գարիկը:
    -Հա՛, հիմա՛ր, կպցրեցի ընկերոջս...
    Ժպիտը սառեց Գարիկի դեմքին: Քայլեցին դեպի Զավենենց շենքի բակը: Մի հետո եկավ Զավենը: Գրկախառնությունից, հարց ու փորձից հետո Ջոնը դժվարությամբ կարողացավ ասել Զավենին, որ փող է պետք... Պարզվեց, Զավենի մոտ ընդամենը 1000 դրամ կար՝ տանեցիներն էլ քնած էին՝ չէր կարող նրանցից վերցնել... Ջոնը դրա համար էլ անչափ շնորհակալ էր: Մի քանի րոպե ևս խոսելուց հետո նրանք հրաժեշտ տվեցին Զավենին ու քայլեցին դեպի մոտակա կանգառ: Տղաների բախտը բերեց՝ քիչ անց եկավ երթուղային տաքսի, որը գնում էր հենց իրենց պետք եղած ուղղությամբ: Զարմանալի չէ, որ գիշերվա այդ ուշ ժամին ուղևարձը կրկնակի թանկ էր սովորականից 200 դրամ:
    Շարունակելի...
    Հ.Գ.
    հաջորդ անգամ որ շարունակեմ՝ խոստանում եմ անպայման ավարտին հասցնել։ Շնորհակալ եմ, որ կարդում եք, կարծիքներ ակնկալում եմ պատմվածքը վերջնական տեսքի բերելուց հետո ։)
    Վերջին խմբագրող՝ John: 30.10.2011, 22:16:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (17.11.2011), armen9494 (16.11.2011), Freeman (16.11.2011), Inna (30.10.2011), laro (30.10.2011), Lusinamara (30.10.2011), Moonwalker (30.10.2011), Նիկեա (09.10.2014)

  23. #12
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    հաջորդ անգամ որ շարունակեմ՝ խոստանում եմ անպայման ավարտին հասցնել։ Շնորհակալ եմ, որ կարդում եք, կարծիքներ ակնկալում եմ պատմվածքը վերջնական տեսքի բերելուց հետո ։)
    Ջոն, չե՞ս ուզում շարունակես

  24. #13
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջոն, չե՞ս ուզում շարունակես
    ուզելը քիչ է Արմեն ջան, ժամանակ ու տրամադրվածություն չի լինում միաժամանակ... որպես գաղտնիք ասեմ, որ էսօր կփորձեմ ... հնարավոր է՝ ստացվի

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (17.11.2011)

  26. #14
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    ուզելը քիչ է Արմեն ջան, ժամանակ ու տրամադրվածություն չի լինում միաժամանակ... որպես գաղտնիք ասեմ, որ էսօր կփորձեմ ... հնարավոր է՝ ստացվի
    շատ հաճելի կլինի

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (17.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջոնի վիրտուալ օրագիրը
    Հեղինակ՝ John, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 03.02.2017, 05:24
  2. Անհավանական հարցեր
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 15.08.2014, 19:26
  3. Ջոնի Քեշ/Johnny Cash
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.07.2013, 10:35
  4. !!!Ջոնի ծննդյան օրն ա!!
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.07.2007, 12:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •