Սկսե՞նք:![]()
Սկսե՞նք:![]()
I may be paranoid but no android!
Moonwalker (28.09.2011)
Սոֆիա Կոպպոլա/Sofia Coppola
Ո՞վ է նա:
Սոֆիան հռչակավոր կինոռեժիսոր Ֆրենսիս Կոպպոլայի դուստրն է, որոշ ժամանակ աշխատել է որպես դերասան, մոդել, դիզայներ, իսկ հիմա սցենարիստ է, ռեժիսոր ու պրոդյուսեր: Սոֆիա Կոպպոլան ծնվել է 1971թ-ին և մեծացել է Նյու Յորքում: Լինելով «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմի ռեժիսորի դուստրն ու Նիքոլաս Քեյջի ու Ջեյսոն Շվարցմանի զարմուհին, նա դժվար թե հանրահայտ չդառնար:
Լավ, իսկ ինչու՞ պետք է իմանամ նրա մասին
Լենա Վերտմյուլլերից ու Ջեյն Քեմփիոնից հետո Սոֆիա Կոպպոլան դարձավ երրորդ կին ռեժիսորը, ով ներկայացվեց Օսկար մրցանակի 2003թ-ի Lost In Translation/Թարգմանության դժվարությունները ֆիլմի համար: Այս ֆիլմը նրա կարիերայի գագաթնակետն է և խորհրդանշում է Սոֆիայի աշխատասիրությունը: Նրա հետագա ֆիլմերը էլ ավելի են կատարելագործում Սոֆիայի յուրահատուկ ոճը:
Կարիերան երկու խոսքով
Կոպպոլայի դերասանական կարիերան սկսվեց «Կնքահայրը» ֆիլմով, որտեղ նա խաղում էր նորածին տղայի դերը: «Կնքահայրը 3» ֆիլմում Մարիա Կորլեոնեի դերը ճակատագրական դարձավ նրա հետագա դերասանական կարիերայի վրա, քննադատները անխնա ձևով պախարակեցին նրա անհաջող դերասանական խաղը: Սակայն Կոպպոլան մեծ համբավ ձեռք բերեց 1999թ-ին, երբ նկարահանեց իր դեբյուտային «Կույս ինքնասպանները» ֆիլմը:
Էլ ի՞նչ են ասում նրա մասին
Տաղանդը իհարկե կարևոր է, սակայն բազմաթիվ օսկարների արժանացած հայրը էլ ավելի կարևոր է:
3 առանցքային ֆիլմեր
The Virgin Suicides/Կույս Ինքնասպանները
70-ական թվականների առաջին հայացքից նորմալ, սակայն թաքնված բազում պրոբլեմներ ունեցող ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը ապացուցեց Սոֆիայի ռեժիսորական մեծ տաղանդը:
Lost In Translation/Թարգմանության դժվարությունները
Այս մելամաղձոտ ֆիմը, որի գլխավոր դերասաններն են Սկարլետ Յոհանսոնն ու Բիլլ Մըրրեյը, ապացուցեց, որ Կոպպոլան նաև շատ տաղանդավոր սցենարիստ է: Այս ֆիլմը նույնպես շատ ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից:
Somewhere/Ինչ-որ մի տեղ
Կոպպոլայի թերևս ամենաինքնակենսագրական ֆիլմը պատմում է հանրահայտ հոլիվուդյան աստղի և նրա դեռահաս դստեր հարաբերությունների մասին:
Ապրանքանիշները
Կոպպոլայի ֆիլմերի թեմատիկան խիստ տարբեր է, սակայն նրա բոլոր ֆիլմերում առկա են գեղեցիկ, խարիզմատիկ հերոսուհիներ, բարձրաճաշակ հագուստ ու նույնիսկ էլ ավելի ճաշակով սաունդթրեքներ:
Ազդեցությունները
Սոֆիա Կոպպոլայի վրա ամենամեծ ազդեցությունը բնականաբար թողել է նրա հայրը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան: Վենետիկի կինոփառատոնին Ոսկե Առյուծ մրցանակը ընդունելիս Սոֆիան հորը հղել է. «Շնորհակալություն ինձ սովորեցնելու համար»: Սոֆիան նաև նշել է Փիթեր Բոգդանովիչի «Paper Moon/Թղթե Լուսինը» ֆիլմը, որը ազդեցություն է գործել Somewhere ֆիլմի սցենարի վրա:
Մրցանակներ
Թարգմանության դժվարությունները ֆիլմը նոմինացվել է օսկար մրցանակի Լավագույն չադապտացված սցենար և Լավագույն ռեժիսոր անվանակարգերում: Somewhere/Ինչ-որ մի տեղ ֆիլմը արժանացել է Ոսկե Առյուծ մրցանակի Վենետիկի կինոփառատոնում:
Հետաքրքիր է իմանալ
Սոֆիա Կոպպոլան դերասանական կարիերայի սկզբում հանդես է եկել «Դոմինո» կեղծանունով, մտածելով, որ դա «կայֆ» անուն էԷ՜հ...
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.09.2011, 10:56:
I may be paranoid but no android!
Անտոն Կորբեյն/Anton Corbijn
Ո՞վ է նա
Հոլանդացի լուսանկարիչ, գրաֆիկական դիզայներ, դեկորատոր, երաժշտական տեսահոլովակների և ֆիլմերի ռեժիսոր: Կորբեյնը ծնվել է 1955թ-ին և մեծացել է Հաագայում: 24 տարեկանում նա վերցնում է ֆոտոխցիկը և մեկնում Անգլիա, հուսալով, որ հնարավորություն կունենա լուսանկարել իր երաժշտական կուռքին՝ Joy Division խմբին, ինչը նա հաջողացնում է երկու շաբաթ անց:
Լավ, իսկ ի՞նչու պետք է իմանամ նրա մասին
Նրա դեբյուտային ֆիլմը՝ Control/Տիրապետում արժանացավ քննադատների բարձր գովեստին: Control-ը Joy Division խմբի վոկալիստ Ian Curtis-ի կենսագրականն է: Կորբեյնի հաջորդ ֆիլմը՝ The American/Ամերիկացին նույնքան գեղեցիկ աշխատանք է, ինչպես Control-ը:
Կարիերան երկու խոսքով
Կորբեյնը ավելի քան 30 տարի ապրել է Մեծ Բրիտանիայում լուսանկարելով բոլոր հայտնի երգիչներին սկսած Բյորքից, վերջացրած Բոուիով, ձևավորել է U2-ի, The Rolling Stones-ի, Nick Cave-ի ալբոմների շապիկները, նկարահանել ավելի քան 75 տեսահոլովակներ, այդ թվում Nirvana-ի Heart-Shaped Box երգի հանրահայտ տեսահոլովակը, որը արժանացել է MTV-ի մրցանակին: Առաջին ֆիլմը՝ Control-ը նկարահանել է 2007-ին, որին հետևել է The American ֆիլմը 2010-ին:
Էլ ի՞նչ են ասում նրա մասին
Եթե ուզում ես ֆիլմեր նկարահանել, լուսանկարչությունից սկսելը բնավ վատ միտք չէ: Կորբեյնի տասնյակ տարիների լուսանկարչական փորձը հսկայական ազդեցություն է թողել նրա ֆիլմերի վրա, որոնց ամեն մի կադրը կարծես լուսանկար լինի: Ու չնայած Կորբեյնը դեռևս չի հասցրել շատ ֆիլմեր նկարահանել, սակայն նա իր ֆիլմերի հետ թողարկում է նաև նրանց համապատասխան լուսանկարչական ալբոմները:
3 առանցքային ֆիլմեր
Control/Տիրապետում (2007)
Կորբեյնի անձնական կապը Joy Division խմբի հետ էլ ավելի մեծ ինքնավստահություն տվեց նրան այս հանճարեղ ֆիլմը նկարահանելու համար: Գլխավոր դերը փայլուն կերպով կատարում է Sam Riley-ն, իսկ ֆիլմի վիզուալ պատկերները թերևս լավագույնն են արդի բրիտանական ֆիլմերում:
The American/Ամերիկացին (2010)
Կորբեյնի հաջորդ ֆիլմի գլխավոր դերակատարը Ջորջ Քլունին է՝ միայնակ մարդասպան: Այս ֆիլմը շատ է հիշեցնում դասական եվրոպական թրիլլերները:
Երաժշտական տեսահոլովակները
Լավ, Կորբեյնը ընդամենը երկու ֆիլմ է նկարահանել, սակայն նրա երաժշտական տեսահոլովակների պորտֆոլիոն ներառում է Depeche Mode խմբի Personal Jesus-ը, Nirvana-ի Heart-Shaped Box-ը ու U2-ի Electrical Storm-ը: Նա նաև կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, այդ թվում Captain Beefheart-ի մասին պատմող Some Yo-Yo Stuff ֆիլմը, որի գլխավոր դերակատարը հռչակավոր ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Լինչն է:
Ապրանքանիշները
Կորբեյնի լուսանկարչության պես, Տիրապետումը ամբողջությամբ մոնոքրոմ է նկարահանված, սակայն Ամերիկացին ֆիլմը գունավոր է: Նրա ֆիլմերում առկա են տանջված, լքված տղամարդու կերպարներ:
Ազդեցությունները
Չնայած Կորբեյնը նշել է, որ ինքը իր կյանքում այդքան էլ շատ ֆիլմեր չի դիտել, սակայն ասել, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել լուսանկարիչներ Lee Friedlander-ը, Robert Frank-ը, Diane Arbus-ը և Helmut Newton-ը: Իսկ Ամերիկացին նկարահանելիս նա ոգեշնչվել է Սերջիո Լեոնեի Մի անգամ արևմուտքում ֆիլմից:
Մրցանակներ
MTV-ի մրցանակ Nirvana-ի 'Heart-Shaped Box' երգի տեսահոլովակի համար, 5 BIFA-ներ (British Independent Film Awards) Control-ի համար և Լավագույն նոր ֆիլմ մրցանակ Էդինբուրգի կինոփառատատոնին:
Հետաքրքիր է իմանալ
Երբ Control ֆիլմի ֆինանսավորումը դադարեցվեց, Կորբեյնը գրավ դրեց իր Լոնդոնյան տունը, որպեսզի կարողանար ավարտել ֆիլմի նկարահանումները:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.09.2011, 11:02:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ