Տեսնես ե՞րբ եմ Ձեզ վարկանիշ տվել, որ հիմա չեմ կարողանում տալ:
Լավն էր, չգիտեմ միշտ տխրում եմ սենց բաներ կարդալիս, ես էլ ունեմ էդ հարցերը, ու տենց էլ խելքը գլխին պատասխան մինչև հիմա չեմ գտել![]()
Տեսնես ե՞րբ եմ Ձեզ վարկանիշ տվել, որ հիմա չեմ կարողանում տալ:
Լավն էր, չգիտեմ միշտ տխրում եմ սենց բաներ կարդալիս, ես էլ ունեմ էդ հարցերը, ու տենց էլ խելքը գլխին պատասխան մինչև հիմա չեմ գտել![]()
E-la Via (27.09.2011)
Լավն էր, way ,ընդհանրապես յուրաքանչյուրիս համար երևի կյանքի իմաստն էն ա, ինչին մենք իմաստ ենք տալիս, ուրիշ հարց ա պատճառը: Կարծում եմ մեկ-մեկ «պատասխան չկա»-ն էլի պատասխան ա, իհարկե ոչ ուրիշներին ասելու համար, այլ եթե դու ես փնտրել ու էդ արդյունքին հասնել:
The cake is a lie.
E-la Via (27.09.2011), Mark Pauler (29.09.2011)
E-la Via (27.09.2011), Mark Pauler (29.09.2011), Tig (27.09.2011)
Այս կամ այն պատճառով առաջացած ցավ, տանջանք, իրար հաջորդող դժվարություններ քիչ, թե շատ բոլորիս կյանքում են առկա: Ուրախության, երջանկության, անհոգության պահերը հաջորդում են դրանց, լինում են նաև միջանկյալ պահեր, որ ոչ մեկն ես ապրում, ոչ մյուսը: Բայց հաճախ պատահում է, որ այս կամ այն վիճակը ավելի երկար է ուղեկցում մեզ, ու չգիտես ինչի այդ ուղեկիցը ամենից հաճախ հենց ցավն է լինում:
Կարող ես հազար ու մի պատասխան ունենալ կյանքումդ առկա ցավի վերաբերյալ, բայց երբ անվասայլակին գամված աղջիկը նայում է աչքերիդ ու հարցնում, թե որն է իր մշտական ուղեկիցը դարձած տանջանքի իմաստը, ուղղակի պապնձվում ես… Հավատա, անիմաստ է դառնում ցանկացած պատասխան:
Ու չի էլ մխիթարում երբեմն-երբեմն մոռացության մեջ հնչող նրա ծիծաղը:
Way ինչու ես ուզում անպայման պատասխան գտնել, ախր մենք պարտադիր չի, որ ամեն ինչի պատասխանն իմանանք, էն էլ ճիշտն ու միակ ճիշտը: Ամենալավ պատասխանը հենց լռությունն է![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Համաձայն եմ, einnA ջան, որ միշտ հնարավոր չէ պատասխաններ գտնել, հատկապես որ պատասխանները երբեք էլ միանշանակ չեն լինում… Անգամ նույն հարցին տարբեր ժամանակահատվածներում ինքդ քեզ համար լրիվ տարբեր պատասխաններ ես տալիս, ուր մնաց թե այդ պատասխանը բոլորի համար ճիշտ լինի, բայց… հարցեր կան, որ քեզ հանգիստ չեն տալիս ու պատասխան են պահանջում: Պատասխանը գտնելը կարծես մի ներքին մղում լինի:
Այս դեպքում միգուցե և տեղին էր լռությունը, բայց միշտ չի, որ կկարողանաս խուսափել պատասխաններ գտնելուց:
Բայց գիտե՞ս, այս վերջերս, երբ մտածում էի այս ամենի մասին, մի պահ գիտակցեցի, որ գալիս է մի կետ, որտեղ հարցերը կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ են դառնում, դե էդ դեպքում էլ պատասխանների մասին խոսելն ավելորդ է: Հետաքրքիր է, հենց դա գիտակցեցի, միանգամից էլ "վախվորած" հետ կանգնեցի անհարց վիճակից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ