User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Հարցերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցերը

    Մտքերով տարված` ականջիս հասավ դրսից եկող մի կարկաչուն ծիծաղ, որին միացավ կիսաանհանգիստ մի ձայն:
    -Մարի՛, Նարե՛, զգույշ եղեք, հանկարծ ձեզ չվնասեք:

    Բայց հոգուց բխող այդ վարակիչ ծիծաղը չդադարեց ու ուրախություն տարածելով` դուրս հրավիրեց տան տարբեր անկյուններում ծվարած, միգուցե և ինձ նման վերացական մտքերով տարված բնակրիչներին: Ես էլ արագ-արագ դուրս եկա` փորձելով որքան հնարավոր է շուտ հասկանալ այդ աղմուկ-ուրախության պատճառը: Կանգ առա դռան շեմին: Ավելի ճիշտ կլինի ասել` գամվեցի շեմին: Առաջին պահին կարծես ընդունակ չեղա ամբողջովին ընկալելու տեսածս, բայց հաջորդ վայկյանները ինձ պարգևեցին կյանքիս անկրկնելի, միմյանց հաջորդող այդքան տարբեր հույզերի մի փունջ:

    Իսկ բանն ահա թե ինչումն էր:
    Անվասայլակին նստած Մարին իր գիրկն էր առել մեծ քրոջը ու մեխանիկորեն այնպես էր ղեկավարում այն, որ նրանք տեղում պտույտներ էին կատարում: Գնալով պտույտների արագությունը ավելանում էր, իսկ դա էլ երկու քույրերի ուրախության պատճառն էր հանդիսացել: Նրանց նայողը, նրանց ուրախ քրքիրջը լսողը չէր կարող անմասն մնալ դրանից: Նրանք այդ պահին կորցնելով ժամանակի զգացողությունը, կտրվելով իրականությունից, հազար ու մտքերից, առօրյա հոգսերից, տրվելով պահին` ընկել էին մի անսանձ ուրախության գիրկը:

    Պատկերը մշուշվեց, ու երբ ձեռքս տարա աչքերիս` մատներս թացացան: Շտապեցի ծածուկ մաքրել արցունքներս, իսկ հաջորդ վայկյանին նկատեցի, որ նույն բանը մյուսներն էլ են փորձում անել:

    Աշխույժ զրույցի բռնվեցինք, իսկ արդեն երեկոյան, երբ սենյակում մենակ էի, աչքերիս առաջ եկավ այդ նույն պատկերը ու հիշեցի ընդամենը մի քանի օր առաջ Մարիի տված հարցերը.
    -Ինչի՞ ենք աշխարհ գալիս, եթե անընդհատ պետք է տանջվենք: Անի, չեմ կարողանում հասկանալ ու անընդհատ էդ մասին եմ մտածում: Ինչի՞.. Ինչի՞…

    Չկարողացա պատասխանել... Մի քանի րոպե կամ էլ մի քանի վայրկյան կլիներ, որ փորձում էի ինչ-որ պատասխան գտնել, ինչ-որ բան ասել, բայց չէի կարողանում: Կյանքումս առաջին անգամ արտաբերելու մի բառ անգամ չգտա:

    Ի՞նչ պատասխանեի, ի՞նչ ասեի: Խուսափողական պատասխա՞ն տայի… Փորձեի փիլիսոփայե՞լ կամ ասենք Աստվածաշնչից մեջբերումներ անե՞լ: Չէ, չէ ու էլի չէ... Չէի կարող... Ունեցածս պատասխաններից ոչ մեկն էլ ինձ տվյալ պահին չէր բավարարում: Չէի կարող նայել նրա աչքերին ու ազնիվ չլինել ո՛չ նրա, ո՛չ ինձ հետ:
    Որոշ ժամանակ առաջ կարծես թե ունեի այս հարցի պատասխանը, կարծես թե այն գտել էի ինձ համար: Բայց հիմա....

    -Գիտե՞ս, մաման ասում է, որ Աստված ամենից շատ իր սիրելիներին է ցավ բաժին հանում, որ ստուգի իր հանդեպ ունեցած մեր հավատը: Անի, ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հասկանում թե ինչի հավատիս պատճառով օր օրի ուժեղացող ցավ պետք է զգամ: Մեկ-մեկ մտածում եմ լավ կլիներ չհավատայի, չլինեի Նրա սիրելին: Բայց հետո էլ ամաչում եմ էդ մտքերից:

    Ամբողջ իմացածս մի վայրկյանում հօդս ցնդեց, հավասարվեց զրոյի: Ո՞ւմ էին պետք այս տարիների փնտրտուքները, տվածս թվացյալ ճշմարտացի պատասխանները, երբ ես հենց այդ պահին չպետք է կարողանայի տալ խելքին մոտ գոնե մի պատասխան:

    Հիմա էլ մտքումս անընդհատ պտտվում են Մարիի հարցերը, աչքերիս առաջ հառնում պատասխանի սպասող աչքերը, իսկ ականջներումս հնչում է նրա վարակիչ ծիծաղը:

    Մարի՛, այդ դու չէ, որ պետք է ամաչես քո մտքերից, այդ ես պետք է ամաչեմ ժամանակին ինքնավստահ հնչեցրած ու մի վայրկյանում փոշիացած իմ պատասխաններից:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (27.09.2011), Chilly (27.09.2011), Claudia Mori (27.09.2011), einnA (27.09.2011), Freeman (27.09.2011), Lion (27.09.2011), Malxas (27.09.2011), Mark Pauler (29.09.2011), Meme (27.09.2011), Nadine (28.09.2011), Nare-M (28.09.2011), Renata (27.09.2011), Sambitbaba (28.09.2011), Tig (27.09.2011), unknown (28.09.2011), Արէա (27.09.2011), Գեա (27.09.2011), Դեկադա (27.09.2011), Ժունդիայի (28.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղեք ձեր հարցերը կենսաբանության ոլորտից
    Հեղինակ՝ laro, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 22.09.2012, 20:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •