Կարլ Ուորները ավստրալիացի լուսանկարիչ է: Նա առաջիններից մեկն էր, ում մտքով անցավ ստեղծել բնապատկերներ սննդից: Նրա լուսանկարներում լեռները հացեր են, գետերն ու ծովերը` կաղամբի թերթեր, քարերը կարտոֆիլներ, բրնձի և սիսեռի հատիկներ են, իսկ ծառերը` կանաչիներ:
Իրականում սա բավականին բարդ աշխատանք է` մեկ բնապատկերի ստեղծման աշխատանքները ձգվում են մի քանի շաբաթ: Սկզբում արվում են էսքիզները, հետո ընտրվում են համապատասխան մթերքները, ապա մի քանի օր ծախսվում է բնապատկերների պատրաստման և լուսանկարման վրա: Ի դեպ, քանի որ մթերքները այդքան էլ "համբերատար" չեն, որպեսզի մի քանի օր սպասեն, մինչև Կարլը կլուսանկարի իրենց, և ահավոր վատ սովորություն ունեն շատ շուտ փչանալու, ստիպված նկարները կատարվում են մի քանի փուլով, այսպես ասած` շերտերով, որից հետո համադրելով կատարված լուսանկարները ստացվում են իրոք հեքիաթային պատկերներ: Դատեք ինքներդ.
Էջանիշներ