User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ

  1. #46
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն ա, հավանում եմ ու անհամբերությամբ սպասում ամեն «սերիային» )))

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (27.09.2011)

  3. #47
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննիչների բաժնում մեծ իրարանցում էր: Հայտնաբերվել էր այն տղամարդը, ով սպանության օրը եղել էր դեպքի վայրում: Ասենք, ինքն էլ չէր ժխտում դա: Խոստովանում էր նաև, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ, սակայն կտրականապես ժխտում էր իր մասնակցությունը սպանությանը: Սամվել Զատիկյանն ու Լևոն Կարախանյանը համոզված էին, որ ստում է և հանցանքը խոստովանելը ժամանակի հարց էին համարում: Ինչ վերաբերում է մայորին, ապա նա մշուշոտ արտահայտեց իր կարծիքը և լիովին հնարավոր համարեց, որ մարդասպանը մեկ ուրիշ մարդ լինի: Ինչևէ, քննիչները ժրաջան աշխատում էին, խաչաձև հարցաքննում ձերբակալվածին, զանազան խորամանկ ծուղակներ սարքում բայց վնա անդրդվելի էր: Պայքարը, ով ամենից շատ էր այս ու այն կողմ վազվզում, ասես իր շնորհիվ էր բացահայտվել հանցագործությունը, առաջարկեց մի փոքր ՙմշակել՚ ամբաստանյալին, սակայն մայորը կտրականապես արգելեց:

    - Եկեք փակենք նրան սենյակում ու արգելենք պետքարան գնալ,- առաջարկեց Կարախանյանը,- առավոտվա կողմ ինքը կխնդրի, որ ամեն բան խոստովանի:

    - Ավելի լավ է շարունակենք հերթով հարցաքննել,- չհամաձայնեց Զատիկյանը,- եթե հարյուր անգամ նույն հարցերը տանք, մի տեղ կսխալվի ու կասի մի բան, որ չէր ցանկանում… Գալստյա°ն, հիմա էլ դու հարցաքննիր, արդեն հոգնեցինք:

    Երեկոյան ժամը տասն էր: Զատիկյանն ու Կարախանյանը արդեն տասական անգամ հարցաքննել էին Սուրեն Հարությունյանին: Մի երկու անգամ հարցաքննել էր նաև մայորը, և միայն Կարեն Գալստյանն էր, որ հեռու էր մնում ու շատ էր խնդրել, որ իրեն ազատեն ամբաստանյալին հարցաքննելուց: Երիտասարդ հետաքննիչը ճնշված հոգեվիճակում, ինչի պատճառը հանցագործի ավելին քան պատահական բացահայտումն էր: Մեկ շաբաթից ավելի նա քննել էր գործը, հարյուրավոր մարդկանց կասկածել, հանցագործության տասնյակ վարկածներ առաջ քաշել, սակայն Սուրեն Հարությունյանի գոյության մասին չէր կասկածել, առավել ևս` նրան որպես մարդասպան չէր դիտարկել: Անբացատրելի անբավարարվածության զգացում ուներ: Ենթագիտակցորեն զգում էր, որ ողջ ճշմարտությունը սա չէ և ինչ-որ տեղ իր կողքին է, բայց համադրելով փաստերը, նրա հոգնած ուղեղն առայժմ չէր կարողանում հայտնաբերել այն: Ինչ որ շատ հասարակ էր ստացվում Սուրեն Հարությունյանի մարդասպան լինելը: Երբ բարձրաձայնեց իր մտքերը, ավելի փորձառու ընկերներն ասացին, որ բոլոր հանցագործներն էլ զարմանալիորեն միօրինակ են և նույն ձևով են կատարում հանցագործությունները` մանավանդ սպանությունները: Օրինակ բերվեց ծանոթ լրագրողներից մեկը, ով հատկապես բողոքում էր հանցագործների միօրինակությունից: Որպես մասնագիտական գաղտնիք հայտնել էր. կատարվող հանցագործություններն այնքան նման են իրար, որ հոդված գրելու կարիք հաճախ չի լինում: Արտագրում է նախկին համարի բովանդակությունը ու փոխում անունները…
    Զատիկյանի առաջարկը տհաճ էր Կարեն Գալստյանի համար:

    - Գիտես ինչ, Սամվե՛լ,- փորձեց խույս տալ նա,- ինչքան այստեղ մնաք ես էլ կմնամ, բայց դուք հարցաքննեք… Ես ի վիճակի չեմ: Ավելի լավ է գնամ տեսնեմ բաց խանութ կա՞, մի բան բերեմ ուտելու:

    - Իզուր մի գնա, այս ժամին բոլոր խանութները փակ են: Իսկ եթե չես ուզում հարցաքննել` քո գործն է: Հարցն այն է, որ ինքը մարդասպանն է ուզում, որ հարցաքննես: Մենք իր ճաշակով չենք…

    - Ուզում է , որ ե՞ս հարցաքննեմ,- Կարեն Գալստյանի զարմանքն անկեղծ էր և ուժեղ:

    - Ասում է, որ մենք անմարդկային ենք, քանի որ իրեն` անմեղ մարդուն մեղադրում ենք սպանության մեջ… Սպասի՛ր, դեռ կկոտրենք … Իսկ դու դրան լավ բռնացրիր: Ու քիթդ էլ մի կախի, որ պատահական ես հայտնաբերել: Բոլոր հանցագործությունների ուղիղ կեսը պատահականորեն է բացահայտվում, և միայն կինոներում ու գրքերում է ճաճանչափայլ դրսևորվում խուզարկուի հանճարը:

    Ծանրաքայլ մոտեցավ Լևոն Կարախանյանը:

    - Աչքերս փակվում են,- ասաց հորանջելով:- Մի կես ժամ յոլա տարեք, իսկ ես մի տեղ փորձեմ ննջել:

    Ասաց ու գնաց:

    - Ամենաքիչը չորս ժամ կննջի,- ծիծաղեց Զատիկյանը, ով հավանաբար լավ էր ճանաչում ընկերոջը:- Դե ինչ, դու էլ գնա մի տեղ հանգստացիր, իսկ ես գնամ դրան կոտրելու:

    - Սպասիր,- անսպասելի ասաց Կարենը,- թերևս հարցաքննեմ նրան: Իսկ դու չե՞ս կարծում, որ գուցե նա չի սպանել:

    - Նա¯ է, նա՛: Ուրիշ կերպ լինել չի կարող: Տեսքից էլ իսկական մարդասպան է:

    Երբ Կարեն Գալստյանը սենյակ մտավ կարծես չճանաչեց այն մարդուն, ում ցերեկը ձերբակալել էր: Սա արդեն այն ջարդված հեկեկացող մարդը չէր, որ պատրաստ էր ամեն բան խոստովանելու: Ուժ, պատկառանք, հաստատակամություն. սա կմտածեր մարդ, եթե հիմա նայեր նրան: Իսկ նույն օրվա թուլության դրսևորումը հավանաբար տեղի էր ունեցել ճակատագրի մի քանի սարսափելի հարվածներից հետո, որից վերջինը` իր հարազատ որդու ընդվզումն էր իր իսկ դեմ: Միշել Մոնտենը իր ՙՓորձեր՚ հանրահայտ աշխատության մեջ պատմում է մի գերի թագավորի մասին, ով հոնքն էլ չի շարժում, երբ աչքի առաջ սպանում են որդիներին ու եղբայրներին, բայց, արդեն հիմնավորապես սասանված, երեխայի պես հեկեկում է, երբ հերթը հասնում է ծառաներից մեկին: Հավանաբար նման մի բան էլ Սուրեն Հարությունյանի հետ էր պատահել: Կարեն Գալստյանին տեսնելով` նա զգալիորեն աշխուժացավ: Նույնիսկ փորձեց ոտքի կանգնել, բայց գիտակցելով այդ շարժման անիմաստ լինելը` նորից նստեց:

    - Վերջապես,- համբերահատ ձայնով ասաց նա,- միակ մարդը, ով ինձ բացահայտ մարդասպան չի համարում:

    - Խնդրում եմ հանգստացեք: Ձեզ առայժմ ոչ ոք մարդասպան չի համարում:

    - Բոլորը համոզված են դրանում,- գրգռված բացականչեց Սուրեն Հարությունյանը:- Այն երկուսը նույնիսկ չեն էլ թաքցնում ու այնպես վրեժխնդիր են, որ վատնում եմ իրենց թանկագին ժամանակը: Ինչ վերաբերում է մայորին, որ մի երկու անգամ բարեհաճեց ներս գալ… Դա պարզապես գազան է: Մարդկային կյանքը նրա համար ոչ մի արժեք չունի: Ես վստահ եմ, որ այն երկուսը հենց նրա դրդմամբ են այսպես վատ տրամադրված: Իմ միակ հույսը դու ես:

    - Ձեր տպավորություններն ավելի քան սխալ են: Երեք ժամ առաջ մայորը հենց ինքն ասաց ինձ, որ բոլոր հանցանշանները ձեր դեմ են, և դատարանում շատ դժվար կլինի ձեզ համար, բայց միևնույն ժամանակ վաղաժամ համարեց ձեզ մարդասպանության մեջ մեղադրելը: Այնպես որ, մեր նպատակը ճշմարտության բացահայտումն է, որին և հույս ունենք հասնել ձեր օգնությամբ:

    - Իմ օգնությա¯ա¯ա¯մբ... Ինձ հազար անգամ ստիպեցին կրկնել նույն պատմությունը, որին չեն հավատում: Մի բան են ուզում նրանք` խոստովանեմ, որ ես եմ սպանել…

    - Քանի որ խնդրել եք գամ, ու ես էլ արդեն այստեղ եմ, պետք է ևս մեկ անգամ պատմեք ամեն բան:

    Սուրեն Հարությունյանը հոգոց հանեց.

    - Ես պատրաստ եմ:

    Մի քանի վայրկյան լռություն տիրեց: Հետո Կարեն Գալստյանը սկսեց հարցաքննել:

    - Ինչքան ժամանակ է, որ ճանաչում եք Գայանե Չոբանյանին:

    - Մեկ տարուց ավելի:

    - Այսինքն ձեր կնոջ մահվանից առաջ:

    Սուրեն Հարությունյանը անակնալից վեր թռավ:

    - Նրա մահվանից առաջ: Բայց մեր հարաբերություններն ավելի մտերմիկ բնույթ են կրել նրա մահվանից հետո:

    - Պատմեք, թե ինչ հանգամանքներում եք ծանոթացել նրա հետ:

    Ամբաստանյալը պատմեց: Առանձնապես հետաքրքիր բան չկար:

    - Իսկ ի±նչ հանգամանքներում է մահացել ձեր կինը:

    - Դժբախտ պատահար: Գազի արտահոսք էր եղել: Ցավոք, այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել:

    - Ի±նչ կարող եք ասել ի պաշտպանություն ձեզ, որ չեք սպանել Գայանե Չոբանյանին:

    - Ես սիրում էի նրան: Չէի կարող սպանել մի մարդու, ում սիրում էի: Ու պատճառ էլ չունեի:

    - Այդ դեպքում` ինչո՞ւ չէիք օրինականացնում ձեր հարաբերությունները:

    - Պետք էր գոնե մեկ տարի սպասել կնոջս մահվանից հետո:

    - Որտե՞ղ էիք այն պահին, երբ կատարվեց սպանությունը:

    - Դուրս եկա այգու կողմից, որ երկրորդական ճանապարհին հասնեմ: Այնտեղ, թփերի մեջ էի կանգնացրել մեքենաս, որ ոչ ոք չնկատեր: Իսկ Գայանեն դուրս եկավ շքամուտքից: Լսեցի նրա ճիչը ու վերադարձա: Մի քանի վայրկյան դեռ կենդանի էր ձեռքերիս մեջ, հետո անշնչացավ:

    - Ինչո՞ւ իրավապահ մարմիններին չդիմեցիք, երբ տեսաք կատարվածը:

    - Վախեցա, որ ինձ կմեղադրեն սպանության մեջ:

    - Այգու միջով ձեզ մեքենան գցեցիք ու փախա՞ք:

    - Այո: Բայց մի մեղադրեք ինձ: Ես սովորական մարդ եմ: Կուզի տեսնել, թե մեկ ուրիշն ինչպես կվարվեր իմ փոխարեն: Շատ վախեցա: Գիտեի, որ բոլոր հանցանշաններն իմ դեմ են:

    - Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի աղջկան մեքենայով հիվանդանոց տեղափոխել: Գուցե և փրկվեր:

    - Ասում եմ ձեզ, իմ ձեռքերի մեջ մեռավ:- Սուրեն Հարությունյանը նորից սկսեց գրգռված խոսել:- Նա, ում աշխարհում բոլորից շատ էի սիրում: Թշնամուս չէր ցանկանա…

    - Անշուշտ հասկանում եք, որ փաստերը ձեր դեմ են: Է՞լ ինչ կարող եք հիշել, որ կխոսեր ձեր օգտին:

    - Ամեն ինչ ասացի ինչպես որ կար,- Սուրեն Հարությունյանը շարունակում էր գրգռված խոսել:- Մի բան կարող եմ ասել, որ ես չեմ սպանել: Փնտրեք ու գտեք նրան, մի թողեք, որ անմեղ մարդը կործանվի…

    Կարեն Գալստյանին թվաց, որ ամբաստանյալը անկեղծ է խոսում: Միևնույն ժամանակ չէր կարող չնշել, որ նա ծայրաստիճան տհաճ մարդ է և, ինչպես ասում էր Սամվել Զատիկյանը, շատ նման է մարդասպանի: Բայց մի՞ թե ճիշտ կլիներ մարդուն մեղադրել սպանության մեջ միայն այն պատճառով, որ տեսքով հարմար է գալիս: Խիղճը սկսեց տանջել: Հիշեց մի մանկական ոտանավոր, որի մեջ հանցագործ խոզին չեն կախում չափից ավելի հաստ վիզ ունենալու պատճառով, փոխարենը կախաղան են բարձրացնում բարակավիզ այծին:

    Քանի որ պարանը խոզի վզին նեղ է,
    Ուրեմն խոզը լրիվ անմեղ է…

    Մինչ երիտասարդ քննիչը մտորում էր, Սուրեն Հարությունյանը շարունակեց, բայց ավելի մեղմ տոնով.

    - Գիտեմ, որ ավելորդ բան եմ ասում: Ես բարձր կարծիք ունեմ քո մարդկային որակների մասին, բայց այնուամենայնիվ… Ես հարուստ մարդ եմ: Ոսկու մեջ կթաղեմ քեզ, եթե բռնես իսկական մարդասպանին: Հիսուն հազար ռուբլի եմ խոստանում, եթե…

    - Ձեր փողը ինձ պետք չէ,- սառը նկատեց Կարենը,- հետաքննությունը դեռ շարունակվում է: Հիմա ձեզ ուրիշ մարդիկ կհարցաքննեն: Աշխատեք մանրամասներ հիշել:

    Ու դուրս եկավ: Սուրեն Հարությունյանը մնաց ապշահար ու հիասթափված:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.09.2011), Lion (28.09.2011), Mark Pauler (29.09.2011), Արէա (28.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (28.09.2011)

  5. #48
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարեն Գալստյանին հաջորդ օրը թույլ տվին հանգստանալ: Հանցանշաններով ծանրաբեռնված մարդը արդարադատության ձեռքում էր: Մնացածը կանեին ավելի փորձառուները: Ճիշտ է, մայոր Գալստյանը դեռ ամբողջությամբ վստահ չէր և լեյտենանտ Գալստյանին պատվիրել էր շարունակել հետաքննությունը, բայց եթե հետաքննությունը արդյունք չտար, միակ մեղավորը կմնար Սուրեն Հարությունյանը, ում նկատմամբ դատարանը կարող էր ամենախիստ դատավճիռ արձակել: Ինչևէ, Կարենը հանգստյան մեկ օր ուներ և կարող էր իր հայեցողությամբ տնօրինել: Իսկ թե ինչպես որոշեց անցկացնել, կարծում եմ պետք չէ գուշակություններ անել:

    - Աչքերդ սարսափելի հոգնած են,- ասաց Մելանյան, երբ քայլում էին այգում, ծառերի սաղարթների տակ,- հավանաբար գիշերը չես քնել:

    - Չգիտեմ, երևի քնել եմ… երևի մի քանի ժամ քնել եմ,- մտախոհ պատասխանեց երիտասարդը, ում մտքերը անկախ իրենից ուրիշ ուղղությամբ էին սլանում:

    - Դու դեռ չես էլ սկսել կարգին աշխատել, բայց աշխատանքիդ հետ կապված անհարմարություններն արդեն զգում եմ ինձ վրա:

    - Առաջարկում ես, որ փոխե՞մ մասնագիտությունս,- ուրախ ասաց Կարենը:

    - Հանցագործների հետ տանջվելու փոխարեն ավելի լավ չէ՞ ուսուցիչ աշխատել:

    - Ե՞ս, ուսուցի՞չ,- երիտասարդն այնպես լիաթոք ծիծաղեց, որ հոգնածությունից հետք էլ չմնաց:

    - Իսկ ինչո՞ւ ոչ: Մի երեք տարում կավարտես Մանկավարժականը ու տրտնջալու պատճառ էլ չես ունենա, թե պետք է արագացնել ամուսնությունը:

    - Կարեն Գալստյանն ու փսլնքոտ երեխաները,- հեգնեց երիտասարդը,- ավելի լավ է հազարավոր հանցագործների հետ գործ ունենամ, քան տասը երեխայի:

    - Ինչպիսի¯ սարսափելի խոսքեր: Այդ մասնագիտությունը վերջնականապես կփչացնի քեզ:

    - Գիտես ինչ, Մելա՛նյա, ավելի լավ է նայենք այն բարձրահասակ ծառին: Տես, ճնճղուկները ոնց են ծառից ծառ թռչկոտում,- օձիքն ազատելու համար ասաց Կարենը:

    - Ինքդ նայիր ճնճղուկներին,- նեղացավ Մելանյան ու կիտեց գեղեցիկ հոնքերը:

    - Ինչ կա որ, կնայեմ,- Կարենը թոթվեց ուսերը ու ձևացրեց, թե ամբողջությամբ կլանված է ճնճղուկներով:

    Մի փոքրիկ կատակերգություն խաղարկվեց: Մելանյան ձևացնում էր, թե նեղացած է, իսկ Կարենը ծուռումուռ քայլելով` շարունակում էր երկինք նայել ու քայլելիս իբր պատահմամբ դիպչել իր սրտի տիրակալին: Աղջիկն այդպիսի դեպքերում ինչքան ուժ ուներ հրում էր նրան, ինչը, պետք է ասել, ոչ մի հետևանք չէր ունենում: Ավելի ճիշտ` ունենում էր, բայց ոչ աղջկա հրելու հետևանքով, այլ տղայի հնարամտության շնորհիվ, ով նման դեպքերում կտրուկ փոխում էր քայլելու ձևը և ավելի ու ավելի զվարճալի դառնում: Իսկ ավարտվեց նրանով, որ Կարենը սկսեց զիգզագաձև քայլել, պտտվել Մելանյայի շուրջը ու շարունակելով գլուխը վեր պահել` ի վերջո սկսեց հետ-հետ գնալ: Համարյա միշտ ճանապարհի վրա մի ճակատագրական քար է հանդիպում անցորդի ոտքին: Այս դեպքն էլ բացառություն չեղավ, և շատ շուտով ծառերով զմայլվող երիտասարդը խայտառակ կերպով գետին գլորվեց: Այս նշանակալից դեպքն իր հերթին ցույց տվեց, որ Մելանյան լիաթոք ծիծաղելիս պակաս համակրելի չէ: Կարենն էլ սկսեց ծիծաղել ու ընկած վիճակում ձեռքը պարզեց, որպեսզի աղջկա օգնությամբ վեր կենա: Սակայն վերջինս որոշել էր մինչև վերջ տանել կատակը և ամենաորոշիչ պահին բաց թողեց իր սիրեցյալի ձեռքը և նրա էլ ավելի խայտառակ անկման պատճառ դարձավ: Մելանյան նորից սկսեց ծիծաղել, իսկ Կարենը հանկարծ մռայլվեց ամենամութ ամպի պես: Մելանյան նկատեց այդ ու խիստ ամաչեց իր արածից:

    - Ներիր խնդրում եմ,- ասաց նա,- չէի ուզում քեզ նեղացնեմ:

    - Տե¯ր աստված,- չգիտես պատասխանելով աղջկան, թե խոսելով ինքն իր հետ` բացականչեց երիտասարդը,- ինչքան կույր է այն մարդը, ով միայն ոտքերի տակ է նայում:

    - Չեմ հասկանում, թե ինչ ես ասում: Նորից սկսեցիր փիլիսոփայե՞լ:

    - Ինչպես կարող էի այդքան կույր լինել, Մելա՛նյա,- չէր խաղաղվում Կարենը,- ինձ նման տգետը իրավունք չունի հետաքննիչ աշխատել…

    - Դատելով քո խոսքերից` արդեն գտել ես: Այնպես որ, ինքնաքննադատությունդ չափազանցված է…

    - Լսիր, Մելա՛նյա, իսկ չե՞ս ուզում մասնակցել հանցագործության բացահայտմանը:

    - Ի՞նչ,- վախից ճչաց աղջիկը,- ուզում ես գնդակահարե՞լ մարդասպանին:

    - Չէ¯,- ծիծաղեց Կարենը,- ընդամենը կհայտնաբերենք հանցանշանը: Եթե իհարկե ուզում ես:

    - Կուզեի, եթե նույնիսկ զենքով գնայիր մարդասպանի դեմ: Երբ քեզ հետ եմ, ոչ մի բանից չեմ վախենում:

    - Այդ դեպքում` գնանք: Մինչև այգու ծայրն արի վազելով անցնենք, հետո տաքսի կվերցնենք:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.09.2011), Lion (28.09.2011), Mark Pauler (29.09.2011), Արէա (28.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (28.09.2011)

  7. #49
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրգաշատի ամառանոցը, որտեղ կատարվել էր հանցագործությունը անտերության էր մատնված: Վշտի մեջ խեղդված հարազատներն այնաստիճան անտարբեր էին դարձել նյութականի հանդեպ, որ նույնիսկ չէին կողպել դարպասի ու տան դռները:

    Առանձնատանը կից հողամասը հազար քառակուսի մետրից ավելի չէր լինի: Հիմնական հողամասը տան ետևում էր, որտեղ տարբեր տեսակի մոտ երեսուն մրգատու ծառ կար: Մինչդեռ շքամուտքի դիմաց տարածքը մեծ չէր և ամբողջը բետոնապատված էր: Առանց բետոն էին մնացել միայն չորս-հինգ հողածածկ քառակուսի կղզյակներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մեկական վիթխարի թթենի կար: Հենց դրանց հառեց Կարեն Գալստյանն իր ողջ ուշադրությունը, երբ Մելանյայի հետ տեղ հասան:

    - Ընդամենը հինգն են,- ասաց հետաքննիչը` չգիտես դիմելով ընկերուհուն, թե խոսելով ինքն իրեն,- երկու րոպեում կպարզվի ամեն ինչ:

    Երիտասարդը սկսեց ուսումնասիրել մոտակա ծառը, իսկ նրա ընկերուհին վազեց մյուսի մոտ:

    - Ահա,- հանկարծ ճչաց Մելանյան այնպիսի ձայնով, ասես ՙԱնգլուխ ձիավորը՚ վեպի հերոսներից էր և անսպասելի հանդիպել էր ձիուն, որն իր վրա էր կրում էր գլխատ նժույգավորին:

    Երիտասարդը որքան ուժ ուներ սլացավ աղջկա մոտ, ով ճակատագրական բացահայտումը կատարելուց հետո կորցրել էր խոսելու ունակությունը, և հայացքը վեր հառեց: Երեքուկես-չորս մետր բարձրության վրա ծառի բնի մեջ մխրճված էր մի հսկա դանակ: Շեղբից արյունը մի փոքր ծորացել էր ծառի բնին ու չորացել: Նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ դանակի արյունոտ բռնակին մատնահետքեր կան:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.09.2011), Mark Pauler (29.09.2011), Արէա (28.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (28.09.2011)

  9. #50
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր է, անհամբեր սպասում եմ շարունակությանը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (29.09.2011)

  11. #51
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ոք չէր տեսել մայոր Գալստյանին այդքան բարի և կարեկից: Զատիկյանն ու Կարախանյանը նույնիսկ զգուշանում էին այդ տարօրինակ բարությունից: Իրենց զգոնությունը ստուգող ծուղակ չէ՞ արդյոք: Շուշանիկը նույնպես աչքի տակով գաղտագողի ծիկրակում էր, որպեսզի մայորին իր վրա խոսելու առիթ չտա: Սակայն Գալուստ Գալստյանի մտքով իսկ չէր անցնում այդ օրը պատժիչ միջոցառումներ կիրառել իր աշխատակիցների նկատմամբ: Քիչ անց նույնիսկ հակառակը պարզվեց:

    - Բոլորիդ պարգևատրման եմ ներկայացրել,- ասաց մայորը,- այս մի քանի շաբաթը լավ աշխատեցիք:

    Շուշանիկը հաճույքից շիկնեց: Կարախանյանի ճակատը քրտինքով պատվեց: Զատիկյանը գործադրեց բոլոր ջանքերը, որ արագացած շնչառությունը որևէ կերպ չանդրադառնա իր վեհ տեսքի վրա: Միայն Կարեն Գալստյանը անտարբեր մնաց նյութական միանվագ բարեկեցության հեռանկարին:

    - Իսկ դու իզուր ես քիթդ կախել,- որդուն դիմեց մայորը:- Ավելի լավ է փրկել անմեղ մարդուն, թեկուզ չբացված հանցագործություն ունենալ: Ես շատ գոհ եմ քո աշխատանքից:

    Կարենն ուզում էր պատասխանել, բայց չհասցրեց: Աշխուժացած Կարախանյանն ու Զատիկյանը շրջապատեցին մայորին ու սկսեցին հարցեր տեղալ:

    - Բայց կտա՞ն որ,- կասկածեց Կարախանյանը,- ինչքան չլինի` երեք բաց հանցագործություն ունենք այս ամիս:

    - Ուզում է տան, ուզում է` չտան,- տղամարդավարի ձեռքը թափ տվեց Զատիկյանը,- ինձ համար առավել կարևոր է, որ իմ պետը գնահատում է իմ աշխատանքը:

    - Երեք չբացահայտվածի փոխարեն շատ ավելի բացահայտվածներ ունենք,- պատասխանեց մայորը,- ղեկավարությունը գոհ է: Բացի այդ, հույս ունեմ, որ դեռ կբացահայտենք բաց մնացած գործերը: Ի՞նչ կասես, լեյտենանտ Գալստյան,- բարեհոգի տոնով դիմեց ընկճված որդուն,- ե՞րբ կբռնես իսկական հանցագործին:

    - Այսօր,- պատասխանեց երիտասարդը, ու բոլորը քրքջացին նրա միամիտ թվացող խոսքերի վրա:

    Քիչ անց միջանցքում արևելյան ելևէջներով սուլոց լսվեց, ու դռների մեջ երևաց Պայքարի բարկացած դեմքը:

    - Մա¯րդ չէր,- աշխուժորեն բողոքեց վարորդը,- հազար հոգու նստացրել եմ մեքենաս, բայց դրա պեսը չի հանդիպել:

    - Ինչի՞ց ես դժգոհ, Պայքա՛ր,- հարցրեց մայորը,- քեզ հանձնարարված էր նախկին ամբաստանյալին տուն հասցնել ու վերադառնալ: Թե՞ դրամական պարգև էիր ակնկալում նրանից…

    - Խնդրե¯մ,- Պայքարի բացականչությունն այնքան բնական էր, որ մայորի մտքով իսկ չանցավ դիտողություն անել: - Երեք ռուբլի է տվել այն բանի համար, որ իրեն տուն եմ հասցրել: Հենց վաղը եկեղեցի կգնամ ու մուրացկանին կտամ: Դրա փողը չի ուտվի:

    - Առաջ կարծես այդքան քննադատբար չէիր տրամադրված մարդկանց հանդեպ,- ասաց Զատիկյանը:

    - Ի՞նչ է արել նա քեզ,- հարցրեց Կարախանյանը:

    Հուզված Պայքարը Զատիկյանից սիգարետ խնդրեց ու կպցրեց: Նա, որ վախենում էր նույնիսկ մայորի ներկայությունից, հիմա ծխում էր, մատները դողդողում էին, ծուխն արձակվում էր ինչպխես շոգեքարշից:

    - Էդպիսի փոխակերպություն չեմ տեսել կյանքումս,- շարունակեց վարորդը:- Հիշում ե՞ք ոնց էր խեղճացած աթոռին նստել, ու ինչ հրամայեինք` կաներ: Իսկ հիմա իրեն այնպես էր պահում, ոնց որ ես իր ծառան լինեի: Այնպես էր խոսում, կարծես դրանով մեծ շնորհ է անում ինձ: Հազար մարդ եմ նստացրել մեքենաս: Զորամասի հրամանատարը ընկերոջ տեղ էր ընդունում ինձ, իսկ մայորը մեկ մեկ բարկանում է, բայց նրանից նեղանալու բան չկա. գիտեմ` մատս փուշ մտավ, ծնողի պես տիրություն կանի… Դու դրան իզուր բանտից ազատեցիր, Կարե՛ն: Թքած, թե ինքը չէր սպանել այն աղջկան: Դրապեսներն ավելի վատն են, քան մարդասպանները…

    - Հավանաբար քեզ վատ ես զգում, որովհետև հարմար պահ չես գտել նրա երեսին շպրտելու այդ երեքանոցը, որի վրայով կարծես աշխարհի բոլոր գնացքներն անցած լինեն,- սիրալիր ասաց Շուշանիկը:

    - Այդպես է, որ կա, Շուշանիկ ջան, դու ինձ հասկացար,- ոգևորված բացականչեց վարորդը,- ու թե մայորը թույլ տա, այս երեքանոցը ոչ թե եկեղեցու մուրացկանին կտամ, այլ հենց հիմա դրա մոտ կվերադառնամ ու երեսին կշպրտեմ: Փառք աստծո` տան տեղը գիտեմ:

    - Հանգստացիր, Պայքա՛ր,- աչքով արեց մայորը,- կյանքում ամեն տեսակ մարդ էլ պատահում է: Առհավետ մոռացիր նրան: Մենք այստեղ ենք, որ վնասազերծենք հանցագործներին, ոչ թե անհամակրելի մարդկանց, որոնք մեր կարծիքով ընդունակ են հանցագործություն կատարել:

    Պայքարը չպատասխանեց, բայց դողացող ռունգերը, որոնցից շարունակում էր թանձր ծուխ արձակվել, մատնում էին, որ դեռ հուզված է:

    Կարեն Գալստյանը ոտքի կանգնեց:

    - Այդ ո՞ւր,- հարցրեց մայորը:

    - Մարդասպանին գտնելու,- պատասխանեց երիտասարդը:

    - Եթե պետք է` Կարախանյանը կամ Զատիկյանը թող գան քեզ հետ: Պայքարն էլ ինձ պետք չէ մոտակա ժամերին:

    - Կարիք չկա,- ցածրաձայն ասաց Կարենը ու շարժվեց դեպի դուռը:

    - Նրան շուտ հայտնաբերիր, Գալստյա՛ն,- ետևից նետեց Կարախանյանը,- արդեն հաստատ գիտենք, որ երեք բաց մնացած հանցագործություններն էլ նույն մարդն է կատարել: Մի գնդակով երեք նապաստակ կսպանենք ու պարգևատրումն էլ հաստատ կստանանք:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.09.2011), Mark Pauler (29.09.2011), Արէա (29.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (30.09.2011)

  13. #52
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքրիկ ծառուղին էր հիվանդանոցը բաժանում ավտոճանապարհից: Ծառուղու երկու կողմերում նստարաններ կային, որոնց վրա ցերեկային ժամերին հիվանդները հանգստանում էին: Հիմա բոլոր նստարանները դատարկ էին: Ժամը չորսից-հինգից հետո բժիշկները հիվանդներին ներս էին հրավիրում բժշկական պրոցեդուրաներ անցնելու ու դեղեր ընդունելու, իսկ քիչ անց` ընթրելու:

    Կարեն Գալստյանը դանդաղ անցնում էր ծառուղով: Մտաբերեց Նապոլեոն Արչիբալդովիչին: Նախօրոք չէր պայմանավորվել, բայց հույս ուներ լավ ընդունելության արժանանալ: Մի տեսակ դժկամությամբ էր առաջ գնում: Անբացատրելի ճնշող զգացողություն ուներ:

    - Մի րոպե կարելի՞ է,- հանկարծ հետևից լսվեց մի ձայն:

    Շրջվեց: Կանչողը բարձրահասակ ու լայնաթիկունք մի երիտասարդ էր, որի պարզ հայացքը և վճիտ աչքերը վկայում էին, որ ազնիվ հոգու տեր է: Կարեն Գալստյանը միանգամից համակրանք զգաց նրա նկատմամբ: Չգիտես ինչու մտածեց, որ իր առաջ բնական անկեղծությամբ կանգնած երիտասարդն այն քչերից է, որ պատրաստ է հանուն ընկերոջ վտանգել կյանքը:

    - Ի±նչ եք ցանկանում,- հարցրեց Կարենը` նայելով նրա աչքերի մեջ:
    - Եթե դեմ չես` մի քիչ զրուցենք:
    - Ճիշտն ասած` շտապում եմ,- Կարենն այնպես ասաց, որն ավելի շատ կսազեր ՙՈչ մի տեղ չեմ շտապում, արի նստենք նստարանին ու զրուցենք՚ արտահայտությանը:
    - Գիտեմ ուր ես շտապում: Իզուր տեղը չորս հարկ պիտի բարձրանաս աստիճաններով:
    Հետաքննիչը մի քանի վայրկյան նայեց նրա աչքերի մեջ:
    - Դո՞ւ ես սպանել այն աղջկան,- հարցրեց:
    - Այո՛,- երիտասարդը տխուր խոնարհեց հայացքը:- Ի պաշտպանություն ինձ միայն կարող եմ ասել, որ չէի ուզում սպանել… Ասենք, ինձ պաշտպանություն պետք չէ: Ես կհատուցեմ կատարածս ոճիրի համար: Գտա՞ր դանակը:
    - Այո, ծառի բնի մեջ էր:
    - Դա ինձ մատնող միա՞կ հանցանշանն է:
    - Միակը: Միայն դանակի վրա կան քո մատնահետքերը: Հենց այդ մատնահետքերն էլ ապացուցեցին, որ հայրդ այստեղ ոչ մի մեղք չունի:
    - Այդպես էլ գիտեի: Մտքովս անցավ վերադառնալ դանալի հետևից, բայց շուտով գիտակցեցի, որ թքած ունեմ` կգտնե՞ն, թե` ոչ:
    - Բայց ինչո՞ւ սպանեցիր: Ո՞ւմ էիր ուզում սպանել նրա փոխարեն:

    Երիտասարդը միանգամից չպատասխանեց:

    - Նստենք ու զրուցենք: Արի այն փոքր ծառուղին մտնենք, որ հիվանդանոցից չնկատեն:
    Կարեն Գալստյանը լուռ հետևեց մարդասպանին: Չնայած արդեն գիտեր նրա ով լինելը, բայց շարունակում էր համակրանք զգալ: Ինչքան խաբուսիկ է կյանքը: Մարդասպան, որ բոլորովին նման չէ մարդասպանի, և անմեղ մարդ, որ ամբողջ սրտով կցանկանայիր` լիներ մարդասպանը: Եվ, որ բոլորից տարօրինակն է, հայր ու որդի են:
    - Անունդ ի՞նչ է:
    - Կարեն:
    - Ինչպիսի զուգադիպություն,- բարձրահասակ երիտասարդը անկեղծորեն ուրախացավ,- ես էլ եմ Կարեն:
    - Նապոլեոն Արչիբալդովիչն ասում էր, որ ուղեղի հետ կապված հիվանդություն ունես: Գուցե ոչ նորմալ վիճակո՞ւմ ես կատարել հանցագործությունը:
    - Սոսկալի հիվանդություն է: Ուզածդ պահի կարող եմ անջատվել ու չհասկանալ, թե ինչ է կատարվում շուրջս: Երբեմն մի քանի ժամ տևում է: Բայց սպանությունը նորմալ վիճակում եմ կատարել:
    - Այդ դեպքում` ինչո՞ւ:
    - Ուզում էի հորս սպանել: Մի քանի օր հետևում էին:
    - Հարազատ հորը սպանելու համար շա¯տ լուրջ պատճառներ են պետք: Մեր հասարակությունը նույնիսկ Սամվելին չի ներում հայրենասիրական հայրասպանությունը:
    - Դու հավանաբար շատ կարդացել ես: Նապոլեոն Արչիբալդովիչը գովեստով էր խոսում քո մասին:
    - Ընդհանրապես սիրում եմ կարդալ:
    - Ես էլ շատ կուզեի կարդալ ու սովորել, բայց հիվանդությո¯ւնս… Ասենք, պետք չէ ժամանակ կորցնել: Մեկ էլ տեսար` անջատվեցի: Իսկ ես, ինչ էլ որ լինի, պիտի խոսեմ քեզ հետ: Կուզե՞ս ասեմ` ոնց պատահեց, որ հինգերորդ հարկի լուսամուտից ընկա:
    - Ոնց կուզես: Երևի կապ ունի նրա հետ, ինչ կատարվեց ավելի ուշ:
    Մյուս Կարենը գլխով արեց:
    - Այդ ժամանակ հազիվ տասը տարեկան էի:
    - Պատմի՛ր:
    Երիտասարդը հոգոց հանեց:
    - Լուսամուտից վայր ընկնելուս օրը մայրս տան չէր: Մի քանի ժամ առաջ գնացել էր տատիկիս խնամելու, ով հանկարծակի վատ էր զգացել:
    - Մենա՞կ էիր տանը:
    - Չէ: Արթնացա աղմուկից: Հայրս կատաղի վիճում էր քեռուս հետ:
    - Ինչո՞ւ: Ո՞վ է քեռիդ:

    - Հայտնի հեղինակություն էր հանցագործ աշխարհում: Շատ լավ մարդ էր: Ինձ ավելի շատ էր սիրում, քան հարազատ հայրս: Մայրս իսկական հրեշտակ էր: Իսկ վիճում էին, որովհետև չէին կարողանում կիսել ավարը: Հիշո՞ւմ ես ոսկերչական խանութի կողոպուտը ութ տարի առաջ: Քեռուս ձեռքի գործն էր: Իսկ հայրս չափազանց մեծ բաժին էր պահանջում սոսկ նրա համար, որ մի քանի օրով իր տանը թաքցնի գանձը:
    - Վեճը շա՞տ հեռուն գնաց: Ինչո՞ւ պատուհանից ընկար: Ուզում էիր բաժանե՞ս նրանց:
    - Մի քանի նախադասություն եմ լսել նրանց վեճից: Քեռիս նրան երեսով տվեց, որ իրենով է մարդ դարձել, իսկ հիմա համարձակվում է սակարկել, մինչդեռ պետք է ուրախանար, որ առիթ է ներկայացել վարձահատույց լինելու: Հայրս պատասխանեց, որ ինչ արել` իր քրոջ համար է արել, ինքը կապ չունի, իսկ հիմա, եթե ուզում է, որ գողացվածն իր տանը պահի, իր ուզած գումարը պիտի տա:
    - Ու կռվեցի՞ն:
    - Քեռիս մի քանի վայրկյան ապշած մնաց հորս հանդգնությունից, հետո բառացի ասաց. ՙՍտոր հոգի: Դու սրբություն չունես: Հարազատ որդուդ էլ չես խնայի, եթե մեջը շահ ունենաս՚:
    - Ու դու ազդվելով դրանից…

    - Դեռ ոչ: Հիմա լսիր իմ հարազատ հոր պատասխանը: ՙՀարազատ որդուս էլ չեմ խնայի, քրոջդ էլ,- ասաց,- երկուսին էլ կմորթեմ ոչխարի պես, բայց նախ քեզ այն աշխարհ կուղարկեմ՚: Ու կայծակնորեն գրպանից հանեց դանակը: Մի քանի անգամ խփեց քեռուս կրծքին: Տեսա, թե ինչպես արյունը ցայտեց նրա դեմքին: Տեսա, թե ինչպես քեռիս փորձեց պաշտպանվել ու բռնեց հորս կոկորդից: Հոգիս տակնուվրա եղավ սարսափից: Ինձ թվաց` հայրս քեռուս հետ հարցերը լուծելուց հետո ննջասենյակ կմտնի ու ոչխարի պես կմորթի` ինչպես սպառնացել էր: Բաց արեցի լուսամուտը ու դուրս թռա…
    Կարեն Գալստյանը միանգամից չպատասխանեց, բայց աչքերի մեջ արցունքներ փայլեցին:

    - Նապոլեոն Արչիբալդովիչն ասում է, որ քո վիրահատությունը տասնութ ժամ է տևել,- սոսկ նրա համար ասաց, որ չմատնի իր հուզմունքը:
    - Գիտե՛մ, գիտե՛մ: Ահա, թե ով է իմ իսկական հայրը:
    - Ու դու վրեժը սրտումդ այսքան տարի պահեցիր, որ …
    - Սպասիր,- ձեռքը բարձրացրեց մյուս Կարենը,- դեռ ամբողջը չեմ պատմել: Նախ ուշադրություն դարձնեմ հորս պահվածքին, ու դու կտեսնես, որ նա ամենաիսկական դև է: Ոնց էր հաջողացրել ինձ հիվանդանոց հասցնել ու միաժամանակ ծածուկ պահել քեռուս սպանությունը:
    - Իսկապես որ աներևակայելի է…
    - Իսկ հիմա անցնեմ պատմության երկրորդ մասին: Գիտե՞ս ինչ պարբերականությամբ էր հայրս այցելում ինձ:
    - Չգիտեմ… Երևի օրումեջ:
    - Տարին երկու անգամ: Իսկ մայրս ամեն օր էր գալիս ու երկար մնում էր ինձ մոտ: Գալիս էր, մինչև որ…
    - Գիտեմ այդ պատմությունը: Դժբախտ պատահար:
    - Դժբախտ պատահար չէր: Նրան էլ է հայրս սպանել:
    - Ինչպե՞ս,- Կարեն Գալստյանը սարսափահար վեր թռավ,- որտեղի՞ց գիտես:
    - Սպանել է մորս, որպեսզի ավելի երիտասարդ կնոջ հետ ամուսնանա: Այն նույն աղջկա հետ, որին սխալմամբ սպանեցի:
    - Բայց ինչո՞ւ սպանել: Կարող էր պարզապես ամուսնալուծվել:
    - Ամուսնալուծվելը ձեռնտու չէր: Մայրս շատ բան գիտեր նրա գործերից: Տեղյակ էր նաև, թե որտեղ է պահում քեռուս գողացած ակնեղենը: Եթե ցանկանար ամուսնալուծվել` մայրս նրան կկործաներ: Դրա համար էլ սպանեց:
    - Քեզանից չթաքցրի՞ն մորդ մահը:
    - Ո՞նց կարող էին թաքցնել: Երկու օր անց, երբ այլևս չեկավ, վատ բան կասկածեցի, իսկ հետո…
    - Սեփական հետաքննություն սկսեցիր:
    - Դրա պես մի բան: Բնականից շատ ուժեղ եմ ու ճարպիկ: Չորրորդ հարկի լուսամուտից եմ իջել այգի: Բժիշկները գաղափար չունեն, որ այստեղ եմ: Տե՛ս…
    Այս ասելով` նա մի ճարպկորեն, որին ուզածդ կապիկը կնախանձեր, ոստնեց ծառին ու բավական հաստ մի ճյուղ կոտրեց: Հետո ցած թռավ ու կոտրած ճյուղը երկու մասի բաժանեց:
    - Արդեն քանի տարի է սովորություն եմ դարձրել հիվանդանոցից ծլկել գիշերները: Լուսամուտից եմ փախչում ու նույն ճանապարհով էլ վերադառնում: Ամիսներ շարունակ հետևել եմ հորս: Դեռ մորս մահից առաջ գիտեի, որ ուրիշ կնոջով է հրապուրվել:
    - Հայրդ ասում էր, որ մորդ մահից հետո է մտերմացել այդ կնոջ հետ:
    - Մորս մահից դեռ մեկ տարի առաջ լսեցի, թե ինչպես էր այդ աղջիկը պայման դնում, որ ամուսնանա իր հետ, իսկ հայրս խոստումներ էր շռայլում աջ ու ձախ:
    - Չեմ կարող հավատալ,- ապշած ասաց Կարենը,- անհնար է հավատալ:
    - Արդեն մեկ է: Կուզես հավատա, կուզես` ոչ:- Այս ասելով` ձեռքը գրպանը տարավ ու մի քանի փայլուն քար հանեց:- Տե՛ս: Չգիտեմ թե սրանցից ամեն մեկն ինչ կարժեն: Դատելով ակնագործի սարսափած աչքերից, ում անհաջող փորձում էի վաճառել, յուրաքանչյուրը հիսուն-հարյուր հազար ռուբլի կարժենա: Հորս գաղտնարանից եմ թռցրել: Կուզե՞ս քեզ տամ:
    - Պետք չի,- պատասխանեց Կարենը:
    - Այդպես էլ գիտեի: Դու լավ տղա ես երևում: Քեզ հետ ընկերություն կանեի, բայց դա այլևս անհնար է:
    - Անհնար ոչինչ չկա աշխարհում:
    - Շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ասում: Իսկ հիմա պատմեմ, թե ինչպես մարդ սպանեցի:
    - Նախօրոք կողոպտեցիր մսի խանութն ու հացի կրպակը:
    - Այո՛: Ինձ փող էր պետք: Իսկ մարդկանցից ոչ մեկին վնաս չեմ տվել:
    - Իսկ աղջկան սպանեցիր` կարծելով հա՞յրդ է դռնից դուրս գալիս:
    - Այո՛: Ամբողջ գիշեր հսկեցի նրան: Մտածում էի` առավոտ կանուխ դուրս կգա տնից, իսկ աղջիկը` ավելի ուշ, բայց ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեց: Երբ դուռը բացվեց, այնպիսի ուժով հարվածեցի, որ հնարավոր կլիներ չորս մարդ սպանել: Իսկ երբ տեսա արարքս, սարսափած մի կողմ շպրտեցի դանակը ու դեռ մի ժամ անգիտակից վազում էի, մինչև որ ուշագնաց եղա:
    - Հիվանդանոցում գլխի չէի՞ն ընկնում, որ լուսամուտից ես ելնում:
    - Համարյա գլխի էին ընկել, բայց ճիշտ ժամանակին հայտնվեցի ու ասացի, որ գիշերն այգում եմ անցկացրել, նստարանի վրա: Անջատվել ու մնացել եմ: Նապոլեոն Արչիբալդովիչը խստագույնս նախատեց բժիշկներին:
    - Իսկ ինչո՞վ կբացատրես հորդ զգացմունքայնությունը նրա վերջին այցելության ժամանակ: Ինձ թվաց, որ նա անկեղծ է:
    - Չեմ կարող ճշգրիտ ասել: Երևի սիրած կնոջ մահը ազդել էր վրան, ու մի թուլության պահի ցանկացել էր հարազատ մարդ ունենալ կողքին: Իսկ ինձանից բացի ոչ ոք չունի:
    - Միայն ինձ հե՞տ ես կիսվել:
    Բարձրահասակ երիտասարդը գլուխը բացասաբար շարժեց:
    - Մի քանի ժամ առաջ ամեն բան պատմեցի Նապոլեոն Արչիբալդովիչին: Հիմա թղթեր է պատրաստում ապացուցելու, որ ես հոգեկան հիվանդ եմ: Շատ բարի մարդ է… Ահա վերցրու,- նա ինչ-որ թուղթ հանեց ծոցագրպանից ու մեկնեց լեյտենանտ Գալստյանին:
    - Ի՞նչ է սա:

    - Խոստովանություն: Բժիշկներից մեկը պատմում էր, որ եթե իրավապահները որևէ հանցագործություն չեն կարողանում բացահայտել, անմեղ մեկի վրա են բարդում: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով որևէ մեկը տուժի: Այստեղ կարճ ամեն ինչի մասին գրված է:
    - Գիտե՞ս, Կարեն,- տխուր ասաց Կարեն Գալստյանը:- Ես քեզ թշնամի չեմ: Բայց չգիտեմ էլ ինչպես վարվել…

    - Դու անհանգստանալու ոչինչ չունես: Իսկ ինձ համար դժվար է ապրել` իմանալով, որ անմեղ մարդ եմ սպանել: Սկզբում ինձ արդարացնում էի, որ նա է մորս մահվան պատճառը դարձել, բայց ժամանակի հետ մարդասպան լինելու զգացումը, ոչ թե անցնում, այլ ավելի է սաստկանում:
    - Լսի՛ր, ես քեզ չեմ մատնի արդարադատությանը: Վախենում եմ միայն, որ մերոնք արդեն հոտը առած լինեն…

    Բարձրահասակ երիտասարդը անփութորեն թափ տվեց ձեռքը:
    - Դա այլևս նշանակություն չունի: Հիմա ուզում եմ, որ գնաս:
    - Ի՞նչ ես մտադրվել: Ինչի՞ ես ուզում, որ գնամ: Ես քեզ մենակ չեմ թողնի:
    - Գիտե՞ս, տղամարդը կարող է կյանքից հեռանալ գլուխը բարձր, առանց աչքը թարթելու, բայց այդ տեսարանը նրա լավ ընկերոջը կարող է խելագարության հասցնել:

    - Ի՞նչ ես ուզում դրանով ասել,- զարմացած գոչեց Կարեն Գալստյանը ու հանկարծ ամեն ինչ հասկացավ,- ո¯չ,- բացականչեց նա,- ես թույլ չեմ տա, օգնեցեք, շո¯ւտ, այստեղ…

    Սակայն չհասցրեց: Բարձրահասակ երիտասարդը ոստնեց մի կողմ ու գրպանից հանելով դանակը` կուրծքը խրեց: Կարենն իսկույն նետվեց նրա մոտ ու, չնայած բավական ծանր էր, գրկեց և լարելով բոլոր ուժերը` վազեց դեպի հիվանդանոց: Դեռ դռներին չհասած` ներսից նկատեցին: Մի քանի երիտասարդ բժիշկներ շուտով օգնության հասան...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.09.2011), Lion (29.09.2011), Mark Pauler (29.09.2011), Արէա (29.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (30.09.2011)

  15. #53
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկարագրվող իրադարձություններից հինգ օր անց կրքերն այնքան էին հանդարտվել և գործն այնքան պակասել, որ Լևոն Կարախանյանն անցել էր իր սիրած զբաղմունքին` խաչբառ էր լուծում, Սամվել Զատիկյանը Պայքարի հետ փորձում էր պարզել Յուրի Գագարինի մահվան առեղծվածը (նախորդ օրը պարզաբանել էին Արիստոտել Օնասիսի խորհրդավոր վախճանը), իսկ Շուշանիկը արդուզարդի զանազան պիտույքներով ջանում էր ավելի գեղեցկացնել իր առանց այն էլ գեղեցիկ դեմքը: Երբեմն հեռախոսը զանգում էր: Փոքր խորհրդակցությունից հետո լսափողը հիմնականում վերցնում էր Շուշանիկը և տալիս կարճ ու սպառիչ պատասխաններ: Մայորը մյուս բաժանմունքների պետերի հետ նախարարություն էր գնացել ու հավանաբար չէր վերադառնա: Ամեն դեպքում, Պայքարը նրա զանգին էր սպասում` չմոռանալով քառասուն-հիսուն րոպեն մեկ ավետել, թե ինչ կլինի այն դեպքում, եթե մայորը իմանա, որ ինքն այստեղ չէ: Բացակայում էր նաև Կարեն Գալստյանը:

    - Ես չեն հավատում, որ նրան սպանել են,- խելացի մարդու տեսքով ասաց Պայքարը,- ո՞ւմ էր խանգարում այդ մարդը: Թե նախանձողներ ունենար` ուրիշ բան:

    - Նախանձի հարց չկա: Պետության պատվի հետ էր խաղում…

    - Բա ո¯նց, մարդը տիեզերք թռավ, պետության համբավը մեկին հազար արեց, իսկ դու ասում ես պետության պատվի հետ էր խաղում:

    - Մակերեսային մարդ ես, Պայքա՛ր,- գլուխն օրորեց Զատիկյանը:

    - Հա՛, բա՛, մենք մակերեսային ենք, իսկ դու չափազանց խելոք ես: Գործերդ քեզանից շուտ կբացահայտեմ:

    - Ֆուտբոլային ակումբ` հինգ տառ,- մրթմրթաց Կարախանյանը և արագ-արագ մի քանի վանդակ մրոտեց:

    - Քեզ ասում եմ` պետության պատվի հետ էր խաղում,- չհանձնվեց Զատիկյանը,- ամբողջ օրը հարբած ման էր գալիս և աջ ու ձախ հայհոյում գեներալներին:

    - Է, թող հայհոյեր, պետությանն ինչ էր լինում դրանից:

    - Սպանեցին, որ նրա վեհ կերպարը փրկեն: Չդիմացավ փառքին ու կորած հարբեցող էր դարձել…

    - Մեկ է, չեմ հավատում:

    - Գետ Հյուսիսային Ամերիկայում` ութ տառ,- նորից մրթմրթաց Կարախանյանը,- Նեղոսը կարճ է գալիս, համ էլ ուրիշ տառ կա արանքը, խանգարում է: Ավելի լավ է սպասեմ մինչև Գալստյանը գա:

    - Միսիսիպի,- սիրալիր հուշեց Շուշանիկը:
    Կարախանյանը ժպիտով շնորհակալություն հայտնեց, հետո նվաճողի եռանդով խաչբառի ևս ութ վանդակ սևացրեց: Պետք է ասել, որ Շուշանիկը բնավ կարող էր նեղություն չտալ իրեն ու չկտրվել կարևոր գործից. Նույն վայրկյանին ներս մտավ Կարեն Գալստյանը:

    - Գոնե պաղպաղակ բերած լինեիր,- տեսնելով երիտասարդի դատարկ ձեռքերը նեղսրտեց Պայքարը,- էս շոգին դիմանալ չի լինի:

    - Այդքան մտածում ես շոգի մասին, սև շոր մի հագիր,- Կարենին պաշտպանեց Կարախանյանը, որը շատ շնորհակալ էր խաչբառ լուծելում վերջինիս գործնական օգնության համար: - Լսիր, դու թաղում ես գալի՞ս, թե՞ գործի: Ծննդյանդ օրը սպիտակ վերնաշապիկ եմ նվիրելու:

    - Քեզ պահիր սպիտակ վերնաշապիկդ,- արհամարհալից, բայց առանց չարության նետեց Պայքարը,- ի՞նչ ես հասկանում նորաձևությունից: Հիմա սև են հագնում, ընկե՛ր ջան: Իսկ դու գնա դեղին շալվար հագի, սպիտակ վերնաշապիկ ու մի մոռացի վզիդ թրջած թաշկինակ դնես:

    - Բա ո¯նց, իսկ դու սև վերնաշապիկ հագիր ու կարող ես մի ամիս չլողանալ:

    - Մայորը ճիշտ էր ասում, դու լրիվ ապուշ ես, Կարախանյա՛ն: Ամեն օր մեքենայի տակ եմ մտնում, ո՞նց կարող եմ մի ամիս չլողանալ…

    - Հերիք է զզվելի բաներից խոսեք,- չդիմացավ Շուշանիկը, իսկ վայրկյան անց տհաճություն արտահայտող հայացքը փոխարինելով ավելի սիրալիր մեկով` դիմեց Կարեն Գալստյանին:- Այստեղ չէիր, այն դժբախտ աղջկա հայրը եկավ: Պահարանում գտել են նրա օրագիրը: Գուցե հետաքրքիր բան գտնես…

    Կարենը հուսահատ թափ տվեց ձեռքը:

    - Էլ օգուտ չկա դրանից, կարող ես աղբարկղը նետել…

    Շուշանիկի դեմքը դեռ չէր հասցրել հիասթափությունից մի փոքր տխրել, երբ Կարեն Գալստյանը հանկարծ փայլեցրեց աչքերը ու հարձակվեց տետրի վրա:

    - Այստեղ տուր: Հիմա հաստատ կիմանամ…

    Սովորական քառասունութ էջանոց տետր էր: Գայանեն շատախոս աղջիկ չէր եղել և օրագրին էր հանձնել միմիայն իր կյանքի ամենակարևոր իրադարձությունները: Կես ժամ չանցած Կարենը փակեց տետրը ու հուզված վեր կացավ:

    - Պայքար,- ասաց նա առարկություն չհանդուրժող տոնով,- հիմա ինձ մի տեղ կտանես:
    Պայքարը ապշած նրա երեսին նայեց:

    - Գժվեցի՞ր, Գալստյա՛ն: Գա, տեսնի էստեղ չեմ…
    - Այն մարդու տուն ենք գնալու, որին կարծես շատ էիր հավանել: Թե՞ արդեն մսխել ես երեքանոցը:

    Տեսնել էր պետք, թե ինչպես փոփոխվեց վարորդի դեմքը, և հայացքը անհոգ բարեհոգականից վայրագ բարբարոսական դարձավ:

    - Այդ ինչ ես ասում, Գալստյա՛ն,- Լյուցիֆերի ժպիտով պատասխանեց նա: - Կիրակի օրը եկեղեցի էի գնացել ու ձեռքս չգնաց` մուրացկանին տամ: Նույնիսկ երազիս մեջ եմ տեսել, թե ոնց եմ սա երեսին շպրտելու,- այս ասելով` գրպանից հանեց ճմռթված երեքանոցը և ցուցադրաբար պահեց ձեռքի մեջ:- Իսկ մայորին, եթե իհարկե գա, կամ զանգի… Կարախանյա°ն, մի բան կմտածես: Քիչ առաջ խելոք բաներ էիր խոսում:

    - Գնացե՛ք, գնացե՛ք,- անհոգ ձեռքը թափ տվեց Կարախանյանը,- մայորն իմ վրա:

    - Գուցե գա՞մ հետներդ,- Կարենին հարցրեց Զատիկյանը:

    - Պետք չէ: Շատ մեծ պատիվ կլինի նրա համար:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.09.2011), John (29.09.2011), Lion (29.09.2011), Mark Pauler (29.09.2011), Արէա (29.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (30.09.2011)

  17. #54
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտվանից էսքան կլանված որևէ բան չէի կարդացել, շնորհակալություն:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (29.09.2011), Malxas (29.09.2011)

  19. #55
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, թե ինչ է սպասվում հետո...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (29.09.2011)

  21. #56
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, թե ինչ է սպասվում հետո...
    Շուտով կիմանանք

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (29.09.2011), Lion (29.09.2011)

  23. #57
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուրեն Հարությունյանի ամառանոցը Երևանին մոտ գտնվող գյուղերից մեկում էր: Անունը բոլորովին կարևոր չի: Ի՞նչ կշահի մեր պատմությունը, եթե այդ գյուղը Մրգաշատ կամ Մարգահովիտ կոչենք: Բավարարվենք ասելով, որ չնաշխարհիկ բնություն ու մաքուր օդ ուներ, իսկ առանձնատունը, որտեղ բնակվում էր քառասունն անց տղամարդը, ով մի քանի օր առաջ կասկածվում էր սպանության մեջ, երկհարկանի էր, շքեղ ու հարմարավետ: Ցերեկն այստեղ գալիս էր գյուղի կանանցից մեկը ու կարգի բերում տունը, իսկ երեկոյան կողմ, այն ժամերին, երբ Կարեն Գալստյանը Պայքարի ուղեկցությամբ այստեղ եկավ, հազվադեպ էր մարդ լինում: Երբ մեքենան կանգ առավ առանձնատան դարպասի առաջ, Սուրեն Հարությունյանը հեռուստացույց էր դիտում: Տեսնելով մեքենան, որի ծառայություններից օգտվելու առիթ արդեն ունեցել էր, սիրտը դող ընկավ, բայց երբ երիտասարդ քննիչն իջավ մեքենայից, արհամարհաբար ժպտաց ու շոշափեց գրպանը:

    - Ես սպասում էի քեզ,- դուռը բացելով ու հյուրերին ներս հրավիրելով` ասաց Սուրեն Հարությունյանը և փորձեց սիրալիր տանտիրոջ տեսք ընդունել,- դու իմ փրկիչն ես, ու ես պարտական եմ քեզ, որ այսօր ճաղերի ետևում չեմ:

    Պայքարի վրա նա ուշադրություն չդարձրեց: Նույնիսկ երեսին չնայեց, երբ Կարեն Գալստյանի ձեռքը սեղմելուց հետո, հարկադրաբար նրա ձեռքն էլ սեղմեց:

    - Ես իմ խոսքի տերն եմ,- շարունակեց տանտերը,- այստեղ հազար հինգ հարյուր ռուբլի է: Անցիր մի քանի օրից և հինգ հարյուրն էլ կստանաս: Մոտս այսքանն է:

    Երիտասարդը մի քանի վայրկյան լուռ նայեց Սուրեն Հարությունյանի թղթադրամներով լեցուն ձեռքին:

    - Դուք սպանել եք ձեր կնոջը, որպեսզի ամուսնանաք ավելի երիտասարդ աղջկա հետ,- հանկարծ ասաց նա,- իսկ դրանից էլ ավելի առաջ սպանել եք ձեր կնոջ եղբորը, որպեսզի տիրանաք նրա հարստությանը:

    Սուրեն Հարությունյանն անակնկալի եկավ, բայց արագ տիրապետեց իրեն:

    - Ահա¯ թե ինչ,- ասաց նա ու գրպանը դրեց փողը,- ո՞վ է ձեր գլուխն այդպիսի հիմարություններով լցրել: Ես ոչ ոքի չեմ սպանել: Անհեթեթություն է այդպիսի բան ասելը:

    - Երբ ձեզ հարցաքննում էի, ասացիք, որ Գայանեի հետ մտերմացել եք ձեր կնոջ մահվանից հետո:

    - Հետո՞ ինչ: Հիմա էլ կարող եմ կրկնել:

    - Մեկ ժամ առաջ ես կարդում էի Գայանեի օրագիրը: Ձեր կնոջ մահվանից երկու տարի առաջ նա արդեն ձեր սիրուհին էր, ու դուք օրը երկու անգամ խոստանում էիք, որ անպատճառ կամուսնանաք նրա հետ:

    - Ես էլ հավատացի: Ուզում եք թակա՞րդը գցել ինձ… Իմ կնոջ մահվան հետ ես կապ չունեմ: Նույնիսկ Հայաստանում չեմ եղել…

    - Ձեր կնոջ եղբոր սպանության հետ է՞լ կապ չունեք: Նա կորավ այն նույն օրը, երբ դժբախտություն պատահեց ձեր որդու հետ:

    - Լսի՛ր, լեյտենա՛նտ, ի՞նչ ես ուզում ինձնից: Ես չեմ ուրանում, որ քո շնորհիվ եմ ազատվել բանտից… Թերևս ճիշտ ես, երկու հազար ռուբլին քիչ է, բայց պատրաստ եմ կրկնապատկել գումարը:

    - Իսկ որտե՞ղ եք պահում գանձերը, որ յուրացրիք ձեր կնոջ եղբոր սպանության գնով: Չորս հազարն այդ գումարի՞ց եք վերցնելու:

    - Նորից պետք է կրկնեմ, որ անհեթեթ բաներ ես ասում: Ես ոչ մեկին չեմ սպանել, ոչ մեկի գանձը չեմ յուրացրել, իսկ չորս հազարը, որով ցանկանում եմ երախտահատույց լինել, իմ արդար վաստակն է: Ես կոշիկի արտադրամաս եմ ունեցել: Ճիշտ է, այնքան էլ օրենքով աշխատանք չէր, բայց ՊԱԿ-ը գիտեր այդ մասին: Ամեն տարի կլորիկ գումար էի մուծում պետբյուջե…

    - Կհավատայի, եթե ձեր որդու մոտ չտեսնեի այն ադամանդե քարերը, որոնցից յուրաքանչյուրը հիսուն հազար ռուբլի արժե:

    - Ի՞նչ,- բացականչեց Սուրեն Հարությունյանը,- ուրեմն այդ նա՞ է…,- ու կծեց լեզուն, բայց արդեն ուշ էր:

    - Ահա և բռնվեցիր, մարդասպա՛ն,- հազիվ զսպելով կատաղությունը` ատամների արանքից նետեց Կարենը,- այդ ադամանդների մասին մի ժամանակ ամբողջ երկիրն էր խոսում:

    Մինչ այդ պահը Կարեն Գալստյանը դեռ կասկածում էր, բայց հիմա ավելի քան համոզվեց: Երիտասարդի կատաղությունն ամենևին չվախեցրեց տանտիրոջը: Երևում է` ապահով տեղ էր թաքցրել գանձերը և վստահելի այլուրեքություն ուներ:

    - Արդեն գլուխս տարաք,- առանց ձևականությունների ու այնաստիճան այլայլված, որ դեմքին երևաց հոգու ողջ գարշելիությունը, ասաց Սուրեն Հարությունյանը,- դուրս կորեք, քանի ինքս ձեզ դուրս չեմ շպրտել:

    Սա արդեն գագաթնակետն էր: Կարեն Գալստյանը կորցրեց ինքնատիրապետումը և գոտկատեղից հանելով ատրճանակը`դեմ արեց մարդասպանի քունքին: Կայծակի արագությամբ հիշեց Մելանյայի հետ խոսակցությունը: Հիշեց, թե ինչպիսի անհոգությամբ խոստացավ սպանել մարդասպանին, ում հանցավոր լինելը չէր կարողանա ապացուցել: Հիմա ատրճանակի պարունակությունը տանտիրոջ գլխին դատարկելու մեծ ցանկություն ուներ, բայց համարձակություն չէր հերիքում:

    - Մի անգամ էլ կրկնիր, թե ում ես ուզում աստիճաններից դուրս շպրտել,- իրեն հազիվ զսպելով, որ չկրակի, ասաց երիտասարդը:

    Հենց այստեղ էր, որ ասպարեզ եկավ Պայքարը: Դա շատ կարևոր էր, քանի որ դրանով ինչ-որ չափով իր վրա բևեռեց ընկերոջ ուշադրությունը և խանգարեց անմիտ քայլ անել:

    - Երկու օր առաջ քեզ պես մեկն էլ այդպես մեծ-մեծ բրդում էր,- տանտիրոջ օձիքից բռնելով` վրա տվեց վարորդը:- Հիմա նրա գլխից արճճի գնդիկներ են հանում: Իսկ դու այդպիսի փառքի արժանի չես, քո ցանածը կուտես հիմա:

    Այս ասելով` Պայքարը գրպանից հանեց հանրահայտ երեքանոցը ու խոթեց Սուրեն Հարությունյանի բերանը: Հետագա օրերին նա գլուխ էր գովում, որ ամբողջը ստիպել է ուտել, և ոչ ոքի խորհուրդ չէր տալիս բարձրից խոսել իր հետ: Սակայն Պայքարի բռնությունը, որը ում ասես հունից կհաներ, համարյա ազդեցություն չունեցավ տանտիրոջ վրա: Բերանը մի կերպ ազատելով երեքանոցի կտորտանքից, որոշ մասը կուլ տալով, մնացածը թքելով, նա շարունակեց անտեսել իրեն ստորացրած վարորդին ու ծաղրաբար նայելով Կարեն Գալստյանի աչքերի մեջ` ասաց:

    - Լա¯ա¯ա¯վ, ասենք թե հանեցիր ատրճանակդ, հետո± ինչ ես անելու: Գոնե կրակել գիտե±ս, ճստի°կ: Դե կրակի, ո՞ւմ ես սպասում: Թե՞ հայրիկը պատվիրել է առանց իր թույլտվության նման բաներ չանել: Հիմա հասկացա՞ր, թե որն է իմ ու քո տարբերությունը: Ես իմ ամենամոտ հարազատի դիակի վրայով կանցնեմ, իսկ դու այդ դիակը տեսնելով` վախից ուշագնաց կլինես… Մի՛ վախեցիր: Մտածում ես, որ մարդասպան եմ քեզ է՞լ կսպանեմ: Ի դեպ, հանցագործությունների մասին: Երկու մարդ եմ սպանել, թե քսան, մի մարդ եմ կողոպտել, թե հարյուր, տասը խանութ եմ թալանել, թե հազար, ոչ մի նշանակություն չունի: Դու չես կարող ապացուցել ոչ մեկը, իսկ առանց ապացույցների ոչինչ ես, բացարձակ ոչինչ: Իսկ թե կրակես` քեզ բանտ կնստեցնեն: Ասենք կրակելու և մարդ սպանելու քաջություն դու չունես, փոքրի՛կ, այնպես որ գրպանդ դիր ատրճանակդ ու տուն փախի, թե չէ կուշանաս, ու հայրիկդ կբարկանա, որ մթով ես տուն եկել…

    Նույն օրը, կեսգիշերից երկու ժամ անց, մայոր Գալստյանը որդու ննջասենյակից հեկեկոց լսեց: Առանց ցույց տալու, որ նկատել է, նրբանկատ անցավ կողքով, իսկ որդու թուլությունը վերջին շրջանի փոթորկալից իրադարձությունների հետ կապեց, որի մի մասից տեղյակ չէր:

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.09.2011), John (29.09.2011), Lion (29.09.2011), Mark Pauler (29.09.2011), Արէա (30.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (30.09.2011)

  25. #58
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շոգ էր: Օգոստոսը դեռ չէր անցել: Մայրաքաղաքի բնակիչները դժվարությամբ էին դիմանում տապին: Իսկ ահա ավելի բարձրադիր գոտում հանգրվանած բնակիչները այնքան էլ չէին նեղվում, և եթե մայրաքաղաքում մինչև գիշերվա ժամը երկուսը շոգի պատճառով քնելն անհնար էր, նրանց մոտ արդեն կեսգիշերին բավական ցուրտ էր: Եթե մայրաքաղաքում անկողին էին մտնում միտակ ներքնաշորով ու ամենաշատը սավան էին գցում վրաները, վերևներում օգտագործվում էր ներքնաշորերի սովորական տարբերակը, իսկ ծածկվում էին բրդե հաստ վերմակներով:

    Սուրեն Հարությունյանը չէր կարող ասել, թե գիշերվա քանիսին արթնացավ: Մենակ էր ապրում, բայց ոչ ոքից չէր վախենում: Տան դռները հուսալի կողպում էր, իսկ լուսամուտներին վանդակաճաղեր կային: Զենք էլ ուներ: Իսկ արթնացավ սուր հոտից: Չկարողացավ կողմնորոշվել` բենզինի՞ հոտ էր, թե` ուրիշ: Անմիջապես սթափվեց ու մտածեց, որ գուցե գազի հոսք է եղել: Երկրորդ հարկում, որտեղ ննջարաններն էին: Շոշափելով գտավ անջատիչը ու փորձեց միացնել լույսը: Կոճակն անիմաստ չխկաց: Հավանաբար վթար էր եղել: Գյուղում հաճախ էին անջատում էլեկտրականությունը: Շոշափելով հասավ պահարանին, գտավ մոմն ու լուցկին վառեց: Ննջասենյակը լուսավորվեց: Մեկը մյուսի հետևից սկսվեցին զանազանվել առարկաները: Սուր հոտը կարծես ներքևից էր գալիս: Սկսեց աստիճաններով իջնել, փոքրիկ պտույտ արեց միջանցքներում ու ոչինչ չհայտնաբերելով` որոշեց մտնել հյուրասենյակ: Բնականից կասկածամիտ լինելով` զգուշացավ, բայց միայն մի քանի վայրկյան: Տան դռները չափազանց հուսալի էին փակված, իսկ բռնի ներխուժումն անհնար էր առանց աղմուկի: Ուստի առաջ պահեց մոմը և ձգտելով որքան կարելի է հեռու լուսավորել` հյուրասենյակ մտավ: Չէր հասցրել երկու քայլ անել, երբ ոտքերի տակ մի բան չխկաց, որը և գետին տապալեց նրան: Անտանելի ցավ զգաց աջ ոտքի մեջ, որն արտահայտվեց Սուրեն Հարությունյանի անմարդկային ոռնոցով: Դեռ չէր հասկանում, թե ինչը բռնեց ոտքը և կոտրեց: Շարունակելով ոռնալ` շոշափեց ու զգաց երկաթի սառնությունը: Նույն վայրկյանին հյուրասենյակի լույսը վառվեց:

    - Ողջո՛ւյն, բարեկա՛մ,- ասաց ոտքից գլուխ թիկնոցով ծածկված, սև ակնոցով մարդը:- Ահա և հանդիպեցինք, չէի՞ր սպասում:
    - Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում,- ոռնաց Սուրեն Հարությունյանը շրջվելով ձայնի կողմը,- ի՞նչ է սա, ազատիր ինձ, ասա` ի՞նչ ես ուզում…
    - Սովորական թակարդ է, որով գայլ են բռնում: Ես ժլատություն չարեցի և ամենալավն եմ գնել: Իզուր տեղը քեզ դեսուդեն մի գցիր: Ինչպես դու ես հուսալիորեն թակարդ ում, այնպես էլ թակարդը հաստ շղթայով հուսալի կապված է ջեռուցման մարտկոցից:
    - Դո՞ւ ես, Կարե՛ն: Ազատիր ինձ, շո՛ւտ: Ի՞նչ ես ուզում:
    - Քեզ ազատե՞մ: Այսքան շո՞ւտ: Երբե՛ք: Ու գիտե՞ս ինչի:
    - Ես քեզ ոսկու մեջ կլողացնեմ: Ասա` ինչ ես ուզում: Ինչո՞ւ չես ազատում ինձ այս թակարդից…
    - Որովհետև ցավը ուժասպառ է անում մարդուն: Վերջերս Նապոլեոն Արչիբալդովիչի մոտ էի: Նա է ասել:
    - Գրողի ծոցը Նապոլեոն Արչիբալդովիչը: Ազատի՛ր… Ինչո՞ւ ես ուզում ուժասպառ անել ինձ:
    - Որպեսզի, երբ որոշեմ այստեղից գնալ, այլևս ի վիճակի չլինես ինքդ քեզ փրկել:
    - Տես` արյունը ոնց է հոսում: Բաց կոտրվածք է, արյունաքամ կլինեմ…
    - Հենց դա էլ ինձ պետք է:
    - Էլ չեմ դիմանում: Ի՞նչու տեղիցդ չես շարժվում:
    - Միակ բանը, որ կարող եմ անել քեզ համար մահվանից առաջ, սիգարետ առաջարկելն է: ՙԱխթամար՚ է, քո նախընտրած ծսխախոտը: Արդեն մի քանի օր է` սկսել եմ ծխել:
    - Մի սպանիր ինձ: Ես կհարստացնեմ քեզ: Խոսքիս տերը կլինեմ: Դու չգիտես, թե ինչ ես անում: Այս տանը մեկ միլիոնից ավել կանխիկ փող ունեմ, դեռ չհաշված ակնեղենը, ուղիղ կեսը քեզ կտամ, ինչպես հարազատ որդուս…
    - Իսկ դու հիվանդանոցում տեսակցության գնացի՞ր որդուդ, ում կյանքը դեռ հիմա էլ մազից է կախված, որովհետև քեզ պես հայր ունենալու պատճառով փորձել էր ինքնասպանություն գործել:
    - Ես չգիտեի: Ինչպե՞ս իմանայի, ինձ ոչ ոք ոչինչ չի ասել…
    - Հավանաբար գորովալից հոր համբավ ունես, ու միայն այդ պատճառով է, որ չեն ասել:
    - Մի սպանիր ինձ, ամբողջը քեզ կտամ…
    - Զզվեցրիր արդեն, քո գանձերով: Իսկ ինչո՞ւ չես ուզում մեռնել: Երբ սպանում էիր կնոջդ ու նրա եղբորը, դա ինքնին լինող բան էիր համարում, իսկ հիմա, երբ ես եմ քո մեռնելն ինքնին բան համարում, չգիտես ինչու ընդդիմանում ես:
    - Իմ արածների համար ես արդեն զղջացել եմ: Խնդրում եմ, ինչպես մարդը մարդուն, քրիստոնյան` քրիստոնյային…
    Անկոչ հյուրը չդիմացավ ու սկսեց ծիծաղել:
    - Մոռացար ասել հայը` հային: Ախր այնքան քի¯չ ենք մնացել աշխարհում… Դե ինչ, ծխելո՞ւ ես, թե առանց դրա ես ճանապարհ բռնելու դեպի դժոխք…
    - Գրողի տարած, ինչպե՞ս կարողացար տուն մտնել…
    - Երբ մեծ ցանկություն ունես այնքան էլ դժվար չէ: Դու ինձ պետք է հասկանաս: Ավելի բարդ արգելքներ ես հաղթահարել, երբ սպանությունների արանքում, ձեռքի հետ, խանութ-մանութ ես թալանել: Իսկ ես առանձնապես գլուխ չցավացրի: Չէ՞ որ բոլոր հանրահայտ դուռ կոտրողները մեր ձեռքի տակ են: Մեծ ուրախությամբ խորհրդատվություն տրամադրեցին: Ի դեպ, կողոպտիչների կարծիքով ես խոհեմ աշակերտ եմ, ու շատերը նույնիսկ համոզմունք հայտնեցին, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել... Չեմ պարծենում... Երբ ձեռքի տակ անհրաժեշտ գործիքներ ունես` դա իրոք դժվար չէ:
    - Դու չես համարձակվի սպանել ինձ: Քեզ բանտ կնստեցնեն: Ինչ-որ մեկն էլ քեզ կբռնի, ինչպես, որ դու բռնեցիր ինձ:

    - Չեմ վիճում, ամեն ինչ կարող է պատահել: Սակայն քո թույլտվությամբ ներկայացնեմ իմ կատարած վիթխարի աշխատանքը, որը պետք է որ ապահովի իմ այլուրեքությունը: Ինձ իրոք հետաքրքիր կլիներ լսել քո կարծիքը: Հավանաբար մտածում ես, որ այնքան եմ սպասելու մինչև արյունաքա՞մ լինես: Սխալվում ես: Այդքան ժամանակ ես չունեմ: Հավանաբար զգացիր բենզինի հոտը: Ուղիղ երկու հարյուր լիտր է: Երկու օր առաջ եմ թաքցրել քո նկուղում: Նախօրոք ճշտել էի, որ այնտեղ իջնելու սովորություն չունես: Մի փոքր դժվար էր նկուղից հյուրասեյակ տեղափոխելը, բայց համաձայնիր` երբ նպատակ ես դնում պատժել մի չարագործի, ում բացի այդ ամբողջ հոգով ատում ես, կարելի է երկու հազար տոննա էլ տեղափոխել: Այդքան վառելանյութը կմոխրացնի քո քստմնելի մարմինը, այնպես, որ մեծ կտորը ականջդ էլ չի մնա: Ամեն դեպքում, ապահովության համար կբացեմ նաև գազը… Հիշո՞ւմ ես, թե ինչպես սպանեցիր կնոջդ…
    - Բավական է,- ուժասպառ բացականչեց Սուրեն Հարությունյանը,- ինչքան ես տանջելու ինձ: Ինչքան է ինձ մնացել ապրելու:
    - Ուղիղ այնքան, մինչև կծխեմ-կվերջացնեմ այս սիգարետը, ինչը և քո մահվան պատճառը կդառնա:
    Անկոչ հյուրը մի գլանակ դրեց շրթունքների արանքը, չրթացրեց լուցկին ու մոտեցրեց սիգարետին:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.09.2011), Mark Pauler (05.10.2011), Արէա (30.09.2011), Դեկադա (30.09.2011)

  27. #59
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետագայում` նկարագրվող իրադարձությունից շատ չանցած, որը պաշտոնապես գրանցվեց որպես դժբախտ դեպք, մյուս բաժանմունքների աշխատակիցները ծայրաստիճան զարմացած էին, թե ինչու Կարեն Գալստյանը, մարդ-լեգենդ Գալուստ Գալստյանի հարազատ որդին, ով իր կարիերայի սկզբում այնպիսի հաջողություններ էր արձանագրել, որ շատերը խոսում էին, թե հորն էլ կանցնի, հանկարծակի աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց, որը առանց այլևայլության բավարարվեց: Զանազան վարկածներ էին առաջ քաշում: Ոմանք ասում էին, որ հայրը վախեցել է, թե որդին կմթագնի իր փառքը, ու ստիպել է դիմում գրել: Որոշ հետաքրքրասերներ փորձեցին Սամվել Զատիկյանին ու Լևոն Կարախանյանին խոսեցնել: Նրանցից առավել խոհեմները մտքում նշեցին, որ երկուսն էլ այնքան համոզիչ անկեղծությամբ են պատասխանում, թե ոչինչ չգիտեն, որ ակամա մտածում ես, որ հավանաբար ինչ-որ բան գիտեն: Սակայն բամբասելով մի քանի շաբաթ ևս` մարդիկ մոռացան Կարեն Գալստյանին էլ, նրա հանկարծակի հրաժարականն էլ:
    Շուտով Գալուստ Գալստյանը փոխգնդապետի կոչում ստացավ ու տեղափոխվեց ավելի բարձր պաշտոնի, իսկ Զատիկյանն ու Կարախանյանը ավագ լեյտենանտներ դարձան: Պայքարը փոխգնդապետի հետ նախարարություն տեղափոխվեց: Շուշանիկը ամուսնացավ, և նրա մյուս կեսը հարմար գտավ, որ տանը նստի ու երեխաներ պարգևի իրեն: Կյանքը շարունակվում էր...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.09.2011), Mark Pauler (05.10.2011), Արէա (30.09.2011)

  29. #60
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Իսկ մայրիկը իմացա՞վ,- հարցրեց Գալուստ Գալստյանը, երբ հայրն ավարտեց իր պատմությունը:
    - Ես նրան ամեն ինչ պատմեցի: Պետք է իմանար, թե ում հետ է ամուսնանում:
    - Իսկ ամուսնությունը հետաձգվեց, քանի որ ևս մեկ ինստիտուտ ավարտելու անհրաժեշտությո՞ւն առաջացավ: Քանի տարում ավարտեցիր այդ մյուսը:
    - Ինձ բանակ զորակոչեցին: Իսկ հետո միանգամից երրորդ կուրս նստացրին:
    - Իսկ ի՞նչ եղավ այն խեղճ երիտասարդը, ակամա մարդասպանը, որ ի վերջո իր վրա ձեռք բարձրացրեց: Մեռա՞վ, թե բանտ նստեց:
    - Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Նապոլեոն Արչիբալդովիչը սկզբում փրկեց նրա կյանքը, իսկ հետո նաև ազատեց բանտից: Դեռ հինգ տարի առաջ նա ողջ էր: Փրկեց մի երեխայի, որ մեքենայի տակ էր ընկնելու, սակայն իր կյանքով հատուցեց:
    - Երբևէ ասացի՞ր նրան, թե ինչ մահով մեռավ իր հայրը:
    - Նրան հաղորդեցին, որ դժբախտ պատահար է եղել:
    - Իսկ ադամանդներն ի՞նչ եղան:
    - Երբեք չեմ հետաքրքրվել: Միայն մի բան կարող եմ ասել: Երբ կարգերը փոխվեցին, Նապոլեոն Արչիբալդովիչը հիվանդանոց հիմնեց և բժշկական գերժամանակակից սարքավորուներ գնեց: Վիրահատություններ էր կատարում, որոնց համար գրեթե վարձատրություն չէր վերցնում:

    - Քո պատմածից տպավորություն է ստեղծվում, որ ազնվագույն մարդ էր: Ինչո՞ւ ադամանդները պետությանը չհանձնեց:
    - Այն ժամանակ դա անվտանգ չէր: Մարդիկ պատմում էին, որ մեկն էլ գանձ էր գտել ու որոշել պետությանը հանձնել, որպեսզի ապահով վայելի դրա օրինական տոկոսները: Սակայն իրավապահները սկսել էին ՙջարդել՚ նրան հարցնելով, թե որտեղ է պահել մնացածը:

    Հոր և որդու խոսակցությունն ընդհատվեց մեկ այլ երդվյալ հիպոկրատականի` բժիշկ Սաղաթելյանի այցելությամբ: Տիկին Մելանյան նրան սիրալիր ներս հրավիրեց:
    - Ողջո՛ւյն, ողջո՛ւյն,- բարևեց բժիշկը և այնպիսի արժանապատվությամբ մեկնեց ձեռքը, կարծես ինքը սուրբ էր և համբուրելու համար էր պարզում:- Ինչպե՞ս եք, պարոն հիվանդ: Դավադիր տեսք ունեք: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ իմ ոչ բոլոր պատվիրաններն եք կատարել: Մի՞ թե հանդգնել եք ծխել:

    - Ո՛չ, ո՛չ,- եռանդով առարկեց տիկին Մելանյան,- պատրաստակամությամբ խմում է բոլոր դեղերը, իսկ սիգարետ տեսնում է միայն հեռուստացույցով: Անձամբ եմ ոչնչացրել ամուսնուս ծխախոտի պաշարը, այնպես որ, մեկ գլանակ էլ չկա սուրճի հետ գոնե ձեզ հյուրասիրելու:

    - Սուրճից չեմ հրաժարվի,- ժպտաց բժիշկը:- Օրը մեկ գավաթ խմում եմ, ոչ ավելի…
    Մինչ տիկին Մելանյան գնաց սուրճ եփելու, որը քառորդ ժամ անց մատուցեց պատկառելի տարիք ունեցող կոնյակի հետ, Կարեն Գալստյանը անդադար մտածում էր` արդյո՞ք ծխում է բժիշկը, թե ոչ: Եթե պարզվեր, որ ծխում է, որոշել էր բազմաթիվ դաժան ճշմարտություններ ասել նրա երեսին: Իսկ առայժմ բժիշկը հարցեր էր տալիս հիվանդին և խնդրում հավաստի տեղեկություններ հաղորդել:
    Վերջապես տիկին Մելանյան կոնյակ ու սուրճ մատուցեց: Գալուստը հանձն առավ լցնել գավաթները: Երբ երեքը լցրեց, բժիշկը տիրական շարժումով հորդորեց չորրորդն էլ լցնել:

    - Ինչպես, ինձ է՞լ կարելի է,- զարմացավ Կարեն Գալստյանը:
    - Խմեք, թույլատրում եմ,- խիստ հովանավորող տոնով պատասխանեց Սաղաթելյանը, իսկ հիվանդը, կամ եթե կուզեք, նախկին հիվանդը, մտքում մեկ աստիճան բարձրացրեց այդ մարդուն, որին վայրկյաններ առաջ սպիտակազգեստ սատանա էր համարում:
    Այսպիսով, գավաթները զրնգացին, և չորս մարդ ճաշակեցին բուրավետ ըմպելիքը: Բժիշկը հաճույքով արտաշնչեց և համտեսեց սուրճը: Կարեն Գալստյանը աչքի պոչով ծիկրակեց` ծխելո՞ւ է, թե ոչ: Գալուստ Գալստյանը արագ լիցքավորեց գավաթները:
    - Մեկն էլ խմենք,- բժիշկ Սաղաթելյանը բարձրացրեց գավաթը,- առողջություն եմ մաղթում ձեզ:

    Տեսնելով, թե ինչպիսի հաճույքով էր կլանում բժիշկը խմիչքը, ամենաչխմող մարդը հարբեցող դառնալ կցանկանար: Իսկ Կարեն Գալստյանը մտքում նշեց, որ բժիշկը թերևս այնքան էլ վատ մարդ չէ: Վերջապես հիպոկրատականը ծխելու ցանկություն հայտնեց: Ու մինչ մտածում էին, թե որտեղից նրա համար ծխախոտ ճարեն, բացատրեց, որ միայն մոխրաման էր ցանկանում խնդրել, իսկ իր ծխելիքը միշտ հետն է: Այս ասելով` Սաղաթելյանը գրպանից հոլանդական հաստ սիգարներով լեցուն մի գեղեցիկ տուփ հանեց:

    - Ձեզ չեմ հյուրասիրի,- ասաց Կարեն Գալստյանին,- չի կարելի, բայց եթե երիտասարդը ցանկանում է…

    Երիտասարդը չէր ցանկանում: Իսկ բժիշկ Սաղաթելյանը նախկին հիվանդի կարոտած հայացքի տակ կտրեց սիգարի ծայրը, մյուս ծայրը թաթախեց կոնյակի մեջ, իսկ հակառակը բոցավառեց: Կարեն Գալստյանը կուլ տվեց թուքը…
    Բժիշկը հյուրընկալ տանտերերի մոտ մնաց մոտ երեք ժամ և հիմնավորապես ոչնչացրեց նրանց կոնյակի ողջ պաշարը: Հրաժեշտ տալուց առաջ նա թելադրեց իր հրամանները:

    - Վաղվանից կխմեք նշանակված բոլոր դեղերը: Ծխելը խստիվ արգելվում է: Նույնիսկ ձեր կողքին գտնվող ծխողներն են վտանգավոր ձեր առողջությանը:
    - Շատ լավ, բժի՛շկ: Իսկ դուք մի մոռացեք մեզ: Հյուր եկեք, սիրով կսպասենք:
    - Իհարկե, իհարկե…
    - Գալո՛ւստ, ճանապարհ դիր պարոն բժշկին,- ասաց տիկին Մելանյան:
    - Անպայման, մայրի՛կ: Հիմա տաքսի կկանչեմ: Ես էլ եմ ուզում Երևան գնալ:
    - Գալո՛ւստ,- լսելով, որ որդին Երևան է գնալու, աշխուժացավ Կարեն Գալստյանը,- վերցրու այս ճամպրուկը ու վաղը մյուսը բեր: Սա ինձ պետք չէ:
    - Ախր բերել էի, հայրի՛կ,- նեղսրտեց Գալուստը, բայց իսկույն գնաց կատարելու հանձնարարությունը:
    Շուտով տաքսու մեջ էին: Գալուստը ասաց բժշկի հասցեն, ու մեքենան տեղից պոկվեց: Երբ տեղ հասան, Սաղաթելյանը երիտասարդին պատվիրեց մի րոպեով դուրս գալ մեքենայից: Գալուստը ենթարկվեց:
    - Երիտասա՛րդ,- ասաց բժիշկը` լուրջ նայելով Գալուստի աչքերի մեջ,- դուք տեսաք, թե ինչ մեծ գումար վերցրի ձեր հոր, այսպես ասած, բուժման համար…
    - Դրա մասին ավելորդ է խոսել, բժի՛շկ: Հայրիկի առողջությունը ամենից կարևորն է…
    - Այսպես ուրեմն: Իսկ հիմա հետ վերցրեք ամբողջ գումարը:
    - Ինչո՞ւ: Երբեք այդպիսի բան չեմ անի: Սա ձեր արդար վաստակն է:
    - Ոչ մի վաստակ էլ չկա: Ձեր հորը ոչինչ էլ չէր եղել: Թվացել էր միայն, որ սիրտը հիվանդն է, մինչդեռ նյարդային փոքր ցնցում էր ունեցել: Նշանակածս դեղերն էլ անվնաս վիտամիններ են: Բայց եթե մի լավ չվախեցնեի նրան, այսօր էլ հինգ տուփ սիգարետ կծխեր, և գուցե որոշ ժամանակ անց իսկապես հանձն առնեի բուժել նրա սիրտը: Հիմա տեսաք, որ ոչ մի բուժում չի եղել: Բարեհաճեք հետ ստանալ գումարը, և թող այս խոսակցությունը մնա մեր միջև:
    - Մեկ է, չեմ վերցնի,- Գալուստը ժպտաց և հետ մղեց բժշկի ձեռքը:
    - Լսե՛ք, երիտասա՛րդ: Մի նմանվեք այն նավաբեկյալին, որն Աստծուց օգնություն աղերսեց և, համառորեն սպասելով այդ օգնությանը, մերժեց իր կողքով անցնող երեք նավերին, որ հենց Աստված էլ ուղարկել էր: Երրորդ անգամ եմ առաջարկում վերցնել դրամը և առարկություն չեմ հանդուրժում…
    - Բայց ինչո՞ւ պետք է վերցնեմ…
    - Որովհետև գուցե ցանկանում եք ծաղկեփունջ գնել ձեր ընկերուհու համար, իսկ անիծյալ դրամը երբեք այնքան քիչ չի լինում, որքան ձեր տարիքում…
    Ապա բժիշկը բռնի երիտասարդի ձեռքը խոթեց դրամը ու շրջվելով` գնաց:
    Նախքան ծաղկեփունջ գնելը Գալուստը որոշեց տուն տանել ճամպրուկը: Վելելակը դեռ չէին նորոգել: Վազելով բարձրացավ աստիճաններով, վար իջավ, իսկ երբ անցնում էր փողոցը…

    Սպիտակ մեքենան, որ լավ լվացված-պսպղացրած էր և սոսկ առջևի երկու դուռ ուներ, կտրուկ արգելակեց: Երկու գերմոդայիկ պճնամոլներ, որոնք ծանրաքաշ ոսկե շղթաներ ունեին վզներից կախ, թանկարժեք բջջայիններ, որ ասպետի արժանապատվությամբ կրում էին գոտկատեղին, հայհոյանքների տարափ տեղացին:

    - Նորից այս ապուշն է,- կատաղած գոռաց նրանցից մեկը և վրա տվեց:
    - Սպանելու եմ,- վճռական ասաց երկրորդը:
    Այս անգամ Գալուստը իր գլխին տեղացող սպառնալիքները չնկատելու պատճառ չուներ: Ոչ յոթերորդ երկնքում գտնվող նորագյուտ երջանիկն էր, ոչ ցնցված, ապշած մարդ, որ կորցրել է խոսելու ունակությունը: Եվ նրա գործողություններն էլ նրանց օգտին էին, ովքեր պնդում են, որ մեկ մարդը հաջողությամբ կարող է դիմակայել երկուսին:
    - Վա¯յ, մայրի՛կ ջան,- գոռաց առաջին երիտասարդը ու չոքեց մայթին:
    - Թող ձեռքս, կոտրվեց,- բղավեց երկրորդը, որը ցավին դիմանալու սովորություն չուներ:
    Գալուստն անխիղճ մարդ չէր: Բավարար համարելով պատիժը` արդեն ուզում էր արձակել զոհերին, բայց միտքը հանկարծ պայծառացավ:
    - Տե¯ր Աստված,- ինքն իրեն ասաց նա,- մի՞ թե այս սպիտակ երկդուռ մեքենան այն նավակը չէ, որ Նախախնամությունն արդեն երրորդ անգամ ինձ է ուղարկում որպես փրկություն: Մեքենա առևանգելու այսպիսի կատարյալ հնարավորություն գուցե էլ երբեք չընձեռվի…
    Երկու գերմոդայիկ երիտասարդները սողում էին դեպի մեքենան, բայց Գալուստը կտրեց նահանջի ճանապարհը:
    - Հապա այստեղ տուր մեքենայի բանալիները,- ասաց նա:
    - Հայրիկս կսպանի ինձ, այդպիսի բան չանես,- ծղրտաց քիչ առաջվա լկտի հզորը, բայց Գալուստը խլեց բանալին:
    - Մի վախեցիր, մի երկու ժամից կվերադարձնեմ: Իսկ թե գնաս ու համապատասխան վայրում դեղձանիկի պես սկսես երգել, գետնի տակից էլ կգտնեմ ու գիտես ինչ կանեմ…
    Երկու գերմոդայիկ երիտասարդները ժամանակ շահելու և միմյանց աչքերի մեջ նայելուց խուսափելու համար սկսեցին թափ տալ վրայի փոշիները, իսկ սպիտակ երկդուռ մեքենան սլացավ ծաղկի խանութի ուղղությամբ…

    Մի համակրելի զույգ էր քայլում այգում: Հմայիչ աղջիկը վարդերի գեղեցիկ փունջ ուներ ձեռքին, իսկ տղան մատների մեջ հպարտորեն ինչ-որ բանալիներ էր պտտեցնում: Նրանցից քիչ հեռու մի սպիտակ երկդուռ մեքենա էր կանգնած:
    - Ինչպե՞ս կարող էիր նման բան անել, Գալո՛ւստ,- հարցրեց աղջիկը, որ ակնհայտորեն ցնցված էր երևում:
    - Ինքդ պատվիրեցիր մեքենա առևանգել: Ես միայն քո ցանկությունն եմ կատարել:
    - Ինչպես կարող էիր այդպիսի բան անել,- ավելի ընդգծված շեշտադրումով ու մի փոքր լացակումած կրկնեց աղջիկը,- ես ուրիշ կարծիք ունեի քո մասին և արդեն ուզում էի լրջորեն մտածել քո առաջարկության մասին, այնինչ պարզվում է` մի սովորական խուլիգան ես, ում այս պահին փնտրում են իրավապահները, որ բանտ տանեն:
    - Թույլ տուր հիշեցնել, որ ինքս էլ ինչ-որ չափով իրավապահ եմ: Իսկ քո սրտնեղությունը չեմ կարող հասկանալ: Ուզում էիր, որ ապագա ամուսինդ մեքենա առևանգող լինի, հիմա էլ ասում ես ճիշտ հակառակը: Այսպիսով, քո առաջ կանգնած է մի մարդ, ով երկուսն էլ կրում է իր մեջ և, բացի այդ, աշխարհում բոլորից շատ քեզ է սիրում:
    - Գալո՛ւստ, դու պետք է վերադարձնես մեքենան: Միայն այդ դեպքում կշարունակեմ քայլել քո կողքով…

    Ավարտելով մեր պատմությունը նշենք. Գալուստի նվիրած ծաղկեփունջը եռման ջրի այն վերջին գավաթն էր, որը վերջնականապես հալեցրեց Լիլիթի սրտի սառույցը:

    Արմեն Մալխասյան.
    Ջերմուկ, 25.07.2011 թ.

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.09.2011), John (30.09.2011), Lion (01.10.2011), Mark Pauler (05.10.2011), Արէա (30.09.2011), Գեա (04.10.2011), Դեկադա (30.09.2011)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  4. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •