User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,434
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Ես աշխատանքով եմ զբաղված ու չեմ կարողանում գրել, բա դուք չե՞ք մտածում որ այսօրվա տոնի առթիվ կարելի է միմյանց շնորհավորել…

    Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է , ինչի համար էլ շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում, որ լավ ճանաչենք մեր լեզուն, սիրենք, պաշտպանենք այն ամեն տեսակ օտար ու անիմաստ բառապաշարային ներխուժումներից: Մեր լեզուն, իսկապես, շատ գեղեցիկ է ու բարեհունչ : Եկեք չկեղտոտենք այն ու չնսեմացնենք, մաքուր ու անաղարտ պահենք մեր մայրենին :

    Ավելացվել է 9 րոպե անց
    Հուսով եմ՝ հայոց լեզուն սիրողներ ու գնահատողներ կան «Ակումբում», ու այս թեման չի սատկի
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 21.02.2007, 17:41: Պատճառ: Գրառման ավելացում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,167
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Ես չգիտեի, որ նման օր է: Մի քիչ վախվխելով եմ շնորհավորում, որովհետև մեր ազգի մեծ մասը չի հասկանում լեզվի կարևորությունը:
    Դե շնորհավոր… Համ էլ շնորհակալություն պապիկիս

  3. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Հայոց լեզուն, իսկապես, հրաշալի լեզու է, հատկապես, եթե կարողանում ես նրա հնարավորություններն օգտագործել, ընդ որում խոսքը ոչ միայն բառային կամ շարահյուսական հնարավորությունների մասին է, այլև լայն առումով՝ մտածողական։ Ցավալի մի հանգամանք կա, որ հայոց լեզվի պաշտպանության մասին խոսելիս՝ մեծավ մասամբ նշվում է օտարալեզու բառերի, արտահայտությունների, ինչպես նաև ժարգոնների օգտագործումը։ Մինչդեռ հայոց լեզուն ունի մեկ այլ թշնամի ևս. դա լեզվական պեդանտիզմն է, երբ յուրաքանչյուր բառ, այդ թվում և միջազգային տերմինները, թարգմանվում են հայերեն, և հայերենը դառնում է բառարանային սղալված լեզու, որը հասկանալու համար պետք է բառարան օգտագործես, ու, օրինակ, նայել, թե "հայտնութենական" ասելով՝ մարդը ինչ ի նկատի ունի։ Մի խոսքով, խնդիրները շատ են, բայց դա չի խանգարում միանալ շնորհավորանքներին։

  4. #4
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    12
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Շնորհավոր

  5. #5
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Բոլորիս շնորհավորում եմ։ Չգիտեի, որ մայրենի լեզվի տոն ունենք, շատ ուրախացա։ Հետաքրքիր է՝ շուտվանի՞ց է նշվում։
    Շատ եմ սիրում մեր հայերենը

    Կարծում եմ՝ «Ակումբի» ստեղծումն արդեն մեծ քայլ է մեր լեզվի պահպանման գործում, մեզ էլ մնում է միայն սկսածը շարունակել

    Ակամա հիշեցի ...
    Թե մորդ անգամ սրտիցդ հանես,
    Քո մայր լեզուն չմոռանաս...

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,167
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Թե մորդ անգամ սրտիցդ հանես,
    Քո մայր լեզուն չմոռանաս...
    Է՜հ, լավ էլի… էս մեկի հետ համաձայն չեմ Մայրենի լեզուն ինչքան էլ կարևոր լինի, եթե դու մորդ սրտիցդ հանում ես, էլ լեզուն հիշելն իմաստ չունի: Ինձ համար մայրը շատ ավելի կարևոր է, քան մայրենի լեզուն:

  7. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜հ, լավ էլի… էս մեկի հետ համաձայն չեմ Մայրենի լեզուն ինչքան էլ կարևոր լինի, եթե դու մորդ սրտիցդ հանում ես, էլ լեզուն հիշելն իմաստ չունի: Ինձ համար մայրը շատ ավելի կարևոր է, քան մայրենի լեզուն:
    Համաձայն եմ։ Եվ ընդհանրապես, անբնական բաները, նույնիսկ եթե դրանք շատ բարոյական կամ հայրենասիրական են թվում, չպետք է մտցվեն հանրային գիտակցության մեջ, այլապես այդպես կրթված մարդիկ և՛ մորը կմոռանան, և՛ լեզուն։

  8. #8
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Է՜հ, լավ էլի… էս մեկի հետ համաձայն չեմ Մայրենի լեզուն ինչքան էլ կարևոր լինի, եթե դու մորդ սրտիցդ հանում ես, էլ լեզուն հիշելն իմաստ չունի: Ինձ համար մայրը շատ ավելի կարևոր է, քան մայրենի լեզուն:
    Բյու՛ր ջան, ես էլ համաձայն չեմ դրան բառացի, միայն կոնտեքստում։ Դա պարզապես մոր պատգամն է որդուն, միայն մայրը որդուն իրավունք ունի նման բան ասել՝ ցույց տալով, թե լեզուն ինչ մեծ կարևորություն ունի։ Հո չի ասում ինձ մոռացիր

  9. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,434
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Մինչդեռ հայոց լեզուն ունի մեկ այլ թշնամի ևս. դա լեզվական պեդանտիզմն է, երբ յուրաքանչյուր բառ, այդ թվում և միջազգային տերմինները, թարգմանվում են հայերեն, և հայերենը դառնում է բառարանային սղալված լեզու, որը հասկանալու համար պետք է բառարան օգտագործես....
    Ուզում էի այս մասին գրել, բայց նախ չէի ուզում շատ երկարացնել, հետո էլ մտածեցի, որ վերջիվերջո տոն է, և արժի խոսել միայն լավ բաներից: Սակայն իրականում այդ պրոբլեմը կա և, ըստ իս, ավելի վտանգավոր է, քան օտարամոլությունը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,235
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Շնորհավո՜ր։ Ես էլ տեղյակ չէի, որ այսպիսի լավ տոն ունենք։ Ուրախալի է։
    Եկեք առանց մայրերին մտքներիցս հանելու երբեք չմոռանանք մեր մայրենի լեզուն. աշխատենք միշտ ճիշտ մտածել, ճիշտ խոսել ու ճիշտ գրել մեր լեզվով։

    Բայց նկատե՞լ եք, թե այս թեմայում ովքեր են մինչև հիմա գրառում արել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց նկատե՞լ եք, թե այս թեմայում ովքեր են մինչև հիմա գրառում արել...
    Հմմմ... Զգացված եմ

  12. #12
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Շնորհավորում եմ բոլորիս,որ ունենք այսպիսի գեղեցիկ լեզու
    Ճիշտ է,երբեք չէի լսել այդ մասին,բայց շատ ուրախ եմ,որ այսպիսի տոն կա

  13. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,434
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Ի դեպ, տոնը միջազգային է, և ոչ թե հայկական:
    Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ այս օրը կարող է համարել իր լեզվի տոնը :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #14
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    Ես բոլորովին մոռացել էի,որ այսօր է մեր սիրելի լեզվի տոնը:Փառք Աստծո` մենք ունենք մեր սեփական լեզուն, և այն էլ ինչպիսի լեզու,դուք գիտեիք, որ ժամանակին ուզում էին հայոց լեզուն դարձնել միչազգային,սակայն հետո որոշեցին,որ այն բարդ լեզու է:
    ՇՆՈՐՀԱՎՈՐ
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  15. #15
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)

    գաղափար չունեի...

    դե եթե նման տոն կա, ուրեմն շնորհավորում եմ բոլորիդ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրելիներս ձեր տոնը շնորհավոր
    Հեղինակ՝ aragats, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.04.2011, 12:21
  2. Շնորհավոր հայոց բանակի տոնը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 53
    Վերջինը: 28.01.2011, 23:18
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Շնորհավոր ուսանողների տոնը
    Հեղինակ՝ Economist, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 17.11.2007, 21:37
  5. Ադմիններ, ձեր տոնը շնորհավոր
    Հեղինակ՝ Annushka, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.07.2007, 14:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •