User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Աչքի լազերային վիրահատություն, կատարակտ

  1. #1
    Սկսնակ անդամ missarmogirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2011
    Հասցե
    Wonderland
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աչքի լազերային վիրահատություն, կատարակտ

    Բարև ձեզ: Այսպիսի խնդիր է անհանգստացնում: Մայիկիս աչքը մոտ մեկ շաբաթ առաջ վիրահատվեց,նրա մոտ կատարակտա էր, մոտ մեկ ժամ տևեց վիրահատությունը, լազերով, նրան վիրահատող բժիշկը Մալայան կենտրոնի բժիշկներից էր:Ասել էր,որ մոտ երկու շաբաթվա ընթացքում տեսողությունը աստիճանաբար կվերականգնվի , բայց արդեն մեկ շաբաթ անց բողոքում է մայրիկս, որ ոչ մի դրական փոփոխություն չի զգում նույնիսկ ավելի վատ է կարծես, կարմրություն,ցավ,մռմռոց, կոպը փակվել է և ծանրացած,այսօր նաև գլխացավ:Բժիշկի նշանակած դեղերը օգտագործում է Moxicin 0.5%, Oftan Timolol , Sodium chloride, սրանք էն:Բժիշկին այցելության ժամանակ ստուգելուց հետո ասում է , որ կա դրական փոփոխություն և հույս է տալիս,որ լավ կլինի, բայց օրեցօր ոչ մի դրական փոփոխություն չկա: Խնդում եմ ասացեք, միթե դա նորմալ է? Այդպես պետք է լինի?Ինչ խորհուրդ կարող եք տալ? Կխնդրեի մանրամասնեք այս ամենը,քանի որ հարցը վերաբերում է առողջության, այն էլ տեսողության, վիրահատությունը կատարվել է որպեսզի նորմալ տեսնի այլ ոչ թե այսքան խնդիրներ առաջանային: Բժիշկը շարունակ ասում է , որ լավ կլինի բայց մենք դա օր օրի չենք նկատում դեռ ավելի է վատանում: Խնդում եմ օգնեցեք Ձեր խորհուրդով կամ ինչ կառաջարկեյիք անել նման դեպքում? Նախապես շնորհակալություն

  2. #2
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում missarmogirl-ի խոսքերից Նայել գրառումը

    անկեղծ ասած ես ալտերնատիվ կարծիք կիմանայի, ավելի պարզ ասած կդիմեի այլ բժշկի , և այն էլ ոչ այդ հիվանդանոցի:Երկրորդ կարծիքը ամեն դեպքում շատ բան կասի, գուցե իսկապես հիվանդության ընթացքն է այդպիսին և պետք է դիմանալ, կամ ընդհակառակը , ասենք սպասելը կարող է ճակատագրական լինել և պետք է շտապ ինչ- որ նոր բան ձեռնարկել:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.09.2011), Kita (23.09.2011), Mark Pauler (23.09.2011)

  4. #3
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց մի՞թե կատարակտի դեպքում լազերային վիրահատություն են անում Ինչքանով ես եմ տեղյակ, կատարակտի դեպքում աչքի կրիստալինն են փոխարինում իմպլանտով ( ցավոք չգիտեմ հայերեն էլ են այդպես ասում թե ոչ): Եվ սովորաբար մի քանի օր անց արդեն պետք է տեսողության լավացում նկատվի: Ամեն դեպքում արժի հետևել Գեա-ի խորհրդին և ուրիշ մասնագետի մոտ գնալ, մանավանդ որ կասկածներ էլ ունեք
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2011
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աչքի լազերային վիրահատություն, կատարակտ

    Նախ ասեմ, որ կատառակտայի վիրահատությունը լազերային մեթոդով չի արվում: Դա հիվանդի վրա լավ տպավորություն թողնելու ձև է- ասել, թե վիրահատությունը լազերային է: Վիրահատությունը կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա, այսինքն՝ ուլտրաձայնի միջոցով պղտորված ոսպնյակի տրոհում մանր մասնիկների և դրանք հեռացում աչքից, այնուհետև ներակնային արհեստական լինզայի տեղադրում: Ըստ Ձեր պատմածի, և նշանակված բուժմանը կարելի է ենթադրել, որ Ձեր մոր մոտ առաջացել է այսպես կոչված ներվիրահատական բարդություն, որը իր հետևանքներն է թողնում նաև վիրահատությունից հետո, դա եղջրենու այտուցն է, սովորաբար առաջանում է, եթե երկարում է վիրահատության տևողությունը:Կարող են լինել նաև այլ բարդություններ, ապակենման մարմնի արտանկման տեսքով: Չեմ ուզում վախեցնել, բայց նման բարդությունների դեպքում նախկինում կուրության դեպքերը շատ էին, այժմ բուժման նոր մեթոդների պայմաններում և բժշկի գրագետ լինելու դեպքում հնարավոր է, որ ամեն ինչ վերջանա բարեհաջող, ԲԱՅՑ հիշեք, որ միշտ նման պարագայում հետևանքներ՝ մնացորդային, լինելու են:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.08.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աչքի լազերային վիրահատություն
    Հեղինակ՝ terev, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 17.04.2011, 22:49
  2. Տպագրություն լազերային սկավառակի վրա
    Հեղինակ՝ masivec, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 13.06.2010, 21:23
  3. Կրծքի վիրահատություն
    Հեղինակ՝ anna22, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.11.2009, 19:33
  4. Մարմնի խնամքը և լազերային տեխնիկայի կիրառություն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.09.2008, 14:20
  5. Ջիվանին անհրաժեշտ է շտապ վիրահատություն
    Հեղինակ՝ Robo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.11.2007, 19:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •