Բարև ձեզ: Այսպիսի խնդիր է անհանգստացնում: Մայիկիս աչքը մոտ մեկ շաբաթ առաջ վիրահատվեց,նրա մոտ կատարակտա էր, մոտ մեկ ժամ տևեց վիրահատությունը, լազերով, նրան վիրահատող բժիշկը Մալայան կենտրոնի բժիշկներից էր:Ասել էր,որ մոտ երկու շաբաթվա ընթացքում տեսողությունը աստիճանաբար կվերականգնվի , բայց արդեն մեկ շաբաթ անց բողոքում է մայրիկս, որ ոչ մի դրական փոփոխություն չի զգում նույնիսկ ավելի վատ է կարծես, կարմրություն,ցավ,մռմռոց, կոպը փակվել է և ծանրացած,այսօր նաև գլխացավ:Բժիշկի նշանակած դեղերը օգտագործում է Moxicin 0.5%, Oftan Timolol , Sodium chloride, սրանք էն:Բժիշկին այցելության ժամանակ ստուգելուց հետո ասում է , որ կա դրական փոփոխություն և հույս է տալիս,որ լավ կլինի, բայց օրեցօր ոչ մի դրական փոփոխություն չկա: Խնդում եմ ասացեք, միթե դա նորմալ է? Այդպես պետք է լինի?Ինչ խորհուրդ կարող եք տալ? Կխնդրեի մանրամասնեք այս ամենը,քանի որ հարցը վերաբերում է առողջության, այն էլ տեսողության, վիրահատությունը կատարվել է որպեսզի նորմալ տեսնի այլ ոչ թե այսքան խնդիրներ առաջանային: Բժիշկը շարունակ ասում է , որ լավ կլինի բայց մենք դա օր օրի չենք նկատում դեռ ավելի է վատանում: Խնդում եմ օգնեցեք Ձեր խորհուրդով կամ ինչ կառաջարկեյիք անել նման դեպքում?Նախապես շնորհակալություն
Էջանիշներ