Ես այսքան դեռ չէի ամաչել, շնորհակալություն Ավագ Նապուկ ջան, շատ եմ ցավում, որ այդպես էլ չհանդիպեցինք, բայց գիտեմ, որ հաստատ մի օր կհանդիպենք
Հիմա պատասխանեմ հարցերիդ.
1.Կոնկրետ հիմա Հասարակայնության հետ կապերով կուզեի զբաղվել, կամ կաշխատեի վավերագրական կինոներ նկարելու ուղղությամբ։
2.Բարդ հարց ես տալիս...Ամենա... ձեւակերպումը հիմնականում կյանքում չեմ տալիս, քանի որ ամեն ինչ իր տեղն ունի։ Բայց հիմա, եթե շատ խորը մտածեմ, ամենամեծ ձեռքբերումը կյանքիս ծնված օրից մինչեւ հիմա տատիկս է, ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ իր նման մարդ կա իմ կողքին։
3.Դա մի հոգեվիճակ է, որ ինչքան էլ պայծառ լինես ու շրջապատված լինես դրական էներգիայով, կարող է գա ու դրան միշտ պատրաստ պիտի լինեմ։ Այդ ժամանակ աշխատում եմ մենակ լինել, քանի որ չեմ ուզում հարազատ մարդկանց ցավ պատճառել, կամ անհանգստացնել։Երգ եմ լսում, ֆիլմ եմ նայում, մուլտիկներ, պարում եմ, գրում եմ, երբեմն նաեւ լաց եմ լինում, եթե ստացվում էԱյսինքն չեմ փախնում այդ վիճակից, փորձում եմ այն ապրել, հասկանալ ինքս ինձ, հետո դուրս գալ այդ վիճակից՝ քաղելով դասեր...բայց կան տխրություններ, որոնք ուղեկցում են քեզ ամբողջ կյանքում ու դրանց դեմ ոչինչ չեմ կարող անել...
Էջանիշներ