Claudia Mori (23.09.2011)
E-la Via (23.09.2011)
Շատ լավ հարցազրույց էր, ապրեք երկուսդ էլ, հավեսով կարդացի, հետաքրքիր հարցեր ու պատասխաններ կային:
Մի հատ ավանդական հարց տամ Կարինեին
Քեզ որևէ մուլտֆիլմի/ֆիլմի կամ հեքիաթի ո՞ր հերոսին ես նմանեցնում ու ինչու:![]()
I may be paranoid but no android!
Claudia Mori (24.09.2011), E-la Via (23.09.2011)
Ռուֆու՛ս, քեզնից լրագրող դուրս չի գա![]()
Մուլտֆիլմերից հիմնականում ընկերներս են նմանեցնում Պույ-պույ մուկիկին, ու նույնիսկ իմ պաշտոնական մականունների մեջ են ՝Պույ-պույ, մուկ մականունները, բայց ոչ թե նրա համար, որ բկլիկ եմայլ մուլտֆիլմի երգը կարողանում եմ երգել ու պարել այդ մկան նման
Ես ինքս դեռ ինձ նման մուլտիկի հերոս չեմ տեսել, խոսքս արտաքինին չի վերաբերում
Չնայած վերջերս որ նայեցի Spirited Away անիմեն, շատ հարազատ բան զգացի:
Ֆիլմերից 2 ծայրահեղ դեմքերի կնշեմ, քանի որ երկուսից էլ ունեմ մեջս՝ մեկը «Արձակուրդները Հռոմում» ֆիլմի հերոսուհին է ու Օդրի երեւույթը ընդհանրապես եւ The Sunshine of the Spotless Mind ֆիլմի գլխավար հերոսուհին:
Իսկ հեքիաթներից՝ Ղազարոս Աղայանի «Անահիտը»:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Շատ շնորհակալ եմ way-ին և Կարինեին հետաքրիր հարցազրույցի համար։ Ապրե՛ք էրեխեք, շատ լավն է ու դրական
Շատ տպավորեց Կարինեի դրական լինելը, իսկ իր արտահայտած արժեքներից ոմանք էլ համընկնում են իմ արժեքների հետ
KarineIonesyan-ին լավ ծանոթ չեմ, բայց իր տարբեր գրառումներով շատ հետաքրքրել է ինձ։ Այս հարցազրույցը լավ առիթ էր միանգամից բավականին բան իմանալ ու հիմա կանցնեմ իր օրագրերին
Կարինե մի ախմախ հարց ունեմ։ Եթե լրագրողը իր մտքերում և իր դատողություններում ինչ որ երևույթ օբեկտիվ չի դատում և չի ուզում օբեկտիվ դատել նա կարո՞ղ է այդ թեմայի մասին օբեկտիվ հոդված գրել, եթե անգամ անկեղծորեն շատ ուզենա։
Claudia Mori (24.09.2011), E-la Via (24.09.2011), Freeman (29.09.2011), Mark Pauler (26.09.2011)
Հեչ էլ ախմախ հարց չիԱյս հարցը ես էլ եմ տվել, երբ ուսանող էի, հիմա էլ եմ տալիս, երբ դեմք ժուռնալիստներ եմ հանդիպում: Իհարկե ես դեռ կայացման փուլում եմ, բայց տարիների ընթացքում իմ փորձով ինչ հասկացել եմ հիմա կասեմ:
Գիտե՞ս հարաբերական է, դու կարող ես կյանքում ունենալ սեփական սուբյեկտիվ հայացները ու դա քո գործն է, որպես անհատ, բայց լրագրության մեջ պիտի լինես լրագրող, այսինքն հասկանաս, որ հոդվածը սեփական անձը ինքնահաստատելու համար չես գրում: Ես ինքս կյանքում սուբյեկտիվ եմ ինձ համարում, բայց հոդվածների մեջ փորձում եմ պահպանել օբյեկտիվություն ու դրա պատճառով լինում է հաճախ, որ հոդվածի մեջ եւ մեղադրվողը եւ մեղադրողը զանգում ու բողոքում են: Պարադոքս է ստացվում, բայց, երբ դու իրենցից ոչ մեկի կողմը չես անցնում դժգոհ են մնում երկուսն էլ, իսկ ընթերցողը քեզ ասում է շնորհակալությունԻհարկե կան մարդիկ, ում սուբյեկտիվիզմը այնքան է աճել, որ ոչ մի բան չեն տեսնում:Լրագրությունը առաջին հերթին ինքնագրաքննություն է՝ էթիկա, հետո նոր...
Քանի որ մասնագիտական հարց տվեցիր դրա համար եմ այսպես ծավալվում: Մի քիչ խմբագրական ու վերլուծական հոդվածների մեջ կարող է երեւալ սուբյեկտիվիզմ, բայց պիտի համոզիչ լինես ու խոսես փաստերով, թե չէ քեզ խեղկատակի տեղ կդնեն![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
E-la Via (24.09.2011), Mark Pauler (26.09.2011), Tig (24.09.2011), Դեկադա (24.09.2011)
Լավն ես, էլի, Կարինե։
Մի երկու հարց էլ ես տամ.
1. Եթե էնպես ստացվեր, որ էլ լրագրությամբ չզբաղվեիր, ինչո՞վ կուզենայիր զբաղվել՝ որպես աշխատանք։ Խոսքը հոբբիների մասին չէ։
2. Ո՞րն ես համարում կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը։
3. Երբ վատ տրամադրություն ես ունենում, ի՞նչ ես անում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Claudia Mori (26.09.2011)
Ես այսքան դեռ չէի ամաչել, շնորհակալություն Ավագ Նապուկ ջան, շատ եմ ցավում, որ այդպես էլ չհանդիպեցինք, բայց գիտեմ, որ հաստատ մի օր կհանդիպենք
Հիմա պատասխանեմ հարցերիդ.
1.Կոնկրետ հիմա Հասարակայնության հետ կապերով կուզեի զբաղվել, կամ կաշխատեի վավերագրական կինոներ նկարելու ուղղությամբ։
2.Բարդ հարց ես տալիս...Ամենա... ձեւակերպումը հիմնականում կյանքում չեմ տալիս, քանի որ ամեն ինչ իր տեղն ունի։ Բայց հիմա, եթե շատ խորը մտածեմ, ամենամեծ ձեռքբերումը կյանքիս ծնված օրից մինչեւ հիմա տատիկս է, ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ իր նման մարդ կա իմ կողքին։
3.Դա մի հոգեվիճակ է, որ ինչքան էլ պայծառ լինես ու շրջապատված լինես դրական էներգիայով, կարող է գա ու դրան միշտ պատրաստ պիտի լինեմ։ Այդ ժամանակ աշխատում եմ մենակ լինել, քանի որ չեմ ուզում հարազատ մարդկանց ցավ պատճառել, կամ անհանգստացնել։Երգ եմ լսում, ֆիլմ եմ նայում, մուլտիկներ, պարում եմ, գրում եմ, երբեմն նաեւ լաց եմ լինում, եթե ստացվում էԱյսինքն չեմ փախնում այդ վիճակից, փորձում եմ այն ապրել, հասկանալ ինքս ինձ, հետո դուրս գալ այդ վիճակից՝ քաղելով դասեր...բայց կան տխրություններ, որոնք ուղեկցում են քեզ ամբողջ կյանքում ու դրանց դեմ ոչինչ չեմ կարող անել...
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 26.09.2011, 10:03:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ