ՕհոՉէի ուզում վիրավորել Արս ջան
չեմ ասում է չկա, կան իհարկե նման ուղեղներ, որ գումարում ու հանում են, նաեւ օրինակ պատմվածք են գրում, ուղղակի իմ մոտ միայն երկրորդն է ստացվում, ավելի շուտ ստեղծագործական հատվածը այնքան է տանում, որ մոռանում եմ թվերի մասին, իսկ երբ ասում են մաթեմատիկայով զբաղվի, ոնց որ մտքիս թելը կտրեն ու մուսաներիս էլ քշա ասեն
Հիմա անցնեմ հարցերիդ պատասխաններին, լսի ոնց որ քննության եկած լինեմ, դու էլ դասախոս լինեսԲայց քեզնից ի՜նչ ջղայն, բայց բարի ժպիտով դասախոս դուրս կգար
1.Վեյ ջան կներես, բայց չեմ սիրում, որ ինձ փաղաքշական իկ, ուկ, ուշկա ու նման բաներ են ասում, ոչ էլ, որ կրճատում են ու ասում Կար, Կարին, բա որ ասում են Կառա, աաաաաաաաաաաա, գժվում եմԲայց եթե մարդուն շատ եմ սիրում, չեմ ասում այդ մասին, դե չեմ ջղայնանում էլի
![]()
2.Հուշերս...իհարկե կան լուսավոր կետեր, մութ ու ցուրտ տարիներից էլ լիքը դրական բաներ եմ հիշում, բավականին չարաճճի երեխա եմ եղել, տատիիս ու պապիիս ինձնով են ճանաչելբոլորի սխալները երեսներին ասել եմ, պայքարել եմ արդարության համար ու հարեւանների գլխին ինչ ասես խաղացել եմ
Բայց հիմնականում չեմ ուզում վերադառնալ մանկություն, քանի որ մանկությանս զգալի հատվածի կառուցելը իմ ձեռքերով ու իմ ուզածով չի եղել...բացի այդ չեմ ուզում վերադառնամ, քանի որ հիմա դեռ շատ բան ունեմ կյանքում անելու, որ հետ գնամ մանկություն, ջահելությանս տեղը դատարկ կմնա
Բայց շատերն ինձ ասում են, որ դեռ երեխա եմ, ուֆ չգիտեմ...
3.Դա դեռ չեմ մտածել, կուզեմ, որ իրենք լինեն այնքան գիտակից, ավելի շուտ ես ու ամուսինս այնպես կարողանանք կրթել նրանց, որ լինեն այնքան գիտակից, որ ունենան սեփական հետաքրքրություններ ու կատարեն ճիշտ ընտրություն: Ես ինքս չեմ սիրել, երբեք, որ ինձ մի բան պարտադրեն, հետեւաբար դա էլ չեմ ցանկանա երեխաներիս: Իսկ անուններըտղայիս շատ կուզեմ, որ կոչեն Պայքար, չնայած հայկական միջավայրում մարդիկ սիրում են ծաղրել անունները, բայց կուզեմ, որ իրան սիրեն այդ անվան համար, իսկ աղջուկիս...երեւի Նարե...
![]()
Էջանիշներ