Սերը…Ի՞նչ ես փնտրում սիրո մեջ:
Շատ սուրբ բան է ինձ համար սերը, բայց այդ մասին, որպես կանոն, չեմ սիրում խոսել, «Մի տող մի տուն սիրո մասին երբեք ես չեմ գրել, որովհետեւ խենթի նման իրականում եմ միշտ սիրել...» Ա. Մեսչյան
Մի բարդ հարց էլ, Կարինուշկա, ու կանցնենք թեթևներին:
Ի՞նչ ես ակնկլաում ստանալ կյանքից: Ու դու ի՞նչ ես պատրաստվում Նրան տալ:
Ամեն օր ստանում եմ ու ամեն օր վերադարձնում եմ...Կյանքից ուզում եմ ստանալ այն, ինչ ցանկացած սովորական մարդ՝ բարեկամների, հարազատների, ընկերների եւ սեփական առողջություն, կայուն ընտանիք, փոխադարձ սեր, խելացի երեխաներ(զույգ եմ ուզում՝ աղջիկ ու տղա, ինչպես ցանկացած վերածնվել սիրող մարդ ուզում եմ լիքը նոր ու հավես բաներ, ադրենալին... իսկ դրա դիմաց ես պատրաստ եմ համագործակցել կյանքի հետ ամեն հարցում
:
Լավ, արի անցնենք ակումբին: Այ դու ակումբում գրեթե նորեկ ես, բայց կարճ ժամանակահատվածում հաստատուն քայլերով զբազղեցրեցիր քո ուրույն տեղը: Պատմիր, թե ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ:
Ես էլ չգիտեմ `ո՞նց եղավ: 2008-ին գրանցվել էի մի անգամ: Մի քանի գրառում արեցի, հետո մի տեսակ անտարբերություն զգացի. կամ ես էի փոքր, կամ չգիտեմ… Համ էլ ինտերնետից այդ ժամանակ շատ քիչ էի օգտվում: Մի խոսքով վերջերս մեկը հիշեցրեց իմ անունը` Classic Dancer: Ակումբի մասին իմացել եմ Արթուրից /Artgeo/: Իր հետ մենք միասին ԵՊՀ մշակույթի կենտրոն էինք հաճախում: Մի քանի անգամ պատմել էր: Ես էլ հետաքրքրությունից դրդված` գրանցվեցի: Հետո մտածեցի նաև լավ գրելու թեմաներ կգտնեմ, բայց չստացվեց, չգրավեց: Իսկ այս անգամ Փետրվարին ջնջվեցի ՖԲ-ից: Հոգնել էի այդ կայքից ու ուզում էի իմանալ, թե դրանից դուրս ինձ իմ ծանոթ մարդիկ կհիշե՞ն, թե՞ ոչ: Գրանցվեցի Ակումբում: Սկզբում լավ կարդում էի, գրեթե բան չէի գրում, հետո զգացի, որ ամեն օր եմ կարդում, ուզում եմ գրել: Բայց հո չէի վախենում: Որովհետև ինչ գրում էի, մեկ էլ զգուշացնում էին, որ կանոնադրության այս կամ այն կետը կարդամ ու տենց: Մեկ- մեկ էլ այդ գրառումները կարդալիս թվում էր, թե ինչ որ մեկը բոքսում է համակարգչի էկրանից
: Հետո սկսեցին հավես վարկանիշներ գրել, ծանոթներ գտա: Մի քանիսը ցանկացան անձամբ ծանոթանալ, հետո արդեն սկսեցի կարոտել: Հիմա արդեն շատ եմ կապվել, չնայած հաճախ չենք հանդիպում:
Իսկ այս ընթացքում ակումբն ի՞նչ է տվել քեզ:
Ակումբն իմ Wikipedia-ն է: Այստեղ շատ հարազատ մարդիկ եմ գտել: Մեկ էլ մի քանի այլ տեսակի մտածելակերպեր եմ հայտնաբերել ինձ համար: Խոսքս մարդ տեսակի մասին է, որը կա միայն Ակումբում: Հետո ինքը շնչող օրգանիզմ է ինձ համար, կարգապահություն կա ամեն դեպքում:
Վիրտուալ շփումը մե՞ծ տեղ է զբաղեցնում կյանքումդ:
Չեմ սիրում այդ ձևը: Հնարավորինս քիչ տեղ է զբաղեցնում: Ակումբում հիմնականում կարդում եմ, ՖԲ-ում էլ խոսում եմ հիմնականում հարազատ մարդկանց հետ: Բայց լրագրության առումով ինտերնետը լայնորեն կիրառում եմ:
Իսկ ակումբցիներից ո՞ւմ հետ դեռ ծանոթ չես, բայց շատ կցանկանայիր ծանոթանալ:
Քո, Դատարկության, Բարեկամի, Ուլուանայի, Ժունդիայի, Mark Pauler-ի, Ներսեսի, Yevuk-ի: Դեռ այսքանը:
Աչքիս իմ ցուցակն ես թվարկում:
Ակումբում նաև երկու օրագիր ես պահում: Երկուսն էլ մեծ հաճույքով կարդում եմ, բայց ամենից շատը հետաքրքրում է “Լակոնիկը”, որտեղ կան գրառումներ որոնց երբեմն մտովի վերադառնում եմ: Պետք է ասեմ, որ քո անձի հանդեպ հենց էդ գրառումներն էին, որ մեծ հետաքրքրություն արթնացրեցին, որովհետև, ըստ ինձ, հենց այդտեղ է լավագույնս երևում Կարինեի առանձնահատկությունը, ոչ ստանդարտ մտածելակերպը: Մեջբերեմ տպավորված գրառումներից մեկը.
“Առավոտյան արևի ջերմությունից ձնծաղիկի վրա առաջացած ջրի կաթիլը երազում էր մի փոքրիկ ջրափոս դառնալ, որի հետ կխաղային փոքրիկ երեխաները, թռչունները կհագեցնեին իրենց ծարավը... ու դարձավ, հետո սկսեց երազել առվակ դառնալու մասին, որն ամեն օր կբարեևեր փոքրիկ ու մեծ քարի կտորներին, ծաղիկներին, թիթեռներին...ու դարձավ, հաջորդ երազանքը գետ դառնալն էր ու հանգիստ, երբեմն զայրացած աղմուկով առաջ գնալը... ու դարձավ...հետո լիճ, հետո ծով, հետո օվկիանոս... բայց հենց հասավ ամենաերազանքին՝օվկիանոսին, աչքին չէին երևում ո՛չ ծովային բազմազան բուսականությունը,ո՛չ կենդանական աշխարհը, ո՛չ... ու նա հասկացավ, որ սարսափելի կարոտել է իր ձնծաղիկին...
Այստեղ այլաբանորեն, շատ գեղեցիկ ցույց ես տվել, որ մեր երազանքները այսպես, թե այնպես, ինչպիսին էլ որ լինեն, ուր էլ որ տանեն` ի վերջո մեզ “տուն” են վերադարձնելու: Իսկ կյանքիդ այս ժամանակահատվածում ինչի՞ մասին ես երազում: Որտե՞ղ են երազանքներդ քեզ հիմա տանում:
Ձնծաղիկիս մոտ
: Կարծում եմ հենց այստեղ էլ կարող ենք ավարտել մեր հարցազրույցը, թեկուզև մտածում եմ, որ ակումբցիները կունենան հարցեր, որոնք կցանկանային հղել քեզ: Կհամաձայնե՞ս պատասխանել նաև նրանց հարցերին:
Խնդիր չկա
Մնում է միայն շնորհակալությունս հայտնեմ, որ համաձայնեցիր մասնակցել այս հարցազրույցին` դանով իսկ մեզ թույլ տալով մի փոքր ավելի լավ ճանաչել Կարինեին:
Ապրես, Կարինուշկա:
Քեզ շատ շնորհակալություն, որ ուզեցիր ինձ հետ հարցազրույց անել ու կարևորեցիր իմ անձը:
Ավարտ:
Էջանիշներ