User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնահատե՛ք «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի աշխատանքը.

Քվեարկողներ
32. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    2 6.25%
  • Միջին

    18 56.25%
  • Վատ

    12 37.50%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Հայաստանի Էլեկտրական Ցանցեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Հայաստանի Էլեկտրական Ցանցեր

    Նախ ասեմ կախարդական բառերը` «Այսպիսի թեմա փնտրեցի չգտա»…

    Հիմա անցնեմ բուն նյութին: Նախապես ներողություն կողմնապահության համար:
    Էս թեմայում կքննարկենք էլեկտրացանցի «աշխատանքը», դրա «լավ» ու վատ կողմերը, ընկերության գործելաոճը եւ այլն:

    Սկսեմ լարման տատանումներից: Էլ. ցանցի հետ բաժանորդային պայմանագրում, եթե ճիշտ եմ հիշում, գրված է, որ լարման թույլատրելի երկարատեւ շեղումը կարող է կազմել 5%, իսկ կարճատեւը` 10%: Բայց դա ընդամենը թղթի վրա է, իրականում շատ հաճախ կարճատեւ շեղումը կազմում է 100%: Հարցը էն չի, թե ինչ կփչանա դրա հետեւանքով (թերեւս 100 տարի կպահանջվի էլ. ցանցի աշխատողներին բացատրելու համար, որ հոսանքով աշխատող ամենանորագույն սարքը սովետական հեռուստացույցը չի), այլ էն է, որ դա պայմանագրի խախտում է:

    ՀԷՑ-ի վերաբերմունքը հոսանք սպառողների հանդեպ:
    ՀԷՑ-ը իր բաժանորդներին լրիվ գողի պես է վերաբերվում, այնինչ առաջին գողը ինքն է: Հերիք չի հաշվիչները հանել են բնակարաններից դուրս ու իրենց կապարակնիքն են դրանց վրա խփել, դեռ մի բան էլ իրենց կողպեքով են փակում: Փաստորեն, էլեկտրիկը երբ ուզի կգա, հաշվիչը առաջ կտա, ինչ կուզի կանի, վերջում կկնքի, կկողպի ու կգնա: Հոսանք սպառողը ձեւ չունի իր հաշվիչը վերահսկելու (կնքելու, կողպելու): Օրինակ` էն օրը ինձ մոտիկ մարդկանցից մեկի վրա 10-20 անգամ ավել պարտք էին գրել (ինքը էդ բնակարանում շատ քիչ է լինում, ամսական միջինում 300 դրամի հոսանք է սպառում, սրանք բռնել վերջին ամսվա համար 5000-ի պարտք են գրել): Ու ամենահետաքրքիրը էն է, որ էս մարդը պիտի բան ու գործը թողնի, գնա եսիմում դիմում գրի, որ վերանայեն… Տեսնես չե՞ն մտածում, որ ոմանց համար կարող ա դատարանը ավելի մոտիկ գտնվի, քան իրանց դիմում գրելու տեղը, թե՞ վստահ են, որ կաշառք կտան, դատը կշահեն:

    Մի քանի շաբաթ առաջ էլ նկատեցի, որ բոլոր ավտոմատները անջատած վիճակում մեջ հաշվիչը դանդաղ պտտվում ա: Զանգեցի 180, ասեց, որ պետք ա գնանք դիմում գրենք, որ գան, հաշվիչը հանեն տանեն լաբորատորիա, ու ինքնագնացության համար ստուգեն: Փաստորեն, թոշակառու տատս (հոսանքի պայմանագիրը իրա անունով ա), պիտի վեր կենա, գնա եսիմուր, դիմում գրի, որպեսզի իրա հոսանքը ճիշտ հաշվեն:


    Ժող, առաջարկում եմ համախմբվել ու պաշտպանել մեր իրավունքները: Ինետում սենց բաները բարձրաձայնելն էլ է պայքարելու ձեւ, բայց եթե պետք լինի, ծայրահեղ միջոցների էլ կանցնենք:



    Ու վերջում, հլը նայեք ինչ խելոք ու պրոֆեսիոնալ վեբ դիզայներն ունի էլ. ցանցը, էս փոքր նկարները փոխանակ thumbnail սարքեն, բռնել փոքր տարածքում մեծ նկարն են դրել` 4592 x 3056 պիքսել ու 3.6 ՄԲ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.09.2011), Varzor (15.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. CPA ցանցեր
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.12.2017, 15:22
  2. Ածելի, թե՞ էլեկտրական սափրիչ
    Հեղինակ՝ insider, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 21.07.2014, 20:35
  3. Էլեկտրական ավտոմեքենաներ / Electric Vehicles (EV)
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 29.05.2013, 12:40
  4. 4G ցանցեր
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.01.2011, 16:45
  5. Ցանցեր
    Հեղինակ՝ AMD, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 18.11.2007, 18:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •