Այո, ինքնագնացություն ունեցող հաշվիչը միշտ էլ ավել է գրում` նույն չափով բեռի տակ, թե առանց բեռի: Այդ պտույտը առաջանում է նրանից, որ հաշվիչում (ինդուկցիոն-մեխանիկական) սկավառակի պտտման ժամանակ առկա շփման ուժերը համակշռելու համար առկա է սկավառակը "հրող" լրացուցիչ ուժ: Դա կարգավորվող է, սակայան կարգավորման խախտման դեպխում այդ ուժը կարող է ինչպես "առաջ տալ" (ուժն ավելի մեծ է, քան անհրաժեշտ է շփումը համակշռելու համար) , այնպես էլ "ետ տալ" (ուժը բավարար չէ այդ շփումը համակշռելու համար) հաշվիչը: Իդեալական համակշռում բնական է չկա, դրա համար էլ էլ. հաշվիչն ունի ճշտության աստիճան, որը նախկինում ГОСТ-ով սահմանված էր:
Էջանիշներ