User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: «Հայաստանը Դու ես, Լո՛ւս». հարցազրույց Lusinamara-ի հետ

  1. #1
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Հայաստանը Դու ես, Լո՛ւս». հարցազրույց Lusinamara-ի հետ

    Հայաստանը Դու ես, Լու՛ս

    Ամբողջական անունը - Լուսինե Ամիրխանյան /Լուսին Ամարա/
    Ծննդյան թիվը, ամիսը, օրը - 21.09.1991
    Ծննդավայրը - Տավուշի մարզ, Իջևան, գ. Սարիգյուղ
    Մասնագիտությունը - Ապագա հաշվապահ
    Հոբբին - գրե՜լ
    Սիրած գրողը - Չեմ կարող առանձնացնել
    Սիրած դերասանը/դերասանուհին - Լեո դի Կապրիո, Չարլտոն Խեստոն
    Սիրած ֆիլմը - Տիտանիկ
    Սիրած երաժիշտը/երաժշտական խումբը - Էրոս Ռամազզոտտի, Հանս Զիմմեր,, շատերը կան
    Սիրած սպորտաձևը – ֆուտբոլ, թիմը՝ Բարսելոնա
    Սիրած կենդանին - ոզնի
    Սիրած միրգը - տանձ
    Սիրած գույնը - կապույտ
    Կարգախոսը - Ձգտել առավելագույնին

    -Ողջույն Լու՛ս, դեմ չես չէ՞ քեզ Լուս կոչելուն: Հայրենասիրություն է ծորում քեզանից, ինչի՞ց է:

    -Իհարկե ոչ, ես ինձ ես եմ զգում, երբ ԼՈւՍ են դիմում, դա ինձ ամենաբնորոշ դիմելաձևն է:
    Չէի ասի՝ հայրենասիրություն է ծորում, ես ուղղակի կա՛մ հայրենասերի «դիմակս» եմ շատ լավ կրում, կա՛մ ունեմ չհայերնասիրությունը քողարկող գեղեցիկ ու անզուգական ծննդյան օր, ամեն տարի դրա հետ կապված սպասված ու անսպասելի զրույցներ, հիշողություններ, խոհեր: Շատ եմ սիրում մեր դրոշը, օրհներգը, լեզո՜ւն Անիմանալի սիրով սիրում եմ Արարատը ու այն ամենն ինչ կապված է ՆՐԱ հետ:
    «Դիմակիս» մասին շատ հակասական կարծիքներ թող չայցելեն ձեզ, այն ուղղակի գեղեցկացնում է այն հայրենասիրությանը, որը ներհատուկ չէ ինձ :

    -Իրոք, ծննդյանդ օրը սքանչելի օր է, ըստ քեզ այն ազդել է ճակատագրիդ վրա:

    -Ազդել է, ու մեծապես: Ամեն քայլափոխի կարելի է զգալ «ինձնով հիացող» հայացքների ամբողջությունը: Կարծես մարդուն բարձրացնող հատկությամբ օժտված այդ հիացականությունը իմ ուղեկիցն է լինելու ողջ կյանքում: Համենայնդեպս, քանի երիտասարդ եմ, ես ուժ եմ վերցնում ամենքի անգամ թեթև մտայնությունից՝ «Ապրես Լուս ջան/բալա ջան/աղջիկ ջան/, արժանի լինես մեր երկրին» :

    -Իսկ կոնկրետ որևէ զվարճալի, զավեշտական դեպք հիշո՞ւմ ես ծննդյանդ օրվա հետ կապված:

    -Փոքր ժամանակ, երբ դեռ նոր էի սովորել «Ախ այսպես էլ գիժ ամիս»-ը, եղբորս անհարմար դրության մեջ էի դնում, ամեն անգամ ծաղրանքի պես մեջ բերելով նրա՝ մարտին ծնվելու հանգամանքը՝ իրեն էլ նմանեցնելով մարտին : Խեղճն ինձ նույն իրավիճակում հայտնվեցնելու համար մեկ ասում էր, որ ես էլ անձրևոտ ամիս եմ ծնվել, բայց նույն պահին էլ զղջում էր՝ «Ադե ջանդամ, կարևորը քսանմեկին ա ծնվել»:

    -Լու՛ս, գիտեմ մարդկանց, որոնց ծնունդը Նոր Տարուն է, շատերը բողոքում են, որովհետև իրենց ծնունդը առաձնահատուկ չի նշվում: Քո դեպքում ինչպե՞ս է, դու նման բողոքներ ունե՞ս:

    -Ուրեմն, ասեմ, ինձ համար կոնկրետ այսպես է՝ որևէ առանձնահատկություն չեմ տեսնում ծննդյան օրվա մեջ, ծննդյան արարողություններ չեմ սիրում, թեպետ խույս տալ էլ չի լինում սիրում եմ լավ ու սրտանց մաղթանքներ լսել, սիրում եմ, երբ /արդեն ավանդույթ դարձած/ օրս եզրափակվում է հորեղբորս ամենանուրբ ու ամենաուժգին «մաղթություններով», որովհետև այստեղ նվազ երանգ կարող էր թողնել միայն մաղթանք ասվածը: Դեռ փոքրուց ես սովոր եմ շնորհավորանքի խոսքեր լսել այն մարդկանցից նույնիսկ, ում կյանքում մեկ անգամ եմ գուցե բարևել… Ինչևէ, այսպիսին է սեպտեմբերի 21-ը, միշտ բոլորի ականջի տակ շշնջացող, որ չմոռանան ինձ:
    Իսկ եթե ծնված լինեի «հասարակ օր», հավատացեք, շատ քչերը կիմանային, թե երբ եմ ծնվել /կամ արդյոք ծնվե՞լ եմ /… թաքցնելուս ուժը մե՜ծ կլիներ:

    -Շատ հետաքրքիր է : Ի՞նչ ես կարծում, եթե սեպտեմբերի 21-ին չլիներ ծնունդդ, դու պակաս հայրենասեր կլինեի՞ր:

    -Ես սպասում էի, միշտ ու ամեն տեղ են ինձ տալիս այս հարցը ու ես միանշանակ մի պատասխան ունեմ՝ չգիտեմ:

    -Ակամայից մի փոքր շեղվեցինք նախօրոք որոշված հայրենասիրական բնույթի մեր զրույցից: Ուզում եմ մի հարց ուղղել քեզ, շատերի համար այն «ծեծված» հարց է, բայց կարծում եմ դու հետաքրքիր պատասխան ունես այդ հարցի համար, ի՞նչ է ենթադրում հայրենասիրությունը:

    -Արի չհամարենք, թե շեղվել ենք, նույն հայրենասիրական թեման էր էլի, ի՞նչ անենք, թե եսասիրության շուրջն էր պտտվում
    Հայրենասիրությունն այն է, որ ես կարողացա հուսով սպասել այս հարցազրույցին
    Հայրենասիրությունն ինչ-որ տեղից չի բխում ու ինչ-որ տեղ չի վերջանում, այն միշտ կա, ես անգամ չգիտեմ որ վայրկյանից են դա զգում, հասկանում, որ այ այս սահմանից այն կողմ արդեն հայրենասիրությունն է… Եթե սիրում ես այն ամպերը, որի տակ ապրում ես, ապա դու հայրենասեր ես… Այսպիսի շատ չնչին ու ոչինչ թվացող օրինակների շարքով ես կարող եմ բացատրել հայրենասիրությունը: Այն երբեք չի սահմանափակվում, կաղապարները «փչացնում են» դրա զորությունը:
    Կարծում եմ չկարողացա այնքան էլ ճիշտ բացատրել, բայց ես սիրում եմ հայրենիքիս թույլ կողմերն անգամ: Ես մանրակերտն եմ նրա:

    -Հայրենասերը հայրենասերին կես բառից է հասկանում : Լավ. իսկ ներելուց ինչպե՞ս ես, քեզ ներողամիտ համարում ես:

    -Ինքս իմ մեջ վերլուծություն եմ անում անդադար… արդեն բոլորը գիտեն, որ մոռացկոտ «իսան» եմ, ինձ համար այնքա՜ն հեշտ է մոռանալ վատ արարքները, այնքա՜ն հեշտ է համակերպվել եղածի հետ, որ զարմանալ կարելի է: Միշտ ինձ սնում եմ այն մտքերով, որ մեկ է, վաղ թե ուշ ներողություն է խնդրելու, ավելի լավ է հարաբերություններ չսրել, ու հավատա, լինում է այդ ներողությունը: Եվ, երբ որոշակի ժամանակ անց ես ծիծաղով եմ հիշում ու հիշեցնում նախկին «նեղանալու արժանի» իրենց արարքների մասին, սիրում եմ այդ պահի պինդ - պի՜նդ գրկվելս:

    -Շատ լավ, այս դեպքում ասա խնդրեմ, կներե՞ս ազգիդ դավաճանին, իսկ թե ինչ դավաճանություն, ինքդ որոշիր, դու ասա որ դավաճանությունը կներես, և որը՝ գուցե ոչ:

    -Գիտես, ես երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ: Տրամաբանորեն խոսքը հասավ այստեղ ու ես կարծես փակուղու մեջ լինեմ: Այնքա՜ն դժվար է գիտակցել, որ մեր օրերում կարող են լինել ազգի դավաճաններ ու, ցավոք, կան… Եկ շատ չխորանամ այս հարցի մեջ, հնարավոր է ինձ համար ոչ դուրեկան ու հարցազրույցի էությունը վտանգող պատասխան տամ:

    -Օ-օ, շատ լավ, վատ բաներից չենք խոսի :

    - Դե մինչև հիմա էլ ենք լավ բաներից խոսացել ճիշտ ա, մի քիչ անկանոն ստացվեց, բայց նենց հավես զրույց ա ընթանու՜մ

    - Երբևէ ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե ինչից կարող ես հրաժարվել հանուն հայրենիքի:

    -Երբեմն…ծագում են նման մտքեր, բայց զգում եմ, որ ինչից էլ հրաժարվեմ, ինձ թվալու է հայրենիքից եմ հրաժարվում, իմ ունեցածն այնքա՜ն քիչ է… Բացի այդ, ես նման հարցերը համարում եմ ոչ տեղին, բացատրեմ ինչու՝ այն նման է մանկանը տրվող «Մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ» հարցին, որի «մամային» պատասխանը երեխայի մոտ տպավորություն է ստեղծում պապայից հրաժարվելու մասին և հակառակը:

    -Լավ, ուրեմն այսպես ձևակերպեմ հարցս.կհրաժարվեի՞ր սիրուց, կրթությունից կամ բարեկեցիկ ապագայից՝ հանուն հայրենիքի:

    -Ամ ջան, ես հայրենիքը իմ էդ ամեն ինչն ունենալն եմ պատկերացնում, հայրենիքին երբեք պետք չի, որ ես հրաժարվեմ իմ կրթությունից, բարեկացիկ ապագայից, սիրուց, հայրենիքն ինձնով կհպարտանա միայն այն դեպքում, երբ ես այդ բոլորն ունենամ...այլ բան է խոսել պատերազմական, ծայրահեղ, աղետալի ինչ-որ վիճակների մասին, որոնց դեպքում հայրենիքն ինձ կօգտագործի իրեն ամենահարմար ձևով, ինչու չէ զրկելով նաև վերը նշվածներից...ես չեմ բողոքի...

    -Ճիշտ ես, քանի որ հրաժարվելու մասին խոսք գնաց, ուզում եմ ինձ միշտ հետաքրքրող հարցի պատասխանը լսել. եթե ստիպված լինեիր հրաժարվել, ի՞նչից կհրաժարվեիր, տեսողոթյունի՞ց, թե՞ լսողությունից, գու՞յն, թե՞ ձայն:

    -Ամ ջան, տարիներն անցնում են, մեծանալուն պես մեզ հետ այդպիսի փոփոխություններ կատարվում են: Չեմ կարողանում պատկերացնել որն է ավելի շատ ինձ պետք: Տատիս ու տատիս քրոջ օրինակը բերեմ. տատս տեսողության հետ խնդիրներ ունի, համա՜ լսողությունըըը...իսկ իր քույրը` հակառակը: Ու ես տեսել եմ, թե ոնց են մեկը մեկի պակասը լրացնում, նա կարդում է տատիս համար, տատս էլ` իրա ձևերով հասկացնում ա ինչ ա ուզում ասի
    Անցնենք ինձ` իմ կարծիքով ավելի լավ է հրաժարվել լսողությունից, քանի որ էությամբ էլ լռակյաց եմ, այդպիսով ինձ համար հեշտ կլինի պարփակվել ինքս իմ մեջ: Ատում եմ կուրությունը, հոգու կուրությունն` առավել...

    -Լավ, շատ չեմ ձգձգի հարցազրույցը, վերջին մեկ երկու հարցն էլ ուղղեմ և վերջ: Օրերս ակումբցի ընկերներցս մեկը ինձ հետևյալ հարցը ուղղեց, որին ես, կարելի է ասել, պատասխան չգտա, ցավոք, դու ի՞նչ կասես. ո՞րն է քո լուման ՀՀ անկախության 20 տարվա գործում:

    -Կարծում եմ կգա մի օր, երբ ես էս հարցին հստակ պատասխան կունենամ:

    -Եվ վերջում ավանդական հարցը. ինչպե՞ս գտար Ակումբը:

    -Ինձ ակումբի մասին Չիլին է ասել: Երբ տեղեկացրեց, որ նման ֆորում կա, միանգամից միտքս եկավ էն, որ ես նման բաներից ուշ եմ գլուխ հանում: Սիրով համաձայնեց դառնալ իմ «դեսպանն» այստեղ Ու ես երևի ամեն օր նրան անհանգստացնում էի իմ անիմաստ, կիսատ-պռատ հարցերով, բայց հստակ պատասխանները չէին ուշանում Ակումբում իմ եղած-չեղած գոյության համար պարտական եմ նրան Շնորհակալ եմ Մուշ ջան
    Շնորհակալ եմ նաև շատ սիրելի մյուս ակումբցիներին, ովքեր ամեն հարցում օգնեցին, նպաստեցին իմ հեշտ ինտեգրվելուն, ովքեր «մեղավոր» դարձան ակումբային հանդիպումներին իմ մասնակցության համար եւ այլն, եւ այլն… կարճ ասած՝ Տիգ ու Հաս ջաներ, էս խոսքերս ամենաշատը ձեզ էին վերաբերում
    Մերսի Հով ջան, դու կարճ ժամանակում դարձար ակումբում իմ ամենասիրելի գրառումներ անողը
    Մեմե ու Արմ ջաներ, ձեզ շատ հարազատ եմ համարում…
    Ամել ջան, շնորհակալ եմ նման գեղեցիկ կերպով հարցազրույցը վարելու համար
    Թող ներեն բոլոր նրանք, ում անունը չնշեցի, մեկ է՝ ես բոլորիդ շատ եմ սիրում Ակումբն ինձ համար հարազատ «օջախ» եք դարձնում
    Ներողություն ավել-պակասի համար

    Եվ վերջում՝ շնորհավորում եմ բոլորիս մեր անկախ հանրապետության քսանամյակի առթիվ:

    -Ինձնից առաջ անցար շնորհակալությունների առումով, այդ ես եմ շնորհակալ քեզ հարցազրույցի համար: Շնորհավոր ծնունդդ և իհարկե մեր անկախության քսանամյակը;
    Սա էլ մի սքանչելի բանստեղծություն Լուսին Ամարայից


    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21

    Հիշարժան այս օրվա գրկից
    Մի բարուր է Աստծուն նայել,
    Հարազատ սրտեր հրճվանքից
    Իրենց բալին Լուսին կնքել:

    Եվ արեգակը հանճարով վերին
    Հաստատ է պահել հիմնը իմ լույսի,
    Ու հայրենիքիս հեռավոր ու հին,
    Բայց ամենակերտ կետերը հույսի:

    Անսահմանության վերին օրենքով,
    Մայր տիեզերքի ներդաշնակ կոչով
    Եվ իմ Հայր Աստծո բարի կամքով էր,
    Որ անկախության հրով տրոհվել,
    Ուրիշ ոչ մեկի, ինձ էր վստահվել...
    21.09.09

    © Լուսին Ամարա
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (21.09.2011), Claudia Mori (21.09.2011), E-la Via (21.09.2011), einnA (21.09.2011), Freeman (21.09.2011), Lusinamara (21.09.2011), Meme (21.09.2011), Moonwalker (21.09.2011), Nadine (21.09.2011), Renata (21.09.2011), Tig (22.09.2011), Աթեիստ (20.09.2011), Արևհատիկ (21.09.2011), Գեա (21.09.2011), Դեկադա (21.09.2011), Կարնո Սոսե (30.09.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծննդյան թիվը, ամիսը, օրը - 21.09.1991
    Լուս, դու վերջն ես նույն սխալը, ինչ-որ ես արեցի (ուղղակի ես հասցրեցի ուղղեմ) ասում ա ծննդյան տարեթիվը, ամիսը օրը, իսկ դու հակառակն ես գրել: Հա, գիտեմ, եսիմինչ սխալ չի, բայց երևում ա, որ սկզբից էլ լուրջ հուզմունք ա եղել
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրած միրգը - տանձ
    Հլը լավ մտածի
    Քեզ ավելի շատ ծիրան կսազի
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ ունեցածն այնքա՜ն քիչ է…
    էէէէէէէէ, Լուս ջան, շուտով կհասկանաս, թե որ ունեցածն այնքան շա՜տ է...
    Չնայած, մարդը միշտ էլ ագահ է (կոնկրետ քեզ չի վերաբերվում, հանկարծ չնեղանաս), ոմանք էդ ագահությունը անվանում են <լավին ձգտել>, բայց միշտ չի, որ դա այդպես է:
    Մարդը միայն կորցնելուց հետո է հասկանում, թե իր ունեցածը ինչ շատ էր...
    Լավ, բեր լավ բաներից խոսանք, հարցազրույցդ ամբողջությամբ դրական ժպիտ ա Իրոք, ոնց որ հարցազրույց չլինի, այլ ժպիտ
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշարժան այս օրվա գրկից
    Մի բարուր է Աստծուն նայել,
    Հարազատ սրտեր հրճվանքից
    Իրենց բալին Լուսին կնքել:

    Եվ արեգակը հանճարով վերին
    Հաստատ է պահել հիմնը իմ լույսի,
    Ու հայրենիքիս հեռավոր ու հին,
    Բայց ամենակերտ կետերը հույսի:

    Անսահմանության վերին օրենքով,
    Մայր տիեզերքի ներդաշնակ կոչով
    Եվ իմ Հայր Աստծո բարի կամքով էր,
    Որ անկախության հրով տրոհվել,
    Ուրիշ ոչ մեկի, ինձ էր վստահվել...
    Այ էստեղ ինչպես միշտ փայլում ես



    Երկուսդ էլ ապրեք, իրոք որ հրաշալի հարցազրույց էր՝ լցված անսահման հայրենասիրությամբ


    Հ.Գ. Ամելի ջան, իսկ իմ հարցը մոռացել էիր
    Կարծում եմ մտածված չես արել, ինչևէ, ավելի լավ է չտաս, թող էդ մի բանն էլ գաղտնիք մնա
    Լուսին էլ չասես, թող չիմանա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (21.09.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճելի էր հենց այսօր, հենց այս թեմայով հարցազրույց կարդալ հենց այս աղջնակի հետ: Ամելի ջան դու էլ ապրես, կատարելագործվում ես
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.09.2011), Lusinamara (21.09.2011)

  7. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,719
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ եկսուսիցդ էլ, դրական լիցքեր հաղորդելու համար, իսկապես հետաքրքիր էր էսօր, էս ժամին կարդալ էս հարցազրույցը)))

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (21.09.2011)

  9. #5
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուս, դու վերջն ես նույն սխալը, ինչ-որ ես արեցի (ուղղակի ես հասցրեցի ուղղեմ) ասում ա ծննդյան տարեթիվը, ամիսը օրը, իսկ դու հակառակն ես գրել: Հա, գիտեմ, եսիմինչ սխալ չի, բայց երևում ա, որ սկզբից էլ լուրջ հուզմունք ա եղել

    Վայ Արմ ջանԵս միշտ այդպես եմ գրում, չեմ էլ նայել ոնց ա հարցրել
    [/QUOTE=armen9494;2289619]Հլը լավ մտածի
    Քեզ ավելի շատ ծիրան կսազի[/QUOTE]

    Ճիշտ ես, բայց էդ պահին տանձ էի ուտում ու չդավաճանեցի նրան, քանի որ ինքն էր մրգի հանդեպ քաղցս լրացնում

    [/QUOTE=armen9494;2289619]էէէէէէէէ, Լուս ջան, շուտով կհասկանաս, թե որ ունեցածն այնքան շա՜տ է...
    Չնայած, մարդը միշտ էլ ագահ է (կոնկրետ քեզ չի վերաբերվում, հանկարծ չնեղանաս), ոմանք էդ ագահությունը անվանում են <լավին ձգտել>, բայց միշտ չի, որ դա այդպես է:
    Մարդը միայն կորցնելուց հետո է հասկանում, թե իր ունեցածը ինչ շատ էր...[/QUOTE]
    Արպես, որ էս հարցի վրա կանգ ես առել
    [/QUOTE=armen9494;2289619]Լավ, բեր լավ բաներից խոսանք, հարցազրույցդ ամբողջությամբ դրական ժպիտ ա Իրոք, ոնց որ հարցազրույց չլինի, այլ ժպիտ
    Հարցաժպիտ էրԱպրի Ամելը
    [/QUOTE=armen9494;2289619]Այ էստեղ ինչպես միշտ փայլում ես[/QUOTE]

    Չափահասությունս էր «մեղավոր»



    [/QUOTE=armen9494;2289619]Երկուսդ էլ ապրեք, իրոք որ հրաշալի հարցազրույց էր՝ լցված անսահման հայրենասիրությամբ


    Հ.Գ. Ամելի ջան, իսկ իմ հարցը մոռացել էիր
    Կարծում եմ մտածված չես արել, ինչևէ, ավելի լավ է չտաս, թող էդ մի բանն էլ գաղտնիք մնա
    Լուսին էլ չասես, թող չիմանա[/QUOTE]

    Ուրեմն՝ դու կտաս ու հենց այս էջում
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (21.09.2011)

  11. #6
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճելի էր հենց այսօր, հենց այս թեմայով հարցազրույց կարդալ հենց այս աղջնակի հետ: Ամելի ջան դու էլ ապրես, կատարելագործվում ես
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ եկսուսիցդ էլ, դրական լիցքեր հաղորդելու համար, իսկապես հետաքրքիր էր էսօր, էս ժամին կարդալ էս հարցազրույցը)))
    Մերսի երեխեք ջա՜ն


    Հ.Գ. չեմ կարողանում խոսքերը ճիշտ մեջբերում անել խմբագրեք, խնդրում եմ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  12. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լո՜ւս ջան....
    Մեր Պստոյի հետ ոչ միայ տարեկից, այլև օրակից ես, դու էլ մեր պստոն ես.... ու երևի, իրո՛ք, ամենաշատը քեզ կարանք ասենք՝ Հայաստանը դո՛ւ ես...
    Ապրես...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (21.09.2011), E-la Via (21.09.2011), Lusinamara (21.09.2011), Tig (22.09.2011)

  14. #8
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Լո՜ւս ջան....
    Մեր Պստոյի հետ ոչ միայ տարեկից, այլև օրակից ես, դու էլ մեր պստոն ես.... ու երևի, իրո՛ք, ամենաշատը քեզ կարանք ասենք՝ Հայաստանը դո՛ւ ես...
    Ապրես...
    Ապրես Հով ջա՜ն
    Միայն թե ես այսպես եմ կարծում, ավելի ճիշտ է՝ Հայաստանը մեզնով է
    Իսկ եթե գլոբալացված տարբերակը առաջ բերենք, ավելի ճիշտ է դառնում՝ Հայաստանը մենք ենք
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (21.09.2011), E-la Via (21.09.2011), Tig (22.09.2011)

  16. #9
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք, Ամելի, Լուս
    Հետաքրքիր էր թեմատիկ հարցազրուցի միտքը , որ շատ լավ կազմակերպեցիք ու իրականացրեցիք:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (21.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Lusinamara ջան, ուրախ տարեդարձ:
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.09.2013, 06:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •