Չգիտեմ անցած տարի թեմա բացվել է թե չէ, սա գտա:
Շնորհավոր:
Մաղթում եմ բոլորիս, որ հայ հասարակությունը շուտափույթ ապրի արժեհամակարգային հեղափոխություն և նորովի արժևորելով ինքն իրեն, իր պետականությունը, իր անցյալն ու ներկան, կերտի հզոր ապագան:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Շնորհավո՜ր, Հայաստան ջան: Համբերություն, ուժ ու կորով եմ ցանկանում:
![]()
Իմ տարեկից (երկու օրով ես փոքր ինձնից) ու կարևորն ինձ պես ազատ ու անկախ Հայաստան ջաաաան, շնորհավոր ծնունդդ:
Ուզում եմ, որ քիչ տանջվես էսօրվա գահերին բազմածների ձեռը... Ախր դու դրան հեչ արժանի չես![]()
Լաաաավ, էսօր տխրելու օր չի:Քեզ բազում անկեղծ ժպիտներ քո զավակների`հայաստանցիներիդ կողմից:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Հայաստան ջան, շնորհավոր ծնունդդ...
Ցանկանում եմ, որ էնքան բարգավաճես, որ ժողովուրդդ աշխատանք փնտրելու համար չգնա ուրիշ երկրներ...
Ցանկանում եմ, որ լինես այնպիսի երկիր, որ ոչ ոք էլ չասի. «Է՜հ, լավ էր խորհրդային տարիները...»:
Շնորհավոր...![]()
Հայաստան, շոնրհավոր ծնունդդայսօր նաև Խաղաղության Միջազգային օրն ա, խորհդանշական ա:
Պուճուրսսսս, ոչինչ, չէ, որ պուճուր եմ ասում, ոչինչ, որ դու մի քանի հազար տարեկան ես, ես փաստաթղթերին նայում ու խոսում եմմեծանաս, պստո ջան, մի քիչ հալի գաս, ուժեղանաս, խելոքանաս, ծուլությանդ, մուննաթիկությանդ վերջ տաս, ով էլ հուսահատվել, կոտրվել կամ ուղղակի զզվել գնացել ա, տեսնի դու ինչ ես դարձել, կարոտից գժվի, հետ դառնա, գա մոտդ ու ոչ մեկ էստեղ իրենց որպես դավաճանի չնայի, քանի որ իրենք էլ քո մասինկն են, պստո ջան... Քեզ հետ եմ, շնորհավոր...
Դեպք Իտալիայում: Ոստիկանը մոտենում ա մեզ ու հարցնում.
- Where are you from?
- Armenia!
- Armenia??? Aaaaaa, from Russia?! (c) Կամո Դավթյան
Շնորհավոր անկախությանդ տոնը, Հայաստա´ն
ՀԳ Ու չասեք թե սենց օրով սենց բան չեն ասում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում: Շնորհավոր բոլորիս անկախության օրը![]()
Աթեիստ (21.09.2013)
Happy birthday Հայաստան ջան, ցավդ տանեմ… just don't die on me this time, please…
Sagittarius (21.09.2013)
Մենք էնքան նման ենք իրար, սաղ սպասում են, որ ջահել ենք մեռնելու, բայց իրանց ինադու ապրում ենք, սխալ ենք ապրում, գիտակցում ենք դա, բայց ապրում ենք։ Շնորհավոր։
SWTS
Ambrosine (22.09.2013), Tig (22.09.2013), Անվերնագիր (21.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ