Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ, ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ,՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
Հ. Գրիգորյան
Սիրում եմ քեզ։ Երբ դու դեռ չկայիր իմ կյանքում այսքան շոշափելի ու տաք, չգիտեի, որ լիարժեք լինելու համար ինձ քո շունչն է պակասում։
Հիմա դրսից հրավառության ձայներ եմ լսում. Հայաստա՜նս, ծնունդդ են նշում։ Ինչ լավ է, որ դու երբեք քեզ իսկապես սիրող զավակների պակաս չես զգում։
Ուզում եմ, որ մեծանաս և´ տարիքով, և´ չափերով, ու եթե մեզ երբեմն կարելի է կախվածություն ունենալ մեր սիրելի մարդկանցից, թող դա երբեք տեղի չունենա քեզ հետ։
Ու այնքան ուժեղ եղիր, որ քեզ էլ ոչ ոք ոտնատակ չտա, չօգտագործի, չշահագործի։ Հպարտ ու հզոր եղիր, երկի´րս։
Էջանիշներ